Օրվա լրահոսը

Իսլամական պետությունը սպառնում է Պուտինին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սպառնացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հարձակումներ իրականացնել 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ, գրում է Daily Mail-ը: Համացանցում հրապարակվել են մի քանի գրառումներ, որոնցում ահաբեկիչներն իրենց սպառնալիքներն են հայտնում՝ կապված Սիրիայի տարածքում Ռուսաստանի գործողությունների հետ: Դրանցից մեկի վրա գրված է «Ռուսաստան 2018. Պու՛տին, դուք անհավատ ես: Դուք կվճարեք մուսուլմանների սպանությունների համար»:

ՀՀԿ-ն վարչապետի թեկնածության հարցը կքննարկի շաբաթ օրը

Այսօր երեկոյան տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի նիստ: Ակնկալվում է, որ այսօր իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար մարմինը կհրապարակի վարչապետի իր թեկնածուի անունը: Ենթադրվում է, որ ՀՀԿ-ի թեկնածուն լինելու է արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: Aravot.am-ի տեղեկություններով՝ սակայն, Հանրապետականի վարչապետի թեկնածուի անունը պաշտոնապես հայտնի կդառնա շաբաթ օրը: Այդ օրը հրավիրված են ՀՀԿ խորհրդի եւ գործադիր

Ցավով տեղեկացա Ալժիրի Բուֆարիկի օդանավակայանի մերձա­կայ­քում ռազմական ինքնաթիռի ողբերգական կործանման մասին. ՀՀ նախագահ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկային՝ Ալժիրի Բուֆարիկի օդանավակայանի մերձա­կայ­քում ռազմական ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Ալժիրի Բուֆարիկի օդանավակայանի մերձա­կայ­քում ռազմական ինքնաթիռի ողբերգական կործանման մասին, որը բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ դարձավ։ Իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և զոհվածների հարա­զատ­ներին՝ մաղթելով տոկունություն

«Մեզ հաջողվել է հասնել այն գիտակցությանը, որ ներկայումս հասարակության մեծամասնությունն ընդունում է ներառականության գաղափարը». Լեւոն Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հանդիպել է «Բանավեճ, քննարկում, փոփոխություն» ծրագրի մասնակից շուրջ 60 երիտասարդների և ծրագիրն իրականացնող կոնսորցիումի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը նվիրված էր ՀՀ-ում ներառական կրթության հիմնախնդիրներին, նախարարության քաղաքականությանը տվյալ ոլորտում, ինչպես նաև երիտասարդների մասնակցությանը՝ այդ խնդիրները բարձրաձայնելու գործընթացում: Նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամին՝

Բոգդան Կալյուսկու մոտ հայտնաբերվել է իր լուսանկարներով, բայց երկու տարբեր անուններով ուկրաինական 2 տարբեր անձնագրեր. ՀՀ դատախազություն

Պարզվել է, որ Մաքսիմ Բայդակը հետախուզվում է Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 2052 հոդվածի 2-րդ մասով (ահաբեկչական գործունեության իրակա­նաց­ման հանրային կոչեր կամ ահաբեկ­չութ­յան հանրային արդարացում՝ որոնք կատարվել են զանգվածային տեղեկատվության միջոցների օգտա­գործմամբ):

«Ասում եք՝ վարորդները պրոբլեմ ունեն, պրոբլեմ ունեն, կլուծենք, վա՛յ, էդ ի՞նչ մի խնդիր է». Կարեն Կարապետյանի ուշագրավ պատասխանները

Մարուքյանը նաեւ նշեց, որ մեր վարորդները ՌԴ-ում էլի խնդիրներ ունեն, արդեն մեկուկես տարի է՝ նույնիսկ այդ խնդիրը չեն լուծել. «Մի հատ վարորդական իրավունքի հարց չի կարողացել լուծել կառավարությունը, ինչի՞ մասին է խոսքը»: Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Որովհետեւ կառավարությունը այդ հարցին այդքան ուշադրություն, ինչքան դուք փորձում եք տալ, չի տալիս»:

