Օրվա լրահոսը

Ո՞ր բանտարկյալներին կարելի է համարել քաղբանտարկյալ ու ազատ արձակել. Հովհաննես Մանուկյանի մեկնաբանությունը

Ըստ արդարադատության նախկին նախարարի, մենք պիտի այս գործընթացներին իրավական շապիկ հագցնենք, հակառակ պարագայում դա ինքնիրավչություն կլինի:

«Ֆակուլտետում ահուսարսափի եւ վախի մթնոլորտ էր»

ԵՊՀ պրոֆեսոր Մաքսիմ Մանասյանն արձագանքում է իր հեռացման մասին լուրերին «Առավոտն» անդրադարձել է ԵՊՀ-ում 30 եւ ավելի տարիներ աշխատող դեկանների վերընտրությանը, որը մտահոգությունների տեղիք է տվել ոմանց մոտ: Այդ մասին հրապարակել ենք նաեւ ԵՊՀ տեսակետը: ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը մեկնաբանության մեջ, ի թիվս այլ ֆակուլտետների, անդրադարձել էր Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետում դեկանի ընտրությանը,

Քրեական գործեր` ոստիկանության պաշտոնյաների կողմից խոշտանգում կատարելու դեպքերի առթիվ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի  309.1-րդ 2-րդ մասի 4-րդ կետով: Այսպես, Լ. Գ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 22.03.2018թ.-ին` ժամը 00:22-ի սահմաններում, Երևան քաղաքում գործող կարաոկե ակումբի մոտ տաքսու վարորդի

Մեկ շաբաթում հաշվարկվել 41.124.800 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. մայիսի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 15 իրավախախտում, 2-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա

«Գրանդ Հոլդինգի» հայտարարությունը

Սիրելի՛ հայրենակիցներ, «Գրանդ Հոլդինգի» կողմից Ազգային Ժողովում ներկայացված անկուսակցական պատգամավորներ Գրիգոր Ավալյանը և Արմեն Բաբայանն այլևս չեն լինելու պատգամավոր: Ինչպես տասն օր առաջ Գրիգոր Ավալյանը, այնպես էլ այսօր Արմեն Բաբայանը դիմում գրեց և վայր դրեց պատգամավորի մանդատը: Մեր կարծիքով, նոր Հայաստանի Ազգային Ժողովում գործարարների ներկայության կարիք այլևս չի լինելու: Մենք երբեք որևէ կուսակցության անդամագրված չենք

ԿԳՆ. Հաստատվել է քննությունների ժամանակացույցը

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանի հրամանով հաստատվել են 2017-2018 ուսումնական տարվա  գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Համաձայն աշխատակարգի` հանրակրթական ուսումնական հաստատության 4-րդ և 9-րդ դասարաններում անցկացվում են համապատասխանաբար` գիտելիքների ստուգում և պետական ավարտական քննություններ` հունիսի 1-24-ը: Հաստատությունների 12-րդ դասարաններում անցկացվում են պետական ավարտական քննություններ` հունվարի 25-29-ը և

Լոռու մարզպետ. «Ես երբեք ինձ անփոխարինելի չեմ համարել, հաստատ փոխարինողներ կլինեն»

Չեմ կարծում, որ իմ հրաժարականը չեն ստորագրի: Համենայն դեպս, նաեւ իմ աշխատանքը հետագայում չեմ տեսնում նոր կառավարության հետ: Եվ քաղաքական, եւ բարոյական տեսանկյունից ճիշտ չեմ համարում:

Սպանություն Երևանում. ձերբակալվել է տուժողի եղբայրը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանում 61-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ. ձերբակալվել է վերջինիս եղբայրը: 2018թ. մայիսի 9-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամառանոցային 1-ին տարածքի տներից մեկի հարակից այգում հայտնաբերվել է 1956թ. ծնված Ա.Ասոյանի դիակը՝ գլխի գագաթային-ծոծրակային, ձախ քունքային շրջանների և ստորին վերջույթների

