Օրվա լրահոսը
Արցախի հետ շփման գծի երկայնքով կենդանի ուժի, հրետանու և զինտեխնիկայի կուտակումներ է իրականացնում, ինչն առիթ է տալիս ենթադրելու Բաքվի կողմից հնարավոր նոր արկածախնդրության նախապատրաստման մասին. Էդվարդ Նալբանդյան
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությունը արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի վերաբերյալ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների ֆոնին Ադրբեջանը Արցախի հետ շփման գծի երկայնքով կենդանի ուժի, հրետանու և զինտեխնիկայի կուտակումներ է իրականացնում, ինչն առիթ է տալիս ենթադրելու Բաքվի կողմից հնարավոր նոր արկածախնդրության նախապատրաստման մասին։ Միջազգային հանրությունը` առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, պետք է համապատասխան
«Չգիտեմ՝ ով կլինի հաջորդը, բայց որ կյանքը կրինք, էդ հաստատ». ցուցարար
«Բոլորը հիմա էյֆորիայի մեջ են, բայց իրականում ամենադժվար փուլն է գալիս». Ցուցարար
Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին Երեւան քաղաքում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։ Զրույցի քննարկման միակ առարկան եղել է ստեղծված պայթյունավտանգ իրավիճակից դուրս գալու խաղաղ եւ անկորուստ ճանապարհը: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հասկանալի է ժողովրդական էյֆորիան, սակայն անհրաժեշտ է հնարավորինս արագ սթափվել
Հասկանալի է ժողովրդական էյֆորիան, սակայն անհրաժեշտ է հնարավորինս արագ սթափվել և զգոն լինել: Համակարգը ողջ է և ունակ ինքնապաշտպանության: Հասարակության և քաղաքական համակարգի առողջացման գործընթացն առջևում է: Սա առավել բարդ ու պատասխանատու խնդիր է, ինչը պատվով չլուծելը անիմաստ կդարձնի ողջ պայքարը: Աստված պահապան մեր ժողովրդին… Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյան
Փաշինյանի ու կնոջ հուզիչ հանդիպումը. Աննա Հակոբյանին ցուցարարներն ասում են՝ «առաջին տիկին»
Բայց առավել հուզիչ էր Նիկոլ Փաշինյանի եւ կնոջ հանդիպումը: Նրանք գրկախառնվեցին մի քանի վայրկյան: Ցուցարարները Աննա Հակոբյանին ասում էին՝ «Շնորհավորում ենք, մեր առաջին տիկին»:
Երևանում սպասվում է արգենտինական գինու իսկական տոն
Երևանում սպասվում է արգենտինական գինու իսկական տոն: «Արգենտինական գինու շաբաթը», որը կազմակերպվում է երկրորդ տարին անընդմեջ, այս անգամ` ապրիլի 23-ից 29-ը, հանդիսանում է արգենտինական գինիների տարածման գլխավոր իրադարձությունը` նպատակ ունենալով խթանել դրա սպառումն ու դարձնել «Արգենտինական գինին» որակի գրավական: «Արգենտինական գինու շաբաթ 2018-ի» շրջանակներում Երևանի մոտ 20 ռեստորաններում կարող եք վայելել արգենտինական գինիներ հատուկ զեղչերով`
Գրկախառնություններ ու շնորհավորանքներ Հանրապետության հրապարակում
Ցուցարարները Հանրապետության հրապարակում տոնում են հաղթանակը
Վաստակավորի կոչում ստացածները բացատրում են, թե ինչու են հրաժարվել իրենց կոչումներից
Արվեստագետներն ուզում են, որ երկրի ղեկավարը մշակույթի մասին մտածի
Պաշտպանը ողջունում է Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի ազատ արձակումը
Այսօր վաղ առավոտյան Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ձերբակալված անձանց պահելու վայր՝ տեսակցելու Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: Տեղի է ունեցել առանձնազրույց: Քննարկվել են Նիկոլ Փաշինյանի իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր այդ թվում՝ կապված նրան ձերբակալելու, փաստաբանի իրավունքից օգտվելու և այլ հարցերի հետ: Հիշեցնենք, որ երեկ Պաշտպան Արման Թաթոյանն այցելել
