Օրվա լրահոսը

ԵԱՏՄ-ն բանի պետք չէ-4

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տարածած զեկույցի համաձայն՝ 2018 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանի խոշորագույն առեւտրային գործընկերների լավագույն տասնյակում ԵԱՏՄ երկրներից միայն Ռուսաստանն է՝ 469,7 միլիոն դոլար, իսկ ամենաշատը եվրոպական երկրներն են՝ Շվեյցարիա, Բուլղարիա, Գերմանիա, Իտալիա՝ միասին մոտ 350 միլիոն դոլար առեւտրաշրջանառություն: ԵԱՏՄ մյուս երկրները միասին 15 միլիոնից էլ քիչ առեւտրի ծավալ են ապահովում. Բելառուս՝ 12,149 միլիոն,

Պաշտպանության նախարարը հրաժարական չի տվել եւ չի տա մինչեւ նոր նախարար չնշանակվի

Վիգեն Սարգսյանը չի աշխատի նոր կառավարության կազմում

ԵՄ-ը ափսոսանք է հայտնել Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու Թրամփի որոշման վերաբերյալ

Եվրամիությունը խորապես ցավում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) դուրս գալու որոշման համար: Այս մասին ասվում է ԵՄ հաղորդագրության մեջ: ԳՀՀԾ-ն միաձայն ընդունվել է 2016թ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևով: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը

Նախկին դատավորի «Թափառող լույսը»

«Կյանքն իմ աչքերով», «Ես հյուլեն եմ ամպերի», «Կյանքը երեկոյան սրճարանում», «Հոգեւոր աքսոր» գրքերից հետո լույս է տեսել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորակայն պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի «Թափառող լույս» բանաստեղծական ժողովածուն: Շնորհանդեսը տեղի էր ունեցել օրեր առաջ, Գրողների միության դահլիճում, որին մասնակցում էին պալատի ճանաչված դատավորները, իրավաբան ընկերները, Արցախի ՄԻՊ-ը, գրողները: «Այս գիրքը բարության

ԱՄՆ դեսպան. Կաջակցենք նոր կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարի եւ ազատ տնտեսություն ձեւավորելու հարցերում

Ռիչարդ Միլս. Ամերիկյան կողմը ոգեշնչված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով

«Համաշխարհային շոու-բիզնեսում ստեղծագործում են լավագույն երաժիշտները»

Ամերիկաբնակ ջութակահար Արմեն Մովսեսյանը նվագում է ամեն ինչ, բացի ռաբիսից Խորհրդային տարիներին նույնիսկ բարձրակարգ արվեստագետներին բնորոշելիս զգուշորեն էին մոտենում տաղանդավոր որակմանը՝ ի տարբերություն մեր օրերի: Էլ չենք խոսում երեխաների դեպքում շռայլվող գնահատականների մասին: Այդուհանդերձ, այն տարիներին մշակութային ուղղվածություն ունեցող դպրոցներում մասնագետների կողմից հնչել է տաղանդավոր որակումը մեկ-երկու սովորողի հասցեին: Այս դեպքում խոսքը ջութակահար Արմեն Մովսեսյանի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 9-ի ցերեկը, 10-14-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Մայիսի 9-ի ցերեկը, 10-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝

Իրանի դեմ նոր և ծանր պատժամիջոցներ են կիրառվելու

ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ իր կառավարությունը հետ է վերցնում ԱՄՆ-ի ստորագրությունը 2015 թվականին Իրանի հետ կնքված միջուկային ծրագրի սահմանափակման միջազգային համաձայնագրից: Իրանի դեմ նոր և ծանր պատժամիջոցներ են կիրառվելու: Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

Տարբեր գաղափարներն ու տեսլականները պիտի միավորեն հասարակությունը, այլ ոչ թե պառակտեն կամ արհեստական բարիկադներ կառուցեն. Արա Բաբլոյան

Ատելության վրա հիմնված գաղափարախոսությունն աշխարհում քաշել էր այնպիսի բաժանարար գծեր, որոնք վերացնելու համար զոհվեցին տասնյակ միլիոնավոր մարդիկ, խորտակվեցին հարյուր միլիոնավորների ճակատագրերը:

Միխայիլ Լեոնտևը հայերին կոչ է արել «չնեղանալ ճշմարտությունից»

Ես միանգամային օբյեկտիվ բաներ եմ ասել՝ իմ տեսանկյունից: Եթե ինչ-որ մեկը նեղանում է ճշմարտությունից, ես դիվանագետ չեմ, և ոչ էլ պաշտոնատար անձ:

