Օրվա լրահոսը

«Ելք»-ը գնաց հրապարակ, ՀՀԿ-ականները չպատասխանեցին լրագրողների հարցերին

ՀՅԴ-ն մնում է իր դիրքորոշմանը`հարցերը պետք է համախոհությամբ լուծվեն

«Ժողովուրդը ինձ երբեք որևէ բան չի ասել». Գալուստ Սահակյանն արդարացնում է իր դեմ քվեարկելը

Հիմա հարյուր հազարավոր մարդիկ հավաքված են դրսում, ի՞նչ եք անելու: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելուն դեմ քվեարկելուց հետո լրագրողների այս հարցին ի պատասխան՝ Գալուստ Սահակյանն ասաց. «Անիմաստ հարցեր եք տալիս»:

Ֆելիքս Ցոլակյանը կողմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանին

ՀՀԿ խմբակցության կողմից վարկանիշային ընտրակարգով ընտրված պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը կողմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին պատգամավորը գրել է իր ֆեյսբուքյան էջում. «Հարգելի հայրենակիցներ, Ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով»:

ԱԺ պատգամավոր Գրիգոր Ավալյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել

Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ

Ոստիկանությունը պարզաբանում է

Տեղեկատվություն են տարածել այն մասին, թե իբր Հրազդան քաղաքում անցկացվող հավաքի ընթացքում ոստիկանական մեքենան միտումնավոր մխրճվել է հավաքի մասնակիցների մեջ՝ վրաերթի ենթարկելով երկու անչափահասի, Ճանապարհահատվածը երթևեկելի դարձնելուն ուղղված աշխատանքների ընթացքում ոստիկանության ավտոմեքենայի վարորդը չի հասցրել արգելակել այն պատճառով, որ երեխան երթևեկելի հատվածում անօրինական հավաքի մասնակիցների շարքում պարզապես վազքով անցնելիս ինքն է հայտնվել մեքենայի դիմաց, ինչին

Նիկոլ Փաշինյան. «Սեփական ժողովրդին պատերազմ հայտարարող ուժը չի կարող գոյություն ունենալ»

Բոլոր ելույթներից հետո ամփոփիչ ելույթով հանդես եկավ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Նա ողջունեց վաղ առավոտից Հանրապետության հրապարակում կանգնած քաղաքացիներին, խնդրեց սպասել, մինչեւ ինքը եւս հասնի հրապարակ: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԱԺ ամբիոնից իրեն շատ են մեղադրել, թե սպառնում է ոչնչացնել ՀՀԿ-ին: «Որեւէ այդպիսի մտադրություն չունեմ, որովհետեւ Հանրապետական կուսակցությունը, ՀՀԿ խմբակցությունն իրեն ոչնչացրեց անշրջելիորեն, իսկ սեփական

Պայքարը շարունակվում է․ Արթուր Բաղդասարյան

ՕԵԿ  նախագահ Արթուր Բաղդասարյանը անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ կոչ անելով  չկորցնել վճռականությունը և շարունակել պայքարը։ Արթուր Բաղդասարյանը մասնավորապես գրել է․ Պայքարը շարունակվում է, չկորցնե՜ք վճռականությունը։

Վահրամ Բաղդասարյան. «ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը»

ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նա ասաց, որ Աղվան Վարդանյանի կատարած քայլը իրենց կուսակցության ավանդույթների դեմ էր, իսկ դաշնակցության դիրքորոշումը անփոփոխ է, քվեարկելու են հօգուտ Նիկոլ Փաշինյանի; Նրա խոսքով, դրանից կշահի ժողովուրդը եւ երկիրը: Արմեն Ռուստամյանը նաեւ հավելեց, որ դեռեւս Սերժ Սարգսյանի օրոք ՀՅԴ-ն հայտարարել է, որ «նոր գինին

Մարգարիտ Եսայան. «Հերիք է հայավարի լոպազանանք»

Նա ասաց, որ տեսել է ժողովրդի տոնախմբությունը Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, նաեւ հավելեց, որ ժողովուրդը չի պայքարել, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնա:

ԱԺ-ում լարված մթնոլորտ է. Սասուն Միքայելյանի եւ Միհրան Պողոսյանի հնարավոր կռիվը կանխեցին ՀՀԿ-ականները

