Օրվա լրահոսը

«Ինձ համար ընդունելի է միանշանակ». Հարություն Կարապողոսյանը՝ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ լինելու մասին

Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը ավելի վաղ վստահեցրել էր, որ չի հավակնում ոչ նախագահի ոչ էլ վարչապետի պաշտոնին, հիմա դրժում է իր խոսքը, Հարություն Կարապողոսյանն արձագանքեց. «Էդ էմոցիաների դաշտից է: Էդպես չեն քննարկվում դրանք, ես ասեցի իմ տեսակետը»:

Ինչու է մեզ համար կարևոր «Ռուսալի» հետ կատարվածը. ԱՄՆ-ը հայտարարել է, որ իր պատժամիջոցներում ընդգրկված սեփականատերերի հետ ցանկացած գործարք իր համար անընդունելի է. «168 ժամ»

Չորեքշաբթի մի տարօրինակ տնտեսական լուր էլ տարածվեց։ ԱՄՆ-ից նեղացած «Ռուսալն» իր գործընկերներին դիմել էր՝ իրեն ունեցած վճարումներն անել ոչ թե՝ «ատելի» ԱՄՆ դոլարով, այլ՝ եվրոյով, կամ այլ արժեք-արժույթով։ Սա ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվելու մեծ փորձ ունեցող Իրանի «նորույթն» է, որը, քաղաքական պոպուլիզմից զատ՝ ուրիշ բովանդակություն չունի։ Հիմա կենտրոնանանք այն հարցի շուրջ, թե ինչու է մեզ

Հիվանդանոցներին կթույլատրվի դեղ ներկրել. «Դեղերի մասին» օրենքն ընդունվեց

Մելքումյանն էլ արձագանքեց, որ երեկ Արա Բաբլոյանի հետ պայմանավորվել են, որ միայն սահմանափակ քանակով դեղերին է սա վերաբերում եւ ցանկը կլինի, իսկ եթե չանեն դա, հստակ չլինի, երկրորդ ընթերցմանը իրենք դեմ են լինելու:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 12-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 13-14-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 15-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-15-ը կնվազի 6-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով: Երևան քաղաքում` Ապրիլի 12-ին՝ երեկոյան ժամերին,

Պուտինի ու Էրդողանի իններորդ «պատմական հանդիպումը»

«Թանկագին բարեկամները» կրկին հանդիպեցին

Պավել Ֆելգենգաուեր. հայկական կողմը պետք է մեծացնի զգոնությունը շփման գծում. «168 ժամ»

«168 Ժամի» հետ զրույցում ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ ստեղծվել են բոլոր պայմանները սիրիական քաղաքացիական պատերազմի միջազգայնացման համար, քանի որ գերտերությունների միջև անմիջական բախումների հավանականություն կա։ Ըստ նրա՝ Իսրայելն է հարված հասցնում, Սիրիան խոստանում է պատասխանել Իրանին, որը թույլ է տալիս պնդել, որ գուցե հակամարտություն սկսվի Իսրայելի, Լիբիայի, Սիրիայի և Իրանի միջև, մյուս

Պարզ չէ, թե այդ սպառազինության սլաքները որ կողմ կուղղվեն

«Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ մինչ օրս իրագործվող սպառազինության մատակարարման պայմանագրերը կնքվել են դեռեւս 2010-2011թթ.-ին: Դա նշանակում է, որ 2016-2017թթ.-ին այդ պայմանագրերը մոտենում են ավարտին: Այսինքն՝ Ռուսաստանը ոչ թե կրճատում է զենքի մատակարարումն Ադրբեջանին, ինչպես վերջերս հայտարարեցին ռուս պաշտոնյաները, այլ պարզապես պայմանագրերի կատարումն է ավարտվում»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է Razm.info մասնագիտացված կայքի փորձագետ, վերլուծաբան Տարոն