«Քեզ հետ եմ իմ հայ ազգ». Հենրիխ Մխիթարյան
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին օրերի իրադարձություններին. «Ես իմ ժողովրդի զավակն եմ և հպարտ եմ դրանով: Ցանկացած հայի կյանքը ինձ համար ամեն ինչից թանկ է: Ուստի բոլորին խնդրում եմ և կոչ եմ անում ցուցաբերել խոհեմություն և խնդիրները լուծել միմիայն խաղաղ ճանապարհով: Քեզ հետ եմ իմ
ՍԴՀԿ-ը շնորհավորում է պայքարող ժողովրդին
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն առաջին իսկ օրից իր ողջ շարքով համաժողովրդական շարժման կողքին կանգնած լինելով շնորհավորում է պայքարող ժողովրդին, շարժման նախաձեռնողներին և պատրաստակամություն է հայտնում այս պահից սկսած իր թե ներհայաստանյան, թե համաշխարհային ռեսուրսներով աջակցել երկրում օրինական իշխանության հաստատմանն ու շարժման վերջնական նպատակների իրականացմանը։ ՍԴՀԿ Հայաստանի վարչություն
Հրանտ Տեր-Աբրահամյան. Չեմ վախենա ասել՝ ես հարգեցի այս մարդուն
Ես կյանքումս չէի պատկերացնի, որ ինձ համար Սերժ Սարգսյանի հրաժարականը չի ընկալվի որպես միանշանակ բան: Ես 2008-ին փողոցներում գոռացել եմ հայհոյանքներ նրա հասցեին: Իմ հրապարակախոսության մեծ մասն եղել է նրան ընդդեմ: Իսկ հիմա, չեմ վախենա ասել՝ ես հարգեցի այս մարդուն: Ընկածին երբեք չեմ խփի: Հիմա ավել բան գրելու չի: Իսկ նոր իշխանությանը դեռ կտեսնենք գործի
«Հանրապետության հրապարակում հաղթանակի հանրահավաք է տեղի ունենալու». Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հեռացավ հետագա քայլերը քննարկելու կուսակիցների հետ
Հայաստանի և Արցախի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդների համատեղ կոչը Ապրիլի 24-ի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Վաղը համայն հայ ժողովուրդը՝ առաջադեմ մարդկության հետ, աշխարհի բոլոր մայրցամաքներում ոգեկոչելու է Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Ապրիլի 24-ը սուրբ և համընդհանուր է բոլոր հայերի, աշխարհի քաղաքակիրթ մարդկության համար: Այդ օրը ոչ մի հայ չի կարող դուրս գալ մյուսի դեմ: Հարյուր տարուց ավելի այս օրը եղել է միասնության օր, հիշատակի և սգի օր, ընդդեմ
Արմեն Աշոտյանի արձագանքը Սերժ Սարգսյանի հրաժարականին
Պետական մտածողության, քաղաքական արիության և ազգային գործչի քայլ։ Ուժեղ և հայրենասեր մարդու քայլ։ Հայաստանը անցնցում պահող քայլ։ Խաղաղություն և խոհեմություն բոլորիս։ Արմեն ԱՇՈՏՅԱՆ ՀՀԿ փոխնախագահ
Ոստիկանությունն աջակցել ու աջակցելու է խաղաղ և բնականոն ընթացքով իրականացնող բոլոր հավաքներին
Հարգելի համաքաղաքացիներ, համընդհանուր հավաքի պատճառով Երևան քաղաքում երթևեկությունը և մարդկանց տեղաշարժը խիստ ծանրաբեռնված է: Ոստիկանությունը խնդրում է դրսևորել փոխադարձ հարգանք, զսպվածություն, հանդուրժողականություն, չվնասել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գույքը, ավելորդ հուզականությամբ չհակադրվել ոստիկանությանը և չխոչընդոտել վերջինիս կողմից իր վրա դրված խնդիրների կատարմանը: Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ ոստիկանությունն աջակցել ու աջակցելու է խաղաղ և
Սերժ Սարգսյան. Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը
Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը։
