Օրվա լրահոսը

Լեւոն Ջուլֆալակյան. «Եվրոպայի առաջնությանը մեր հավաքականը թերի կազմով գերազանց մասնակցեց»

«Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեր հավաքականը Եվրոպայի առաջնությունում, կարելի է ասել, գերազանց հանդես եկավ: Թիմային պայքարում թերի կազմով 4-րդ տեղը գրավելն արդեն լուրջ հաջողություն է: Բացի մեդալակիրներից, մեր մյուս չորս ըմբիշներն էլ հաղթանակներ են տարել», – ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը: Նա նշեց, որ հավաքականի կազմում կային համեմատաբար անփորձ մի քանի

Անգելա Մերկել. Ողջունում եմ, որ քաղաքական գործընթացների բոլոր մասնակիցները ցուցաբերեցին պատասխանատվության մեծ գիտակցություն՝ ի շահ հայ ժողովրդի

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ Մեծարգո պարոն վարչապետ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր ընտրության կապակցությամբ: Որպես վստահելի գործընկեր՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը կշարունակի  աջակցել Հայաստանի Հանրապետությանն իր արդիականացման և բարեփոխման ճանապարհին և նպաստել երկկողմ լավ հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանի խաղաղ զարգացմանը: Մեծապես ողջունում եմ, որ վերջին

«Արցախը, Ռոբերտ Քոչարյանի բառով ասած, ճամպրուկ չէ, որ վերցնեն ու տան». Արա Պապյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին

Ըստ քաղաքական վերլուծաբան (Ստեփանակերտ) Տիգրան Գրիգորյանի՝ ՀՀ-ում տեղի ունեցող այս իրադարձությունները մի քիչ փոխեցին իրավիճակը. պատերազմն այս փուլում միգուցե նույնիսկ հետաձգվեց:

«Ռոսսելխոզնադզորի» նշած խնդրահարույց բեռն արդեն վերադարձվել է արտահանողին. ՍԱՊԾ

ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) տեղեկատվություն է հրապարակել այն մասին, որ Հայաստանից ներկրվող բուսասանիտարական հսկման ենթակա բեռներում հայտնաբերվել է կարանտին համարվող 2 օբյեկտ. լոլիկում՝ գտել են հարավամերիկյան ցեց, իսկ վարունգում` արևմտյան (կալիֆոռնիական) ծաղկային թրիփս: ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը աշխատանքային կարգով ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության հետ ճշտում է դեպքի

Ինչպե՞ս է ծախսվել 2 միլիոն 215 հազար դրամ հասույթը

«Դիրքապահ» ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում ՀԿ-ի ղեկավարի պարզաբանումները

Որևէ մեկի կուսակցական պատկանելության հետ կապված ցանկացած խտրական ու վիրավորական քարոզչությունն անթույլատրելի է. Էմին Երիցյան

Ինքս սկզբունքային անկուսակցական եմ։ Բայց և որևէ մեկի կուսակցական պատկանելության հետ կապված ցանկացած խտրական ու վիրավորական քարոզչությունն անթույլատրելի եմ համարում։ Անթույլատրելի է նաև որևէ կուսակցության «դեմոնիզացիան»։

Նաիրիտցիների պատվիրակությունը երկուշաբթի կհանդիպի ՀՀ նախագահին

Նաիրիտցիների պաշտպան Տիգրան Սարգսյանը ՀՀ նախագահից պահանջել է Վճռաբեկ դատարանի նախագահի հրաժարականը

Արտերկրում հանդես եկող 19 ֆուտբոլիստներ հրավիրվել են ազգային հավաքական

Մայիսի 29-ին՝ ժամը 21:00-ին՝ Վատենս քաղաքի «Ժերնո Լանժ» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում Մալթայի ընտրանու հետ, իսկ հունիսի 4-ին՝ ժամը 20:00-ին՝ Կեմատեն քաղաքի «Շպորտպլաց» մարզադաշտում կկայանա Հայաստան-Մոլդովա ընկերական հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր.

