Օրվա լրահոսը

Օմանցուն ավազակության ենթարկած գվինեացին հայտնաբերվեց

Ապրիլի 12-ին, ժամը 5-անց 55-ին, 1-02 զանգահարած Օմանի քաղաքացին հայտնեց, որ մի անծանոթ փորձել է իրեն սպանել և թալանել է՝ գողացել փող, բջջային հեռախոս, անձնագիր ու փաստաթղթեր։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվեցին կատարվածի հանգամանքները։ Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ճշտվեց կասկածյալի ինքնությունն ու գտնվելու վայրը: Ժամեր անց ոստիկանության Մարաշի բաժանմունքի

«Պետք չի մտածել վատը, թե տղես գնում է… Ո՛չ, տղեդ գնում է տղամարդ դառնալու»

Քառօրյայի հերոսները՝ բանակից իրենց որդիներին «փախցնողների», պաշտոնյաների չծառայած զավակների ու մեդալների մասին Aravot.am-ը ապրիլյան պատերազմի հերոսներ Հարություն Բադալյանին եւ Ժորա Աֆրիկյանին հարցրեց՝ հասարակությունն անընդհատ քննադատում է, որ պաշտոնյաների զավակները չեն ծառայում, միայն սոցիալապես անապահովների զավակներն են առաջնագիծ գնում, եւ դրա վկայությունն է նաեւ քառօրյայի զոհերի ընտանիքների սոցիալական դրությունը, դուք այդ խնդիրը տեսնո՞ւմ եք: Ժորա Աֆրիկյանը

Նոր Կարմիրավանում պեղումների ժամանակ հայտնաբերված մ.թ.ա. 1 հազարամյակով թվագրվող մարդակերպ քանդակները Արցախի այդ շարքի կոթողների լավագույն օրինակներն են

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի տարածքում վերսկսվել են հնագիտական արշավախմբի պեղումները։ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանի փոխանցմամբ Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ ամռանը պեղումները կշարունակվեն նաև Տիգրանակերտում: Մինչ այդ արշավախումբն աշխատում է Նոր Կարմիրավան գյուղի տարածքում հայտնաբերված մարդակերպ կոթողների շրջակա տարածքում: Հիշեցնենք, որ Արցախի մարդակերպ կոթողները հետազոտողների

Շվեյցարիայում չի դադարում թուրքերի աղմուկը Հայոց ցեղասպանության հուշարձանի տեղադրման շուրջ

Ժնևում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ապրիլի 13-ին բացվելիք հուշարձանի շուրջ թուրքական կողմի բարձրացրած աղմուկը չի դադարում: Ավելի վաղ նախաձեռնած դատավարություններից հետո այժմ էլ Շվեյցարիայում թուրքական ներկայացուցչությունները բողոքի ակցիա են կազմակերպել` ընդդեմ հուշարձանի տեղադրմանը Ժնևի Թրեմբլե պուրակում: Ակցիային ներկա են գտնվել թուրքական ազգայնական «Հայրենիք» (Vatan) կուսակցության փոխնախագահ Ալի Մերջանը, նույն կուսակցության Եվրոպայի ներկայացուցիչ Բեյհան Յըլդըրըմը, «Աթաթուրքի գաղափարների

Ինչն է միավորում Պուտինին, Թրամփին, Նիկոլին ու Զարուհուն. «Ա1+»

Աշոտ Մանուչարյանը, սակայն, փաստում է՝ կա նաև հայություն, որ ամբողջանում է, խորը ընկալումներ ունի աշխարհում տեղի ունեցող երևույթների մասին, և որը ելք է թե՛ մեզ համար, թե՛ մարդկության: «Այդ իշխանությունն է տիրելու Հայաստանում: Իրական ընդդիմադիրները նրանք են, որոնք ասում են՝ վիճակը պիտի փոխվի: Իսկ թե ինչպիսին պիտի դառնա, Թրամփն էլ չգիտի, Պուտինն էլ չգիտի: Դա