Մթնոլորտն ԱԺ-ում խիստ լարված է: Սասուն Միքայելյանի ելույթի ժամանակ Միհրան Պողոսյանը՝ «Քեթրինի Միհրանը» տեղից ինչ-որ ռեպլիկ արեց, որն ակնհայտորեն դուր չեկավ Սասուն Միքայելյանին, եւ նա ամբիոնից ասաց, որ դրսում կխոսեն: Այնուհետեւ ելույթից հետո, երբ Սասուն Միքայելյանը դուրս եկավ նիստերի դահլիճից, նրա հետեւից վազեց Միհրան Պողոսյանը: Հասկանալով, որ կրքերը լարված են եւ վատ հետեւանքներ կարող են

Սասուն Միքայելյան. «Ես հիմա եմ հասկանում, թե Կոմիտասն ինչի գժվեց»

«Ուզում եմ վերլուծություն անեմ, եւ զուգահեռներ կազմեք, որ ժողովուրդը պատկերացում ունենա ձեր գործունեության մասին, սրտաճմլիկ բաներ չեմ ուզում ասել»,- այսօր ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Սասուն Միքայելյանը՝ նկատի ունենալով ՀՀԿ-ականներին: Նա մի քանի բան հիշեց. «Հիշում եմ, թե ինչպես էին 2008 թվականին ոստիկանության աշխատակիցները

ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն  պահանջում է Աղվան  Վարդանյանից վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը

Աղվան Վարդանյանի հնչեցրած տեսակետը անձնական որոշում է և չի համապատասխանում Հ.Յ. Դաշնակցության պաշտոնական դիրքորոշմանը:

«Այս ամենը դրսից ուղղորդվող մի վատ սցենարի սկիզբն է միայն». Արման Սաղաթելյան

Փաշինյանն ասել էր, որ https://www.aravot.am/2018/05/01/954125/ Սաղաթելյանը դեզինֆորմացիա է տարածում: Սաղաթելյանն էլ իրեղեն ապացույց էր բերել՝ ՀԺ-ի թերթի արխիվից՝ ապացուցելով, որ Փաշինյանը ունի նման հոդված՝ իր իսկ ստորագրությամբ:

Արփինե Հովհաննիսյան. «Դուք ուզում եք, հայհոյանքի միջոցով փոխե՛մ սկզբունքներս»

Արփինե Հովհաննիսյանն իր ելույթում ասաց. «Թերևս շատերը կվկայեն, որ իմ և պարոն Փաշինյանի 7-ամյա գործընկերության հարաբերությունները եղել են կառուցողական մթնոլորտում, չի եղել պոպուլիզմ, եղել է մտահոգ գործիչների մտքերի փոխանակություն: Ես էլի շարունակում եմ կարծել, որ պարոն Փաշինյանը մտահոգ է Հայաստանի ճակատագրով» Նա բոլորին հանդուրժողականության կոչ արեց. «Ուզում եմ հասկանալ՝ սիրո համերաշխության մթնոլորտը չի՞ ենթադրում այլ

Հրապարակին հարող տարածքում ոստիկանական ուժեր են կուտակված

Այս պահին բազմահազարանոց ցույցի մասնակիցները Հանրապետության հրապարակում են, իսկ հարեւանությամբ՝ մեծ թվով ոստիկաններ

Արարատ Միրզոյան. «Միեւնույն է հաղթելու ենք, մնալու է ձեր տված օգուտը կամ վնասը»

«Հանրապետության հրապարակում դրված է մի մեծ էկրան, բոլորը հետեւում են, թե ինչպես եք ձեզ պահում, որովհետեւ Մեղրիից մինչեւ Աշոցք փողոցներում, սրճարաններում նայում են ձեզ, եւ բոլորն ուզում են մի բան, որ քվեարկեք Նիկոլ Փաշինյանի օգտին»,-այսօր ԱԺ-ում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը: «Այլեւս մի խումբ մարդ չի, այ ձեր ցավը տանեմ, մի խումբ մարդը դուք

«Ես չեմ կարող անձնական պատասխանատվություն ստանձնել ու կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին». Աղվան Վարդանյան

«Սա ընտրություն էլ չէ, ինձ երկու տարբերակ են թողել՝ քվեարկել կամ Նիկոլին կամ՝ Փաշինյանին». Աղվան Վարդանյան

Կորյուն Նահապետյան. «Ես ձեր նման իմ դիպլոմը չեմ հրապարակում համացանցում»