Թավշյա հեղափոխության ռիսկերը

Թավշյա հեղափոխությունը տարբեր մեկնաբանություններ է ստանում քաղաքագիտական հանրագիտարաններում, բայց նրանցում ընդհանուրը մեկն է. իշխող խավը գիտակցելով քաղաքական ճգնաժամի խորացումը, ստեղծում է հեղափոխության իմիտացիա եւ ինքնակամ փոխանցում է իշխանությունը: Նորանկախ մեր հանրապետությունն արդեն երկրորդ անգամ է ականատեսը դառնում թավշյա հեղափոխության: Երբ կոմունիստները հասկացան, որ այլեւս ստեղծված իրավիճակում հնարավոր չէ կառավարել, գնացին եւ եկան ժողովրդավարները: Շատ կարճ

Դոնալդ Տուսկն ու Ժան Կլոդ Յունկերը համատեղ շնորհավորական ուղերձ են հղել Նիկոլ Փաշինյանին

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը համատեղ շնորհավորական ուղերձ են հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ: «Ցանկանում ենք շնորհավորել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել ամենայն բարիք այս կարևոր մանդատի իրականացման գործում: Մենք ողջունում ենք, որ այս օրերի ընթացքում բոլոր կողմերը խուսափեցին առճակատումից և ցուցաբերեցին զսպվածություն

Արման Սահակյանը հրաժարվել է պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնից

Հարգելի հայրենակիցներ՝ գործընկերներ, թիմակիցներ ու ընկերներ. ես որոշում եմ կայացրել հրաժարվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնից: Շուրջ յոթնամյա գործունեությունս ամփոփում եմ վստահությամբ ու հանգիստ խղճով, քանի որ իմ կենսագրության մեջ ավելացող այս մի տողը ևս կվկայի, որ աշխատել ու գործել եմ ուժերիս ներածին չափով և կարողացել եմ ինձ վստահված այս մի

ՀՅԴ խմբակցության եւս մի պատգամավոր մանդատը վայր է դնում

ՀՅԴ համամասնական ցուցակում հաջորդը ՀՅԴ բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանն է:

«Արվեստագետները ոչ թե հեռանում են, այլ մեկնում՝ վերադառնալու պայմանով»

Դիանա Ադամյանը փայլել է Մենուհինի անվան ջութակահարների մրցույթում Հայաստանյան թավշյա հեղափոխության օրերին «Առավոտը» արվեստագետներից, մասնավորապես՝ երաժիշտներից, նույնիսկ հորդորներ էր ստանում, թե ինչու լուր չկա աշխարհի ամենահեղինակավոր՝ Մենուհինի անվան ջութակահարների մրցույթում Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի առաջին կուրսի ուսանողուհի Դիանա Ադամյանի (պրոֆեսոր Էդուարդ Թադեւոսյանի դասարան) հաղթանակի առիթով: Ի դեպ, մինչ Շվեյցարիա մեկնելը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի

Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց տեսազանգի միջոցով հաղորդակցվելու հնարավորություն է ստեղծվում

Օտարերկրյա կալանավորված անձինք կամ դատապարտյալները, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, ինչպես նաև այն կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող օգտվել կարճատև տեսակցությունից, տրամադրվում է ամսվա ընթացքում երկու անգամ մինչև քսան րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու հնարավորություն: ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակած և ՀՀ կառավարության կողմից 2017 թվականի հուլիսի 6-ին ընդունված «Հայաստանի

Դենիս Դվորնիկով. «Փաշինյանն ունի ժողովրդական աջակցություն, իսկ դա գլխավոր բանակցային մանդատն է». «168 ժամ»

Չի կարելի որոշել մի հանրապետության ճակատագիր՝ առանց նրա ներկայացուցիչների մասնակցության բանակցություններում։ Եթե Փաշինյանը հասնի դրան, որ Արցախի ղեկավարը ներկա լինի բանակցային սեղանի շուրջ, ապա նա իրավամբ կմտնի մեծագույն քաղաքական գործիչների շրջանակ։