Վրաց երգչուհի. «Արեւմուտքը մեծ ազդեցություն ունի նախկին ԽՍՀՄ երկրների մշակույթի վրա»

Երեւանյան ասուլիսի ժամանակ Թամարա Գվերդցիթելին Առնո Բաբաջանյանի մասին էլ հիշեց, ասաց, որ առաջին անգամ նրան հանդիպել է Տալլինում, երբ շատ երիտասարդ էր ու տպավորվել այդ տիեզերական երաժշտի հետ շփումից: «Առնո Հարությունովիչը հանճարեղ կոմպոզիտոր է, 20-րդ դարի լավագույն երաժիշտներից մեկը: Երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել ճանաչել իրեն»,-ասաց երգչուհին: Թամարա Գվերդցիթելիի երգացանկը հարուստ է Բաբաջանյանի ստեղծագործություններով:

Դավիթ Հարությունյանը «Ֆրիդմ հաուս»-ի զեկույցում ոչ մի տող չի գտել, որ «Սասնա Ծռերը» զինված հարձակում են իրականացրել

Դավիթ Հարությունյան. Կառավարությունը դռնփակ նիստում ավելի արդյունավետ է քննարկումներ անում

Ինչո՞ւ է պետությունը 700 միլիոնանոց ծրագրով գյուղտեխնիկա գնում պատգամավորի որդու համար

«Առավոտի»՝ 28.03. 2018-ի՝ «Պետական փողերով 700 միլիոնանոց ծրագիրը տվել են պատգամավորի՝ ոլորտում անփորձ որդուն» հրապարակմամբ անդրադարձել էինք Վերահսկիչ պալատի ստուգումներին, որի արդյունքների պաշտոնական եզրակացությունը ՎՊ-ն չի հրապարակել: Հնարավոր է պաշտոնապես այն հանրայնացվելուց առաջ որոշակի փոփոխությունների ենթարկվի: «Առավոտի» ձեռքի տակ հայտնված ՎՊ-ի փաստաթղթերի համաձայն՝ գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ գործող որոշ կառույցներ խախտումներ են թույլ տվել եւ

«Չգիտեմ՝ ով էր անցնողը, բայց Սերժ Սարգսյանի խոսքերը ճպպացրինք ճակատին». Նիկոլ Փաշինյան

Քիչ առաջ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլը» նախաձեռնության անդամները Կոտայքից Երևան ճանապարհին Սերժ Սարգսյանի խոսքերով թռուցիկներ նետեցին այդ պահին մայրուղիով անցնող մեքենաների վրա: Նախաձեռնության անդամների ենթադրությամբ՝ դա Սերժ Սարգսյանի կամ Կարեն Կարապետյանի կորտեջն էր: Նիկոլ Փաշինյանն այս գործողությունն անելուց հետո հայտարարեց. «Չգիտեմ՝ ով էր անցնողը, բայց Սերժ Սարգսյանի խոսքերը ճպպացրինք ճակատին»:  

Թամարա Գվերդցիթելի. «Երջանիկ եմ, որ վերադարձել եմ Երեւան»

Վրաստանի եւ Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգչուհի, երգահան եւ դերասանուհի Թամարա Գվերդցիթելին Երեւանում է` «Վերադարձ» խորագիրը կրող համերգային ծրագրով, որը կազմակերպել է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Ապրիլի 12-ին կայացած ասուլիսում «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը նշեց, որ համերգը հնարավոր է դարձել երկարատեւ բանակցությունների արդյունքում: Նա հայտնեց, որ երգչուհին շատ տարիներ

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամի կոչը ԵՊՀ-ին եւ ոստիկանությանը

«Իմ քայլը», «Հանուն Հայաստան պետության» եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունները վաղվանից համատեղ կպայքարեն

