Օրվա լրահոսը
Ավելի քան 100 կոնգրեսականներ նախագահ Թրամփին կոչ են անում հաստատել Հայոց ցեղասպանությունը
Նախագահ Թրամփին ուղղված նամակում ասվում է. «Ի նշան զոհերի հիշատակի հարգանքի և ցեղասպանության կանխարգելման մեր պարտավորվածության կրկնապատկման՝ խնդրում ենք Ձեզ հավուր պատշաճի հիշատակել ապրիլի 24-ը՝ որպես Հայոց ցեղասպանության ԱՄՆ-ի հիշատակության օր»:
Նիկոլ Փաշինյան. Բոլոր ձերբակալվածները պետք է րոպե առաջ դուրս գան
Ազատ են արձակվել նաեւ պատգամավորներ Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը:
Նիկոլ Փաշինյանին եւ Սասուն Միքայելյանին ազատ են արձակել
Նիկոլ Փաշինյանին եւ Սասուն Միքայելյանին ազատ են արձակել: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը ճեպազրույցում հայտարարել էր. «ՀՀ գլխավոր դատախազին դիմելու եմ, որպեսզի հետ վերցնի պատգամավորներին կալանավորելու միջնորդությունը»: Նա նշեց. «Այս պահին գնում եմ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, որ լուծում գտնենք»: Մանրամասներն՝ առաջիկայում
Լիլիթ Արզումանյան. «Իմ սերունդը չկարողացավ հաղթանակած երկրին հատուկ հպարտությամբ ստեղծել արժանապատիվ երկիր»
Հիմա հրապարակում են նույն 18-25 տարեկանները… Նրանք տեր են կանգնում մեր խեղճացած ու թալանված երկրին… և փառք Աստծո:
«Արա Բաբլոյանն առաջարկել է նստել սեղանի շուրջ՝ մեկ պայմանով». Լենա Նազարյան
«Ես պատասխանեցի, որ մեր օրակարգը մնում է նույնը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը»,-նշեց Լենա Նազարյանը:
Աշտարակում վիրավորվել է ոստիկանության 3 ծառայող և վնասվել 3 ավտոմեքենա
Ապրիլի 22-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աշտարակ-Երևան ճանապարհի Ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի մոտից «դեմքի շրջանի սալջարդ, երկու ատամների կոտրվածք, գանգոսկրի կոտրվածք` հարցականով», «կրծքավանդակի աջ կեսի սալջարդ, որովայնի տրավմա» և «ձախ ստորին վերջույթի մկանների ձգվածություն» ախտորոշումներով բուժօգնության են տեղափոխվել ոստիկանության 3 ծառայող: Պարզվել է, որ ժամը 15.30-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհի
Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երեւանի ձերբակալվածների պահման վայրում
Նորից փոխանցվում է շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ շարունակել խաղաղ բողոքի գործողությունները
ՀՀ-ում կատարվող իրադարձությունները, Նիկոլ Փաշինյանի ձերբակալության հարցը՝ ԵԽԽՎ-ում
ԵԽԽՎ-ն հրաժարվեց ՀՀ-ում ընթացող իրադարձությունների վերաբերյալ հրատապ քննարկում կազմակերպել:
ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարում է. Նման իրավիճակների շարունակական դրսևորումները կարող են բացասական հետևանքներ թողնել երկրի միջազգային վարկանիշի վրա.
