Օրվա լրահոսը
Արամ Սարգսյանը, որպես Վազգեն Սարգսյանի փոքր եղբայր, կոչ արեց ՀՀԿ-ին՝ «Մտածե՛ք էս երկրի մասին՝ կոճակը սեղմելուց»
Արամ Սարգսյանն ասաց, որ փողոցում հավաքված ժողովուրդը, անկախ նրանից, թե հայհոյում է, բայց մերն է. «Մենք ուզո՞ւմ ենք, որ ժողովուրդն ուրախանա, ի՞նչ եք մտածում, որ այդ ժողովուրդը պարտվի, մենք այստեղ պետք է քաղաքականությա՞մբ զբաղվենք, իմաստը ո՞րն է, արդեն լուծումը միանշանակ զենքի դաշտում է լինելու: Մարդը համարելու է, որ միանշանակ քաղաքականությամբ ոչ մի բան՝ ներառյալ այսքան մարդ փողոց հավաքելով՝ հնարավոր չի խնդիր լուծել: Մարդը գնալու է այլ լուծումների, այլ բանալի է գտնելու»:
Վահե Էնֆիաջյանը Իշխան Զաքարյանից տեղեկություն չունի
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԱԺ արտահերթ նիստին չեն մասնակցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Իշխան Զաքարյանը եւ Մելիք Մանուկյանը: Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Մելիք Մանուկյանը վիրահատված է եւ գտնվում է երկրից դուրս, մինչդեռ Իշխան Զաքարյանի բացակայության պատճառներից տեղյակ չէր: «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն, որը զբաղվել է կազմակերպչական հարցերով, Aravot.am-ին ասաց, որ
ՀՀԿ-ն միասնական դիրքորոշմամբ է քվեարկելու
«Քվեարկության վրա մենք չենք բռնանում»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը` պատասխանելով հարցին կլինե՞ն կուսակցությունում Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկողներ:
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթը (ամբողջական տեքստ)
Տիկնայք եւ պարոնայք, ուղիղ մեկ ամիս առաջ Գյումրիից մեկնարկած «Իմ քայլը» շարժումը դրամատիկ եւ շրջադարձային կերպով փոխեց ներքաղաքական իրավիճակը Հայաստանում: Գյումրիից Երեւան 215 կիլոմետրանոց այդ քայլարշավը, որն ի սկզբանե ներառում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի քանի տասնյակ անդամների ու համակիրների, 14 օր հետո հասավ մայրաքաղաք Երեւան, վերածվեց հանրահավաքային գործընթացի, ներգրավեց հարյուր հազարավոր քաղաքացիների` դառնալով Երրորդ
Փաշինյանը Կորյուն Նահապետյանին հեգնեց, որ «գերազանցիկ» է. «Ռազմագիտության 9-րդ դասարանի քննություն չեմ հանձնում»
Փաշինյանն ասաց, որ գայթակղությանը չի տրվի եւ երթեւեկության կանոնների մասին նրան հարցեր չի տա. «Ես ցավում եմ, որ դուք այնքան էլ լավ չեք պատկերացնում, թե մենք հիմա ինչով ենք զբաղված: Իսկապես ցավում եմ, որ դուք շարունակում եք աչքի ընկնել գերազանցիկի եռանդով, եւ եթե ձեզ թվում է, որ դուք տպավորություն եք թողնում, դուք չափազանց սխալվում եք»:
«Ռոբերտ Քոչարյանը վերջին օրերին որեւէ հանդիպում կամ հեռախոսազրույց ԱԺ պատգամավորների հետ չի ունեցել». Վիկտոր Սողոմոնյան. «Մեդիամաքս»
«Ռոբերտ Քոչարյանը հետեւում է գործընթացին, բայց դրան չի մասնակցում:
Անհետ կորած երիտասարդը մասնակցում էր հանրահավաքների
Ինչպես տեղեկացրել էինք` ապրիլի 27-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 1997 թ. ծնված Վահե Աթոյանը: Ոստիկանության ծառայողների միջոցառումների շնորհիվ ապրիլի 29-ին, ժամը 16.30-ին, Վ.Աթոյանը ներկայացել է բաժին և բացատրություն տվել, որ ապրիլի 25-ի ժամը 10.00-ից մինչև ապրիլի 29-ը ինքը գտնվել է Երևան, Գյումրի, Վանաձոր և Իջևան քաղաքներում ու մասնակցել է հանրահավաքներին:
Բաբլոյանը լքեց ԱԺ նիստը 10 րոպեով՝ ի նշան բողոքի՝ ընդդեմ Փաշինյանի արած հայտարարության
