Օրվա լրահոսը

Անթույլատրելի ենք համարում ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի և շարժման մյուս մասնակիցների ձերբակալությունները

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է այսօր խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառումը, Սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով ՀՀ քաղաքացու իրավունքը համարվող խաղաղ երթեր, ցույցեր, հավաքներ իրականացնելուն խոչընդոտող ոչ իրավաչափ գործողությունները: Անթույլատրելի ենք համարում ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի և շարժման մյուս մասնակիցների ձերբակալությունները: Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին անհապաղ

«Բա չէ, պտի թողնեին Նիկոլը բարգավաճի». ոստիկանապետը՝ գյումրեցի ցուցարարին

Այսօր Գյումրիում բողոքի երթի ժամանակ տարեց մի կին բողոք էր հնչեցնում Սերժ Սարգսյանի հասցեին, որը, ըստ նրա, հարցին լուծում տալու փոխարեն մարդկանց բանտերն է մտցնում։ «Ինչի՞ բռնեցիր Նիկոլին, ինչի՞, ինչի՞ հայ ժողովրդին հանգիստ չես թողնում ապրի»,-բացականչում էր տիկինը։ Նրա կողքից քայլող ոստիկանապետերից մեկը՝ Գյումրու «Մուշ» բաժնի ոստիկանապետ Մարտիրոսյանն արձագանքեց․ «Բա չէ, պտի թողնեին Նիկոլը բարգավաճի»,

Մկրտիչ Արզումանյանն էլ հրաժարվեց ՀՀ վաստակավոր արտիստի կոչումից

«Անընդունելի եմ համարում ուժի կիրառումը անզեն ու խաղաղ ժողովրդի նկատմամբ։ Դատապարտում եմ իշխանության բռնի գործողությունները հայրենակիցներիս հանդեպ։ Հրաժարվում եմ այս կոչումից»,- գրել է Մկրտիչ Արզումանյանը՝ հրապարակելով ՀՀ վաստակավոր արտիստի կոչում ստանալու իր հրամանագիրը:

«Փաշինյանը ցանկացած պարագայում ազատ կարձակվի, նույնիսկ եթե կալանավորեն». Արմեն Մարտիրոսյան

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, այսօր ձերբակալված ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ազատ կարձակվի: «Փաշինյանը ցանկացած պարագայում ազատ կարձակվի, նույնիսկ եթե կալանավորեն շատ կարճ կտեւի, որովհետեւ այն երիտասարդությունը, որ հավաքվել է, տեսնում ենք՝ բացարձակ չի ուզում հետ կանգնել իր իրավունքներից, այսօր տեղի է ունենում քաղաքացիական պայքար հանուն ապագայի, գալիս են իրենց ապագան ազատ ու արդար

Կոչ ենք անում բոլորին՝ սթափ գնահատել իրավիճակը, զերծ մնալ ծայրահեղություններից. ՀՅԴ

Վերջին օրերի լարված, պայթյունավտանգ իրավիճակը հանգուցալուծելու, երկխոսության հարթակ ստեղծելու ՀՅ Դաշնակցության ջանքերը երեկ հույս էին առաջացրել, որ հնարավոր կլինի փոխզիջումային և կառուցողական լուծումներ գտնել: Մենք ամեն ինչ արել էինք կողմերին երկխոսության, բանակցությունների բերելու համար: Ցավոք, սկսված գործընթացը, բևեռացված մոտեցումների պատճառով, այսօր տապալվեց: Բայց նույնիսկ վերջին իրադարձություններից հետո մենք շարունակում ենք հավատալ, որ ցանկացած փակուղային իրավիճակում կարելի է ելքեր գտնել և

Մանե Թանդիլյանը տեսակցել է Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը տեղեկացնում է, որ գտնվում է Շենգավիթի ոստիկանական բաժնում. «Տեսակցեցինք Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին, իրենց հետ ամեն ինչ կարգին է, կատարվում է քննչական գործողություն: Այս կապակցությամբ հանդես կգանք հայտարարությամբ: Արարատ Միրզոյանը փոխանցում է, որ իր տրամադրությունը բարձր է և ամեն ինչ կարգին է:  

Ապրիլի 22-ին «Երկիր Ծիրանի» կուսակցությունը կանցկացնի հավաք եւ երթ

Օրինական հավաքներ անցկացնելու համար «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Հավաքների ազատության մասին օրենքի համաձայն նախօրոք և այսօր իրազեկել է լիազոր մարմնին և ոստիկանությանը։ Իրազեկումն ընդունվել է ի գիտություն լիազոր մարմնի կողմից։ 2018 թվականի ապրիլի 22-ին «Երկիր Ծիրանի» կուսակցությունը ժամը 17:00-ից մինչև 22:00 Ազատության հրապարակում կանցկացնի հավաք, որից հետո՝ երթ։ Իսկ նույն օրը ժամը 17:00-ից մինչև 23:00 Հանրապետության

