Օրվա լրահոսը
Փորձել է կալանավորին փոխանցել երկու բջջային հեռախոս և մեկ բաժանորդային քարտ
Օրերս ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ Բ. Գ. – ն կալանավորված անձ Ա. Կ.-ին փորձել է փոխանցել երկու բջջային հեռախոս և մեկ բաժանորդային քարտ, ինչը հիմնարկի աշխատակցի աչալրջության շնորհիվ կանխվել է: Անցկացված ծառայողական քննության արդյունքներով Բ. Գ.- ի նկատմամբ կիրառվել է «ծառայությունից ազատում» կարգապահական տույժը: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային
ԱՄՆ-ը մոտ կես միլիոն օգնություն կտրամադրի Վրաստանին և Ուկրաինային
ԱՄՆ Կոնգրեսն ավելի քան 420 մլն դոլար օգնություն է հատկացնում Ուկրաինային և ավելի քան 105 մլն դոլար՝ Վրաստանին: Այս մասին ասվում է ԱՄՆ 2018թ. ֆինանսական տարվա բյուջեի նախագծում, հաղորդում է «Էխո Կավկազա» ռադիոկայանը: Ընդ որում, այս գումարի մեջ ներառված չէ 200 մլն դոլարի ռազմական օգնությունն Ուկրաինային: Կոնգրեսի երկու պալատները մինչև մարտի 23-ը ժամանակ ունեն բյուջեն
Վարչապետը հանձնարարական է տվել ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը հանձնարարական է տվել ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: «Կառավարությունում կազմակերպված խորհրդակցության ընթացքում ջրային տնեսության պետական կոմիտեն ներկայացրել է ջրամբարների լցվածության տվյալները և 2018 թվականի ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները։ Քննարկվել են նաև ըստ մարզերի ոռոգման պայմանները
«Գրել՝ ինձ համար նշանակում էր զգալ անձնական տարածքը ոչնչացնելու հաճույքը»
Երիտասարդ բանաստեղծ Անի Ամսեյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Ճանապարհ դեպի լռություն», լույս տեսավ ամիսներ առաջ: Հեղինակի հետ զրուցել ենք գրականության, ժողովածուի ստեղծման ընթացքի եւ բանաստեղծ լինելու հույզերի մասին: – Անի՛, ամիսներ առաջ հրատարակվեց բանաստեղծություններիդ առաջին ժողովածուն՝ «Ճանապարհ դեպի լռությունը»: Մի փոքր կպատմե՞ս ժողովածուիդ ստեղծման ընթացքի մասին, ի՞նչ բանաստեղծություններ ես ընդգրկել: – Երկու տարվա ընթացքում կուտակված հույզեր
Սարկոզիի դեմ մեղադրանք է առաջադրվել
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ մեղադրանք է առաջադրվել՝ 2007թ. իր նախընտրական քարոզարշավի համար Լիբիայի բռնապետ Մուամար Կադաֆիի կողմից ֆինանսավորում ստանալու գործով, հաղորդում է Meduza.io-ն: Սարկոզին մեղադրվում է պասիվ կոռուպցիայի, ընտրարշավի անօրինական ֆինանսավորման և Լիբիայի պետական միջոցները թաքցնելու մեջ: Նա ձերբակալվել էր մարտի 20-ի առավոտյան Փարիզի արվարձանային Նանտերա քաղաքում, որտեղի ոստիկանական բաժանմունք էր ներկայացել իր
«Նորից վարչապետի քաղցր աչքի տակ, քաղցր հայացքի տակ պահելու մի միջոց է». պարգեւատրումների հարցը՝ ԱԺ-ում
Կառավարությունը մերժել է ՀՅԴ-ի առաջարկը օրենքում ամրագրելու, որ ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ-ի, ՍԴ-ի եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահները իրենց պաշտոնավարման ընթացքում չեն կարող պարգեւատրվել ՀՀ պետական պարգեւներով:
ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ «Կրթություն XXI-րդ դար» ցուցահանդեսի գլխավոր հովանավոր
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես “Կրթություն XXI դար” Էքսպո 2018 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի գլխավոր հովանավոր: Ցուցահանդեսը, որը կազմակերպվել է “Ինտեր Էքսպո” ցուցահանդեսային ընկերության և Երևանի Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի կողմից ՀՀ կրթության նախարարության պաշտոնական աջակցությամբ, տեղի կունենա մարտի 21-ից 23-ը ՀՀ Կառավարության Տանը: Համաձայն իր սոցիալական քաղաքականությանը, ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է նմանատիպ նախագծերի,
Գյումրիում դանակահարվել են երկու եղբայր. կասկածյալները ձերբակալվել են
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են Հակոբյան եղբայրների դանակահարության հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք ձերբակալվել են: 2018 թվականի մարտի 20-ին՝ ժամը 20:45-ի սահմաններում, ահազանգ է ստացվել առ այն, որ «Գյումրի բժշկական կենտրոն» բուժօգնության են տեղափոխվել եղբայրներ՝ 1982թ. ծնված Մանուկ Հակոբյանը՝«որովայնի ծակած-կտրած թափանցող, կրծքավանդակի ծակած-կտրած չթափանցող վերք» ախտորոշմամբ, և 1986թ.