Ընտրությունների ժամանակ թող ընդդիմադիր ուժերը այնքան համոզիչ լինեին, որ կարողանային շահել ժողովրդի վստահությունը. Հաղթանակ Շահումյան. «Ժողովուրդ»

Վերջին քսան-քսանհինգ տարվա ընթացքում այդ վստահությունն իսկապես կորել է։ Ընդդիմադիր ուժը մի օրվա մեջ չի գալիս, համապատասխան միջավայր է պետք զարգացնել:

«Հանկարծ կոպիտ կհակադարձեմ ու շատ անհարմար իրավիճակ կստեղծվի». Գեւորգ Պետրոսյանը՝ իրեն էթիկայի դաս տվողներին

Նա ասաց՝ «Ես ինձ թույլ չեմ տվել որեւէ մեկի ելույթին տեղից ակնարկ անեմ: Ոչ մեկ իրավունք չունի տեղից հեգնել որեւէ պատգամավորի կարծիք»: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը սատարեց՝ ասելով, որ ընդունում է պատգամավորների՝ կարծիք արտահայտելու իրավունքը եւ ուզում է, որ ԱԺ-ում տիրի փոխադարձ հարգանքի, կոռեկտության մթնոլորտ:

Արգելափակվել են հայկական երկու կայքերի յութուբյան ալիքներ. Փորձագետը ժխտում է, թե պատճառը քաղաքական է. «Հայկական ժամանակ»

Երեկ երեկոյան արգելափակվել են Factor.am եւ Armlur.am լրատվական կայքերի յութուբյան ալիքները։ Armlur.am-ից փոխանցեցին, որ իրենց էլեկտրոնային հասցեին երեկոյան ժամը 01.30-ին նամակ է ստացվել, որ յութուբյան էջը արգելափակվել է «Spam» տարածելու համար: Armlur.am-ից պնդում են, որ իրենք օգտագործել են բացառապես իրենց տեսանյութերը՝ հեղինակային իրավունքներ չեն խախտել: Մեդիա-փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ միայն «Spam» տարածելը չէ, այնտեղ

Փորձում են Նախիջեւանում հակակշիռ ստեղծել՝ ի դեմս Հայաստանի

«Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանից ներկայում հնչող դժգոհություններին, որ ռուսական որոշ զինատեսակներ անորակ են եղել, Razm.info մասնագիտացված կայքի փորձագետ, վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը նշեց՝ նման ահազանգեր կային դեռեւս 2016թ.-ին. «Պաշտոնական տեղեկատվությունը հերքում է դա, Ռուսաստանն էլ պաշտոնապես չի նշել, որ նման բողոք է եղել: Բայց այն, որ սպառազինության մատակարարման խնդիրներ կային դեռեւս 2016թ.-ին, փաստ է: Պատճառն

Այսքանից հետո թվում էր՝ ՀՀ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ սպասվող վտանգները չեզոքացնելու համար. «Ժողովուրդ»

Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի տնտեսական պատժամիջոցների հետեւանքներն իրենց երկար սպասեցնել չտվեցին, միջազգային բորսայում ռուսական ռուբլին սկսել է մեծ տեմպերով գահավիժել։ Սա նշանակում է, որ ֆինանսական շուկայում արդեն մի քանի օր շարունակվող ցնցումների արդյունքում ռուսական տնտեսությանը կրկին դժվարին ժամանակներ են սպասվում։ Բնականաբար, այդ ամենն իր բացասական ազդեցությունը կունենա Հայաստանի տնտեսության վրա։ Նախ՝ մեր երկրի տնտեսությունը վաղուց ի

«Հայոց արծիվները՝ վիրտուալ շախմատային PRO Chess լիգայի աշխարհի չեմպիոններ»