Սիրելի’ հայրենակիցներ, Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում երկրում ընթացող զարգացումների առնչությամբ: Նման իրավիճակների շարունակական դրսևորումները կարող են բացասական հետևանքներ թողնել երկրի միջազգային վարկանիշի, ինչպես նաև համաշխարհային ֆինանսական շուկաների մասնակից-ներդրողների մոտ մեր տնտեսության ապագա զարգացումների ընկալումների վրա: Ինչպես հայտնի է, վերջերս «Fitch» և «Moody’s» միջազգային վարկանիշային կազմակերպությունները բարձր են գնահատել Հայաստանի մակրոտնտեսական կատարողականը և հարկաբյուջետային կարգապահության
ԵՀՀ աշխատակիցները միանում են գործադուլին
Այսօր, 2018թ. ապրիլի 23-ին, ԵՀՀ աշխատակիցները միանում են գործադուլին, դրանով բողոքի ձայն բարձրացնելով ՀՀ ոստիկանության կողմից հավաքների ազատության իրենց սահմանադրական իրավունքը իրականացնող խաղաղ ցուցարարների հանդեպ բիրտ և անհամաչափ ուժի կիրառման դեմ: Գործադուլի իրավունքը ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ և Աշխատանքային օրենսգրքով: ԵՀՀ մամուլի հաղորդագրություն
«Աղջիկը որ ֆիգուրա չունի՝ գործի չեն ընդունում, այ սենց օրենքներ են Հայաստանում»
Սեւանցիներն իրենց սոցիալական խնդիրներն են բարձրացնում
Ապրիլի 24-ին զոհերի հիշատակի հանդեպ մեր տուրքը մատուցելու հետ մեկտեղ ոգեկոչենք նաև լույս 25-ի վերածնության խորհուրդը. հայտարարություն
Հայրենակիցնե՛ր… Հայոց աշխարհը կրկին փոթորկում է ըմբոստության հորձանուտում: Ողջունելով ժողովրդի արդար ընդվզումը հայ ինքնությանը խորապես խորթ ու անընդունելի արատավոր համակարգի դեմ, մեր վրդովմունքն ենք հայտնում իշխանության բռնի վարքագծի հանդեպ։ Պայքարի ելած երիտասարդության զարթոնքի հանդեպ բռնության ցանկացած փորձ ընկալում ենք որպես հանցագործություն հայ ժողովրդի, նրա ապագայի հանդեպ: Միաժամանակ իրավիճակը գնահատում ենք որպես մեր իրական երկրի ու
Կոչ-խնդրանքով դիմում ենք ձեզ` երեխաներին զերծ պահել զանգվածային անկանխատեսելի միջոցառումներից
Հարգելի համաքաղաքացիներ, ծնողներ, մայրեր. Վերջին օրերին Երևան քաղաքում տեղի ունեցող իրադարձություններին սկսել են մաս կազմել անչափահասները, որը հղի է հնարավոր անցանկալի հետևանքներով: Ուստի, կոչ-խնդրանքով դիմում ենք ձեզ` երեխաներին զերծ պահել զանգվածային անկանխատեսելի միջոցառումներից: Հարգելի հայուհիներ, ծնողական ձեր հոգածությամբ ու մայրական հորդորով ձեր անձնական հսկողության ներքո պահեք նրանց գործողությունները: Երևանի քաղաքապետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության
Գարեգին Նժդեհի հրապարակում բազմամարդ հավաք է
Չարբախի շուկայի հատվածում՝ Շիրակի եւ Շարուրի փողոցներում եւս երթեւեկություն չկա
Ոստիկանության պարզաբանումը. նրանք վաղուց արդեն ոստիկանության համակարգում չեն ծառայում եւ գտնվում են արտերկրում
Ոստիկանության համակարգից տարիներ առաջ ազատված և արդեն տևական ժամանակով ծառայության հետ որևէ առնչություն չունեցող որոշ անձինք այլ օգտատերերի միջոցով կամ անձամբ սոցցանցում տեղադրում են իրենց համազգեստով լուսանկարներն ու քաղաքացիներին ուղղված հայտարարություններ: Մեր համաքաղաքացիներին կոչ ենք անում չտրվել ստահոդ հրապարակումներին և ապատեղեկատվություն տարածելով թյուրիմացության մեջ չգցել հանրությանը: Զանգվածային լրատվամիջոցներին խորհուրդ ենք տալիս այդ կարգի հրապարակումներ անելիս
Սեւանցիները զբոսաշրջիկների ավտոբուսները չեն թողնում անցնեն՝ թող տուրիստն էլ տեսնի՝ ինչ է կատարվում
Սեւան-Երեւան ավտոճանապարհը երեք ժամ փակ է