Աննա Հակոբյանը ամուսնուց տեղեկություններ չունի

Նա մի խումբ ցուցարարների հետ Հանրապետության հրապարակում է

Վահանավոր ոստիկաններից մեկը հուզմունքից լաց է եղել

Շենգավիթի ոստիկանական բաժանմունքի մոտ տեղի ունեցող ցույցի մասնակիցներից Արմինե Դիլանյանը Aravot.am-ին պատմեց, որ շենքը շրջափակող վահանավոր ոստիկաններից մեկը հուզմունքից լաց է եղել, երբ ինքը դիմել է նրան. «Մոտեցա մի երիտասարդ ոստիկանի, խնդրեցի, որ միանա մեզ: Ասացի՝ բավական է պիղծ իշխանությանը սատար լինեք, դուք պետք է մեր թիկունքը պահեք, դուք մեզ թշնամի չեք: Ժողովուրդը հիմա ամենաշատը

Հայաստանը ճգնաժամի մեջ. «Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է քաղաքացիների դեմ համատարած բռնությունը

Այսօր, ապրիլի 22-ին, Սերժ Սարգսյանը Հանրապետության դե ֆակտո վարչապետը եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահը, որը Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) դիտորդ անդամ է, հրամայեց եւ իրագործեց ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի եւ Արարատ Միրզոյանի, ինչպես նաեւ հարյուրավոր քաղաքացիներ ձերբակալությունները, որոնք խաղաղորեն բողոքում էին երկրում արդարություն հաստատման եւ մասնավորապես նրա հրաժարականի համար: Բռնաճնշումները Հայաստանի քաղաքացիների (նաեւ լրագրողների)

Իմ տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը գտնվում է Էրեբունու ԺՊՄ-ում. Ալեն Սիմոնյան

Հիմա ունենք փաստ, որ ձերբակալված է շարժման ղեկավար կազմը, բայց քաղաքի տարբեր հատվածներում ինքնաբուխ հավաքներ են»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Արսեն Բաբայանը՝ պատգամավորների ձերբակալության մասին

Տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, այն է՝ «Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը», Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության 2018 թվականի ապրիլի 22-ի գրությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին տեղեկացվել է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Վովայի Փաշինյանը, Սասուն Մեխակի Միքայելյանը և Արարատ Սամվելի

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման նախաշեմին հարկ է դրսևորել զսպվածություն. «Նիգ-Ապարան»

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը մտահոգված է՝ ներքաղաքական իրավիճակի լարվածության մեղմացմանն ուղղված բանակցությունների ձախողման կապակցությամբ։ Յուրաքանչյուր երկխոսություն ենթադրում է միմյանց լսելու, համատեղ ելքեր փնտրելու պատրաստակամություն, ինչն այսօր չդրսևորվեց հավաքի կազմակերպիչների կողմից՝ չնայած նախապես ձեռք բերված պայմանավորվածությանը։ Հավաքի կազմակերպիչները պատասխանատվություն են կրում երթերի, հավաքների խաղաղ բնույթի և անցկացման, օրինականության պահպանման համար։ Գտնվում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման

Էռնա Յուզբաշյանը հրաժարվում է վաստակավոր արտիստի կոչումից

ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Էռնա Յուզբաշյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հրաժարվում է վաստակավոր արտիստի կոչումից. «Կարծում եմ, որ իմ երկրի երջանկությունը եւ բարգավաճումը կարևոր է բոլոր մեդալներից և կոչումներից: Ես հրաժարվում եմ վաստակավոր արտիստի կոչումից»:

Վերջին հանդիպումից ակնհայտ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հակված չէ քաղաքական քննարկումների. Արա Բաբլոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, սիրելի հայրենակիցներ, վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ փողոցներում եւ հրապարակներում իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ ուղղված Հայաստանի Հանրապետության իշխանությանը: Բողոքի այսօրինակ դրսեւորումները բնորոշ են ժողովրդավարական պետություններին: Հարգելի հայրենակիցներ, ամենայն մանրամասնությամբ հետեւել եմ ծավալվող բոլոր իրադարձություններին, հանրահավաքների ընթացքին, կազմակերպիչների եւ իրավապահ մարմինների քայլերին ու հռետորաբանությանը: Ցավոք, որոշ