Փաշինյանն արձագանքեց. «Երբ դուք խոսում էիք, իմ աչքի առաջ անցնում էին այն բազմաթիվ կադրերը, երբ ցածր դասարանների երեխաները դպրոցների տնօրենների, մարզպետների որոշմամբ ստիպողաբար քշվում էին Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումներին՝ «Առաջ Հայաստան» փուչիկները ձեռքերին բռնած: Ես ուզում եմ հասկանալ՝ իսկ որտե՞ղ էր ձեր այս մտահոգությունը ձեր կուսակցության հավաքների ժամանակ»:
ՀՀԿ պատգամավորը՝ Փաշինյանին. Չե՞ք պատրաստվում լիազորությունները վայր դնել ու գնալ 2 տարի ծառայել բանակում
Փաշինյանը պատասխանեց. «Իմ որդու 18 տարին լրացել է մարտին, նա ամառային զորակոչի ընթացքում սահմանված կարգով մեկնելու է ժամկետային զինծառայության: Ես մեր կուսակցությունով կամավորական ջոկատ ենք կազմել եւ կամավորների ջոկատներին հետ կանչելու վերջին օրը ԼՂՀ-ում մարտական հերթապահություն եմ իրականացրել: Ես այդ ժամանակ եղել եմ ԱԺ պատգամավոր ու այդ կարգավիճակն ինձ չի խանգարել խրամատ փորել եւ կանգնել սեփական հայրենիքի պաշտպանության դիրքերում»:
Ինչպե՞ս եք ՀՀ բնակչությունը կրկնապատկելու, եթե մեր 4 մլն-ի ծրագրին դեմ եք քվեարկել. Հակոբ Հակոբյանը՝ Փաշինյանին
Նա ասաց, որ տասնյակ զանգեր են ստանում սփյուռքի հաջողակ, մեծահարուստ գործարարներից, որոնք ասում են, որ օր առաջ գալու են եւ ներդրումներ են անելու ՀՀ-ում: Պարզապես չեն ուզեցել առաջ դա անել, իսկ հիմա մեր տնտեսությանը սպասվում է թռիչքաձեւ զարգացում, բյուջետային եկամուտների էական մեծացում, ինչը բերելու է աշխատատեղերի բացման, աղքատության կրճատման, թոշակների ավելացման:
«Եթե սուր զգացողություններ են ուզում, մենք դա կապահովենք». Դավիթ Սանասարյան
«Հանրապետության» հրապարակում հավաքված քաղաքացիների համոզմամբ՝ ՀՀԿ-ն ժողովրդին նայելով՝ պետք է ամաչի, վեր կենա ու գա միանա ժողովրդին:
Մելիք Մանուկյանը վիրահատվել է, այդ պատճառով չի մասնակցում ԱԺ նիստին
Նաիրա Զոհրաբյանը`խմբակցության բացակա պատգամավորների մասին
«Վե՛րջ, աջ-ձախ չի լինելու». Փաշինյանը խոստանում է հարկային-մաքսային տեռորը վերացնել
Գեւորգ Պետրոսյանն ասաց՝ ժողովուրդը հավատում է Փաշինյանին, բայց պետք են երաշխիքներ, արդյոք հույս ունենա՞նք, որ ձեր ընտրվելու դեպքում մենք չենք ապրելու այն Հայաստանում, որտեղ մարդը ամենափոքր արժեքն է, որտեղ ՓՄՁ-ն կեղեքվում է հարկային մարմինների կողմից, հանապազօրյա հացի համար սահմանից մեկ արկղ մանդարին կրողը ենթարկվում է հալածանքների, չե՞նք ապրի այն Հայաստանում, որտեղ ձու գողացողը անազատության մեջ է, ձի գողացողը՝ փառքի մեջ: Երաշխի՛քն է պետք տալ, ոչ թե խոստումներ:
Հարուցվել է քրեական գործ՝ 3 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 3 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։ 2018 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 02.30-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրում բախվել են «Վազ 2106» և «ԲՄՎ» մակնիշների ավտոմեքենաները, որի հետևանքով «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Թաթուլ Ֆերոյանը (ծնված 19.09.1997թ.), Գրիշա Մովսիսյանը (ծնված 10.09.2000թ.) և Նարեկ
Կարեն Ավագյանը Փաշինյանին մեղադրեց բարոյական տաբուները ոտնահարելու եւ մեր երկրի միջազգային վարկը վնասելու մեջ
Կարեն Ավագյանը պնդեց, որ երկրի հեղինակության վրա մեծ ազդեցություն է ունեցել՝ բացասական իմաստով. «Քաղաքական պայքարը ենթադրում է արժեհամակարգ եւ որոշակի տաբուներ, հիշատակի օրը եւ Ծիծեռնակաբերդը քաղաքական նպատակների համար օգտագործելը բարոյական տաբու պետք է լինի ողջ հայության համար»:
«Այն մոբիլիզացիան, որ ունենք հիմա, շատ կարևոր է քաղաքական իրավիճակի վրա ազդելու համար». Արայիկ Հարությունյան
Արայիկ Հարությունյանը Հանրապետության հրապարակում հավաքվածներին զգուշացրեց՝ չլսել տարբեր խմբերի հորդորները:
Պատգամավորներն անորոշության մեջ են, հարցերի չեն պատասխանում
Խորհրդարանում պատգամավորներն անորոշության մեջ են եւ խուսափում են հարցազրույցներից: Անգամ «Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս պահին հարցերի չի պատասխանի: Լրագրողները ցանկանում էին ճշտել նրա տպավորությունները`իր օգտին պատգամավորների քվեարկության մասով: Հարցերի չպատասխանեց նաեւ Արարատ Միրզոյանը, ում լրագրողները «կարգեցին» առաջին փոխվարչապետ: Մանրամասները` տեսանյութում Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀԲԸՄ Նախագահ. «Մենք մնում ենք հայրենի պետության կողքին»
Հայաստանի Հանրապետությունից դուրս ոչ մի անհատ, կազմակերպություն, կամ քաղաքական կուսակցություն, որքան էլ բարի տրամադրված լինեն նրանք, այս փուլում չպետք է փորձեն գործուն դերակատարություն ունենալ Հայաստանի կառավարության ու հայ ժողովրդի ներքին խնդիրների կարգավորման գործընթացում:
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը պատրաստակամություն է հայտնում հոգեբանական աջակցություն ցուցաբերել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասնակիցներին
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը հորդորում է բոլորին (հատկապես երիտասարդներին) ազատության վեհ զգացումը չվերածել անարխիկ դրսևորումների և համբերատար հետևողականությամբ նպատակին հասցնել ձեռնարկված ազնիվ մղումները
Տիգրան Հախնազարյան. «Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը վաստակել է ամենաբարձր մակարդակի նվագախումբ կոչվելու իրավունքը»
Եզրագծին է մոտենում Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը փառատոնային երկու շաբաթների ընթացքում գրեթե չի լքում բեմը։ Ամեն օր նվագախումբը ներկայացրել է նոր ծրագրեր, հանդես է եկել հայտնի արտիստների հետ։ Ապրիլի 30-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացավ դիրիժոր Տիգրան Հախնազարյանի ղեկավարությամբ։ Նվագախմբի հետ ելույթ ունեցավ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։ Համերգային ծրագրում ներառված էին Պյոտր
Հրանտ Տեր-Աբրահամյան. «Հարցերին պատասխանելու ժամանակը հենց հիմա է, այլ ոչ թե հետո»
Էդ որ հիմա ասում եք, թե բա ինչի՞ է հարցերի պատասխանում, պիտի ասի, ես ժամանակավոր վարչապետ եմ, գալու եմ ընտրություններ կազմակերպել եւ վերջ: Հիմա հարցերի ժամանակը չի: Ցավներդ տանեմ, իմ լավ ընկերներ, քաղաքականության մեջ ֆորմալ ճշմարտություններ չեն գործում: Այո՝ ըստ ձեւի դուք ճիշտ եք: Բայց ըստ բովանդակության, բոլորը հասկանում են, որ հիմա ընտրում են ոչ
«Շնորհակալություն չպիտի՛ հայտնենք, որ մեզ պադյեզդներում չեք գնդակահարել, բանտերում չեք թունավորել». Փաշինյան
Աճեմյանն արձագանքեց՝ մենք այլեւս խորհրդարանական երկրում ենք ապրում եւ մեծ է այն բեռը, որն ուզում եք վերցնել, համոզվա՞ծ եք, ձեր հայրն էլ չի ուզում, որ դուք դառնաք վարչապետ, համոզվա՞ծ եք, որ այդ բեռն ուզում եք տանել, համոզվա՞ծ եք, որ այն քարոզչամեքենան, որն այսօր ձեզ հերոսացնում է, վաղը չի զրոյացնելու ձեզ: Փաշինյանը պատասխանեց. «Ես որեւէ գործ չեմ սկսում, եթե համոզված չեմ լինում, որ այդ գործը կարող եմ տանել մինչեւ վերջ:
«Եկել եք ԱԺ-ում զբաղված եք դեզինֆորմացիայի տարածմամբ». Փաշինյանը բորբոքվեց՝ ՀՀԿ-ն ԼՂ բնակիչ օգտատերերին ապակողմնորոշում է