«Սեւանցին «գրկել» է չպայթած ականը ու փորձագետին ասել. «Քուր ջա՜ն, իմ ձեռով եմ քանդել, մի վախի»

«Այդ տղան, սակայն, ասաց՝ «տենո՞ւմ ես ոտերը՝ իմ ձեռով եմ երկու օր առաջ քանդել, մի վախի»

Հրանուշ Հակոբյանն ընդունեց Թեհրանի Հայոց թեմի առաջնորդին

Ապրիլի 11-ին Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արք. Սարգիսյանին: Հանդիպմանը ներկա էր նաև իրանահայ հայրենադարձ Խաչիկ Խաչատուրյանը: Ողջունելով Թեհրանի Հայոց թեմի առաջնորդին՝ Հրանուշ Հակոբյանը նշեց, որ մեծ երջանկություն է նորից հանդիպել Հայ Առաքելական եկեղեցու ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի հետ: Հրանուշ Հակոբյանն ընդգծեց նաև, որ Իրանի հայ համայնքը կառչած

Ապրիլի 16-ից գործարկվելու են Երևան քաղաքի Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները

Ապրիլի 16-ից գործարկվելու են Երևան քաղաքի Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2018 թվականի ապրիլի 16-ից գործարկվելու են Երևան քաղաքի Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ  

«Հայրենիքի հզորացման ծրագրերին օգնելը մեր պարտքն է». հունահայոց թեմի առաջնորդ

Ապրիլի 11-ին Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հունահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանին: Ողջունելով հյուրին՝ Հրանուշ Հակոբյանը կարևորեց սրբազանի նվիրյալ աշխատանքը՝ որպես հոգևոր առաջնորդ Լիբանանում և այսօր արդեն Հունաստանում: Նա Գեղամ սրբազանին ներկայացրեց Սփյուռքի նախարարության ծրագրերը, նշեց, որ այս հոբելյանական տարում, երբ հայ ժողովուրդը նշում է Հայոց պետականության 100, Երևանի հիմնադրման 2800 ամյակները, համայնքն էլ

«Սա այն դեպքն է, երբ ծուխն առանց կրակ է». Կարեն Ավագյան

ՀՀԿ-ական պատգամավորը՝ ԵԼՔ-ի պատգամավորների՝ ճայթուցիկներով նախաձեռնության մասին

Իրաքի հայ համայնքի ներկայացուցիչներն այցելեցին Սփյուռքի նախարարություն

Ապրիլի 11-ին Հրանուշ Հակոբյանն ընդունեց Իրաքի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ Ազգային Կենտրոնական վարչության ատենապետ Մելքոն Մելքոնյանի ուղեկցությամբ: Հանդիպմանը մասնակցեցին Էրբիլի Հայ մշակութային ընկերակցության ատենապետ Հակոբ Սիմոնյանը, Մոսուլի թաղական խորհրդի ատենապետ Անդրանիկ Կուլուզյանը, Զախոյի թաղական խորհրդի ատենապետ Իշխան Սարգիսը, Հավրեզք գյուղի թաղական խորհրդի ատենապետ Խաչիկ Սաֆարյանը, Քիրքուկ, Ավզրուկ, Դհոկ գյուղերի ատենապետեր Բահրամ Բագոյանը, Վարդգես Սարգիսյանը, Մասիս Սարգիսյանը:

ՊՆ-ին են հանձնում քաղաքացիական որոշ հիվանդանոցներ

Պաշտպանության նախարարության կառավարմանն են տալիս մարզային մի քանի հիվանդանոց

ՍԾՏՀ-ում այս անգամ առանց միջադեպերի. Վահե Էնֆիաջյանը փոխնախագահ է ընտրվել

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության, Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանն ընտրվել է ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ: Այդ մասին, այսօր խորհրդարանում կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրեց պատվիրակության անդամ Գեւորգ Գորգիսյանը: Վերջիններս օրերս մասնակցել են է ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի

Hyundai-ը բախվել է երեխաներ տեղափոխող ПАЗ ավտոբուսին. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Արմենակյան փողոցում բախվել են սիրիական համարանիշներով Hyundai մակնիշի ավտոմեքենան և ПАЗ մակնիշի 65 LO 186 համարանիշի ավտոբուսը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոբուսի 2 ուղևորներ, որոնք երեխաներ են եղել, տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ավտոմեքենայում եղել են նաև մեծ թվով

Դանակահարություն ավտոլվացման կետում. կասկածյալը ձերբակալված է

Ապրիլի 9-ին, ժամը 1.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Ազատության պողոտայի և Ադոնցի փողոցի խաչմերուկից «ձախ էպիդոքսալ շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1995 թ. ծնված Ռազմիկ Գ.-ին, իսկ ժամը 5.05-ին, «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1996 թ. ծնված Սեդրակ Մ.-ն: Ոստիկանության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների

Թալանված, սողանքից ավերված երկաթուղին կվերականգնվի՞

Երկաթգծի թալանը սկսվել է շուրջ 20 տարի առաջ

Պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն աճել են շուրջ 3 անգամ

Օպերատիվ տվյալներով՝ 2018 թվականի ապրիլի 11-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 34 875 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 22 828 տոննայով։ Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն , Վրաստան, Բելառուս, ԱՄԷ, Ռումինիա և Բելգիա: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Կառավարությունում ոռոգման սեզոնի մեկնարկին ու ջրամբարաշինության ոլորտում ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր են քննարկվել

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են ոռոգման սեզոնի մեկնարկին և միջին ու փոքր ջրամբարաշինության ծրագրերի իրականացման ընթացքին առնչվող հարցեր: Անդրադառնալով ջրամբարների լցվածության մակարդակին՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը զեկուցել է, որ ներկա դրությամբ լցվածությունը կազմում է 480,5 մլն խմ, ինչը 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ քիչ

Ինչպե՞ս է Մուկուչյանը «հավաքել» ընտրություններին փռած ասֆալտը, կամ հետ վերցրել բարեգործությունը

Ինչ վերաբերում է ասֆալտին՝ Մուկուչյանը հիշեց, որ ԱԺ ընտրություններին նման դիմում իրենք ստացել են, բայց դա այն դեպքը չէր, որով հնարավոր էր դիմել դատարան՝ գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար, որովհետեւ այդ պարագայում քննարկվում էր կուսակցության գրանցումն ուժը կորցրած ճանաչելու կամ թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հարցը:

Հայաստանի էներգետիկայի տասնամյակի թռիչքը շարունակվում է. ՖԻԼՄ. «Արմենպրես»

«Արմենպրես». Վերջին 10 տարում Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալն աճել է 27 տոկոսով՝ 6 մլրդ կՎտ/ժ-ից հասնելով 8 մլրդ կՎտ/ժ-ի: Միևնույն ժամանակ Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը դեպի Վրաստան և Իրան ավելացել է 196 տոկոսով: Մասնավորապես, 2010-17թթ-ի ընթացքում Իրանի հետ կնքված գազ-էլեկտրաէներգիայի դիմաց համաձայնագրի Հայաստանում արտադրվել և Իրան է արտահանվել 10 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա: «Արմենպրես»–ի փոխանցմամբ` էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացումը գործընթաց է,

Գետնանցումի սեփականատերերը ո՛չ հրաժարվում են տարածքից, ո՛չ տիրություն անում

Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկի գետնանցումում տեղի ունեցած հրդեհից անցել է մեկ ամիս, սակայն ո՛չ տարածքն է մաքրվել, ո՛չ էլ հրդեհի թողած հետեւանքներն են գոնե որոշ չափով վերացվել: Սա մայրաքաղաքի ամենաբանուկ գետնանցումներից է. քաղաքացիներն ամեն անգամ այստեղով անցնելիս տհաճ զգացողություն են ունենում. գետնանցումի մշտական գարշահոտին միացել է նաեւ այրվածի ծխահոտը: Տեսարանը նույնպես աչքին տհաճ է, մթին` նույնիսկ

