Օրվա լրահոսը
Թունավորում Նուբարաշենում
Ապրիլի 9-ին, ժամը 5.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Նուբարաշեն Գ4 թաղամասի տներից մեկից «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 2003 թ. ծնված Ռիտա Տ.-ին, 2006 թ. ծնված Անահիտ Խ.-ին, 1986 թ. ծնված Արուսյակ Մ.-ին, իսկ ժամը 7.30-ին` նույն ախտորոշմամբ, 2005 թ. ծնված Սպարտակ Խ.-ին և 2007 թ. ծնված
Թիվ 13 երթուղու միկրոավտոբուսի գրպանահատը բերման ենթարկվեց
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները ապրիլի 9-ին, ժամը 18.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 1 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 1978 թ. ծնված Կամո Խ.-ին, որը բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 17.30-ից 18.00-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 13 երթուղու միկրոավտոբուսի սրահում գողացել է 1954 թ. ծնված
Սա սովորական «наезд» է փաստաբանների վրա. Ալեքսանդր Սիրունյան. «Ա1+»
Փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանի եւ Կարեն Կիրակոսյանի կողմից ենթադրյալ խարդախություն կատարելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին վերջիններս: 1,5 տարի առաջ նրանց վստահորդը 2 մլն դրամի գրավի դիմաց ազատ է արձակվել, որի գումարը վճարել է վստահորդի եղբայր Խորեն Բարխոյանը: «Պաշտպանյալ Սամվել Բարխոյանին գրավի դիմաց ազատ են արձակում: Մոտ 40-50
Ավտոմեքենայի ներկրման վճարներն այսուհետ հնարավոր է նախապես հաշվարկել
Petekamutner.am կայքում գործարկվել է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչը Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում ապրիլի 10-ից գործում է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչը: Այսուհետ ավտոմեքենա ներկրել պատրաստվող ցանկացած քաղաքացի կարող է նախապես իմանալ, թե ինչ վճարումներ է պետք կատարել: ՊԵԿ-ը թափանցիկ գործունեության շրջանակում ավտոմեքենաների մաքսային արժեքի որոշման գործընթացը դարձնում է առավել հրապարակային, վստահելի և կանխատեսելի՝
Հայկական համույթի պարուհիները հիացրել են նաեւ ադրբեջանցի մրցավարին
Իսկ ադրբեջանական պատվիրակությունը, տեղեկանալով հայերի մասնակցության մասին, շտապ փոփոխություններ է կատարել ելույթների ծրագրում
«Բոգդան Կալյուսկու դեմ հարուցված քրեական գործը բացարձակապես ապօրինություն է». Արթուր Սաքունց
Իրավապաշտպանի տեղեկացմամբ՝ բլոգերն արդեն դիմել է Փախստականների գերագույն գլխավոր հանձնակատարի երևանյան գրասենյակ
«Իշխանական այն քարոզը, որ ընդդիմությունն աղճատված է, իրականությանը չի համապատասխանում». Դավիթ Սանասարյան
«Ամսի 13-ին միասնական կորոշենք՝ ինչպես ենք շարունակում պայքարը». «Մերժիր Սերժին» նախաձեռնություն
Ժամանակն է, որպեսզի Իտալիայի խորհրդարանը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սարգսյանը Հռոմում էր աշխատանքային այցով. «Գիտեմ, որ Նախագահ Մատարելան ցանկանում է հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին Երևանում»: Լա Ստամպա 07/04/2018 «Լեռնային Ղարաբաղի բանակցություններում այսօր առաջընթաց չկա, որովհետև Ադրբեջանի ակնկալիքներն անիրատեսական են»: Սերժ Սարգսյանը անառարկելի է Վատիկան և Հռոմ այցից հետո: Պարոն Նախագահ, Ձեր ինստիտուցիոնալ հանդիպումների առիթով ի՞նչ ուղերձներ էիք բերել և ի՞նչ պատասխաններ
«Դատարանի կողմից ընտրված պատժատեսակը չի համընկնում օրենսդրությամբ ամրագրված պատժի՝ սոցիալական արդարության վերականգնման նպատակի բովանդակությանն ու գաղափարախոսությանը»
