Օրվա լրահոսը
«Ես ամբողջ գիշեր չեմ կարողացել քնել». Ռոբերտ Աբաջյանի պապը զայրացել է, իր անունից հանրահավաքում ելույթ են ունեցել
Ինձ համար անակնկալ էր, ես տանը նստած՝ կինս ասում է՝ արի տես, դու հրապարակում հիմա խոսում ես, ելույթ ես ունենում: Ջղայնացա: Այսօր պաշտպանության նախարարությունից էլ էին ինձ հետ կապվել:
Քրդամետ կուսակցության համանախագահը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ապրիլի 23-ին Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Փերվին Բուլդանը մեջլիսում հարգել է 1915թ. զոհերի հիշատակը։ «Այս հողերում ապրած հնամենի ժողովուրդ հայերը ողբերգություն են վերապրել պատմության ընթացքում։ Ապրիլի 24-ին այդ պատմական ողբերգության տարելիցն է։ Կիսելով հայ ժողովրդի ցավը՝ ուզում եմ հայտնել իմ հարգանքն ու խոնարհումը զոհերի հիշատակին։ Միևնույն ժամանակ անկեղծորեն կիսում եմ բոլոր այն
Ապրիլի 23-ից մենք ապրում ենք նոր Հայաստանում, թեև դեռ չգիտենք, թե ինչով է այն տարբերվելու, այսպես ասած, հնից. «Ժամանակ»
Այսպիսով, ապրիլի 23-ից մենք ապրում ենք նոր Հայաստանում, թեև դեռ չգիտենք, թե ինչով է այն տարբերվելու, այսպես ասած, հնից: Մի բան պարզ է, որ մի քանի օր տևած հանրային պայքարից և Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հասարակության մոտ առկա է հաղթանակի, դրական սպասումների, հեռանկարների, հույսի հսկայական չափաբաժին, որ չէր եղել թերևս անկախության ամբողջ ընթացքում: Մյուս կողմից,
Ի վերջո` ի՞նչ ծագում ուներ 14+4=23 ծրագիրը. «Իրատես»
Ինչպես ուզում եք, անվանեք երեկվա օրը` պատմական հաղթանակ, անակնկալ, թավշե հեղափոխություն, ժողովրդական հեղափոխություն, Նիկոլի հեղափոխություն, հրաժեշտ երեք նախագահներին, մերժիր Սերժին, իրադարձությունները զարգանում էին արագ ու չափազանց հստակ: Երբ անցնի էյֆորիան, հարկ է լինելու պատասխանել անխուսափելի հարցերի. 1.Սերժ Սարգսյանը մնու՞մ է ՀՀԿ նախագահ: 2.Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, բայց նա դեռ ՀՀԿ նախագահն է, և
«Սահմանադրությունը հաշվարկված չէ քաղաքական ուժերի միջև պայմանավորվածություններին համահունչ լուծումներ առաջադրելու համար»
Նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո սահմանադրաիրավական գործընթացին առնչվող հարցադրումներն աննախադեպ հրատապություն ձեռք բերեցին, իսկ դրանց վերաբերյալ հնչած տեսակետներն ակնհայտ իրարամերժ են ու զերծ անհրաժեշտ հստակությունից: Պարզաբանման ակնկալիքով դիմեցինք իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանին -Վարչապետի հրաժարականին ինչպիսի՞ գործընթացներ են հաջորդում, ինչ եք կարծում, ո՞ր քաղաքական ուժերը կարող են դերակատարում ունենալ դրանցում
Կարեն Կարապետյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Կարեն Կարապետյանը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Բակո Սահակյանն ու Կարեն Կարապետյանը կարեւորել են երկրում կայունության պահպանման եւ բնականոն կենսագործունեության ապահովման անհրաժեշտությունը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին Երեւան քաղաքում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ։ Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։ Երկուստեք կարեւորվել է երկրում կայունության պահպանման եւ բնականոն կենսագործունեության ապահովման անհրաժեշտությունը: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Արմեն Սարգսյանը եւ Կարեն Կարապետյանը լռեցին
