Օրվա լրահոսը
ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարքագծի կանոն է արձանագրել, բայց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն և դատախազությունը դա անտեսել են. «Փաստ»
Եթե Հակակոռուպցիոն կոմիտեն եկել է եզրակացության, որ կա ատելության խոսք, ինչն ընդունել է նաև Նիկոլ Փաշինյանն իր ներողությամբ, ստացվում է, որ այդ փաստը հաստատված է: Այդ դեպքում ի՞նչ իրավունքով է Հակակոռուպցիոն կոմիտեն մերժում քրեական վարույթ նախաձեռնել: Սա փաստացի հանցագործության կոծկում է:
Ֆիշինգային խաբեության նոր մեթոդ List.am-ում. CyberHub
Խաբեբաները այժմ էլ «ծանոթի» կերպարի միջոցով են թիրախավորում հայաստանյան օնլայն առքուվաճառքների List.am հարթակը, որը մշտապես եղել է կիբեռհանցագործների ուշադրության կենտրոնում։ Խաբեության նոր սխեման աշխատում է մոտավորապես այսպես․ վարձակալության նպատակով բնակարան փնտրող քաղաքացին List.am հարթակում հանդիպում է հիանալի պայմաններով տարբերակի և զանգում հայտարարությունում նշված հեռախոսահամարին։ Պատասխանող կողմը ճշտում է, թե քաղաքացուն երբ է անհրաժեշտ բնակարանը, հետո
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Ermenihaber.am.Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարությամբ անդրադարձել է ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից հրապարակված «2024-ի մարդու իրավունքների զեկույցին»՝ մերժելով իրենց վերաբերյալ տեղ գտած «անհիմն պնդումները»։ ԱԳՆ-ն ընդգծել է, որ Թուրքիան ահաբեկչության բոլոր ձևերի դեմ պայքարում է «օրինականության և մարդու հիմնական իրավունքների շրջանակում», իսկ զեկույցում տեղ գտած գնահատականները «հեռու են իրականությունից»։ Հայտարարությունում նաև քննադատվել է զեկույցում Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթուլլահական
«Կձգտենք արագացնել նախկինում ձեռք բերված երկկողմ համաձայնագրերի իրականացումը». Փեզեշքյան
Իրանի և Հայաստանի ժողովուրդները կարող են զարգացնել համագործակցությունը՝ հիմնված բարեկամության և ընդհանուր արժեքների վրա
Հյուրասեր, ուժեղ ու պայքարող գորիսեցին․ Գորիսը նշեց իր տոնը (Ֆոտոշարք)
Գորիսը Հայաստանի դարպասներից մեկն է, ու համայնքապետ Առուշ Առուշանյանը ուրախ է, որ համայնքը զարգանում է
Իշխան Սաղաթելյան. «Այս փաստաթղթերը ոչ մի կապ չունեն հայ ժողովրդի կամքի հետ։ Դրանք ոչ լեգիտիմ են, ոչ էլ իրավական ուժ ունեցող»
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրում է. «Օսլոյի համաձայնագրերը ստորագրվեցին 1993-ին և 1995-ին՝ Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու ակնկալիքով։ Դրանք ընդունվեցին մեծ հանդիսավորությամբ, միջազգային հանրության ծափահարությունների ներքո․ բոլորն իրենց համոզում էին, որ ձևավորվում է խաղաղության նոր դարաշրջան։ Բայց ի՞նչ տվեց դա մերձավորարևելյան հակամարտությանը։ Ոչինչ։ Երբ ձևը գերակայեց բովանդակությանը, գործընթացը վերածվեց կեղծ հույսի, որը չբերեց ո՛չ
Մհեր Գրիգորյանը վերահաստատել է Իրանի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի պատրաստակամությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահին
«Մեղքի զգացումը ծանրացած է իրենց սրտի վրա․ իրենց եղբայրներն այնտեղ կռվում են, իսկ իրենք այստեղ՝ ուսանողական նստարանների հետեւ, կրթության, գիտության են նվիրել իրենց անձերը»
Վեհափառ հայրապետի հիշողությունները՝ ճեմարանականների նվիրյալ ոգու մասին «Արցախում ընթանում էին ազատագրական մարտերը։ Բարձրացա Սեւան՝ հանդիպելու սանուց հետ։ Ուսանողները ներկայացան ինձ, եւ նրանցից մեկը խոսք խնդրեց եւ հանուն իր ընկերների՝ հայտնեց ինձ, որ որոշել են բոլորը միասին կամավոր մեկնել Արցախ։ Մեղքի զգացումը ծանրացած է իրենց սրտի վրա․ իրենց եղբայրներն այնտեղ կռվում են, իսկ իրենք այստեղ՝ ուսանողական
«Ես սիրում եմ ուկրաինացիներին, ես սիրում եմ ռուսներին». Թրամփը Ուկրաինային անվտանգության «հզոր» երաշխիքներ է խոստացել
Թրամփը հայտնել է, որ Զելենսկիի և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից հետո հեռախոսազրույց է ունենալու Պուտինի հետ
700 դպրոցներ ստացել են ԲՏՃՄ լաբորատորիաներ
2025-2026 ուսումնական տարվան ընդառաջ՝ մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները՝ ՀՀ մարզերում և Երևանում հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել այսօր Արարատի մարզի Փոքր Վեդիի նորակառույց դպրոցում: Խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա
Հատուկ ուշադրություն է դարձվել երեխայի՝ հանրակրթության մեջ ընդգրկվելու տարիքի առնչությամբ գործող իրավակարգավորումներին
2025 թվականի օգոստոսի 15-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի և Խորհրդին կից աշխատանքային խմբի հերթական առցանց նիստը: Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր։ Խորհրդի և աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են ոլորտում առկա խնդիրները և առաջարկել հնարավոր լուծումներ՝ իրենց
Ավտոմեքենան ընկել է գետը․ կան տուժածներ
Օգոստոսի 18-ին, ժամը 15։18-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է գետը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կմ-ին «Dodge» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի
«Երեւանի քաղաքապետը պետք է օր առաջ լուծում տա Նուբարաշենի աղբավայրին: Բայց չստացվի այնպես, ինչպես տրանսպորտի կամ կանաչապատման ռեֆորմն են իրականացնում». Երեւանի ավագանու անդամ
Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ. բնապահպան, բ.գ.թ. Քրիստինա Վարդանյանը «Sputnik Armenia» մուլտիմեդիոն կենտրոնում խոսել է երեւանցիների առողջության համար Նուբարաշենի աղբավայրի վտանգավորության եւ ընդհանրապես մայրաքաղաքի բնապահպանական խնդիրների մասին: «Նուբարաշենի աղբավայրը Երեւանի համար «դանդաղ գործողության ական է»: Այստեղ անընդհատ լինելու են հրդեհներ, որովհետեւ օրգանական թափոնների քայքայման ընթացքում առաջանում են գազեր, որոնք ինքնայրման ենթակա են: Աղբավայրը ուղղակի
Իրանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է. Դավիթ Խուդաթյան
«Անդրադարձ ենք կատարել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին»
Սամվել Կարապետյանն իր հոբելյանի օրը տոն նվիրեց փոքրիկներին
Երեւանի կրկեսի նորացված շենքում կայացավ «Երեխաները՝ երեխաների համար» խորագրով համերգը
Վորոնեժի ադրբեջանական համայնքի ղեկավար և քաղաքի ամենամեծ շուկայի սեփականատեր Յուսիֆ Խալիլովը ձերբակալվել է
Վորոնեժի ադրբեջանական համայնքի ղեկավար և քաղաքի ամենամեծ շուկայի սեփականատեր Յուսիֆ Խալիլովը ձերբակալվել է, հայտնում են ռուսաստանյան ԶԼՄ–ները։ Նա մեղադրվում է «որդուն բանակից ազատելու» համար կաշառք տալու համար։ Այս տարվա մարտին Խալիլովը բժշկին տվել է 330,000 ռուբլի՝ որդուն բանակ զորակոչելու որոշման վրա ազդելու համար։ Գումարի մի մասը փոխանցվել է միջնորդի միջոցով, իսկ մնացած 100,000 ռուբլին փոխանցվել
Դեմիրճյան փողոցի էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում կայանված «Mercedes»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին, ձեռքին` ատրճանակ. shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 18-ին, առեղծվածային կրակոց և մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դեմիրճյան 1 հասցեում գտնվող էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում դի կա։
«ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելը մեծ առաջընթաց է ԵԱՏՄ-Իրան համագործակցության համար». Գևորգ Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 18-ին ընդունել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ԻԻՀ-ում ՀՀ-ի առևտրական կցորդ Հայկ Նազարյանը։ Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության հետ բարիդրացիական հարաբերությունները և տեսնում
Օգոստոսի 8-ի Հայաստան-Ադրբեջան փաստաթղթերի կարեւորության գնահատումը. Ժիրայր Լիպարիտյան
Այժմ Հայաստանի եւ Ադրբեջանի խնդիրն է համատեղ աշխատել՝ Վրաստանի հետ միասին, եւ թույլ չտալ, որ իրենց նորաթուխ խաղաղության ուղին յուրացվի եւ/կամ խաթարվի արտաքին որեւէ ուժի կողմից։ Հակառակ դեպքում նրանք կվերադառնան արտաքին մանիպուլյացիաների եւ վերսկսված հակամարտության դարաշրջանին, երբ նրանք կդիտարկվեն որպես խաղաքարեր եւ որպես երկրներ, որոնց տարածքով միայն խողովակաշարեր են անցնում։
Ժողովուրդը, այսինքն դո՛ւք, սիրելի՛ քաղաքացիներ, հեղափոխություն չարեցիք, որովհետեւ ինձ նման հասկացաք, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի օգոստոսի 8–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հյուրընկալությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած գագաթնաժողովը շրջադարձային է։ ԱՄՆ նախագահի, իմ եւ Ադրբեջանի նախագահի ներկայությամբ արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը», ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի
Հույսս մեծ էր՝ արդարադատություն կլինի, բայց հիմա համոզված եմ՝ չկա արդարադատություն. Սոնա Մնացականյանի հայր
Տուժող կողմը պատրաստվում է բողոքարկել դատավճիռը
Հաստատված խաղաղության տեսքն ու պատկերը մենք պիտի կերտենք․ Նիկոլ Փաշինյան
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության է հաստատվել․ օգոստոսի 8–ից հետո մենք ապրում ենք բոլորովին ուրիշ Հարավային Կովկասում, նոր Հայաստանի Հանրապետությունում։ Խաղաղությունը մեզ համար անծանոթ իրողություն եւ օտարոտի կյանք է, եկեք չթերագնահատենք այս իրողությունը։ Մենք զրոյից պետք է սովորենք՝ ինչ է նշանակում խաղաղ ապրել, ինչպիսին է խաղաղությունը»,–օգոստոսի 18-ին իր ուղերձում նշեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում նախաստորագրված
Այս գործով այնքան կոպիտ դատավարական սխալներ են թույլ տրվել, մենք անպայման բողոքարկելու ենք. Արամ Նավասարդյանի պաշտպան
Արամ Նավասարդյանին կանաչ լույս է տրվել, թող խաչմերուկն ապահովեին: Արամ Նավասարդյանը այս դատական համակարգի քավության նոխազն է. Ռուբեն Բալոյան
Առանձնակի կարևորվել է հայկական և իրանական մշակութային ժառանգության ոլորտում համագործակցությունը
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարին
«Սրբազանի գործով ապացույց են ներկայացրել, ասում են, որ համակարգչի մեջ օրագիր են հայտնաբերել, հաջորդ նիստում դա ենք զննելու»․ Երեմ Սարգսյան
Երեմ Սարգսյանն ասաց, որ Բագրատ եւ Միքայել սրբազաններին հատուկ են միեւնույն խցում պահում, որպեսզի գաղտնալսեն․ «Ուզում են ինչ-որ խոսքեր լսել, որը կարող են իրենց նպատակների համար օգտագործել»։
Ազատազրկում՝ 1,6 տարով, նույնքան ժամկետով էլ վարորդական իրավունքից զրկում. Դատարանը հրապարակեց Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած մայորի պատիժը
Տուժող կողմի գույքային հայցը բավարարվեց մասնակի, Նավասարդյանից հօգուտ տուժողի 4 միլիոն դրամ կբռնագանձվի
«47-52թթ. ՀԽՍՀ Պետական անվտանգության ժողովրդական կոմիսար Սերգեյ Կորխմազյանը պաշտոնզրկվելուց երեք տարի անց դատապարտվել է 10 տարվա ազատազրկման». Տիգրան Պասկևիչյան
Հրապարակախոս, բանաստեղծ Տիգրան Պասկևիչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դիմելով դատավոր Արմինե Մելիքսեթյանին, ՀԱՍԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասել է. «Ես ի վերջո արդարացվելու եմ, այսօր չլինի, 10 տարի հետո լինի, իմ մահից հետո լինի, 50 տարի հետո լինի, ես արդարացվելու եմ, բայց դուք մնալու եք մեղավոր»՝ խոսքը հաստատելով սաղմոսից արված մեջբերմամբ. «Դատիր,
Մեր ժողովրդի խայտառակություններից մեկն էլ այն է՝ մեկ արժանապատիվ հայ բարերար Բաքվի բանտում է, մեկ արժանապատիվ հայ բարերար՝ Հայաստանի բանտում. Գառնիկ Դանիելյան
Քաղաքական որոշում է, Նիկոլն իր խմբակով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը գերության մեջ է պահում Բաքվի բանտերում, նույն քաղաքական որոշումն այստեղ է, որ այդ մարդը մնա անազատության մեջ. Գառնիկ Դանիելյան
Կոնսերվացնել Նուբարաշենի աղբավայրը՝ ապահովելով թունավոր նյութերի արտահոսքի և արտանետման բացառումը. հայտարարություն
ԻՊԱՍ-ի (Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների) և քաղաքացիական հասարակության գործընկեր կազմակերպությունների հայտարարությունը Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի վերաբերյալ Վերջին տարիներին Նուբարաշենի աղբավայրը հաճախ է այրվում՝ մթնոլորտային օդ արտանետելով վտանգավոր հիվանդածին նյութեր։ Յուրաքանչյուր անգամ տրվում են ժամանակավոր լուծումներ, հիմնականում վերին շերտը հողով ծածկելու միջոցով՝ մինչև հրդեհի հաջորդ բռնկում։ Ներքոստորագրյալ կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության կառավարությունից և Երևանի քաղաքապետարանից պահանջում ենք․
Դատարանի որոշմամբ՝ Միքայել սրբազանին տեսակցողների շրջանակը կընդլայնվի, կարգելվի միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպումը
Դատարանը դռնփակ ռեժիմով քննարկում է հետեւյալ հարցը՝ այս գործով հիմնական դատալսումները դռնբաց են անցկացվելու, թե՞ դռնփակ։