Դավիթ Հարությունյանն ասաց, որ Սերժ Սարգսյանին այլընտրանք վարչապետի թեկնածուներ են եղել, բայց անուններ չհրապարակեց

Կարեն Կարապետյանն էլ է մասնակցել վարչապետի թեկնածուի քննարկումներին

«Ալիեւի կառավարման առաջիկա յոթ տարիների ընթացքում ևս սրացումների պետք է սպասել». Տարոն Հովհաննիսյան

Ըստ վերլուծաբանի՝ Ադրբեջանի պահանջները մաքսիմալիստական են, և պատրաստ չեն առանձնապես դրանցից հրաժարվելու

Առցանց դրամի համակարգը չբացահայտված տեղեկատվություն է

Նոր մոտեցում է առաջարկում «Էլոֆանտ» փաստաբանական ընկերության ղեկավար գործընկեր, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գեւորգ Հակոբյանը: -Տարածված տեսակետ կա, որ կրիպտոարժույթները Հայաստանում կարգավորված չեն: Խոսքը բիթքոինի, լայթքոինի, բայթքոինի ու նման արժույթների մասին է: Կմանրամասնե՞ք։ – Իրավունքում կա «լրիվության» հասկացություն, որը նշանակում է, որ իրավական համակարգում չեն կարող լինել երեւույթներ, որոնք օրինական կամ ապօրինի չեն եւ չեն ընկնում

Յուլյա Սկրիպալը խնդրել է քրոջը չփորձել կապ հաստատել իր հետ

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հայտարարություն է տարածել Սոլսբերիում թունավորված ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի դստեր՝ Յուլյա Սկրիպալի անունից, հաղորդում է BBC-ն: Դրանում ասվում է, որ աղջիկը «նոր կյանք է սկսում» և առայժմ չի ցանկանում տեսնել ո՛չ Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներին, ո՛չ հորեղբոր դստերը՝ Վիկտորիային: «Ես հայտնվել եմ միանգամայն այլ կյանքում՝ համեմատած այն սովորական կյանքի հետ, որ թողել

Հայ բալետմայստերի՝ կորեական արքայական ընտանիքի մասին բեմադրությունը կշրջի աշխարհով մեկ

«Առավոտը» հյուրընկալել էր «Բալետ 2021» հիմնադրամի տնօրեն Լիլիթ Պետրոսյանին (լուսանկարում): Առիթը բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի կողմից Հարավային Կորեայում իրականացվող բեմադրությունն է: Բալետմայստերը ժամանակին մեզ հետ զրույցում (12.08.2017) ընդամենը տեղեկացրել էր այդ նախագծի մասին, նշելով, որ բեմադրությունն իրականացվելու է կորեական ազգային պարի, դասական, ժամանակակից ու մոդեռն բալետարվեստի համադրությամբ, 3D ձեւաչափով եւ այն պատրաստ կլինի

Չչարաշահել ուղիղ միացման հնարավորությունը, լինել նախաձեռնող եւ վերացնել «բամբասանքային» լրագրությունը

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներն իրենց ուրույն պատկերացումներն ունեն լրագրության մասին: Թամարա Գասպարյանը, որն այս պահին մշակութային թեմաներով է գրում, առաջիկայում ցանկություն ունի անդրադառնալ սոցիալական եւ քաղաքական ոլորտներին: «Կարծում եմ, որ հատկապես սոցիալական խնդիրներ լուսաբանելիս լրագրողները երբեմն սխալներ են թույլ տալիս. չեն պահպանում էթիկայի տարրական կանոնները, առանց թույլտվության ձայնագրում են, ընտրում սխալ բառեր, խոցելի խմբերի ներկայացուցիչների

«Վերջ, թողնելու եմ՝ գնամ». «Ճվճվ Արո»-ի որդու գործով տուժածն այլեւս հրաժարվում է դատարան գալ