Բելգիացի պատգամավորների նամակը Բելգիայի Արտաքին գործերի նախարարին․ «Ադրբեջանը պետք է դադարեցնի քաղաքական հետապնդումը Գասպար Կարապետեանի նկատմամբ»

Արտաքին Գործերի Նախարար Պրն. Դիդիե Ռեյնդերսին Հարգելի պարոն Նախարար՝ Սույն նամակով ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել ՀՅԴ Եվրոպայի հայ դատի գրասենյակի (Բելգիական հասարակական կազմակերպության) նախագահ Գասպար Կարապետյանի դեմ Ադրբեջանի հանրապետության՝ Ինտերպոլին ներկայացրած ձերբակալման միջազգային արտոնագրի վրա։ Նման արտոնագիրը անընդունելի է և ունի չարաշահող բնույթ։  Ձերբակալման միջազգային արտոնագրի հիմքում ընկած է Գասպար Կարապետեանի Լեռնային Ղարաբաղի/Արցախի Հանրապետության

Ով է լինելու գլխավոր շտաբի պետը

Թեեւ Տոնոյանի նշանակումը սոցցանցերում այնքան վատ չեն ընդունում, որքան Վալերի Օսիպյանի նշանակումը՝ ոստիկանապետի պաշտոնում, այդուհանդերձ, այս մասով եւս կան քննադատություններ: Մասնավորապես, օգտատերերը հիշեցնում են, որ ապրիլյան ձախողումների ժամանակ Դավիթ Տոնոյանը պաշտոնավարում էր ՊՆ-ում եւ իր պատասխանատվության մասն ուներ:

Շիրակի համալսարանի աշխատակիցը պահանջում է Վարդեւան Գրիգորյանի հարցը քննել էթիկայի հանձնաժողովում

ՇՊՀ աշխատակից Թերեզա Խաչատրյանի բաց նամակը ՀՀ ԱԺ նախագահին Հարգելի՛ ՀՀ ԱԺ նախագահ պարոն Ա. Բաբլոյան, Ձեզ է դիմում «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի «Գրադարան-ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարարությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների» կենտրոնի տնօրեն, «Գործարարության և վարչարարության» և «Հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի» ամբիոնների դասախոս Թերեզա Արթուրի Խաչատրյանը: Սույն թվականի մայիսի 10-ին ՀՀ ԱԺ պատգամավոր,

Լողի Հայաստանի առաջնության առաջին իսկ օրը հանրապետության ռեկորդ է սահմանվել

Այսօր «Գրանդ Սպորտ» մարզահամալիրում մեկնարկեց լողի Հայաստանի անհատական եւ թիմային առաջնությունը, որին մասնակցում է Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի 13 թիմ (շուրջ 120 մարզիկ): Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանն Aravot.am-ին ասաց, որ մասնակցությանն արդյունքներն, ընդհանուր առմամբ բավարար են եւ առաջին իսկ օրն արդեն հանրապետության նոր ռեկորդ է գրանցվել 50 մետր ազատ ոճում, որի հեղինակը Վարսենիկ

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը կկոչվի «Երևան»

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը որոշել է կատարել անվանափոխություն: Նոր մրցաշրջանից թիմը կկոչվի Ֆուտբոլային Ակումբ «Երևան»: Այս կապակցությամբ մենք հայտարարում ենք ակումբի նոր անվանը համապատասխան տարբերանշանի (լոգոյի) մրցույթ: Բոլոր ֆուտբոլասերներին ու պրոֆեսիոնալ դիզայներներին կոչ ենք անում մասնակցել մրցույթին: Հաղթողը կստանա դրամային պարգև 500,000 դրամի չափով, ինչպես նաև հուլիսի 8-ին Երևանում կայանալիք Լեգենդների հանդիպման երկու տոմս: Ուրախ կլինենք

Ես հրաժարականի որոշում եմ կայացրել. Հունան Պողոսյան

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գործընկերներիս` երկարամյա համատեղ աշխատանքի, նույն սկզբունքներին դավանելու, զինակցության, այն ամենի համար, որ հավատով ու հետևողականորեն կարողացանք անել հանուն օրենքի, ժողովրդի և քաղաքացու, հանուն օրինականության ամրապնդման ու հանրային ապահովության հաստատման: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր սիրելի համաքաղաքացիներին համագործակցության, փոխվստահության ամրապնդման համար, որ հատկապես վերջին տարիներին մեր համատեղ աշխատանքի գլխավոր ուղղություններից էր և

«Սասնա ծռերին» ազատ արձակելու միջնորդություն է քննարկվում

«Մենք այնքան արժանապատվություն ունենք, որ ազատության մեջ գտնվելով՝ չենք փորձի թաքնվել արդարադատությունից»,-ասում է ամբաստանյալներից Վարդան Գերավետյանը