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այսօր ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները խուսափեցին լրագրողների հարցերից: Նրանց անվտանգության աշխատակիցները հրելով, լրագրողների աշխատանքը խոչընդոտելով, թույլ չտվեցին հարցադրումներ ուղղել բարձրաստիճան պաշտոնյաներին: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանը, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Հրանուշ Հակոբյանը, Արմեն Ամիրյանը հրաժարվեցին պատասխանել լրագրողների հարցերին: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն
Խորոված՝ Խանջյան փողոցում, ոստիկանների հետ բարիդրացիական հարաբերություն, առանց պետհամարանիշների «համեր»-ներ ու «ջիփ»-եր՝ փողոցներում
Երեկ հանրահավաքի մասնակիցները այլեւս նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո տոնում էին իրենց հաղթանակը: Փողոցներում ոստիկաններ գրեթե չէին նկատվում` բացառությամբ կառավարության շենքի եւ ՀՀԿ գրասենյակի մոտ ծառայություն իրականացնողների, որոնք, սակայն, փոքրաթիվ էին եւ, այսպես ասած` «ռելաքս» վիճակում: Նրանք հանգիստ շփվում էին քաղաքացիների հետ, թողնում, որ երթեւեկեն ՀՀԿ գրասենյակի կողքով, պատմում լարված իրավիճակներում իրենց ապրումներից: Մի
«Սերժ Սարգսյանը չկրկնեց իր երկու նախորդների սխալը». Մանվել Գրիգորյան
ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սերժ Սարգսյանի հրաժարականին. «Նա իմաստուն որոշում կայացրեց եւ չկրկնեց իր երկու նախորդների սխալը»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ հակառակ դեպքում ի՞նչ կլիներ, ի պատասխան Մանվել Գրիգորյանն ասաց. «Բա որ ո՞ւժ կիրառվեր»: Լրագրողներն այնուհետեւ հարցրին՝ մարտի 1-ին նման մի բա՞ն: Մանվել Գրիգորյանն արձագանքեց, որ գուցե: Անդրադառնալով օրերս Էջմիածնում դանակահարության
Հակոբ Հակոբյանը՝ «Ճոյտը» հերքում է իր մերձավորի կողմից Էջմիածնում ԵԿՄ-ականի դանակահարության լուրը
Նախկին պատգամավորի խոսքով, ինքը քաղաքապետարանը գրավելու կոչեր երեկ չի արել
Հայաստանի իշխանություններին լուրջ աշխատանք է սպասվում. Human Rights Watch
Հայաստանում չափազանց բարձր տրամադրություն է. մարդիկ ուրախանում են, պարում բարձր երաժշտության տակ՝ տոնելով 11 օրվա բողոքի ցույցերի արդյունքում վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը, Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության կայքում գրում է կազմակերպության՝ Հարավային Կովկասի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Գիորգի Գոգիան։ Գոգիան հիշեցնում է, թե ինչպես են Հայաստանի իշխանություններն արձագանքել 2008թ. մարտին, 2015թ. հունիսին և
«Դա իշխանափոխություն էր, բայց ես քաղաքական գործիչ չեմ, որ մեկնաբանեմ՝ դա հեղափոխություն էր, թե ոչ». Աղվան Հովսեփյան
«Ես շարունակելու եմ ծառայել իմ երկրին, միշտ աշխատել եմ եւ չեմ պատրաստվում հրաժարական տալ»,- ասաց Աղվան Հովսեփյանը:
Արմեն Ամիրյան. մտավորականները հասարակության առաջնորդն են. նրանք պետք է խնդիրները բանակցային եղանակով և ոչ թե ուժով լուծելու կոչերով հանդես գան
«Հայելին» երեկ հրապարակել էր, թե Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն իր մոտ է հրավիրել Հայաստանի ժողովրդական արտիստներին, որոնց թվում՝ Տիգրան Մանսուրյան, Հովհաննես Չեքիջյան եւ զրուցել է իրավիճակի մասին. «Ամիրյանն ասել է, որ Նիկոլին ունի արտաքին աշխարհի հովանավորչությունը եւ հորդորել, որ չհրաժարվեն կոչումներից»: «Առավոտի» խնդրանքով պարզաբանելով հրապարակված այդ լուրը՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց. «Ոչ, այս լուրը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանում կառուցողական երկխոսության կոչ է անում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հետևում է Հայաստանում կատարվող իրադարձություններին, որտեղ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ Նա նշել է, որ համաշխարհային կազմակերպության ղեկավարը հետևում է Հայաստանում իրադարձությունների ընթացքին և «ի գիտություն է ընդունել Սարգսյանի կողմից հրաժարականի հայտարարությունը»։ Գլխավոր քարտուղարը կոչ է անում բոլոր
Փրկարարները սելավատարից դուրս են բերել քաղաքացու դին
Ապրիլի 24-ին, ժամը 09:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արաքսավան գյուղի վերջնամասում՝ ջրանցքում, նկատվել է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Արաքսավան գյուղի վերջնամասով անցնող սելավատարում փրկարարները հայտնաբերել են «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենա (կիսով չափ ջրածածկված), որում եղել է Է. Գ.-ի (1945 թ.) դին: Փրկարարները
Չեմ կարծում, որ ժողովուրդը սրան սպասում էր, բայց սա հենց այն է, ինչ նրանք ուզում էին. միջազգային մամուլի արձագանքը Ս. Սարգսյանի հրաժարականին
«Կարծում եմ՝ նրա հրաժարականը ժողովրդավարության հստակ ցուցիչ է։ Միշտ չէ, որ աշխարհի ցանկացած անկյունում ամեն մի բողոքի ցույց հանգեցնում է իշխանությունների հրաժարականին»,- ասել է Նիկողոսյանը։
1988թ. Շարժումից 30 տարի անց` նոր Հայաստանի հույս
«Կլինենք 5 հոգով, կանենք այնպիսի գործողություն, որն ի վիճակի է անել 5 հոգին: Կլինենք 100 հոգով, կանենք գործողություն, որը կարող է անել 100 հոգին, 100 հազար կլինենք, կանենք իշխանափոխություն»:
Կարեն Կարապետյան. «Այսօր մեր նորագույն պատմության հերթական դժվարին փուլն ենք անցնում»
Ես շնորհակալ եմ, որ այդ կոչն ընդունվեց, և այսօր մենք աշխարհին ցույց ենք տալիս, որ չնայած առկա դժվարություններին ու չլուծված ներքին խնդիրներին, միասնական ենք և համախմբված: Սա մեր պարտք է նաև անմեղ նահատակների առջև:
«Էջմիածնի ԵԿՄ տարածքային բաժանմունքի փոխնախագահին դանակահարողը Ճոյտի կողմնակիցն է եղել». Վարդան Վարդանյան
Դանակահարված ԵԿՄ-ականը երեկոյան մահացել է
Լեւոն Ալթունյանը վարչապետի հրաժարականը «շատ սիրուն բան» է համարում
Նա հավելեց, որ ապահովագրության եւ բժշկության ոլորտում ունի փորձ եւ իրեն հպարտ քաղաքացի է համարում:
Երանության մեջ հայտնված նախկին հանրապետական Վարդան Ղուկասյանն ու նրա հեղափոխական փեսան