«Ես Իրանի եւ ԱՄՆ-ի քաղաքացի եմ: Եթե հարկ լինի, տեղի դեսպանատներում կգանգատվեմ, որ օտարերկրացիներին չեն հարգում»,-ասում է Շանթ Մարգարյանը:

Խոշոր վթար Երևանում. բախվել են 5 ավտոմեքենա. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում՝ «Դոլմա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են BMW մակնիշի 34 ZC 584 համարանիշի, Toyota Vitz մակնիշի 78 GՏ 999 համարանիշի, Skoda մակնիշի T 495 XY 161 RUS համարանիշի, BMW X5 մակնիշի GA 900 R վրացական համարանիշի

Հայաստանի ֆինանսական համակարգի կայունացման և մատուցվող ծառայությունների հասանելիության տասնամյակը. ՖԻԼՄ. «Արմենպրես»

«Արմենպրես». Հայկական բանկային համակարգի համար նախորդող տասը տարիներն էական ձեռքբերումների ժամանակաշրջան էին։ Արձանագրվեց համակարգի կայունություն, մեծացավ բանկերի կապիտալը և հասանելի դարձան նրանց ծառայությունները: Զուգահեռ զարգացավ հիփոթեքային շուկան, իրականացվեցին կենսաթոշակային բարեփոխումներ և ներդրվեց պարտադիր ավտոապահովագրությունը: Սերտացավ Կենտրոնական բանկի գործակցությունը միջազգային ֆինանսական կառույցների հետ, կրթական ծրագրերում ինտեգրվեց ֆինանսական կրթությունը, իսկ Դիլիջանում ստեղծվեց ուսումնահետազոտական կենտրոն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս և

Փաստաբան Արմեն Օհանյանի երկրորդ աշխարհը

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արմեն Օհանյանը փաստաբանական գործունեությամբ զբաղվում է 2001 թվականից: Նա հայտնի է հիմնականում քաղաքացիական եւ վարչական գործերով: Արմենը փաստաբան լինելուց բացի, ստեղծագործում է, եւ նա իմ հերթական հայտնություններից մեկն էր: -Արմեն, նկատեցի, որ նախընտրում ես քանդակներ անել, հումք ընտրելով քարը, օբսիդիանը, կավը: -Օբսիդիանը սկսել եմ մշակել դեռեւս 1988 թվից: Պատրաստել եմ գրասենյակային

Սահմանամերձ Վահանում արտագաղթ չկա. ցանքատարածություններն ավելանում են, աճում է գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակ համայնքի Վահան բնակավայր` գարնանային գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը դիտարկելու, ինչպես նաև գարնանացան սերմնացուի, պարարտանյութի և դիզվառելիքի բաշխման գործընթացի կազմակերպմանն ու իրականացմանը տեղում ծանոթանալու նպատակով: Այստեղ այս տարի գարնան գյուղատնտեսական աշխատանքներն ավելի վաղ են սկսվել։ Վահանի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանը նշում է, որ Գյուղատնտեսության նախարարություն

«Մենք չենք պատրաստվում վաղը քաղաքացիներին տուն ուղարկել». Նիկոլ Փաշինյան

Պարոն Փաշինյանն անուն առ անուն հնչեցրեց ՀՀ մարզերի բոլոր գյուղերի ու քաղաքների, սփյուռքի հայկական համայնքների անունները՝ նրանց կոչ անելով վաղն իրենց պատվիրակներին ուղարկել Ազատության հրապարակ:

Շինարարությունը հետ է բերում կորցրածը. «Հայոց Աշխարհ»

Հայաստանի տնտեսական աճին նպաստող ոլորտներն այս տարի համալրվել են։ Խոսքը մասնավորապես շինարարության մասին է։ Զգալիորեն փոխվել է վերջին տարիներին տնտեսական ցուցանիշների վրա այդ հատվածից թելադրված ազդեցությունը։ Ի տարբերություն գյուղատնտեսության, որը նախորդ տարվանից գտնվում է անկումային վիճակում, շինարարությունը դադարել է բացասաբար ազդել տնտեսական աճի վրա։ Ավելին՝ տարեսկզբին արձանագրված բարձր տնտեսական ակտիվությունը շատ բանով պայմանավորված է այդ

