Օրվա լրահոսը

ԵՄ-ից հիմնադրամ «զանգերը շատացել են»

Հայաստանի զարգացման հիմնադրամն այսուհետեւ հանդես կգա «Բիզնես Արմենիա» անունով

«Ոչ ամաչում ենք, որ մենք դա արել ենք, ոչ էլ, կյանքում չեմ մոռանա, թե ինչպես էին ծափահարում Անահիտ Բախշյանին». Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանն ասել էր, որ Անահիտ Բախշյանին տրված մեդալի ճակատագիրը որոշել է բացարձակապես «Ժառանգությունը», մինչդեռ Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ «Ստյոպան կեսն է ասում, կեսը չի ասում»: Թե ո՞ր կեսն է թաքցնում ու չի ասում պարոն Սաֆարյանը, Aravot.am-ը փորձեց պարզել նրանից: Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ «առանձնապես ոչինչ չեմ թաքցրել, ոչ ամաչելու բան ունենք, ոչ էլ»:

ՀՀ ԳԱԱ-ի քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2017թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

Սույն թվականի մարտի 27-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի կազմում ընդգրկված են` Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը, Ա.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի, Մ.Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի, Երկրաբանական գիտությունների, Ա.Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստի­տուտները: Բաժանմունքի կազմում ընդգրկված են` ԳԱԱ 9 ակադեմիկոս, 6 թղթակից

Գողության փորձ Գյումրիում. Հանցագործությունը կանխվել է քաղաքացու ահազանգի հիման վրա դեպքի ժամանած իրավապահի ձեռնարկած գործողությունների արդյունքում

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի տներից մեկից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ. մեկ անձ ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2018 թվականի մարտի 26-ին՝ ժամը 06:05-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք բացել են Գյումրի քաղաքի բնակիչներից մեկի տան հեռակառավարվող դուռը և փորձել հափշտակություն կատարել: Միջադեպը նկատած մեկ այլ քաղաքացի

Ստուգված բոլոր ԱԳԼՃԿ-ներում խախտումներ են հայտնաբերվել

Բենզինի շուկայում էլ հաճախորդներին խաբում են

«Ոստիկանների՝  ցույցի ընթացքում իսպառ բացակայությունը ցույց տվեց, որ ոչ մի ցույցի ժամանակ նրանց ներկայությունն անհրաժեշտ չէ». Մարիա Կարապետյան

 ԵՊՀ «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը պարզաբանեց՝ միացել էր քաղաքական բնույթի ցույցին, քանի որ համամիտ է կազմակերպիչների գաղափարախոսության հետ:

Քրեական գործեր` ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ հանցագործությունների առթիվ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության տարբեր ստորաբաժանումների հարկադիր կատարողների կողմից պաշտոնեական անփութություն դրսևորելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ, 309-րդ և 308-րդ հոդվածների 1-ին մասերով: Այսպես, Գ. Ղ.-ն հաղորդում է տվել, որ նախկին ամուսին Ա. Վ.-ն տևական

Բաքուն իրեն իրավունք է վերապահում գնահատելու, որ առաջարկներն են կրեատիվ, որոնք՝ ոչ. Հայաստանի ԱԳ նախարար

Կարծում եմ, որ այս իմաստով, իհարկե, միջազգային հանրությունը դեռ շատ անելիքներ ունի, որովհետև անգամ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց, Կոնվենցիայի ընդունումից 70 տարի հետո, մինչ այսօր դեռ շարունակվում են հանցագործությունները մարդկության դեմ և իհարկե դա մեծ խնդիր է ողջ մարդկության համար:

«Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը գործող օրենսդրությունից մեկ քայլ առաջ է

Ա.Հարությունյանն առաջարկել է բուհերում հանել կուսակցական գործունեության արգելքի կետը, քանի որ Հանրապետական կուսակցությունը բոլոր տեղերում ներկայացված է:

Փորձել են թալանել Գյումրու պատմական կենտրոնի առանձնատներից մեկը․ հնչել է կրակոց. կա ձերբակալված

Այսօր լուսադեմին գողության փորձ է կատարվել Գյումրու պատմական կենտրոնում գտնվող Աբովյան փողոցի առանձնատներից մեկից։ Երկու անձինք, օգտվելով առիթից, որ տանը մարդ չի եղել, փակ դարպասներից ներս են խուժել ու փորձել են գողանալ կենցաղային տարբեր տեսակի իրեր։ Սակայն, նրանք չեն հասցրել տանել գողոնը, քանի որ վրա է հասել ոստիկանությունը։ Իսկ ոստիկանություն ահազանգել է հարևանը։ Տանտերերը բնակվում