«Հայոց արծիվներ» շախմատային թիմը ապրիլի 8-ին ԱՄՆ-ում հռչակվեց առաջին վիրտուալ շախմատային PRO Chess լիգայի եզրափակչի թիմային առաջնության չեմպիոն։ Մրցաշարն անցկացվում է 2017թ․-ից, որին մասնակցում են ներկայացուցիչներ բոլոր աշխարհամասերից։ Հայաստանն առաջին անգամ մասնակցել է այս տարի՝ «Հայոց արծիվներ» թիմով և հաղթել բոլոր մրցափուլերում։ Իսկ ԱՄՆ-ում կայացած եզրափակչում հաղթել է  չինական «Chengdu Pandas»-ին ու նվաճել ոսկե մեդալներ։

Սա հետընթաց է, ռեգրես. Ընդդիմադիրները՝ ՀՀԿ-ականների նախագծի մասին

«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին՝ պայմանով, որ իրենց առաջարկները կընդունվեն. «Դուք ընդունել եք դա՝ որպես հեղինակ: Հիմա փաստորեն պնդում եք, որ ԱԺ լսումներից հետո արձանագրություն այլեւս չի տեղադրվելու ԱԺ կայքում, սա ռեգրես է, լրագրողների իրավունքների սահմանափակում էլ կա»:

Հայկական մշակույթի արդիականացում և զարգացում. վերջին տասնամյակի ձեռքբերումները. ՖԻԼՄ. «Արմենպրես»

Հայաստանյան մշակութային կյանքի վերջին տասնամյակի ձեռքբերումներն ամփոփվել են վավերագրական ֆիլմով: «Արմենպրես»–ի հաղորդմամբ` Հայաստանում բարեփոխումներ են իրականացվել թանգարանային ոլորտում, կառուցվել է Մատենադարանի գիտական մասնաշենքը, մեր երկիրը միացել է «Թանգարանային գիշեր» նախաձեռնությանը, հաջողություններ է ունեցել գրականության, թատրոնի, կինոյի, թանգարանների, երաժշտարվեստի և մի շարք այլ բնագավառներում: Տասնամյակի կարևորագույն նախագծերից մեկը Մատենադարանի նոր՝ գիտական մասնաշենքի կառուցումն էր, որի ճարտարապետն Արթուր Մեսչյանն է:

Վերջին 4-5 տարիներին Ադրբեջանը անընդհատ ուժեղացնում է Նախիջեւանում տեղակայված իր զորքերը. Տիգրան Աբրահամյան. «Հայկական ժամանակ»

Անընդհատ ինֆորմացիա է նաեւ շրջանառվում այս կամ այն փուլում այնտեղ տեղակայվող տարբեր նշանակության ռազմական տեխնիկայի հետ, այնպես որ ամեն դեպքում Նախիջեւանում ռազմականացման գործընթաց կա հատկապես վերջին տարիներին, ինչը չի կարող վտանգավոր չլինել։

«Եթե որեւէ մեկը կանգնի եւ չթողնի որեւէ պատգամավորի մտնել խորհրդարան, բնականաբար, դա չի լինելու սեւեռուն հայացքի սպառնալիքով, այլ լինելու է ֆիզիկական բռնության հետեւանքով». «Հրապարակ»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնության ակտիվիստները չեն թաքցնում, որ իրենց նպատակն է տասնյակ հազարավոր քաղաքացիներ հանել փողոց եւ հատկապես վարչապետի ընտրության օրը՝ ապրիլի 17-ին, ԱԺ շենքը շրջափակելը, նույնիսկ պատգամավորների տներն են պատրաստվում շրջափակել՝ թույլ չտալով նրանց գնալ ճակատագրական քվեարկությանը։ Պարզվում է՝ հատկապես ՀՀԿ-ական պատգամավորները չեն պատրաստվում հեշտ հանձնվել, նրանք էլ իրենց «հակաՔայլն» են ցուցադրելու,

«Հիմա որ իմ քրոջ որդու քենին ա, իրար հետ ուզում են, հանդիպում են, ես ի՞նչ անեմ». Սամվել Ալեքսանյանը՝ շոու բիզնես մտնելու մասին

