Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է ավելի քան 12 հազար եվրո վճարել Վարդան Թեյմուրազյանին

Թեյմուրազյանի դեմ քրեական գործը հարուցվել էր 2005թ.՝ Ճանապարհային ոստիկանության երկու աշխատակցի վրա հարձակում գործելու մեղադրանքով: Նրան երկու ամսով կալանավորել էին, հետո արդարացրել, քանի որ պարզվել էր, որ ինքն է բռնության ենթարկվել ոստիկանության կողմից:

ՄԻԵԴ-ը պահանջել է ներկայացնել դատավորի՝ Անդրիաս Ղուկասյանին տված հարցի ձայնագրությունը

Դատարանը, սակայն, կալանքի որոշման մեջ գրել էր՝ «Ղուկասյանը նշեց, որ ազատ արձակվելու դեպքում շարունակելու է իր ընդդիմադիր գործունեությունը»

Ռուսաստանում համազգային սուգ է հայտարարվել

Վաղ առավոտյան Կեմերովո էր ժամանել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը, որն այնտեղ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հրդեհը համարել է փնթիության և անփութության հետևանք:

ՀՀ սփյուռքի նախարարը մասնակցեց Թորոս Թորանյանի ծննդյան 90 ամյակին նվիրված ցերեկույթին

ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի Գրողների միության նախաձեռնությամբ մարտի 27-ին Հայաստանի Գրողների միությունում տեղի ունեցավ արձակագիր, բանաստեղծ, հրապարակախոս Թորոս Թորանյանի ծննդյան 90 ամյակին նվիրված ցերեկույթ: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով, որ մեծանուն գրողին ճանաչում ու նրա գործունեությանը տեղյակ է դեռևս 1980-ական թվականներից: «Լինելով սփյուռքահայ հայտնի մտավորական՝ Թորոս Թորանյանը անգամ Խորհրդային

Հայկական գինեգործական ընկերությունները «Պրովայն Դուսելդորֆ 2018» միջազգային ցուցահանդեսից վերադարձել են մեդալներով

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ հայկական գինեգործական  16  ընկերություններ միասնական տաղավարով ներկայացրել են իրենց արտադրանքը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դյուսելդորֆ քաղաքում տեղի ունեցած գինու և ալկոհոլային ըմպելիքների՝ «Պրովայն Դուսելդորֆ 2018»  ամենամյա միջազգային ցուցահանդեսին,  որը համարվում է խոշորագույններից մեկն աշխարհում: Ընկերությունների կողմից ներկայացվել են ավելի քան 130 տեսակի հանգիստ և փրփրուն գինիներ: Ցուցահանդեսի ամբողջ ընթացքում հայկական

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին Ասյա Խաչատրյանի հարցի առնչությամբ որևէ բողոք կամ դիմում չի հասցեագրվել

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում վատ վերաբերմունքի, այդ թվում՝ բռնության ցանկացած դրսևորում՝ անկախ նրանից, թե ում նկատմամբ է կատարվել և որտեղ: Հաշվի առնելով, որ Ասյա Խաչատրյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նրա վերաբերյալ հարցով մշտական կապի մեջ է Արցախի իր գործընկերոջ հետ: Կարևոր ենք համարում Ռուբեն Մելիքյանի կողմից քննարկման ընթացակարգի

Ադրբեջանում հայտնում են ականի պայթյունից ևս մեկ զինծառայողի մահվան մասին. razm.info

Ադրբեջանի ՊՆ-ն որևէ կերպ չի անդրադարձել այս միջադեպին:

«Համեմատում ենք, հասկանում ենք, որ վտանգը ավելի շատ փողոցներում է, քան թե սահմանում». Վաղարշակ Հարությունյան

Aravot.am-ը ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին հարցրեց՝ մենք գրեթե ամեն օր սահմանի վրա զոհեր ենք ունենում, արդյոք Ադրբեջանը այսպես մեզ չի՞ մաշեցնում եւ մաշեցնելու ռազմավարությամբ չի՞ գնում հարցի լուծմանը: Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց. «Ոչ: Բանակում հակառակորդի կրակի արդյունքում մենք կորցնում ենք 25-30 հոգի, Ադրբեջանը՝ ավելի շատ: Մեր փողոցներում ավտովթարներից տարեկան զոհվում է 300 հոգի, ինքնասպանություն են