ՄԻՊ-ը՝ ոստիկանության բաժիններ բերման ենթարկված անձանց իրավունքների վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բոլոր խմբերը գտնվում են Ոստիկանության բաժիններում: Նրանք լիարժեք ջանքեր են գործադրում բերվածների իրավունքների պահպանումն ապահովելու ուղղությամբ: Հատուկ պարզաբանվում է, որ բերման ենթարկվածը՝ անկախ նրանից՝ Ոստիկանության բաժին է տարվել վարչական, թե քրեական վարույթի շրջանակում, օգտվում է միջազգայնորեն ամրագրված և 2015 թվականի ՀՀ սահմանադրական փոփոխություններով առավել երաշխավորված իրավունքներից: Այդ իրավունքներն առնվազն

Ոստիկանությունը լիարժեք օգտագործելու է իրավաչափ պետական հարկադրանքի իր ողջ գործիքակազմը. ՀՀ ոստիկանություն

Ոստիկանությունն արձանագրում է, որ շարունակվում են ապօրինի հավաքի աջակիցների կողմից հասարակական անվտանգությանը սպառնացող գործողություններ կատարելու կոչերը, ինչը վկայում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետությունում օրինականությանը և իրավակարգին սպառնացող հանցագործություններ կատարելուն ուղղված կազմակերպչական աշխատանքները: Կրկին զգուշացնում ենք, որ ոստիկանությունը ամբողջությամբ վերահսկում է հանրապետության օպերատիվ իրավիճակը, ունի բոլոր ուժերն ու միջոցները Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող ցանկացած

Աշոտ Ահարոնյան. «Ժամը 16-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը 228 է»

Aravot.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապեի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ ժամը 16-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը 228 է: Նա նաեւ նշեց. «Ոստիկանությունն արձանագրում է, որ շարունակվում են ապօրինի հավաքի աջակիցների կողմից հասարակական անվտանգությանը սպառնացող գործողություններ կատարելու կոչերը, ինչը վկայում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետությունում օրինականությանը և իրավակարգին

«Քաղաքացիական պայմանագիր». Սերժ Սարգսյանին և Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կոչ ենք անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դատապարտում է կուսակցության վարչության անդամներ, ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի ձերբակալումը և նրանց նկատմամբ բռնությունների կիրառումը

Անհապաղ հրավիրել խորհրդակցություն քաղաքական կուսակցությունների և մտավորականության ներկայացուցիչների մասնակցությամբ. ՀԴԿ-ն՝ Արմեն Սարգսյանին

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը ստեղծված իրավիճակը  գնահատելով որպես պայթյունավտանգ և լի անկանխատեսելի հետևանքներով, որպես պետության գլուխ, դիմում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, անհապաղ հրավիրելու խորհրդակցություն քաղաքական կուսակցությունների և մտավորականության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ցանկացած անխոհեմ քայլ հարցականի տակ է դնում մեր պետության և ժողովրդի անվտանգությունը։ Միաժամանակ խստորեն դատապարտում ենք կիրառված բռնի ուժը խաղաղ երթի մասնակիցների նկատմամբ և պահանջում

Ըստ ցուցարարների՝ Նիկոլ Փաշինյանը նույնպես Շենգավիթի ոստիկանական բաժանմունքում է

Շենգավիթի ոստիկանական բաժանմունքի մոտ հավաքված ցուցարարներին միացավ ցուցարարների նոր խումբ

ՄԻՊ պահանջ՝ Ստեփան Գրիգորյանին անհապաղ ազատ արձակել

Ներկայացվել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանին անհապաղ ազատ արձակելու պահանջ: Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ կապի մեջ Է Ստեփան Գրիգորյանի որդու հետ: Ոստիկանության բաժնում նրան այցելել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները: ՄԻՊ աշխատակազմի մամուլի հաղորդագրություն

Նիկա Բաբայանը հրաժարվել է կոչումից

«Կադանս» երաժշտության կենտրոնի հիմնադիր, գործադիր տնօրեն եւ պրոդյուսեր Նիկա Բաբայանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հրաժարվում է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչումից: Նա շեշտել է, որ պատճառը հայրենիքում տիրող վիճակն է եւ իր խոսքերով՝ այսօրվա անարդար ձերբակալումները: Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Նիկա Բաբայանի ֆեյսբուքյան էջից:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հանդիպել է «Ելքի» ձերբակալված պատգամավորներից երկուսին

Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը ուղիղ եթերում հայտնեցին, որ բերման ենթարկելու պահից ասել են, որ պաշտպան են ցանկանում ունենալ, բայց թույլ չեն տվել: 

Ձերբակալված պատգամավորները պահանջել են տեսանկարահանել խուզարկությունը

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը, որոնք ձերբակալված են գտնվում են Ոստիկանության Շենգավիթի բաժնում,պահանջել են տեսանկարել իրենց խուզարկելու գործընթացը, սակայն մերժվել է նրանց պահանջը: Այս պահին բազմաթիվ ցուցարարներ են հավաքված Գարեգին Նժդեհի փողոցում, որտեղ գտնվում է ստիկանության Շենգավիթի բաժինը: Ոստիկաններն օղակել են շենքը: Ոստիկանությունը անընդհատ հայտարարում է, որ հավաքն

ՕԵԿ-ը կոչ է անում ազատ արձակել անազատության մեջ գտնվող ԱԺ պատգամավորներին և վերսկսել բանակցային գործընթաց

«Օրինաց երկիր» կուսակցությունը, վերահաստատելով նախօրեին արված երկու քաղաքական հայտարարություններին իր հանձնառությունը, հայտարարում է. Երևան քաղաքում և հանրապետության մյուս մարզերում շարունակվում են խաղաղ անհնազանդության գործողությունները: Տասնյակ հազարավոր մարդիկ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում` պահանջելով և ակնկալելով համարձակ արմատական փոփոխություններ: «Օրինաց երկիր» կուսակցությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ բանակցություններն ու քննարկումները այլընտրանք չունեն, և որ միակ

Հանրահավաք Գյումրիում՝ փայտե խաչերով ու անեծքներով․ նույնիսկ երեխաներին գրկած՝ դուրս են եկել փողոց (Ֆոտոշարք)

Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումից հետո՝ նախքան Նիկոլ Փաշինյանին բերման ենթարկելը, կենտրոնական շուկայում կանգնող գյումրեցի առևտրականները, որոնք այս օրերին չէին միացել հանրահավաքին, ոտքի կանգնեցին՝ փակելով կենտրոնական շուկան։ Կարճ ժամանակ անց նրանց միացան երիտասարդ ցուցարարներն ու գյումրեցի բազմաթիվ մտավորականներ՝ քանդակագործներ, դերասաններ, դասախոսներ։ Եթե մինչ այդ Գյումրու հանրահավաքները կարելի էր որակել որպես երիտասարդական, որոնց հավասարաչափ մասնակցում էին թե՛

Հարձակման է ենթարկվել SHANTNEWS.AM-ի թղթակիցը

Բռնության է ենթարկվել SHANTNEWS.AM-ի թղթակից Արտակ Խուլյանը: Նա աշխատում էր Էրեբունի համայնքում՝ լուսաբանելով տեղում կազմակերպված բողոքի ցույցերը: Արտակ Խուլյանը հաղորդել է, որ իրեն հարվածել են քարերով, հետո էլեկտրահարել: Ըստ նրա՝ միայն ինքը չէ, որ տուժել է. քաղաքացիական հագուստով մարդիկ հարձակվել են նաև ցույցին մասնակցող երիտասարդների վրա:

«Լավ տեմպերացված շանսոն». Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ Սերգեյ Ստադլերի ղեկավարությամբ

«Լավ տեմպերացված շանսոն». այսպիսի խորագիր ուներ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ապրիլի 21-ի համերգը Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում։ Համերգը ղեկավարում էր մեծանուն դիրիժոր Սերգեյ Ստադլերը, իսկ որպես մենակատար հանդես եկավ ամերիկացի հանրահայտ ալտահար Դավիթ Աարոն Քարփենթերը։ Համերգային ծրագրում հնչեցին Պյոտր Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» սյուիտը և փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի «Լավ տեմպերացված շանսոն» շարքը (մենակատար՝

Երևանի հիվանդանոցներում բուժվում է հանրահավաքների ընթացքում տուժած 10 քաղաքացի. ՀՀ ԱՆ

Ապրիլի 22-ին` ժամը 14։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժվում է հանրահավաքների ընթացքում տուժած 10 քաղաքացի, որից 7-ն ընդունվել է այսօր։  2-ը բուժում է ստանում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, 3-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», 2-ը՝ «Իզմիրլյան», 3-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններում: Ըստ անհրաժեշտության կատարվում են հետազոտություններ: 7-ի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար, 3-ինը՝ միջին ծանրության: ՀՀ առողջապահության

Լրահոս
Չեմ բացառում․․․

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728