Դիտարկմանը, որ ասում են՝ Սոնա Ռուբինյանին եք հովանավորում, քանի որ ձեր քրոջ որդին ամուսնանում է Սոնայի քրոջ հետ՝ Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Արա, ցավդ տանեմ, ես ի՞նչ գործ ունեմ, ես Սոնա՞ եմ ճանաչում: Օդից բռնել, գրել են»:

Ալիևը հովանավոր է փնտրում իր ռազմական դիվանագիտության համար, և միջազգային դիվանագիտական ճգնաժամը կարող է նրան մատուցել այդ «ծառայությունը». «Ժամանակ»

Ապրիլյան քառօրյայից հետո Ադրբեջանի համար վիճակը, մեղմ ասած, հուսադրող չէ, և դա բարեբախտաբար, որովհետև Ադրբեջանի հույսը պատերազմն է, հետևաբար եթե չկա հույս, ուրեմն կա խաղաղություն: Ալիևն, անկասկած, հույս ունի, որ աշխարհաքաղաքական դիմակայությունը կբերի պատերազմի հնարավորության: Ադրբեջանի նախագահի համար, իհարկե, զոհերը և ավերածությունները՝ թե՛ իր, թե՛ Հայաստանի կողմից, խնդիր չեն: Նրա համար կարևորն այն է, որ

«Արսենալը» առանց Մխիթարյանի մարզում է անցկացրել եւ մեկնել է Մոսկվա

Երեկ «Արսենալը» առավոտյան մարզվել է Լոնդոնում, որից հետո մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի ԲԿՄԱ-ի հետ կայանալիք պատասխան խաղին, որը կայանալու է այսօր երեկոյան: Ինչպես տեղեկացնում է «Daily Mail»-ը, մարզման չի մասնակցել միայն Հենրիխ Մխիթարյանը, որն առաջին հանդիպմանն ստացած ծնկի վնասվածքի պատճառով ամենայն հավանականությամբ բաց կթողնի ԱՊԼ-ի մնացած ժամանակահատվածը, սակայն, հնարավոր է, հասցնի

Ցուքերբերգը հայտարարեց, որ անձնական տվյալների հետ կապված սկանդալային այս պատմության ընթացքում հափշտակվել են նույնիսկ իր անձնական տվյալները. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի Ձայն». Երկրորդ օրը լինելով՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի գործադիր տնօրեն Մարք Ցուքերբերգը չորեքշաբթի օրը շարունակում էր պատասխանել ԱՄՆ-ի կոնգրեսականների հարցերին։ Ցուքերբերգին վկայություններ տալու նպատակով Կոնգրես հրավիրեցին այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Cambridge Analytica կազմակերպությունը «Ֆեյսբուք»-ի հավելվածների միջոցով ձեռք է բերել 87 օգտատերերի անձնական տվյալները։ Ցուքերբերգը Կոնգրեսում անցկացված լսումների առաջին օրը հայտարարեց, որ ընդունում է իր

ՉԼ կիսաեզրափակչի զույգերի վիճակահանությունը կկայանա ապրիլի 13-ին

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի հանդիպումների արդյունքներով որոշվեցին կիսաեզրափակիչ անցած չորս թիմերը: Դրանք են. «Ռեալ» (Իսպանիա), «Լիվերպուլ» (Անգլիա), «Ռոմա» (Իտալիա), «Բավարիա» (Գերմանիա): Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը կկայանա ապրիլի 13-ին Նյոնում (Շվեյցարիա): Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ԱՍԵԿՈՍԵ

Որքան էլ ձիթենու ճյուղը դնում ենք բորենու բերանը, դրանից նրանք խաղաղության աղավնի չեն դառնում: ԱՐԶԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Ինչո՞ւ են ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը գնում առճակատման