Ներառական-հիբրիդային պատերազմ Ռուսաստանի Դաշնության դեմ

Դիվանագետների արտաքսման պատերազմը թափ է հավաքում: Իրադրությունների եւ հատկապես ռուս դիվանագետներ արտաքսելու իրարահաջորդ որոշումների կշռույթը մտածելու տեղիք է տալիս, որ ոչ թե բրիտանական որոշման զորակցության եւ արագ արձագանքումների մասին է խոսքը, այլ առավելաբար նախապես համաձայնեցված արտաքսման գործողությունների շարքի։ ՌԴ-ի դեմ շղթայազերծված դիվանագիտական հարթության վրա այս համալիր գործողությունները կարող են դիտարկվել տնտեսական պատժամիջոցներով՝ սկսած ՌԴ-ի մեկուսացմանն

Գերմանացի իրավապահները գաղտնալսել են Էրդողանի հեռախոսազրույցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կապ է ունեցել Գերմանիայում 2016թ. հունիսին Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի քննարկումների ժամանակ բողոքի ցույցերի կազմակերպման հետ: Այս մասին հայտնի է դարձել «Գերմանաբնակ օսմանցիներ» հանցավոր խմբավորման հետ սերտ կապեր ունեցող Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) պատգամավոր Մեթին Քյուլունքի և Էրդողանի հեռախոսազրույցից, որը հրապարակել է գերմանական «Der Spiegel» պարբերականը: 2016 հունիսի 1-ին,

Մահվան ելքով շղթայական ավտովթար Նոր Նորքում

Մարտի 27-ին, ժամը 11-ի սահմաններում շղթայական ավտովթար է տեղի ունեցել Նոր Նորքի վարչական շրջանում։ Գայի պողոտայում իրար են բախվել 6 ավտոմեքենա, որոնցից երեքը` կայանված։ Նախնական տվյալներով՝ կայանված «Օպելի» վարորդը մեքենայի հետնամասում է եղել, երբ «Հոնդան» բախվել է «Օպելին», ինչի հետևանքով վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Երևանի բնակիչ 52-ամյա Վրեժ Թադևոսյանը դեպքից քիչ

Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել ռուսաց լեզվի դասավանդման մեթոդաբանության մշակման հարցում

ՌԴ ԿԳ նախարարի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Մոսկվայում: Պատասխան այցի շրջանակում Լևոն Մկրտչյանը հանդիպել է ՌԴ ԿԳ նախարար Օլգա Վասիլևայի հետ: Ողջունելով միմյանց՝ երկու երկրների կրթության ոլորտի պատասխանատուները կարևորել են կրթության և գիտության ոլորտում առկա հայ-ռուսական համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել ավանդական կապերի ամրապնդման և հետագա զարգացման ուղղությամբ:

Գրանցվել է նաև կապույտ հազից 2 ամսական երեխայի մահվան դեպք

Նախորդ տարվա վերջից Հայաստանում դիտվում է կապույտ հազով հիվանդացության բարձրացում: Կապույտ հազին բնորոշ է 3-4 տարին մեկ պարբերական աշխուժացումը: Վերջին ակտիվությունը գրանցվել էր 2013-2014 թվականներին: Հիվանդացության պարբերական ակտիվացումը պայմանավորված է պատվաստումներում ուշ ընդգրկման, պատվաստումներից հրաժարման և թերի պատվաստված անձանց կուտակմամբ, ինչպես նաև բնակչության ակտիվ տեղաշարժով։ Տարեսկզբին` հունվար-փետրվարին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունում կապույտ հազի

ԿԲ խորհուրդ. գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում

2018 թ. մարտի 27-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%: 2018 թ. փետրվարին արձանագրվել է 0.5% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.9% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջի դրությամբ կազմել է 3.3%: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ, ակնկալվող արտաքին և ներքին տնտեսական զարգացումների ներքո, ինչպես և կանխատեսվում էր, գնաճն առաջիկա

«Առաջին անգամ ասում եմ՝ Վլադիկը խոտի դեզ է այրել, որ հորեղբոր որդու հարսանիքը չկայանա». Թագուհի Մանսուրյան

«Հորեղբայրը դիմել է ոստիկանություն, բայց ոստիկանությունը կաշառվել է: Բացի այդ, որպեսզի եղբայրների միջեւ կռիվը չթեժանա, թեման փակել են…» 2016թ. ամուսնու կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյանի (լուսանկարում) եւ նրա արդեն նախկին ամուսնու՝ Վլադիկ Մարտիրոսյանի գործով հերթական դատական նիստում այսօր Մարտիրոսյանի պաշտպանական ճառի հերթն էր: Հիշեցնենք, որ այս գործով նախկին ամուսինները որպես մեղադրյալներ են հանդես գալիս: Թագուհի Մանսուրյանը