«Ո՞ր մի երկրում նախագահին կարող են ասել՝ դու արի ստեղ՝ ինձ հետ հանդիպելու եւ ինքը կգնա». Էդվարդ Նալբանդյան
Քիչ առաջ կայացած մամուլի ասուլիսում հարց հնչեց՝ քննարկում եղե՞լ է՝ այս ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար որո՞նք են լինելու իշխանության հետագա քայլերը:
Հրանտ Մարգարյանը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ
Այսօր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդիպում է ունեցել ձերբակալության մեջ գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ: Այս հանդիպումը հույս է ներշնչում, որ հետագա երկխոսությունը կարող է կայանալ: Դաշնակցությունը անցած օրերի ընթացքում երկխոսության հարթակ ձևավորելու ուղղությամբ ծավալուն աշխատանքներ է իրականացրել զանազան կողմերի և անձերի հետ, որպեսզի հնարավոր լինի լուծում գտնել երկրի և ժողովրդի առջեւ
Նիկոլ Փաշինյանի տեղը հայտնի է. Դավիթ Հարությունյան
«Տեղը հայտնի է, փաստաբանը ներգրավված է: Համենայնդեպս, ինձ իրավապահ մարմինները նման տեղեկատվություն են տվել»,- քիչ առաջ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ օրինաչա՞փ է, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ձերբակալումից մինչ այս պահը հայտնի չէ նրա պահման վայրը, ընտանիքի անդամներն էլ տեղյակ չեն: Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի կոնկրետ տեղին. Դավիթ
ԿԳՆ. զերծ մնալ կրթական գործընթացի տապալման փորձերից և անչափահասներին քաղաքական գործընթացներում ներգրավելու նախաձեռնությունից
ՀՀ կրթության և գիտության նախարարության կոչը ծնողներին և աշակերտներին Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված իրադրությունը և նկատի ունենալով, որ զանգվածային երթերին մասնակցում են դպրոցահասակ երեխաներ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է ակցիաների կազմակերպիչներին և մասնակիցներին՝ զերծ մնալ կրթական գործընթացի տապալման փորձերից և անչափահասներին քաղաքական գործընթացներում ներգրավելու նախաձեռնությունից: Հարգելի՛ ծնողներ, դպրոցահասակների տարերային մասնակցությունը
Արցախի ՊՆ-ն ներկայացնում է այսօր առավոտյան շփման գծում հակառակորդի ուժերի և միջոցների կուտակումների ու տեղաշարժերի մասին վկայող տեսագրությունների հերթական շարքը
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ցավով արձանագրում է, որ որոշ հայ օգտատերեր համացանցային տիրույթում փորձում են կասկածի տակ դնել վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումների ու տեղաշարժերի վերաբերյալ մեր կողմից տեսագրությամբ ապացուցված հաղորդագրության իսկությունը: Նշված օգտատերերի «կասկածը փարատելու» համար ԱՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է այսօր առավոտյան ժամը 07.42-ից մինչև
Ստեղծված իրավիճակը հղի է անկանխատեսելի հետևանքներով, ուստի կոչ ենք անում կառուցողական շփումներով սկսել արդյունավետ համագործակցության մթնոլորտի ձևավորումը. մարզիկներ
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, Չենք կարող անտարբեր լինել այս օրերին մայրաքաղաք Երևանում և հանրապետության տարբեր քաղաքներում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Անշուշտ, Հայաստանում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք անհապաղ լուծում են պահանջում: Խնդիրներ, որոնց հաջողությամբ հաղթահարումն էականորեն պայմանավորված է հասարակության բոլոր շերտերի ակտիվ, համակողմանի ու արդյունավետ ներուժի համադրմամբ՝ ուղղված հանրային կյանքի տարբեր ոլորտներում տասնամյակների ընթացքում կուտակված
«Եթե շարժումը ծավալվի՝ բախման հավանականությունը կմեծանա»