Ռեմբոն վերադառնում է

Deadline-ի փոխանցմամբ՝ ամերիկացի դերասան, սցենարիստ եւ ռեժիսոր Սիլվեսթր Սթալոնեն վերադառնում է: Նա պատրաստվում է նկարահանվել Վիետնամի պատերազմի վետերանների մասին պատմող «Ռեմբո» ֆիլմի 5-րդ մասում: Աղբյուրի փոխանցմամբ, Սթալոնեն ներկայումս ծանոթանում է սցենարին, իսկ նկարահանումները կսկսվեն սեպտեմբերից: Ֆիլմի պրոդյուսերն է Ավի Լերները, որն աշխատել է նաեւ «Ռեմբո»-ի նախորդ 4 մասերի վրա: Նկարահանվելիք ֆիլմում սցենարի համաձայն առեւանգում են

«Արեւմուտքի պոպուլիստներն» ու հայկական ժողովրդավարության վերելքը

«Ցանկացած արտաքին ուժ, որ կակնարկի անգամ, թե փորձում է այս ամենից օգուտներ քաղել, անախորժություններ կստեղծի իր իսկ համար»:

Հեղափոխության սիմվոլները մի օգտագործեք փող աշխատելու նպատակով. «Հրապարակ»

Եվ հետո՝ ցեղասպանության սիմվոլը կարելի է օգտագործել, հեղափոխությանը՝ ո՞չ:

ՍԴՀԿ Կենտրոնական վարչության շնորհավորական ուղերձը վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Համաժողովրդական շարժման յաղթանակը անտարակոյս կը պարտինք Ձեր անկոտրում կամքին

Անշուշտ գիտակից ենք այն իրականութեան, որ տարիներով կուտակուած խնդիրներն ու մարտահրաւէրները մէկ օրէն միւսը չեն կրնար լուծուիլ, այլ կը պահանջեն հաստատակամութիւն, համբերութիւն և յարատեւութիւն:

Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին

Մաղթում եմ բոլորիս խաղաղություն՝ վստահ լինելով, որ մայիսյան հաղթանակների ոգին, հայ ժողովրդի միասնականությունը, համարձակությունը և պատվախնդրությունը ճանապարհ կհարթեն մեր առջև ծառացած բոլոր խնդիրների լուծման համար

Ավետիք Իշխանյան. «Պատվեր կատարած իրավապահները պետք է առնվազն հեռացվեն համակարգից». «Հրապարակ»

Ես կարծում եմ, որ նրանք պետք է հեռացվեն համակարգից։ Ոչ միայն պատվեր տվողն է պատասխանատու, այլեւ պատվեր կատարողը։

Որքանով իրագործելի է Վանո Սիրադեղյանի վերա­դարձի առաջարկը. «Ժամանակ»

«Վաղեմության ժամկետներն անձանց նկատմամբ, ովքեր գտնվում են հետախուզման մեջ, թաքնվում են քննությունից, նախկինում գործող Քրեական օրենսգրքով սահմանված է եղել 15 տարի, ներկայումս գործող քրեական օրենսգր­քով սահմանված է 20 տարի: Կարծում եմ՝ պետք է կիրառվի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով պատաս­խանատվությունից ազատե­լու դրույթը»,- ասաց Վարոսյանը:

Հենրիխ Մխիթարյան. Ուզում եմ, որ Հայաստանը դառնա այն երկիրը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունենա իր երազանքն իրականացնելու հնարավորություն

Ինձ առանձնահատուկ երջանիկ եմ զգում իմ ժողովրդի համար: Հայաստանի ամբողջ տարածքում տեղի ունեցած խաղաղ և ժողովրդավար շարժումները ամբողջ աշխարհին ցույց տվեցին, որ կարելի է լսել ժողովրդի ձայնը: Ուզում եմ, որ Հայաստանը դառնա այն երկիրը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունենա իր երազանքն իրականացնելու հնարավորություն: Կեցցես, հայ ժողովուրդ: Հենրիխ ՄԽԻԹԱՐՅԱՆ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան

Հրանտ Բագրատյան. «Պատրաստ է կառավարության տնտեսական քաղաքականության ամբողջական ծրագիր, որը սիրով կտրամադրեմ Նիկոլ Փաշինյանին»

1996-ից հետո եկած բոլոր վարչապետներին շնորհավորել եմ նշանակման կապակցությամբ և առաջարկել խորհրդատվական ցանկացած օգնություն՝ առանց հավակնությունների։

Գալուստ Սահակյան. «Կուսակցությունն ունի իր հզոր անդամները, որոնք մշտապես գործելու են եւ մնալու են կուսակցության մեջ». «Ժողովուրդ»

Չեմ կարծում, որ մի քանի հազար անձ կուսակցության շարքերը կլքի: …Կարող է` գնան, կարող է` նաեւ գնան, ինչ-որ ժամանակ գա, նորից գան:

Մեր ազգային առաջնության ակումբներում կան մի քանի արտասահմանցիներ, որոնք, կարծես, խմբավորում են ստեղծել, և իրենց արատավոր գործունեությամբ ցանկանում են սև բիծ թողնել հայկական ֆուտբոլի վրա. Բագրատ Նավոյան