«Ծառուկյան» դաշինքում չեն բացառում վարչապետի սեփական թեկնածուի առաջադրումը

Սերգեյ Բագրատյանը պատասխանում է Գեւորգ Գորգիսյանին

Եվրամիության հիմնադիր անդամ Լյուքսեմբուրգի արտգործնախարարի հետ քննարկվեցին Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության վերաբերյալ հարցեր

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնի հետ բանակցությունների արդյունքներով Հարգելի պարոն Ասելբորն, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ ողջունել Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար, իմ լավ բարեկամ Ժան Ասելբորնին Երևանում: Առաջին անգամ չէ, որ պարոն Ասելբորնը Երևանում է գտնվում: Մենք նաև բազմաթիվ հնարավորություններ ենք ունեցել հանդիպելու

Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 28-ին ժամը  10.00-24.00  կդադարեցվի  Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ և 3-րդ զանգվածների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

«Զրպարտություն է պնդումը, թե ես գտնվելով ազատության մեջ՝ հանրային վտանգ էի ներկայացնելու». Անդրիաս Ղուկասյան

Եթե ասեիք՝ վտանգ կարող եմ ներկայացնել իշխանության կոռուպցիոն ռեժիմի դեմ, կհամաձայնեի: Բայց նշված սահմանումը ոչ մի հիմնավորում չունի

«Հնարավոր է՝ մի օր էլ Հայաստանը նորից հետաքրքրի գերտերություններից որևէ մեկին». «Ա1+»

«Քաղաքականության մեջ չկա էսպիսի բան՝ լինեն դարավոր բարեկամներ կամ դարավոր թշնամիներ»,- ասում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը: Նրա կարծիքով՝ հնարավոր է մի օր էլ մեր տարածաշրջանն ու մեր երկիրը հետաքրքրեն գերտերություններին ու այն դառնա շահերի բախման թատերաբեմ: «Մենք լուրջ սեպն ենք, որը թույլ չի տալիս, որ իրականանա պանթյուրքիզմը»,- ընդգծում է նա: «Ա1+»-ի հարցին

Սերգեյ Բագրատյան. 7, 7 տոկոս տնտեսական աճը ներառական չէ

Ի հեճուկս մեր երկրի, Չինաստանում միակուսակցականության պայմաններում, բացարձակ ազատ տնտեսական հարաբերություններ են

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դրական գնահատեց Հայաստանում Լյուքսեմբուրգի պատվավոր հյուպատոսության բացումը

Մարտի 27-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնի հետ: Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, ապա բանակցությունները շարունակվեցին ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ ի թիվս միջազգային համաժողովների շրջանակներում ունեցած բազմաթիվ հանդիպումների՝ Հայաստան այցելությունը լավ հնարավորություն է շարունակելու քննարկումները երկկողմ օրակարգի

«Մի բանը 18 անգամ կրկնում եք, «տաֆտալոգիա» է դա». դատավորը՝ Անդրիաս Ղուկասյանի պաշտպանին

Կարեն Մեժլումյանն էլ առանց ձայնը բարձրացնելու շարունակեց. «Այնքան եմ կրկնելու, մինչեւ մեր միջնորդությունները հաշվի առնեք: Դուք անաչառ դատավոր չէք»

Ռուսաստանի ՔԿ-ն մեկնաբանել է Կեմերովոյի զոհերի մերձավորներին լռեցնելու մասին լուրերը

Ռուսաստանի Քննչական կոմիտեն մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, որ Կեմերովոյի առևտրի կենտրոնում հրդեհից զոհվածների հարազատները նրանց մարմինները կստանան միայն գաղտնիության մասին փաստաթուղթ ստորագրելուց հետո: «Սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է այն տեղեկությունը, որ զոհերի մարմինները մերձավորներին կհանձնեն միայն ինչ-որ «գաղտնիություն պահելու մասին թղթեր» ստորագրելուց հետո: Նման փաստաթղթերի ստորագրումը նախատեսվում է քրեական-ընթացակարգային օրենսդրությամբ և թելադրված է, առաջին հերթին,

Թունավորում Հնաբերդում

Մարտի 26-ին, ժամը 9.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազով թունավորում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Հնաբերդ գյուղի բնակիչներ, 1981 թ. ծնված Գևորգ Ի.-ն, 1987 թ. ծնված Աննա Ի.-ն, 2011 թ. ծնված Գագիկ Ի.-ն, 2008 թ. ծնված Արփինե Ի.-ն, 2015 թ. ծնված Արևիկ Ի.-ն, 1984 թ. ծնված Կարապետ Ի.-ն, 1993 թ.