«Ոստիկանները գործում են երկրի քաղաքական ղեկավարության հրահանգների շրջանակներում: Այս պահի դրությամբ կասկած չի կարող լինել առ այն, որ ցուցարարների հանդեպ ուժ կիրառելու վերաբերյալ համապատասխան հրաման ստանալու դեպքում ոստիկանները դրան զանգվածաբար չեն ենթարկվի: Սա եւս այս շարժման ղեկավարների առջեւ ծառացած լուրջ խնդիրներից մեկն է` կանխել ոստիկանության կողմից ցուցարարների հանդեպ բիրտ ուժի, հատուկ միջոցների կիրառումը, քանի որ
41 ձերբակալում` անօրինական հավաքներին և զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով քննվող` զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են ևս 11 ցուցարարներ` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու, ինչպես նաև զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու կասկածանքով: Քրեական գործի նյութերի
ՊՆ-ն խստորեն դատապարտում է ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների կողմից հավաքին մասնակցությունը
Եվ այդ զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառելու է ամենախիստ պատասխանատվության միջոցները
Հրատապ դիմում բոլոր սփյուռքահայերին և ընկերներին. Ձեր աջակցությունն օրհասական է այս հանգրվանին և կարող է օգնել կանխելու բիրտ հարձակումները խաղաղ ցուցարարների դեմ
Ինչպես բոլորդ հետևում էիք Հայաստանում ընթացող նորություններին ու զարգացումներին, 2018թ. ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանի ընտրությունը որպես վարչապետ ընթացավ հարկադիր միջոցների կիրառմամբ` փշալարերով շրջապատված և ոստիկանության ծանրակշիռ ներկայությամբ, չնայած նրա և իր կոռումպացված ու օլիգարխիկ վարչակարգի դեմ հազարավոր խաղաղ ցուցարարների աճող ազգային ընդվզմանը: Այդուհետ խաղաղ ցուցարարների թիվն օրըստօրե աճեց, միանալով ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ու քաղաքացիական
Հրանտ Մարգարյան. «Ինչ-որ բան պետք է զիջել, որպեսզի ելք գտնվի»
ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այսօր հանդիպել է Նիկոլ Փաշինյանին
Դավիթ Հարությունյան. Ե՞րբ եւ ո՞ր հավաքները կարող են դադարեցվել
Իշխանությունը նախապատրաստվում է հակահարձակման
Արթուր Բաղդասարյան. պատրաստ եմ հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցով օրակարգը
Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը Երևանում և հանրապետության տարբեր մարզերում շարունակվում են տասնյակ հազարավոր մարդկանց ցույցերը և խաղաղ անհնազանդության գործողությունները: Իրավիճակը շարունակում է մնալ լարված և պայթյունավտանգ: Ելնելով վերոգրյալից, կոչ եմ անում ՀՀ իշխանություններին, քաղաքական ուժերին և հանրությանը` վերահաստատելով նախօրեին «Օրինաց երկիր» կուսակցության երեք հայտարարությունները, որով միակ և ընդունելի քաղաքական հանգուցալուծում էր առաջարկվում արտահերթ ընտրությունների կազմակերպումը, դիմում
Վանաձորում 5000-ից ավելի ցուցարարներ են
Հինգ հազարից ավելի վանաձորցիներ այս պահին գտնվում են Հայքի հրապարակում: Նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ պահանջելով իշխանափոխություն: Այստեղ են գտնվում քաղաքում գործող կարի ֆաբրիկաների աշխատակիցներ, ուսանողներ, աշակերտներ, շուկայի աշխատակիցներ, այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ցույցի մասնակիցները մի պահ Հայքի հրապարակից երթով շարժվեցին դեպի Թումանյան հրապարակ, այնուհետեւ Մոսկովյան փողոցով կրկին բարձրացան Հայքի հրապարակ: Տեղում են ոչ միայն

















