Փակել են փողոցը

Այս պահին «Մերժիր Տարոնին» բողոքի ցույցի նախաձեռնողները փակել են քաղաքապետարանի դիմացի՝ Արգիշտի փողոցը երկու կողմից՝ «Տարոն հեռացիր», «Մերժիր քո ներսի Սերժին» եւ այլ պաստառներով: Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 10-ին՝ կեսօրից հետո, 11-15-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում` Մայիսի 10-ին՝ կեսօրից հետո, 11-15-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ,

Հանրապետականը չի պահել իր խոստումները. Deutsche Welle-ի անդրադարձը թավշյա հեղափոխությանը

Արմեն Աշոտյանի խոսքով՝ Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ ավելի լավ է ունենա ցանկացած վարչապետ և իշխանություն, քան չունենա:

Ոմանք սխալմամբ «Նիկոլ Փաշինյանի թիմ» ասելով պատկերացնում են միայն նրա հետ միասին հարթակին կանգնածներին. «168 ժամ»

Երբեմն կատակով ասում էին, որ Հայաստանի կառավարումը համակարգչի նման չէ, որ սխալ անելուց հետո undo անես և սկսես նոր էջից։ Հիմա ամեն ինչ փոխվեց։ ՀՀԿ-ն ստիպված իշխանության ղեկը թողեց՝ բացեիբաց հայտարարելով, որ իրենց կարծիքը չի փոխվել՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ աշխատել որպես երկրի ղեկավար և խնդիրների առաջ է կանգնեցնելու երկիրը։ Նախ սկսենք նրանից, որ անփոխարինելի

Մի խումբ մարդիկ պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը. բողոքի ցույց

Այս պահին Երեւանի քաղաքապետարանի դիմաց «Քաղաքը մերժում է Տարոնին» ոչ բազմամարդ բողոքի ցույց է: Ցույցի կազմակերպիչները պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը եւ ավագանու ցրումը: Արդյոք սահմանադրությունը թո՞ւյլ է տալիս՝ Aravot.am-ի այս հարցին ակտիվիստներից Աննա Նիկողոսյանը պատասխանեց. «Ավագանին ցրելու եւ նոր ընտրություններ կազմակերպելու բոլոր հիմքերը կան»: Բողոքի ցույցի կազմակերպիչները նաեւ պահանջում են, որ քաղաքապետ Տարոն

Էդուարդ Շարմազանով. Չի կարող մարդը լինել ՀՀԿ անդամ ու լինել Փաշինյանի կառավարության մեջ. «Ժողովուրդ»

Մենք մեկ անգամ չէ, որ եղել ենք իշխանություն եւ միշտ խոսել ենք կառուցողական ընդդիմության մասին։ Իմ տեսակետով՝ Հանրապետական կուսակցությունը պետք է լինի ծրագրային, գաղափարական ընդդիմություն։

Ռուբեն Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանին. «Խորհուրդ կտայի չշտապել առաջարկություններ եւ նախապայմաններով կատեգորիկ հայտարարություններ անել արցախյան` չափազանց նուրբ եւ բարդ հակամարտության հարցերով»

Հարգելի վարչապետ, մայիսի 9-ին Արցախում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեցիք, որ Հայաստանը արցախյան հակամարտությունում հակամարտող կողմ է… Դիվանագիտորեն բավականին խոցելի ձեւակերպում, ինչը, կարծում եմ, առաջիկայում միջազգային կառույցներում կարող է նորից օգտագործվել Ադրբեջանի եւ իր հիմնական դաշնակցի կողմից: Ադրբեջանա-թուրքական տանդեմը միջազգային ամբիոններում միշտ ձգտել է Հայաստանը ներկայացնել որպես հակամարտող կողմ` դրանով իսկ արցախյան հակամարտությունը փորձելով ներկայացնել

Թավշյա հեղափոխությունը նոր դեմքեր կբերի ԱԺ. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանի օգտին ո՛չ կողմ, ո՛չ դեմ քվեարկելու համար ՀՅԴ-ից հեռացված եւ մանդատը վայր դրած Աղվան Վարդանյանի փոխարեն պատգամավոր կդառնա Ռուզաննա Առաքելյանը: Նա 2007թ․ եւս պատգամավոր է եղել: Նիկոլ Փաշինյանի քվեարկության նիստին չներկայացած, ըստ լուրերի, համաժողովրդական շարժման կողմն անցած «Գրանդ տոբակո»-ի սեփականատերերին հակադրված եւ դրա պատճառով մանդատից զրկված Գրիգոր Ավալյանի փոխարեն պատգամավոր կդառնա 5-րդ գումարման