Փաշինյանը արձագանքեց, որ արդեն 5 տարի է, սոցցանցերում իր նկարով այդ հատվածը տարածվում է, մինչդեռ ինքը «Հայկական ժամանակի» այդ օրվա թերթը լուսապատճենել է ու վստահեցրել, որ նման հոդված գոյություն չունի. «Եկել եք ԱԺ-ում զբաղված եք դեզինֆորմացիայի տարածմամբ: Դուք եւ ձեր թիմը կարող է որոշակի կապ ունենալ դեզինֆորմացիաների տարածման մեջ»:
Թուրք նախարարը ափսոսանք է հայտնել հայկական եկեղեցու վրա կատարված հարձակման համար
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու վրա կատարված հարձակման առնչությամբ: Նշվում է, որ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն զանգահարել է Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին ու Սուրբ Թագավոր եկեղեցու հիմնադրամի նախագահ Արամ Բյուքյուջույանին և ափսոսանք հայտնել կատարվածի առնչությամբ: Նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ անընդունելի է
ԱԱԾ-ն բացահայտել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք
Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք: Մասնավորապես, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ԻԻՀ քաղաքացիներ, ամուսիններ Ա.Ա-ն և Շ.Շ-ն, մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով Իրանից
«Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը անձամբ սկսել են ճնշումներ գործադրել պատգամավորների վրա». Փաշինյան
«Ես ուզում եմ այս բարձր ամբիոնից հստակ արձանագրել, պարոնա՛յք, դուք չէիք հասկանում եւ շարունակում եք չհասկանալ, ՀՀ-ում հաստատված վիճակը եւ ուզում եմ զգուշացնել շատ ուղիղ, որ շարժման հանդուրժողականությունը որպես թուլություն մեկնաբանելու ձեր փորձերը կարող են բերել անկանխատեսելի հետեւանքների: Սթափվե՛ք, քանի դեռ ուշ չէ, այդ պահվածքը կարող է քաղաքական ցունամիի պատճառ դառնալ՝ բառիս ուղիղ իմաստով»:
«Հալալա ա իրան». Գագիկ Ծառուկյանը՝ իր ու Նիկոլ Փաշինյանի տարբերության մասին
Մենք ճշտեցինք՝ Մարտի 1-ի հետ առնչություն չե՞ք ունեցել՝ Ծառուկյանն արձագանքեց. «Որ էդ հարցը տալիս ես Ծառուկյանին, դու չե՞ս ամաչում, մի հատ հլը, ասենք թե համապատասխան…: Բայց խի՞ չես ամաչում»:
Հասմիկ Հակոբյան. «Մերօրյա ժամանակներին այս պահին բնորոշ է հաճախասրտությունը»
Պատասխանելով Aravot.am-ի հարցին` գրողը, մշակույթի մարդը պարտադիր պե՞տք է լինի հրապարակներում, որպեսզի ստեղծվի իսկական գրականություն, թե՞ իր գրականությունն արդեն խոսափող է, մեր ժամանակների իրողությունների արտացոլում, granish.org կայքի խմբագիր, գրականագետ Հասմիկ Հակոբյանը նշեց. «Ինչպես յուրաքանչյուր անձ, այնպես էլ գրողը, իր ապրած ժամանակի ծնունդն է և չի կարող փակ աչքերով նայել իր շուրջ կատարվող քաղաքական անցուդարձին: Ինչքան
ԱԺ նիստից բացակայում են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Իշխան Զաքարյանը, Մելիք Մանուկյանը
«Ես իմ կարծիքն արդեն ասել եմ`ՀՀԿ խմբակցության ղեկավարը քվեարկությունից առաջ կհայտարարի մեր որոշման մասին»,- խորհրդարանում ԱԺ արտահերթ նիստի մեկնարկից առաջ լրագրողներին ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Մանրամասները`տեսանյութում Հիշեցնենք, քիչ առաջ մեկնարկած խորհրդարանի նիստում պատգամավորները պետք է վարչապետ ընտրեն: Գրանցվել է 100 պատգամավոր: Երեք պատգամավոր բացակա է: Բացականերից են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Իշխան Զաքարյանը, Մելիք Մանուկյանը


















