Գագիկ Ծառուկյանը միանում է համաժողովրդական պայքարին
Հարգելի հայրենակիցներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Ազգային ժողովի «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը՝ անձամբ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, միանում են Հայաստանում և աշխարհասփյուռ հայության շրջանում ծավալված համաժողովրդական շարժմանը՝ կոչ անելով իշխանություններին գիտակցել պահի լրջությունն ու իրավիճակի անխուսափելիությունը և անհապաղ կատարել քայլեր, որոնք կնպաստեն ստեղծված կացության հանգուցալուծմանը։ Համաժողովրդական զարթոնքի այս պահին մենք մեր ժողովրդի կողքին ենք՝ միասին կերտելու մեր
«Պարզ է, չէ՞, որ հաղթել ենք». Փաշինյանը՝ ցուցարարներին
Փաշինյանը ցուցարարներին ասաց. «Վերջին մեկ օրում կատարյալ մեկուսացման մեջ եմ եղել: Հիմա խնդրում եմ՝ հնարավորություն տվեք երկու ժամով մեկուսանալ
Անտեսել երիտասարդ ու նաև ոչ շատ երիտասարդ հայերի այս փայլուն սերնդի կողմից առաջ քաշվող խնդիրներն ու իրականությունը՝ մեծապես անպատասխանատու վարքագիծ է. Գարո Արմեն
Ամերիկահայ խոշոր գործարար, ֆինանսիստ և բարերար Գարո Արմենը (Նյու Յորք) հանդես է եկել Հայաստանի հասարակությանն ու իշխանություններին ուղղված հայտարարությամբ: Արմենը Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ բարեգործական ծրագրերից մեկի՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիրն է: Ես հիմնադիրն եմ Հայաստանի մանուկներ հիմնադրամի՝ մի կազմակերպության, որ նվիրել է իրեն մեր երիտասարդ սերնդի բարեկեցությունն ու բազմակողմանի աճն ապահովելուն: Որպես պատասխանատու հայեր, քաղաքացիներ՝
ՀՀԿ-ական գրողի բաց նամակը վարչապետին. «Մեծ դիվանագետը կարող է երկրի ներսում խաղաղություն հաստատել»
Բաց նամակ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին՝ գրող-լրագրող Աննա Սահակյանից Պարո՛ն վարչապետ, հարգելի Սերժ Ազատի ,ես վաղվա օրը խնկարկողներից մեկն եմ եղել ամեն տարի,բայց այսօրվա օրը թույլ չի տալիս խոսեմ ապրիլի 24-ից: Մինչ օրս հպարտորեն եմ կրում հանրապետական կուսակցության անդամատոմսս և ի տարբերություն որոշ մարդկանց՝ չեմ հրաժարվում: Կուսակցությունը հիմնադրել են երկրիս լավագույն գործիչները և ի հիշատակ
«Այո, Կարեն Կարապետյանը եկել է իմ խուց». Նիկոլ Փաշինյան
Թե ինչ են խոսել կամ ինչ-որ բան պայմանավորվել են, թե ոչ, Նիկոլ Փաշինյանը չհստակեցրեց
Ծառատնկման աշխատանքներ են տարվել Եռաբլուրում և ՀՀ ԲՆ բնության հատուկ պահպանվող տարածքներում
ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտարարել է «Համահայաստանյան ծառատունկի մեկամսյակ», որի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերի անտառտնտեսություններում, բնության հատուկ պահպանվող տարածքներում և Եռաբլուրում՝ շուրջ 80 հեկտարի վրա, իրականացվելու են անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ՝ տնկելով 165 հազար տնկանյութ։ Միջոցառումներն իրականացվում են նաև ծառատունկ-շաբաթօրյակների միջոցով: «Հայ-բելառուսական բարեկամության անտառի» հիմնման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության
Ստոմատոլոգին ծեծել են՝ ֆեյսբուքում գրառումներ անելու համար
Բժիշկ, ստոմատոլոգ Միսակ Բադալյանը այսօր 11:30 բռնության է ենթարկվել՝ ֆեյսբուքի իր էջում գրառումներ կատարելու համար եւ այժմ գտնվում է Հանրապետական հիվանդանոցում: Aravot.am-ը կատարվածի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց նրանից: «Դրանք քաղաքացիական հագուստով մարդիկ էին: Մինչ այդ, իմ ֆեյսբուքյան էջում հայտնվել էին նրանց նկարները, նրանք հանրության նկարներում էլ կային՝ նշումներով, որ այս մարդիկ մարդկանց գողանում, տանում-ծեծում են՝ առանց