«Ճիշտն ասած, իրեն Ղարաբաղ ես եմ տարել». Կոմանդոսը՝ Հայկազ Բաղմանյանի մասին

Վիգեն Սարգսյանն անձամբ հայտարարեց, որ Բաղմանյանը չի կատարել աշխատանքային մի շարք պայմանավորվածությունները, թերացել է աշխատանքում, ու հեռացրեց, հետո տեսանք, որ պաշտոնազրկումից հետո նրան տարան ՀԱՊԿ՝ նշանակելով ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ, դա պատի՞ժ էր՝ Կոմանդոսն ի պատասխան կատակեց. «Ուֆֆ, ուզում ես թշնամությո՞ւն անես: Ավելի լավ է ես քո հետ կռվեմ, ինչ է, ուզում ես Բաղմանյանին վատ բա՞ն ասեմ»:

Պետք է կազմվի նոր փաստաթուղթ և տրամաբանական կլինի, որ այն անի ՀՀ պաշտպանության նախարարությունը. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հրապարակվել է «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարությունը»։ Այն` իր կոնցեպցիայով, խնդիրները չպատկերացնելու խորությամբ, շատ ավելի վտանգավոր է, քան կարելի է պատկերացնել նրա դրույթների նախնական քննարկումներից ելնելով։ Ո՞րն է փաստաթղթի վտանգավորությունը 21-րդ դարի սովորողը և այս փաստաթղթի էությունը որևէ կապ չունեն։ Սա կոնֆլիկտ է 21-րդ դարի աշակերտի, թվայնացված սերնդի և այդ սերնդի համար կրթական քաղաքականություն մշակողների միջև։

Սանիտարական անձնագիր չունեցող փոխադրամիջոցին արգելվել է հաց տեղափոխել

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերահսկողության շրջանակներում արձանագրվել է սանիտարական անձնագիր չունեցող և սահմանված նորմերին չհամապատասխանող տրանսպորտային միջոցով հացի տեղափոխման դեպք: Ծառայության մասնագետների կողմից հացի մատակարարումն արգելվել է, իսկ հետագա գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված փոխադրամիջոցով տեղափոխվում է Երևանում գործող անհատ ձեռնարկատեր Վալերի Եղիազարյանին պատկանող հացի արտադրամասի արտադրանքը, որն աշխատել է սանիտարահիգիենիկ նորմերի բազմաթիվ խախտումներով:

Երեք մեծ ցուցահանդես՝ Միջին Արեւելքի արվեստի ամենաառաջատար հարթակում

Օրեր առաջ «Գալա Արտ» ցուցասրահի տնօրինությունը վերադարձավ ԱՄԷ-ի Դուբայ քաղաքից, որտեղ երկու անընդմեջ ամիսներ հայկական արդի եւ ժամանակակից կերպարվեստի երեք մեծ ցուցահանդեսներ էր կազմակերպել, Միջին Արեւելքի արվեստի ամենաառաջատար հարթակում ներկայացնելով ցուցասրահի 21 արվեստագետների ավելի քան 100 աշխատանքներ: Նախադեպը չունեցող այս նախաձեռնությունը խոշոր քայլ էր՝ հայկական կերպարվեստի մուտքը ապահովելու համար դեպի միջազգային արվեստի շուկա, որտեղ «Գալա

Կարծում եմ` մենք ունենալու ենք երկու վարչապետ. «Հրապարակ»

Մեր վարչապետները, սակայն, կունենան տարբեր լիազորություններ եւ պարտականություններ եւ չեն կրկնի միմյանց:

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728