Միևնույն ժամանակ, հայտարարում եմ, որ եթե մեղավորները չստանան արժանի պատիժը, պարզապես անիմաստ կլինի թիմն ուժեղացնելը և ընդհանրապես նոր առաջնությանը մասնակցելը, քանի որ հակառակ պարագայում մեծ վտանգ կա, որ նմանատիպ դեպքերը կկրկնվեն: Թող որ սա լինի վերջին այսպիսի դեպքը հայկական ֆուտբոլում: Հակառակ պարագայում, ես ստիպված կլինեմ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի բոլոր թիմերը հանել Հայաստանի առաջնություններից»:

Նիկոլ Փաշինյան. «Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակի առջև և հավաստիացնում, որ անհատի և ազգի ազատության ոտնահարումը չի հանդուրժվելու»

Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխությունը, նրա համաժողովրդական ընդգրկումը ևս մի անբեկանելի ապացույց է, որ մենք ունենք հստակ պատկերացում, թե ինչ են ազատությունը, ժողովրդավարությունը և խաղաղասիրությունը։

ՌԱԿ. Համաժողովրդական ոգեւորությունից, ինքնահիացումից եւ արդար հաղթանակի բերկրանքից սթափվելու ժամն է արդեն

ՌԱԿ-ը պատրաստակամ է Մայր հայրենիքում թե Սփյուռքում իր ողջ կարողականությունները միաձուլել հետագա օրերին կազմվելիք նոր կառավարության ջանքերին:

Սևակ Խանաղյանը չանցավ «Եվրատեսիլ 2018»-ի եզրափակիչ փուլ (տեսանյութ)

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում երեկ անցկացվեց «Եվրատեսիլ 2018»-ի առաջին կիսաեզրափակիչը: Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանը «Քամի» երգով ելույթ ունեցավ 16-րդը: Նա չանցավ եզրափակիչ: Եզրափակիչ անցան Ավստրիան, Էստոնիան, Իսրայելը, Կիպրոսը, Լիտվան, Չեխիան, Բուլղարիան, Ալբանիան, Ֆինլանդիան և Իռլանդիան։

Դոն Պիպո. «Մինչ օրս չեմ կարողանում հասկանալ, թե վերոհիշյալ երեք անձինքն ինչու են նախապատրաստվել ինձ սպանել». «Ժողովուրդ»

Ընդհանրապես որեւէ մեկի հետ որեւէ տարաձայնություն, խնդիր կամ վեճ չեմ ունեցել թե՛ բիզնեսում, թե՛ բիզնեսից դուրս: Որեւէ մեկի հետ թշնամական հարաբերություն չունեմ:

Ակնհայտ է, որ միայն ոգևորության հաշվին հնարավոր չէ պահել հաջողությունը. «Ժամանակ»

Հայաստանում անցնող երեք տասնամյակում ստեղծված և կարծրացած քաղաքական իրավիճակը հնարավոր պետք է լիներ հաղթահարել նաև հենց այդպիսի իռացիոնալությամբ և ոգևորությամբ, որովհետև ռացիոնալ բոլոր փորձերը բախվեցին իշխող համակարգի նույնքան ռացիոնալ դիմադրությանն ու փշրվեցին:

Եթե այն օրերին ունեցած զինուժը համեմատենք այսօրվա չափանիշների հետ, ապա կարելի է ասել, որ անզեն էինք. Արկադի Կարապետյանը` Շուշիի ազատագրման մասին

«Շուշիի ազատագրումը շատ ավելի վաղ էինք նախատեսում, ուղղակի վերջնական պատրաստ չլինելու պատճառով գրոհի օրը մի քանի անգամ տեղափոխեցինք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի ազատագրման Շոշի ուղղության հրամանատար Արկադի Կարապետյանը և ընդգծեց. անցան հարձակման, երբ զգացին` արդեն պահն է: Նա պատմեց, որ մարտական գործողությունները սկսեցին մայիսի 7-ին` Սուրբ Խաչի երևման տոնին. «Սա զուգադիպություն լինել չի կարող,

ԱՄՆ Պետքարտուղարություն. Ակնկալում ենք սերտ համագործակցել Հայաստանի նոր կառավարության ու ժողովրդի հետ

Միացյալ Նահանգները շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին որպես Հայաստանի նոր վարչապետ: Ակնկալում ենք սերտ համագործակցել Հայաստանի նոր կառավարության ու ժողովրդի հետ մեր երկրների միջեւ փոխադարձ շահավետ բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ առեւտրի, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության աջակցության եւ տարածաշրջանային ու գլոբալ կայունության ապահովման ուղղությամբ: Հիթեր Նոյերթ  ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ  Վաշինգտոն,  8 մայիսի, 2018 Հայաստանում ԱՄՆ դեսպանության մամուլի

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728