Հանրապետությունում տիրող իրավիճակից դուրս գալու համար առաջարկում եմ անցկացնել վստահության հանրաքվե. առաջարկ
Հարգելի բարեկամ Թույլ տվեք իբրև այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների արձագանք` Ձեր լրատվամիջոցով հետևյալ առաջարկությունն անել: Հանրապետությունում տիրող իրավիճակից դուրս գալու համար առաջարկում եմ անցկացնել ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ: Կարծում եմ` սա այն փոխզիջումային տարբերակն է, որի անհրաժեշտության մասին խոսում են բոլորը: Իշխանությունը պետք է ընդունի, որ առանց զիջումի չի կարող հանդարտեցնել փողոց դուրս եկած մարդկանց, և
Սոցիալական ցանցերում չեն նվազում անհանդուրժողականությունը, ատելության քարոզն ու բռնության կոչերը. դրանց մի մասը թվում է ուղղորդված
Սոցիալական ցանցերի շուրջօրյա ուսումնասիրությունը վկայում է, որ չեն նվազում անհանդուրժողականությունը, ատելության քարոզը, բռնության կոչերը, ընդհուպ՝ ներքին թշնամանքի հրահրումը: Դրանց մի մասը թվում է ուղղորդված: Մասնավորապես, սոցիալական ցանցերում բացվում են խմբեր, որոնցում իրականացվում է ատելության քարոզ ու արվում են բռնության կոչեր: Ատելության քարոզի համար, որպես կանոն, օգտագործվում են Ոստիկանության ծառայողների կողմից թույլ տված, այդ թվում՝ նախորդ
«Թողեք պաչե՜մ». ցուցարարներն իրար հրելով շրջափակում ու գրկում են Փաշինյանին
«Որովհետեւ ՀՀ-ում իշխանափոխություն է եղել, իշխանությունն այլեւս պատկանում է ժողովրդին»
Ջահերով երթը փոխարինվում է Ոգեկոչման և հսկման արարողությամբ
Հայտնում ենք, որ նկատի ունենալով հանրապետությունում առկա գերլարված իրավիճակը, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և Հայաստանի երիտասարդական միությունների կողմից նախապես հայտարարված ապրիլի 23-ի Ջահերով երթը փոխարինվում է Ծիծեռնակաբերդի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում՝ ժամը 20.00-ից մեկնարկվող Ոգեկոչման և հսկման արարողությամբ: 23.04.2018 թ.
Հորդորել են քաղաքացիներին չօգտվել փաստաբանի միջոցով իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից. փաստաբանների պալատի խորհուրդը դատապարտում է
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը՝ քննարկելով բերման ենթարկված խաղաղ հավաքի մասնակիցներին իրավական օգնություն ցույց տվող փաստաբանների հայտարարությունը՝ իրավախախտման դեպքերը դատապարտող որոշում է կայացրել: Որոշման մեջ նշվել է, որ արձանագրվել են մասնավոր դեպքեր, երբ բերման ենթարկված խաղաղ հավաքի մասնակիցներին իրավաբանական օգնություն ցույց տալու համար վարույթ իրականացնող համապատասխան մարմիններ ներկայացած փաստաբաններին հետաքննության և նախաքննության մարմինների որոշ պաշտոնատար
Ավելի քան 100 կոնգրեսականներ նախագահ Թրամփին կոչ են անում հաստատել Հայոց ցեղասպանությունը
Նախագահ Թրամփին ուղղված նամակում ասվում է. «Ի նշան զոհերի հիշատակի հարգանքի և ցեղասպանության կանխարգելման մեր պարտավորվածության կրկնապատկման՝ խնդրում ենք Ձեզ հավուր պատշաճի հիշատակել ապրիլի 24-ը՝ որպես Հայոց ցեղասպանության ԱՄՆ-ի հիշատակության օր»:

















