«Սամցխե-Ջավախքի» հասարակական կազմակերպությունները ողջունում են Շիրակ Թորոսյանի՝ Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու որոշումը

Սամցխե–Ջավախքի հասարակական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը Սամցխե-Ջավախքի հասարակական կազմակերպություններս ողջունում ենք ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի՝ մայիսի 8-ին ՀՀ վարչապետի ընտրության ժամանակ ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին ԿՈՂՄ քվեարկելու որոշումը և շնորհակալություն ենք հայտնում մեր հորդորները հաշվի առնելու համար: Միաժամանակ դատապարտում ենք ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի որակումներն այս փաստի

Շավարշ Քոչարյանը երեկ խոստովանել է փաստեր, որոնց մասին տարիներ շարունակ բարձրաձայնում էր ընդդիմությունը. «Ժողովուրդ»

Տարիներ շարունակ Հայաստանի հետ արտաքին քաղաքական ճակատում վաղուց հաշվի չէին նստում, եւ այդ մասին խոսվել է մշտապես։ Իշխանությունները հերքել են այդ մեղադրանքները՝ փորձելով հակառակ տպավորություն ստեղծել։ Մինչդեռ հիմա ԱԳ փոխնախարարը խոստովանում է այդ մասին, իհարկե, բավական մեղմ երանգավորմամբ։

Սպանություն Երևանում. 52-ամյա տղամարդը կացնի մի քանի հարվածներով սպանել է 62-ամյա հարազատ եղբորը. shamshyan.com 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Հաղթանակ թաղամասի Ամառանոցային 1-ին տարածքի թիվ 33/1 տան հողամասում ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հայտնաբերել են տղամարդու դի։ Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են նույն հասցեի բնակիչ՝ 62-ամյա Աշոտ Ասոյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմնի տարբեր մասերին կան հարվածի հետքեր։ Ոստիկաններն ու

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ազատել պաշտոններից ՀՀ ոստիկանապետին եւ ԱԱԾ տնօրենին

Հենց նոր ստորագրեցի Վլադիմիր Գասպարյանին ՀՀ ոստիկանության պետի, Գեորգի Կուտոյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը։   Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ ՀՀ վարչապետ

Արարատ Զուրաբյան. «Մենք անընդհատ խոսում ենք կեղծված ընտրություններից՝ մոռանալով, որ ընտրություն կեղծողը մեկ անձ չէ». «Հրապարակ»

ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը Նիկոլ Փաշինյանի նոր կառավարության ձեւավորումը համարում է բարդ, բայց տեխնիկական խնդիր։ Նա համոզված է, որ Հայաստանում կա բավարար ներուժ՝ ցանկացած կառավարություն ձեւավորելու համար։ «Այստեղ մի առանձնահատկություն է լինելու, ես կարծում եմ, որ այս կառավարության վրա դրվելու է շատ մեծ խնդիրներ լուծելու հարց, այն է՝ կազմակերպելու Հայաստանի Հանրապետության ապագան,

Նույնիսկ հեղափոխության առաջնորդին ընդդիմություն լինելը քաղաքական առումով ավելի շահեկան է, քան նրա կցորդ լինելը. «Ժամանակ»

«Ծառուկյան» դաշինքի հաջորդ թիրախը հանրապետական համայնքապետերն են: ՀՀԿ-ական համայնքապետերից շատերը, մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ նշանակվելը, հայտարարում էին, որ հրաժարվում են ՀՀԿ անդամությունից և միանում են համաժողովրդական շարժմանը: Հիմա երբ ՀՀԿ-ն փաստացի իշխանություն չունի, փախուստը ՀՀԿ-ից մասսայական բնույթ է ստանալու: Ուղղակի համայնքապետերը ցանկանում են հասկանալ, թե դուրս գալով ՀՀԿ-ից, ուր պետք է գնալ: Արդեն տեղեկություններ կան,

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728