Գիորգի Կվիրիկաշվիլին Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Վրաստան

Հայաստանի և Վրաստանի վարչապետերը հեռախոսազրույց են ունեցել

Ես ակնկալում եմ, որ ՀՀ-ում այլևս չի լինի լուր այն մասին, որ ճանապարհային որևէ տեսուչ կաշառք է վերցնում. Նիկոլ Փաշինյանը ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել Վալերի Օսիպյանին

Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության ղեկավար կազմին և կոլեգիայի անդամներին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ պետ Վալերի Օսիպյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանին՝ պաշտոնավարման ընթացքում կատարած այն աշխատանքների համար, որոնք բխել են Հայաստանի Հանրապետության հանրային անվտանգության, օրինականության, մարդու իրավունքների պաշտպանության շահերից: «Ուզում եմ ձևակերպել այն խնդիրը, որը ես դնում եմ ՀՀ ոստիկանության

«Այդքան ասում ենք՝ արի տուն, եկան, քոռ ու փոշման ետ գնացին». Ինչ էր ասել Փաշինյանը Հրանուշ Հակոբյանին՝ պաշտոնազրկումից առաջ

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան ազատվել է իր պաշտոնից: Մինչ այդ Հրանուշ Հակոբյանն ինքն էլ լրագրողներին ասել էր, որ չի ցանկանում նոր կառավարության հետ աշխատել, ուստի հրաժարական է տալու:

Հայաստանի նկատմամբ արտերկրյա գործարարների հետաքրքրության էական աճ է գրանցվում

Հայաստանյան վերջին իրադարձություններից հետո Բիզնես Արմենիան և հիմնադրամի արտերկրյա պաշտոնական ներկայացուցիչները բազում հարցումներ ու առաջարկություններ են ստանում գործարար շրջանակներից։ Նկատվող հետաքրքրությունն առավել արդյունավետորեն դեպի ներդրումների ներգրավումն ու արտահանումներն ուղղորդելու նպատակով Բիզնես Արմենիան հրապարակում է օտարերկրյա պետություններում պաշտոնական ներկայացուցիչների կոնտակտային տվյալները։ Ներկայում Բիզնես Արմենիան 40 ներկայացուցիչ ունի աշխարհի 28 երկրներում։ Ներկայացուցիչների ցուցակը և կոնտակտային տվյալները՝ այստեղ։

Երկրի առաջին դեմքը պարզապես իրավունք չունի ուղիղ եթեր մտնել իր ուղղաթիռից. «Ազգ»

Փաշինյանի մուտքըՙ Բաղրամյան 26 եւ նրաՙ այնտեղ անցկացրած առաջին երեկոն հույս է տալիս, որ երկրի ղեկավարի նստավայրը մեզ համար այլեւս չի ընկալվի Նուբարաշեն ՔԿՀ-ի պես մի վայր, երբ բոլորս գիտենք որ այն կա, որտեղ է, ինչ արտաքին տեսք ունի, բայց ներսից ոչ մեկս չի տեսել, ավելինՙ տեսնել չի կարելի: Բայց վարչապետի ուղղաթիռը, որով Փաշինյանը մեկնեց

Կոնգրեսի հայկական համագումարը ողջունել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը

Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական համագումարը շնորհավորել է հայ ժողովրդին այս շաբաթ ժողովրդավարական անցում կատարելու համար: Նրանք, միանալով ամբողջ աշխարհի օրենսդիրներին` շնորհավորել են նաև նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խոստանալով ավելի սերտ հարաբերություններ հաստատել Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև: ԱՄՆ Կոնգրեսի անդամ, հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնն իր հայտարարության մեջ նշել է, որ վերջին մի քանի շաբաթների

Դավիթ Տոնոյանը՝ պաշտպանության նախարար

Կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ քիչ հետո կստորագրի Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու մասին առաջարկը ՀՀ նախագահին: Այլ նշանակումների մասին չմանրամասնեց Փաշինյանը, միայն ասաց, որ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հաստատ չի շարունակի պաշտոնավարել: Փաշինյանի խոսքերով՝ առաջիկայում կլինեն նոր նշանակումներ, իսկ կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ այս փուլում չի նախատեսվում: Դավիթ Տոնոյանի

Ձեր արածը, ձեր անհատապաշտությունը, ձեր հուզառատությունն իսկական չարիք է դառնալու ձեր ու բոլորիս գլխին. «Ազգ»