ՀՀ ԳԱԱ-ի Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքն ամփոփեց 2017թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

Սույն թվականի մարտի 27-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի կազմում ընդգրկված են` Վ. Համ­բար­­ձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, Ֆիզիկական հետազոտությունների, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների, Ռադիո­ֆի­զի­կայի և էլեկտրոնիկայի ինստիտուտները,  ԻԿՐԱՆԵՏ-Կենտրոն ՄԿ-ն, «Գալակտիկա» ՓԲԸ-ն: Բաժանմունքի կազմում ընդգրկված են` ԳԱԱ 10 ակադեմիկոս, 13 թղթակից անդամ և 30 արտա­­սահմանյան անդամ: Բաժանմունքի կազմակերպությունները կազմակերպել են

«Սփյուռքն ու Հայաստանը պետք է միասնական լինեն, որ մեր երազած Հայաստանը ունենանք». Կարո Դերձակյան

Մարտի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ բարերար, բժիշկ, ուրոլոգ Կարո Դերձակյանին: Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց սփյուռքահայ բժշկի անգնահատելի ներդրումը անկախ Հայաստանի բժշկության, հատկապես ուրոլոգիայի զարգացման գործում: Նախարարը դրվատանքի խոսքեր ասաց Կարո Դերձակյանի և նրա կնոջ՝ Սիլվիի Կալիֆորնիայի հայ համայնքում ծավալած ազգանվեր գործունեության մասին, ովքեր ջանք չեն խնայում համայնքը ավելի ամրապնդելու,

Ոստիկանության 1 միլիարդանոց շենքը Գյումրու տուրիստական փողոցից տեղափոխելու թեման դեռ փակված չէ (Տեսանյութ)

Aravot.am-ը Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին հարցրեց, թե քննարկվո՞ւմ է ոստիկանության նորակառույց շենքը վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրու կենտրոնը տուրիստական գոտու վերածելու ծրագրով վերանորոգված Ռուսթավելու անվան փողոցից տեղափոխելու հարցը։ Հիշեցնենք, որ ոստիկանության շենքի շինարարությունը Գյումրու «Կումայրի» արգելոցի տարածքում գտնվող այդ փողոցում սկսվել էր վարչապետի ծրագրից ավելի վաղ՝ 2015 թվականին։ Այնտեղ մտադրված են տեղակայել Շիրակի մարզային վարչությունը,

Լրագրողները առաջին հարկում, ավագանու նիստը՝ հինգերորդ. տեխնիկական խնդիրներ են առաջանալու. Բորիս Նավասարդյան

Ըստ Արման Ղարիբյանի՝ օրենսդրական նախաձեռնությունը հակասահմանադրական է:

ՀՀ ԳԱԱ-ի Բնական գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2017թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

Սույն թվականի մարտի 27-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի կազմում ընդգրկված են` Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գի­տա­­կան կենտրոնները, Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության, Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի, Գ.Դավթ­յա­նի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների, Մոլեկուլային կենսաբանության, Լ.Օրբելու անվան ֆիզիո­լո­գիայի ինստիտուտները: Բաժանմունքի կազմում ընդգրկված են` 8 ակադեմիկոս, 11 թղթակից անդամ, 27

Մելիք Կարապետյանը՝ ադրբեջանական ֆիլմերի՝ նույն հարթակում հանդես գալու մասին

Մենք սահմանափակում չենք դնում, կարեւորը ֆիլմը լինի հետաքրքիր

Արծվիկ Մինասյանը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է «Պարտքը՝ բնապահպանության դիմաց» նախաձեռնությանն առնչվող հարցեր

Մարտի 27-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի պատվիրակության հետ, որը գլխավորել է ՀԲ պրակտիկայի տնօրեն Մարիա Գոնզալեզ Միրանդան: Բանկի ներկայացուցիչների հետ հանդիպման առանցքում «Պարտքը՝ բնապահպանության դիմաց» / ՊԲԴ/ նախաձեռնությանն առնչվող հարցերն էին: Նախարարը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ին շրջակա միջավայրի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի և ոլորտում շարունակական ծրագրերի իրականացման համար: Հանդիպմանը քննարկվել

ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2017թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

Սույն թվականի մարտի 27-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի կազմում ընդգրկված են՝ Մաթեմատիկայի, Մեխանիկայի, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտները, «Հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» ՓԲԸ-ն: Բաժանմունքի կազմում ընդգրկված են` ՀՀ ԳԱԱ 14 ակադեմիկոս, 9 թղթակից անդամ, 28 արտասահմանյան անդամ, 5 պատվավոր դոկտոր:

Դավիթ Հարությունյան. «Թատրոնում այլ օրգաններ էլ կան »

«Ազդակ» լրագրողական ակումբում մարտի 27-ին տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված Թատրոնի միջազգային օրվան:

Մազերի գույնի, ծխելու, արտաքին տեսքի հետ կապված նման խտրական վերաբերմունք չի կարող լինել, դա արդեն իսկ մտորելու տեղիք է տալիս. Իրավապաշտպանը՝ Ասյա Խաչատրյանի պնդումների մասին

Ղարաբաղում կինը չպետք է ծխի ու մազերը կապույտ ներկի. իրավապաշտպանը մտահոգված է, որ Արցախը, ինչպես մահմեդական երկրները, կանանց իրավունքներ է խախտում եւ արցախցի կանանց առաջ սահմանափակումներ են դրվում:

Մշակույթի նախարարը Պետական կամերային երաժշտական թատրոնի կոլեկտիվին ներկայացրեց նոր տնօրենին

Մասնագիտական տոնի առիթով նախ շնորհավորանքներ, մաղթանքներ, իսկ հետո մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Պետական կամերային երաժշտական թատրոնի կոլեկտիվին ներկայացրեց նոր տնօրենին. «Հռիփսիմե Առաքելյանի հետ աշխատանքային երկար փորձ ունենք և՛ լրատվության, և՛ կառավարման ոլորտներում: Շատ լավ ծանոթ եմ նրա ունակություններին, կոլեկտիվը համախմբելու, գործընկերներին ոգեշնչելու և առաջնորդելու կարողությանը: Ուրախ եմ, որ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց հենց Հռիփսիմեն, և

«Արդար խաղի» (Fair Play) դասակարգման աղյուսակը գլխավորում է «Գանձասար-Կապան-2»-ը

Հայաստանի Առաջին խմբի առաջնության երկրորդ շրջանի խաղերի արդյունքում “Fair Play” (Արդար խաղի) դասակարգման աղյուսակը գլխավորում է «Գանձասար-Կապան -2»-ը: Գանձասար-Կապան-2 8.214 Փյունիկ-2 8.21 Արարատ-Մոսկվա 8.16 ՖԿ Արցախ 8.15 Շիրակ-2 8.13 Ալաշկերտ-2 8.109 Էրեբունի 8.108 Բանանց-2 8.09 Արարատ-2 8.08 Լոռի. 7.95 ՀՖՖ

ՀՀ ԳԱԱ-ի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2017թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

Սույն թվականի մարտի 27-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի կազմում ընդգրկված են` Պատմության, Մ.Քոթանյանի անվան տնտեսա­գի­­­տության, Փիլի­սոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի, Հրաչյա Աճառյանի անվան լեզվի, Մանուկ Աբեղ­­յանի անվան գրականության, Արևելագիտության, Հնագիտության և ազգա­գրության, Ար­­­­­վես­տի ինստի­տուտները, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Շիրա­կի հա­յա­գի­տա­կան հետազոտությունների կենտրոնը, «Հայկա­կան հանրագիտարան» հրատարակչությունը: Բաժանմուն­քի կազմում գործում

Պատանի ջրագնդորդները մեկշաբաթյա հավաք են անցկացնում Իջեւանում

Երեւանում գործող ջրագնդակի երկու ակումբների մինչեւ 14 տարեկան 13 պատանի ջրագնդորդներ մեկշաբաթյա հավաք են անցկացնում Իջեւանի լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում: Մարզիչ Գուրգեն Հակոբյանի խոսքով, երեխաներն այստեղ են դպրոցական գարնանային արձակուրդի օրերին առօրյա մարզումային գրաֆիկից հետ չընկնելու նպատակով: «Առաջիկա մեկ ամսում այս տարիքային խմբի ջրագնդորդների համար նախատեսված մրցումներ չկան: Բայց քանի որ Իջեւանի այս մարզահամալիրում կան

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031