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի դիրքորոշումը չորս երեխայի մայր, սոցիալական ծանր պայմաններում բնակվող Հասմիկ Սարգսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման ենթարկելու վերաբերյալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 29.09.2017-ի դատավճռով 10.000 դրամի չափով գողություն կատարելու մեղադրանքով 6 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտվել Սիսիանի բնակիչ, չորս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանը։ Ընտանիքը գոյատևում է ծայրահեղ կարիքի պայմաններում՝
Մենք ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի պատանդը չենք. Նաիրա Զոհրաբյան
Ունենալո՞ւ է իշխանությունը քաղաքական կամք՝ կոռուպցիայի դեմ իրական, ոչ թե իմիտացիոն պայքար մղելու, ունենալո՞ւ է քաղաքական կամք՝ դատական համակարգում առկա խայտառակ կոռուպցիան, կոռուպցիոն ռիսկերը վերացնելու համար, ունենալո՞ւ է քաղաքական կամք՝ տնտեսական մենաշնորհների դեմ պայքարելու, որովհետեւ այս համաձայնագրով առաջարկվում են լրջագույն վիրահատական քայլեր: Անելո՞ւ է այդ քայլերը, որովհետեւ իմիտացիաների ժամանակն այսօր ավարտված է:
Արշակ Կարապետյանը տարակուսած է. «Գողացե՞լ են շենքի քարերը»
Aravot.am-ի տեղեկություններով, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարեւանությամբ գտնվող հին Երեւանի շենքերից մեկի քարերը գողացվել են: Ընդ որում` այն պետք է վերականգնվեր «Երեւան իմ սեր» հիմնադրամի կողմից: Հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը սկզբում չցանկացավ որեւէ մեկնաբանություն անել, ասաց, որ անհարմար տեղում է եւ կպատասխանի մեր հարցերին մի քանի օրից: Երբ պնդեցինք, որ թեկուզ հերքի կամ հաստատի, իսկապե՞ս
Շանթ Ղազարյան. «Պատերազմը շատ բան փոխեց իմ մեջ, հասկացա, որ պետք չէ հանձնվել, այս կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է»
Վանաձորցի Շանթ Ղազարյանը, 22 ամսվա ծառայող էր, երբ տեղի ունեցավ Ապրիլյան պատերազմը: Այդ օրերին Շանթը Թալիշի սահմաններն էր հսկում: Պատերազմի մասին երիտասարդը խոսել չի սիրում: Ընդամենը մի քանի բառով է պատմում կատարվածը. «Մի քանի նախադասությամբ կասեմ…Մատաղիսում եւ Թալիշում եմ ծառայել: Ապրիլի մեկին հերթափոխը հանձնեցինք եւ իջանք դիրքերից: Այդ ժամանակ Թալիշ գյուղում էինք գտնվում: Երբ ամսի
Հայաստանն ունի աղբի վերամշակման կարիք, այնքան, որքան Եվրոպան. ՀԲՃ
Ծրագրվող աղբավայրի մասին մեր վերջին տեսանյութից անցել են շաբաթներ: Այդ շաբաթների ընթացքում աղբավայրը վարկերով և դրամաշնորհներով կառուցելու և աղբավայրում վերամշակման բաղադրիչը չներառելու հարցը բարձրացվել է Հայաստանի ներսում և եվրոպառլամենտի որոշ ներկայացուցիչների մոտ, ինչպես նաև շարունակվել է նամակագրությունն այն բանկերի հետ, որոնք ֆինանսավորում են այս ծրագիրը: Հետաքրքրական է, որ նույն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ),
FIDE-ի նախագահական խորհուրդը Կիրսան Իլյումժինովից անհապաղ հրաժարական է պահանջել
Ապրիլի 7-8-ին կայացած Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահական խորհրդի նիստում որոշում է կայացվել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին առաջարկել անհապաղ հրաժարական տալ: Դրա օգտին քվեարկել է նիստի 15 մասնակիցներից 14-ը: Մեկը դեմ է եղել: ТАСС գործակալության փոխանցմամբ, դա պայմանավորված է նրանով, որ Իլյումժինովը Սիրիայի իշխանություններին նյութական աջակցություն ցուցաբերելու եւ վերջինի օգտին գործելու մեղադրանքով հայտնվել է ԱՄՆ-ի ֆիննախի
ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը հենց ոստիկանական բաժնի բակում ներկով գրեց #ԻմՔայլը
Ապրիլի 9-ին ժամը 21:45-ին Աբովյան-Իսահակյան փողոցների շրջակայքից իրազեկման աշխատանքներ կատարելիս բերման են ենթարկվել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության երկու անդամներ Վարսենիկ Ուզունյանը և Բաբկեն Գրիգորյանը։ Նրանց տեղափոխել են ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ մեղադրանք է առաջադրվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նշենք, որ ոստիկանությունում գտնվելու ժամանակ Վարսենիկին թույլ չեն տվել պատասխանել հեռախոսազանգերին։ ՔՊ անդամների ազատ արձակումից