Ավտոլվացման կետի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ հաճախորդի մեքենայից գողություն կատարելու, գողացված բանկային քարտի միջոցով համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ գործողությունների արդյունքում բացահայտվել է գողացված բանկային քարտի միջոցով համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակությունը։  Մեղադրանք է առաջադրվել ավտոլվացման կետի 22-ամյա աշխատակցին: Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. հունվարի 7-ին՝ քաղաքացին իր ավտոմեքենան տարել է ավտոլվացման կետ՝ լվանալու, որի ժամանակ ավտոմեքենայից հափշտակվել է կանխիկ գումար,

Գրպանահատություն թիվ 261 երթուղու ավտոբուսի սրահում

Մարտի 17-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում 1955 թ. ծնված Սվետլանա Հ.-ից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 18.00-ից 18.30-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 261 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 26.000 դրամ, 5 գ ոսկի և 2 բանկային քարտ՝ պատճառելով 91.000 դրամի վնաս: Մարտի 26-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության

Հայաստանը միացել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիային

Մարտի 26-ին Ժնեւում տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նստաշրջանը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անդամակցությունը: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն իր ելույթում շնորհակալություն հայտնելով անդամության հաստատման համար` Ասոցիացիային ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի գործունեությունը՝

Եգիպտոսը Թուրքիայի գործողությունները Սիրիայում և Իրաքում համեմատել է Հայոց ցեղասպանության հետ

Եգիպտոսի խորհրդարանի արաբական աշխարհի հարցերով զբաղվող կոմիտեն Սիրիայում և Իրաքում քրդերի դեմ Թուրքիայի գործողությունները համեմատել է Հայոց ցեղասպանության հետ։ «Այս նոր զանգվածային ոչնչացումները մեզ հիշեցնում են Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայում հայ ժողովրդի դեմ իրականացված կոտորածները»-ասվում է հայտարարության մեջ: Կոմիտեն շեշտել է նաև, որ Սիրիայում և Իրաքում Թուրքիայի գործողությունները հանդիսանում են քրդերի նկատմամբ խտրականության հողի վրա իրականացվող էթնիկ զտումներ։ Թուրքիայի քայլերը որակվել են որպես

Առկա է աղբահանության վճարների ճշգրիտ հաշվառման խնդիր. «Ելք»    

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին տեղական տուրքերի և վճարների հաշվառման և գանձման մեխանիզմները վերանայելու և այդ գործառույթներն իրականացնող հաստիքացուցակները օպտիմալացնելու նպատակով: «ԵԼՔ» խմբակցության ղեկավար ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆԻՑ Հարգելի՛ պարոն Մարգարյան, Երևան քաղաքում գույքահարկի և աղբահանության վճարների գումարների հավաքագրումն ու գանձումն իրականացվում է մեխանիկական եղանակով. հավաքագրումն իրականացնող աշխատակիցների միջոցով, վճարումների

Վազգենի պարտքը տա՞լ կլինի

Ասեք, տարբերություն կա՞ Վազգենի մի քանի տասնամյակ առաջ նկարագրածի ու ներկայի միջև։ Եթե կա էլ, այն է, որ օտարի առաջ դարպաս բացողները հիմա նախկին ծախուների զավակներն են։

Թուրքիան նոր կորուստներ ունի Աֆրինում

Սիրիայի տարածքում շարունակվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակներում թուրքական կողմն ունի նոր կորուստներ։ Թուրքիայի բանակի ստորաբաժանումների կողմից մարտի 26-ին Աֆրինում իրականացվող ականազերծման աշխատանքների ընթացքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 2 թուրք զինվոր է սպանվել։ Լուրը հաստատվել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի կողմից։ Վերջինիս հայտարարության մեջ տեղեկություն է հաղորդվել նաև Թուրքիայի օդուժի՝ քրդերի հենակետերի ուղղությամբ Հյուսիսային Իրաքում

2018թ. հունվարին բանկերի և ՈՒՎԿ-ների կողմից տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 15.2%. «168 ժամ»

2017թ. հունվարին այդ ցուցանիշը 15.6% էր։ Այսինքն, 12-ամսյա կտրվածքով դրամային վարկերի տոկոսադրույքը նվազել է 0.4 տոկոսային կետով։ Նշենք նաև, որ բանկերի կողմից տրված վարկերի միջին տոկոսադրույքը 14,8%-ից նվազել է մինչև 14,6%, իսկ վարկային կազմակերպություններինը՝ 19,4%-ից դարձել է 18,9%։

Առաջիկայում Հայաստանին սպասվում է պարտքի սպասարկման ծանրացում. «Հայոց աշխարհ»

Արդեն ընթացիկ տարի պետական բյուջեի ծախսերի ավելի քան 9 տոկոսը ուղղված կլինեն այդ խնդրի լուծմանը։

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031