Համալսարանական անձնակազմը դուրս էր եկել ուսանողության դեմ. Շ. Հարությունյան. «Ա1+»

ԵՊՀ-ի տարածքում «Մերժի՛ր Սերժին» և «Իմ քայլը» նախաձեռնության անդամներին իրազեկում իրականացնելիս, համալսարանի աշխատակիցները քաշքշել են և թույլ չեն տվել մուտք գործել ԵՊՀ շենքի տարածք՝ սպառնալով, որ, եթե շարունակեն իրազեկումը, ապա կդիմեն կոշտ միջոցների։ «ԵՊՀ-ում ինչքան անհրաժեշտ է, իրազեկումը իրականացրել ենք, գրեթե ողջ ուսանողությունը, դասախոսական անձնակազմը տեղյակ է։ Շատ կարճ տևեց մեր իրազեկումը, մեզ խանգարեցին ԵՊՀ

ԵՊՀ-ն կոչ է անում ուսանողներին քաղաքական և քաղաքացիական ակտիվության ցուցաբերելիս հետևել ՀՀ Սահմանադրությանը, օրենքներին և դրսևորել քաղաքացիական բարոյականություն

Հաշվի առնելով ԵՊՀ մոտ երկու տասնյակ ուսանողների վերջին օրերի քաղաքական և քաղաքացիական ակտիվության աճը, հայտարարում ենք. 1.ԵՊՀ-ի համար, մի շարք այլ արժեքների հետ մեկտեղ, բարձրագույն արժեքներ են Մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, մշակույթը, քաղաքացիական բարոյականությունը: 2.Մենք ձգտում ենք նպաստել ժողովրդավարության հաստատմանը, աջակցել քաղաքացիական ինքնագիտակցության զարգացմանը, ինչպես նաև քաղաքացիների ազատ ինքնադրսևորման և ազատ ընտրության հնարավորության ստեղծմանը: Մենք համոզված

«Միանում եմ Բոստանջյան Վարդանի սրբագույն խոսքերին՝ դեղերն էժանանալու են». Հակոբ Հակոբյան

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ վերջին օրենսդրական նախաձեռնություններից տպավորություն է, որ իշխանության ներկայացուցիչները ներքին բիզնեսների վերաբաշխման փուլ են սկսել եւ ակնհայտ շահերի բախում է նկատվում. «Մարդիկ, որոնք ունեն դեղատներ, մեկ էլ տեղերից առաջարկում են, ասում են՝ դե եկեք դեղատներին էլ հնարավորություն տանք ներկրելու դեղորայք»:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշանակել է խորհրդականներ եւ օգնական

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Համլետ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ  Հանրա­պե­տության նախա­գահի խորհրդա­կա­ն նշանակելու մասին: Մինչ նշանակում Համլետ Գասպարյանը զբաղեցնում էր արտաքին գործերի նախարարի խորհրդականի եւ քաղաքական ծրագրավորման վարչության պետի պաշտոնը: Նախագահի մեկ այլ հրամանագրով Արա ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ  նշանակվել է Հանրապետության նախա­գահի խորհրդա­կան՝ հասարակական հիմունքներով: Արա Ալեքսանյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր է, դասավանդում է Երեւանի պետական համալսարանում:

Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը 7,6 միլիոնի ծախս է կատարել, ինչի իրավունքը չուներ

Վերահսկիչ պալատն ուսումնասիրություն է կատարել գյուղատնտեսության նախարարության խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամում եւ արձանագրել՝ հիմնադրամն իր կանոնադրությամբ սահմանված մեկ տասնյակից ավելի աշխատանքներ 2017-ին չի իրականացրել: Թեեւ ՎՊ-ի այս ուսումնասիրության հաշվետվությունը պաշտոնապես հրապարակման ենթակա չէ, սակայն «Առավոտին» որոշ տեղեկություններ են հայտնի դաձել: Բացի այս, մեզ հասած տեղեկությունների համաձայն, հիմնադրամը մի դատական գործընթացի համար փոխհատուցում է տրամադրել հիմնադրամի

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728