Գյումրու միակ ավագանու անդամը, որը օգնել է ցուցարարներին թավշյա հեղափոխություն իրականացնելու, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Ավետիս Առաքելյանն է՝ Վարդան Ղուկասյանի փեսան։ Նրա անունը երեկ հնչեցրեցին Գյումրու Թատերական հրապարակում՝ ժողովրդական հաղթանակը տոնելիս։ Առաքելյանն էլ բեմ բարձրացավ ու խրոխտ ելույթ ունեցավ ժողովրդի առջև։ Ավելի ուշ ելույթ ունեցավ նաև Գյումրու նախկին քաղաքագլուխը՝ Վարդան Ղուկասյանը հաստատելով Armlur.am-ին ասած այն
«Ժողովուրդն ուզածին հասավ, ապրե՛ն». ՌԴ Պետական դումայի փոխխոսնակ. «Ազատություն» ռադիոկայան
Ռուսաստանյան առաջին արձագանքները:
«Ողջունում ենք Սերժ Սարգսյանի խիզախ քայլը». ԵԽԽՎ համազեկուցողները՝ երևանյան իրադարձությունների մասին
Հայաստանի հարցերով համազեկուցողները կոչ են անում ազատ արձակել խաղաղ հավաքների ընթացքում ձերբակալված քաղաքացիներին:
Քաղաքական լուծման ճանապարհը
Խոստովանեմ, մինչեւ ապրիլի 20-ը ես ենթադրում էի, որ ընդդիմադիր շարժումը կմարի: Բայց այդ իմ սխալը ներելի է, որովհետեւ չէի պատկերացնում, թե որքան են կյանքից կտրված մեր իշխանությունները, եւ, մասնավորապես, որքան հնացած են նրանց պատկերացումները տեղեկատվության տարածման ժամանակակից տեխնոլոգիաների մասին: Բայց դա առանձին թեմա է: Իրավիճակն արագ լիցքաթափվեց եւ, բարեբախտաբար, անարյուն՝ ի պատիվ Սերժ Սարգսյանի եւ
«Ապրիլի 23-ը լավ օր է Հայաստանի համար»՝ ԱՄՆ-ի սենատորը շնորհավորել է հայ ժողովրդին հաղթանակի կապակցությամբ. «Ամերիկայի Ձայն»
«Ամերիկայի Ձայն». Ապրիլի 23-ը լավ օր է Հայաստանի ժողովրդավարության համար՝ այս մասին Հայաստանում ժողովրդավարության հաղթանակի կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում նշել է Միացյալ Նահանգների սենատոր Էդվարդ Մարքին. «Այսօր լավ օր է Հայաստանի ժողովրդավարության համար, լավ օր է Հայաստանում օրենքի գերակայության համար, լավ օր է հայ ժողովրդի համար: Շնորհավորում եմ Հայաստանի քաղաքացիներին դեպի ազատ եւ բաց ժողովրդավարական հասարակություն ընթանալու կապակցությամբ:
Նազարեթ Բերբերյան. Ո՛չ, կամովին չհրաժարեցաւ իր այդքա՜ն փայփայած Հայաստանի թիւ մէկ ղեկավարի պաշտօնէն. «Ասպարեզ»
Բայց այս անգամ չկրցաւ յաջողիլ հակակշիռներու սարդոստայն հիւսելու իր հնարամտութեան մէջ։
Բակո Սահակյան. Մեր ժողովուրդը կարողացավ վերապրել այդ արյունալի աղետը եւ ոչ միայն վերապրել, այլեւ նորից կառուցել տուն ու օջախ
Լինել կուռ, համախմբված ու միասնական, հավատալ ու ապավինել սեփական ուժերին՝ ամեն ինչից վեր դասելով համազգային շահն ու արժեքները. սա՛ է մեր ժողովրդի առաջընթացի միակ ճանապարհը, սա՛ է Հայոց ցեղասպանության կարեւորագույն դասը:
Կ’ողջունենք նաեւ ՀՅԴ-ի և այլ քաղաքական գործիչներու լուսարձակներէ հեռու թափած միջնորդութեան և խաղաղ հանգուցալուծման մը հասնելու նախաձեռնութիւններն ու ճիգերը
Ողջունելով ցոյցի դուրս եկած բազմութեան քաղաքական հասունութիւնն ու խաղաղ կերպով ընկերային արդարութիւն ձեռք ձգելու անոնց ձեռնարկած առողջ գործընթացը, կ՛ակնկալենք հեռու մնալ հրետորութենէ, և ներառել մեր ազգի բոլոր հատուածները Հայաստանի և հայութեան աւելի բարւօք ապագայ մը կերտելու մեծ ծրագրին մէջ:


















