Ի թիվս այդ բազմաթիվ ձեռքբերումների, ունեցանք նաեւ մեծ սեր, ավելի ճիշտՙ անհատի պաշտամունք, Նիկոլի պաշտամունք, չնայած դեռ հարց էՙ ձեռքբերո՞ւմ է, թե՞ կորուստ: Մենք պատմությունից ծանոթ ենք անհատի պաշտամունքի բազմաթիվ դրսեւորումների: Բայց Նիկոլի դեպքն ուրիշ է, նա ոչ մեկին նման չէ, որովհետեւ սեր ու հանդուրժողականություն է քարոզում, սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ ու լրջությամբ, որովհետեւ

Զինյալ խմբի անդամները դարձյալ ոտքի չկանգնեցին. «Սասնա ծռերի» առաջին «շփումը»՝ դատավոր Վարդանյանի հետ

«Ըստ սահմանադրության՝ իշխանության յուրացումը հանցագործություն է, եւ ես իմ պարտքն եմ համարել դուրս գալ այս իշխանության դեմ»

ՀՀԿ-ից ոչ միայն առնետավազք է տեղի ունենում, այլեւ արծվաթռիչք կամ արծվաչվում. «Չորրորդ իշխանություն»

Լինելով սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար ու հիշեցնելով, որ հեղափոխության շարժիչ ուժը երիտասարդությունն էր՝ նա շատ հանգիստ կարող էր հայտարարել, որ հենց իր շնորհիվ է հաղթել հեղափոխությունը։

Արթուր Իսպիրյան. «Բա որ սենց, բա որ նենց» ասողները միշտ խանգարել են եւ խանգարում են մեզ. «Ժողովուրդ»

Ասում էինք՝ ժողովուրդը չի համախմբվի, հոգնել է, ձանձրացել է, ոչ ոքի չի հավատում, բայց պարզվեց, որ մենք ունենք հզոր ժողովուրդ, որով կարող ենք ամբողջ աշխարհում պարծենալ։

Հանգիստ հեռանալ՝ չվախենալով պատասխանատվության կանչվելուց, որովհետեւ «ատելության էջը փակվել է». «Չորրորդ իշխանություն»

Թավշյա հեղափոխությունն, իհարկե, նոր միայն սկսվում է, բայց հանրապետականների գործերը կարծես թե այնքան էլ վատ չեն. խորհրդարանում համարյա մեծամասնություն են, շարունակում են էական դերակատարում ունենալ ներքաղաքական կյանքում, Նիկոլ Փաշինյանն էլ ամեն առիթով հայտարարում է, որ ատելության էջը փակված է, եւ սեփականության վերաբաշխում չի լինելու։ Ուրիշ էլ ի՞նչ է պետք լիակատար երջանկության համար։ Փաստորեն ստացվում է,

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 11-ին՝ կեսօրից հետո, 12-16-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 12-14-ը էապես չի փոխվի, 15-16-ը կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում` Մայիսի 11-ին՝ կեսօրից հետո, 12-16-ը ժամանակ առ ժամանակ

ԱԱԾ-ի կողմից կալանավորվածներից ոմանք մասնակցել են Վովա Վարդանովի կազմակերպած դասընթացին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են ի հայտ եկել ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված մի խումբ անձանց գործով, որոնք ստեղծել էին հանցավոր համագործակցություն՝ նպատակադրվելով ՀՀ-ում վախի մթնոլորտ ձեւավորել։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կալանավորվածներից ոմանք մասնակցել են «Ողջ մնալու արվեստ»-ի կողմից կազմակերպվելիք վճարովի կրակելու ավելի մարտունակ լինելու դասընթացին։ Իսկ «Ողջ մնալու արվեստ»-ի հիմնադիրն է առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր

Հարազատ կուսակցությունը, ըստ էության, ազատ է թողել, սակայն կուլիսներում հայտարարում են՝ ով մեզ հետ չէ, դավաճան է. «Հրապարակ»

Ուշագրավ է մարզպետաց դասի ջայլամային պահվածքը, մարդիկ, որոնք տարիներ շարունակ ՀՀԿ-ի գործիքներն են եղել ու գործուն մասնակցություն ունեցել ընտրակեղծարարություններին, չեն շտապում դիմումներ գրել։ Միայն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պատասխանեց զանգերին, բայց անմիջապես հայտնեց, որ խորհրդակցության է։ Նույնն ասաց նաեւ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը։ Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն էլ համառորեն որոշեց հին ձեւերով շփվել՝ հորդորելով հարցերն

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728