«Ինչո՞ւ խռովություն արեցին հեթանոսները, եւ ժողովուրդները դատարկ բաներ խորհեցին։ Հավաքվեցին երկրի թագավորները, եւ միավորվեցին իշխաններն ընդդեմ Տիրոջ եւ նրա օծյալի՝ ասելով. «Քանդեք նրանց կապանքները ու թոթափեք նրանց լուծը մեզանից»։ Սա Դավթի երկրորդ սաղմոսի սկիզբն է։ Գրված է, բնականաբար, բոլոր ժամանակների համար, բայց այսօր չափազանց արդիական է դարձել: Աշխարհի «թագավորներն» ու «իշխանները», ակնհայտորեն արհամարհելով բանականության եւ

«Ժխտվում է այն կարծիքը, որ ռուսը պատրաստ չէ վճարել ինտերնետի համար». Միջազգային ֆորում Կալինինգրադում

Ռուսաստանում առցանց ֆիլմեր գնելու թիվը ավելացել է՝ 4 միլիոնից դառնալով 25 միլիոն

Ինչ թվեր օգտագործեն տնտեսագետները՝ Հայաստանի տնտեսությունը բնութագրելիս

Արդեն առիթ ունեցել ենք նշել, որ Հայաստանում արված ներդրումների մասով ՀՀ Վարչապետի և ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի ներկայացրած թվերի միջև կա մեկ միլիարդ դոլարից ավելի տարբերություն:  Ի դեպ, մեր հարցադրմանն այդպես էլ պարզաբանում չտրվեց: Մեզ հետաքրքրում է մեկ այլ ցուցանիշ, որն արդյունք է արված ներդրումների:  Դա աշխատատեղերի քանակն է: ՀՀ ԱՎԾ-ն հայտնել է

Ալիևը հաղթել է ձայների 80 տոկոսով. «Ենի Ադրբեջան»

Իլհամ Ալիևն Ադրբեջանի նախագահի պաշտոնը կզբաղեցնի ևս 7 տարի, գրում է Turan գործակալությունը: Ապրիլի 11-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրություններում Ալիևի հաղթանակի մասին այսօր երեկոյան տեղի ունեցած ամուլի ասուլիսում հայտարարել է իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը: Ըստ իշխող կուսակցության՝ Ալիևի օգտին քվեարկել է ընտրողների 80 տոկոսը: Ահմեդովը նշել է, որ ադրբեջանցիները ճիշտ ընտրություն

Մարիա Կուրսովան եւ Սիրանուշ Ղուկասյանը այսօր հաղթանակ տարան Եվրոպայի առաջնության չորրորդ տուրում

Տատրայում (Սլովակիա) այսօր կայացած շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության չորրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տարան Մարիա Կուրսովան (նկարում) եւ Սիրանուշ Ղուկասյանը: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Գեւորգյանը բաժանեցին միավորը, իսկ Աննա Սարգսյանը պարտություն կրեց: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀԿ գրասենյակի դիմաց կազմակերպված ակցիան անվտանգ չէ. Aysor.am

Վնասվել է Aysor.am-ի օպերատորի տեսախցիկը և հագուստը

«Օրրանի» տարեցներն ու փոքրիկները հուզեցին իրենց ելույթներով (Ֆոտոշարք)

Ապրիլի 11-ին «Օրրանի» տարեցների «Ծիածան» երգչախումբը, կազմակերպության փոքրիկները նաեւ Վանաձորի «Օրրանի» դհոլահարները հանդես եկան Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: Համերգը յուրատեսակ հաշվետվություն էր, նաեւ ապացույց, թե ինչ հոգատարությամբ են շրջապատված օրրանցիները: Համերգի նախաձեռնությունը «Օրրան» բարեգործական կազմակերպության նախագահ Արմինե Հովհաննիսյանինն է, որն ամուսնու՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միասին, ստեղծել է մի տաքուկ անկյուն, որտեղ միայնակ ծերերն ու

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728