Կարեն Կարապետյանի որոշմամբ Միքայել Հարությունյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատար
ՀՀ վարչապետի որոշում 9 Ապրիլի 2018, 359 – Ա ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Միքայել Հարությունյանին նշանակել գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատար։ Կարեն Կարապետյան
Հայաստանն աղքատությունից դատարկվում է, իսկ կաթողիկոսը 5 կգ ոսկուց գավազան է հրճվանքով նվեր ընդունում
Բաց նամակ Գարեգին Բ-ին Վեհափառ տեր, Համացանցում հայտնված տեսանյութը, թե ինչ հրճվանքով եք 5 կգ ոսկուց ձուլված գավազան նվեր ստանում ռուսաստանաբնակ ոմն Գարուն Քոչարյանից զարհուրանքից բացի այլ զգացումներ չի՛ կարող արթնացնել: Այն ժամանակ, երբ Ձեր հոտի մի ահռելի մասը գոյատևելու տարրական միջոցներից է զրկված, երբ հայությունը կանգնած է այսքան մարտահրավերների առջև, Դուք, ամբողջովին կտրված իրականությունից,
Սյունիքի մարզում 79-ամյա կինը վիճաբանության ժամանակ ստացել է ծանր մարմնական վնասվածքներ. կասկածյալը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վ.Խոտանան գյուղում 79-ամյա կնոջը ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է: 2018թ. ապրիլի 9-ին բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ գանգուղեղային և գլխուղեղի վնասվածքներով՝ անգիտակից վիճակում, բուժօգնության է տեղափոխվել Սյունիքի մարզի մի բնակչուհի՝ ծնված 1939թ.: Պարզվել է, որ տարեց կինը ծանր մարմնական
Թուրքիայի լեզվաբանական ընկերության բառարանում ռուսներին անվանում են «մոսկովյան գյավուրներ»
Թուրքիայի լեզվաբանական ընկերության (TDK) կայքի էլեկտրոնային բացատրական բառարանում «ռուս» բառի բացատրությունը ներկայացվում է նաև բացասական երանգով ու վիրավորական շեշտադրումով: Այսպիսով «ռուս» բառի համար նշված է բացատրության 2 տարբերակ։ 1. Ռուսաստանի Դաշնությունում բնակվող արևելասլավոնական ժողովուրդ 2.«Մոսկովյան գյավուր» Նշենք, որ «գյավուր»-ը բառացիորեն նշանակում է «անհավատ»։ Թուրքերը «գյավուր» են անվանում նրանց, ովքեր մուսուլման չեն: Թուրքերի կողմից գործածվող այդ բառը
Աշոտյանը ԵՄ-ին հորդորեց Հայաստանին երկրորդ կարգի՝ վերցնովի քաղաքական զավակի տեղ չդնել
«Շատ կարեւոր եմ համարում, որ եվրոպական մեր գործընկերները հասկանան, որ չի կարելի արեւելյան մեր գործընկերությունը տրոհել սիրված երեխաների եւ երկրորդ կարգի՝ վերցնովի քաղաքական զավակների: Չի՛ կարելի այդպես անել: Այո, այս համաձայնագիրը ասոցացման համաձայնագիրը չէ: Քաղաքական մասը գրեթե ամբողջությամբ կրկնում է Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը»:
Արցախի փաստաբանները մի շարք հարցեր են առաջադրել Մարդու իրավունքների պաշտպանին
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ապրիլի 9-ին հանդիպել է Արցախի փաստաբանների պալատի և փաստաբանական դպրոցի ունկնդիրների հետ։ Թե՛ Ռ.Մելիքյանը և թե՛ Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Օ.Ալթունյանը կարևորել են փաստաբանության ինստիտուտի և ՄԻՊ հաստատության համատեղ ներուժի օգտագործումը մարդու իրավունքների երաշխավորման հարցում։ Պաշտպանը համառոտ ներկայացրել է ՄԻՊ 2017թ. տարեկան հաղորդման հիմնական արձանագրումները և պատրաստակամություն
Էդուարդ Շարմազանով. «Բուրգի գլխին միշտ եղել է Սերժ Սարգսյանը»
Կարեն Կարապետյանը հավանաբար կդառնա փոխվարչապետ
Շատ հետաքրքրված եմ լինելու, որպեսզի ամենամոտ ժամանակներս Հայաստանի նախագահի կարգավիճակով այցելեմ Մոսկվա. ՏԱՍՍ-ին Արմեն Սարգսյանի հարցազրույցի ամբողջական տեքստը
Նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը ՀԱՐՑ- Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները բազմադարյա խորը արմատներ ունեն: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է երկկողմ հարաբերությունների առանձնահատուկ, փոխվստահելի բնույթը ու Մոսկվայի ձգտումը՝ շարունակելու ամրապնդել բոլոր ուղղություններով Երևանի հետ դաշնակցային փոխգործակցությունը: Անցած տարի մեր երկրները նշեցին հոբելյան՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Բարեկամության, համագործակցության ու
Մանկապարտեզներում գոյություն ունեցող ռիսկերն այսօր էլ արդիական են. «Հայոց Աշխարհ»
Հարցազրույց պարենային փորձագետ ԴԱՎԻԹ ՊԻՊՈՅԱՆԻ հետ –Վերջերս Հայաստանի մարզերում դիտարկումներ եք իրականացրել մանկապարտեզներում երեխաներին մատակարարվող սննդի որակը, սնուցման եւ գոյություն ունեցող սանիտարահիգիենիկ վիճակը պարզելու նպատակով: Ի՞նչ են փաստում դիտարկումները: -Այդ հանդիպումների ժամանակ պարզվեց, որ տարբեր մարզերում տարբեր խնդիրներ կան, դրանք հնարավոր չէ համակարգել, այնպես որ յուրաքանչյուր մարզի համար առանձին լուծում է պահանջվում: Օրինակ, Գեղարքունիքի մարզում
Մարդասպան Սաֆարովին Ադրբեջանին հանձնած Հունգարիան կարո՞ղ է չվավերացնել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հունգարիայի հետ միակողմանիորեն կասեցված են դիվանագիտական հարաբերությունները: Կարեն Նազարյանը հույս հայտնեց, որ Հունգարիայի խորհրդարանի համար դա խոչընդոտ չի լինի վավերացնելու համաձայնագիրը, քանի որ մարդասպանին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը խորհրդարանը չէր ձեռնարկել:
Այս նշանակումը ցույց է տալիս, որ Հայաստանում Ռուսաստանին հարկավոր է եվրոպական անցուդարձը հասկացող դեսպան. Ստանիսլավ Տարասով. «168 ժամ»
Ստանիսլավ Տարասովը նկատում է նաև, որ փոփոխությունը կատարվում է մի ժամանակաշրջանում, երբ ՌԴ պաշտոնյաները սկսում են ընդունել, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում որոշ սխալներ են թույլ տվել, որը վերաբերում է անվտանգության ոլորտին։
«GRENKE Chess Classic»-ում Լեւոն Արոնյանը տարավ մեկ հաղթանակ, ութ պարտիա ավարտեց ոչ-ոքի
Միանձնյա հաղթող դարձավ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող աշխարհի թագի հավակնորդ Ֆաբիանո Կարուանան, իսկ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը զբաղեցրեց մաքուր երկրորդ տեղը:
Տպավորությունս կոնկրետ ելույթից շատ դրական է, բայց ես ավելի շատ ուրախություն եմ ապրում, երբ տեսնում եմ գործնական քայլեր. Ռուբեն Բաբայան. «Հրապարակ»
Հ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղղեկավար, բեմադրիչ Ռուբեն Բաբայանն առանձնացնում է մի քանի բան, որն իրեն դուր եկավ երդմնակալության արարողության ժամանակ։ Նա Արմեն Սարգսյանի ելույթի մեջ, մասնավորապես, ընդգծում է այն պահը, երբ նա նշել է ՀՀ 3 նախագահների անունները։ «Կարծում եմ, որ սա քաղաքակրթական տեսանկյունից շատ ճիշտ մոտեցում է։ Նաեւ այն, որ ինքը Լեռնային Ղարաբաղի
Հայ-ռուսական հարաբերությունները նոր տեմպ են ստացել վերջին 10 տարիներին. Արմեն Սարգսյան
Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը ռուսական ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում հայտնել է, որ հայ-ռուսական հարաբերությունները նոր տեմպ են ստացել վերջին 10 տարում՝ Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին: «Վերջին 10 տարում Ռուսաստանի և Հայաստանի նախագահների ջանքերով երկու երկրների միջև բարեկամությունն ու համագործակցությունը առաջընթաց են ապրել, ձեռք բերել նոր որակ ու տեմպ, համալրվել նոր եզրերով
Գագիկ Գինոսյան. Մտավորականը բուժող բժիշկը չէ, այլ ախտորոշողը, բայց, ցավոք սրտի, այդ ախտորոշումը հստակ չէ. «Ժողովուրդ»
Բայց լուծումը միայն մտավորականի կամ հասարակության որեւէ մեկ շերտի ձեռքում չէ, այլ նաեւ երիտասարդության։ Ես նրա վրա եմ դնում իմ հույսը։


















