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը կարծում է, որ չպետք է որեւէ մեկի արժանապատվությունը կասկածի տակ դնել: Նա իր ելույթում նշեց, որ յուրաքանչյուրն ունի երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականը. «Պետք չէ պարտադրանքի ուժով համոզել կատարել այն ընտրությունը, որ իմ ընդդիմախոսը պարտադրում է ինձ»: Նրա խոսքով, վարչապետը պետք է հստակ իմանա, թե ինչ պետք է անի

Արտակ Զեյնալյան. «Վահանի եւ սրի պայքարում, մի օր սուրը հաղթում է»

Հորդորում եմ քվեարկեք Նիկոլ Փաշինյանի օգտին

«Շնորհավորում եմ, պարոն Փաշինյան, ձեզ մոտ ստացվեց». Արմեն Աշոտյան

«Կործանարար եմ համարում այն մոտեցումը, երբ առկա աշխարհաքաղաքական պայմանների պարագայում, մեզ ստիպում են կատարել մի ընտրություն, որն ինձ համար Հայաստանի ավարտի սկիզբն է». Աշոտյան

«Ես Փաշինյանին չեմ ճանաչում». Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատասխանել է ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչած այն մեղադրանքներին, որ նա կապեր ունի Սաակաշվիլիի հետ։ «Հայաստանի Ազգային ժողովում ինչ-որ ապուշներ Նիկոլ Փաշինյանին մեղադրում են ինձ հետ կապեր ունենալու մեջ։ Ես Փաշինյանին չեմ ճանաչում, իսկ այդ պատգամավորներին կցանկանայի պատասխանել. Դուք խնդիրներ ունեք ոչ թե միջազգային դավադրության, այլ սեփական ժողովրդի

«Առաջին ձայնը ես կբարձրաձայնեմ, եթե Փաշինյանը անի այն, ինչ դուք ասում եք այստեղ». Էդմոն Մարուքյան

Նա զգուշացրեց, որ հակառակ դեպքում անդառնալի հետեւանքներ կարող ենք ունենալ, մինչեւ այսօր բոլորը իմաստուն են եղել եւ այդ հետեւանքները չենք ունեցել. «Ուզո՞ւմ եք Արցախը պաշտպանված լինի, պետք է հիմա քվեարկեք Փաշինյանի օգտին, ուզո՞ւմ եք տնտեսությունը զարգանա, պետք է հիմա քվեարկեք Փաշինյանի օգտին, ուզո՞ւմ եք ՀՀ-ն սանկցիաների տակ չընկնի, պետք է քվեարկեք, ուզո՞ւմ եք տանկերը, որ հիմա ասում եք գալիս են, բայց իրականում չեն գալիս, չգան՝ պետք է քվեարկեք Փաշինյանի օգտին»:

«Ստեղ ոնց-որ ռուսներին տղա՞ եք կանչում, չեմ հասկանում». Արարատ Զուրաբյանը՝ ՀՀԿ-ականներին

«Դրանով նպաստում եք, որ հայ-ռուսական հարաբերությունները լա՞վ լինեն, է՞դ է ձեր հայրենասիրությունը, թե՞ մտահոգ եք ու մտածում եք՝ էդ ձեւով են հայրենասիրություն խաղացնում ». Զուրաբյան

«Հանգիստ նստեք ձեր տե՛ղը». ԱԺ-ում կրքերը լարված են, տեղից պոռթկաց Սասուն Միքայելյանը

Հետո Գագիկ Մելիքյանը իր ելույթում խոսեց Փաշինյանի ծրագրի մասին՝ բյուջեն ո՞նց եք աճեցնելու, ժողովուրդը սկսել է արդեն ընդդիմությանն ու բանագնացներին չհասկանալ, հրապարակներից մի բան են ասում, ամբիոնից մի բան են ասում, բա մե՞նք ոնց հասկանանք: Տեղից չդիմացավ եւ պոռթկաց Սասուն Միքայելյանը, նա սկսեց բղավել՝ ձեռքը առաջ մեկնելով: Մելիքյանը արձագանքեց. «Հանգի՛ստ Սասո՛ւն, մենք միասին սահմանում ենք եղել»:

«Ովքե՞ր են միացել շարժմանը, էդ ի՞նչ եղավ, բոլորը մաքրվեցի՞ն, ամեն ինչ մոռացա՞ք եւ միայն ՀՀԿ-ն է՞, մի հատ շուրջներդ նայեք». Բեքարյան

Բեքարյանը մտավախություն հայտնեց, որ այդ ջահը տեղ չի հասնի, ճանապարհին պղտոր ջրում ձուկ բռնողները կգողանան դա՝ ամենալկտի ձեւերով. «Ոնց որ էսօր տուրք տալով մոդային, տուրք տալով նրան, որ հողը տակից փախնում ա, ժամերի, րոպեների տարբերությամբ հայտարարություն անելով՝ միանում են ձեզ: Միացել են, բայց ե՞րբ են միացել, երեխեք, խրոնոլոգիան նայեք, էդ հեշտ է նայել: Շարժման մաքրությունը դա՞ է տանելու»:

«Նիկոլ ջան, դու, որ հընցել ես իշխանության յանից, բա ե՞ս ինչ անեմ, Աշոտյանից ի՞նչ ընդդիմադիր, ա՛յ տնաշեն». Սեյրան Սարոյան

Այո՛, մարդիկ կայնան ոտի, փորձեցին իրանց քայլը անեն, քայլը կատարվավ, ասելով, որ մթոմ Սերժ Սարգսյանն ա խանգարում էս ժողովրդին՝ մոռանալով նրա արած գործը, վատը, լավը: Էսօր մեր ժողովուրդն իրավունք չունի բախման գնալու, եթե փորձում էիք ամեն ինչը կապել Սերժ Սարգսյանի հետ, էդ մարդն ասեց՝ լավ, ձեզ ըլնի, աթոռն էլ, սաղ էլ ձեզ ըլնի: Փաստորեն, բանից դուրս ա գալիս, որ պաշտոնակռիվ ա էթում արդեն, տենց չի՛ կարելի:

«Սպասվում է, որ Հայաստանում մոտ ժամանակներում կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել». Ադրբեջանցի պատգամավոր

Ադրբեջանում առաջարկել են ԼՂ հարցով Մեջլիսի հատուկ նիստ հրավիրել

Ինչ էր գրել Նիկոլ Փաշինյանը ազատագրված տարածքների մասին

Նիկոլ Փաշինյանը հրապարակել է այն հոդվածի լուսապատճեն, որը վերջին շրջանում քննարկումների տեղիք է տվել: Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում ՀՀԿ պատգամավոր Արման Սաղաթելյանը Փաշինյանին հիշեցրել էր իր նախկին հոդվածներից մեկը՝ ԼՂ հարցի կարգավորման մասին. «Ես չեմ ընդունում այն տեսակետը, որ լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ չվերադարձնենք տարածքները»: Փաշինյանը արձագանքել էր, որ արդեն 5 տարի է,

Հայկո Բաղդատն արձագանքել է Ստամբուլի հայկական եկեղեցու վրա կատարված հարձակմանը

Պոլսահայ հայտնի լրագրող, գրող Հայկո Բաղդատն արձագանքել է Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սբ. Թագավոր եկեղեցին  իրականացված հարձակմանը։ Նա դրա վերաբերյալ իր «Twitter»-ի էջում գրառում է կատարել։ «Ընտրությունների ժամանակ հայկական եկեղեցու վրա հարձակվելը սովորական երևույթ է։ Եթե ինչ-որ մեկին հարցնես, կասի՝ Էրգենեքոնն է, ուրիշին հարցնես կասի քաղաքական իսլամն է, կամ արտաքին ուժերն են։ Բայց դե

Նաիրա Զոհրաբյանի ելույթը. «Մենք միացել ենք համաժողովրդական շարժմանը, որպեսզի այլեւս մեր երկրում չլինի առաջնորդի կռապաշտություն»

«Բարգավաճ Հայաստանը» միացել է համաժողովրդական շարժմանը, որովհետեւ այս շարժումը արժանապատիվ հնարավորություն է վերջապես դուրս գալու համակարգային այն ճահիճից, որից վաղուց արդեն անտանելի գարշահոտ էր գալիս ու այլեւս վերածվել էր բնապահպանական աղետի։ Որովհետեւ համաժողովրդական այս շարժումը հնարավորություն է վերջապես կոտրելու «Մեր դեմ խաղ չկան» ու «բոլոր ճանապարհները դեռ երկար տարիներ անցնելու են Մելիք Ադամյանով» դատավճիռը, որը

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728