«Էխո Մոսկվին», ՌԲԿ-ն և Дождь-ը դադարեցնում են աշխատանքները Պետդումայում
«Էխո Մոսկվին» Պետական դուման համարում է ոչ անվտանգ վայր իր երկու սեռերի լրագրողների աշխատանքի համար (ով գիտի՝ ինչ հակումներ ունեն պատգամավորները):
Հայաստանի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստները ստացան իրենց մրցանակները
ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում այսօր կայացավ 2017 թվականի «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» մրցանակաբաշխության ամփոփումը: Քվեարկության արդյունքով 25 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, երկրորդ տեղում 35 միավորով հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանն է: 2017 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ յոթերորդ անգամ ճանաչվել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ 190 միավորով: Դափնեկիրներին մրցանակները
Արարատ Զուրաբյան. «Այսօր չեմ տեսնում, թե հասարակությունն ըմբոստացել է՝ պատրաստ է դուրս գալ փողոց». «Հայոց աշխարհ»
Սահմանադրական փոփոխություններից հետո իրավիճակ է փոխվել՝ հայտնվել ենք մի քիչ այլ իրողությունների դաշտում, որովհետեւ անցումը խորհրդարանական կառավարման մոդելին, ուզում ենք թե չենք ուզում, թելադրում է խաղի իր կանոնները, եւ մեր հասարակությունը եթե ոչ միանգամից, ապա շատ արագ կգիտակցի, որ պայքարի այդ ձեւն արդյունավետ չէ։
Ամերիկահայ բանաստեղծ Վազգեն Վանատուրի գրքերի շնորհանդեսը
Վերջերս տեղի ունեցավ ամերիկահայ անվանի բանաստեղծ, ԱՄՆ ՀԳԼՄ (հայ գրողների և լրագրողների միություն) նախագահ Վազգեն Վանատուրի երեք գրքերի՝ «Շարական տաս միլիոն ձայնի համար», «Լույս խեցու մեջ» և «Ուրվանկար փշե պսակով» գրքերի շնորհանդեսն ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսության բարձրագույն հովանավորությամբ: Հրավիրատոմսերով ներկա էին ԱՄՆ ՀԳԼՄ բազմաթիվ անդամներ, այլ հասարակական կազմակերպությունների անդամներ, համակիրներ և հյուրեր: Մի քանի ժամ
«Եթե Թուրքիայի բնակչության 40 %-ը դիմի մեզ՝ կացության կարգավիճակ ստանալու համար, ի՞նչ կլինի». Կոստանյանի մտավախությունը
Հանձնաժողովի անդամները դեմ լինելով՝ կողմ քվեարկեցին նախագծին: Կոստանյանն ասաց՝ «Մենք դեմ լինելով կողմ ենք, ես չէի անի այդպիսի բան, բայց եթե մեր կառավարությունը Հռոմի պապից ավելի կաթոլիկ է, դա շատ լավ է»:
ԱՊՀ անդամ երկրներից թոշակ ստացող ՀՀ քաղաքացիները զրկվելու են ՀՀ-ից ստանալիք թոշակից. «168 ժամ»
Համարյա անամպ երկնքի պարագային ամպրոպի նման հնչեց այն հայտարարությունը, թե ԱՊՀ անդամ երկրներից թոշակ ստացող ՀՀ քաղաքացիները զրկվելու են ՀՀ-ից ստանալիք թոշակից։ Պաշտոնական ժողովրդագրությունը տարիներ շարունակ ՀՀ բնակչության քանակի նվազում է արձանագրում։ Հիմնական պատճառն արտագաղթն է։ Սուսուփուս ընթացող արտագաղթը միայն ժողովրդագրական բացասական հետևանքներ չէ, որ արձանագրում է։ Պարզվում է՝ պաշտոնապես մի կողմից՝ արձանագրվում է բնակչության
«Մեկ տարուց ավելի է՝ ոչ ոք չի գալիս-գնում, չնայած էնպես չէ, որ առաջ հաճախ էին գալիս». Տիգրան Աբգարյանի եղբայր. «Ժողովուրդ»
Պետությունից ակնկալում եմ միայն վերաբերմունք, թեկուզ մի զանգ, որ գոնե զանգեն, հարցնեն՝ ոնց ենք:
Մերձմոսկվայում տասնյակ երեխաների թունավորումը ինքնաբուխ ցույցի և բախման պատճառ է դարձել (տեսանյութ)
Հավաքվածները նրանց դիմավորել են «ամոթ», «մարդասպաններ», «հրաժարական» բացականչություններով, շրջափակել են Գավրիլովին և պատասխանատվության հրավիրել, տեղի է ունեցել բախում:
Ալիեւի անզորությունն ու կանխատեսելի հիստերիան
Բաքվի նյարդային պահվածքն իրականում ցույց է տալիս այն անելանելի վիճակը, որում գտնվում է Ադրբեջանը:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մարտի 22-ի ցերեկը, 24-ի գիշերը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 23-ի օրվա առաջին կեսին արևմտյան շրջաններում, 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, ցերեկը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Մարտի 23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ,
Այս կոնֆլիկտը դեռ երկար է ազդելու Շիրակի պետական համալսարանում ձևավորված մթնոլորտի վրա. «168 ժամ»
Քանի որ Հայաստանում արդար կառավարման հետ կապված լուրջ խնդիրներ կան, կոնֆլիկտը տևական ժամանակ հյուծում է առանց այդ էլ բարդ իրավիճակում գտնվող Շիրակի պետական համալսարանը։ Նմանատիպ կոնֆլիկտները բացասաբար են ազդում ոչ միայն երկու կողմերի, այլեւ՝ ամենաանտարբեր աշխատողների վրա։ Մարդիկ չեն կարողանում կենտրոնանալ իրենց աշխատանքի վրա, պառակտվում են, սկսում են ատել հակադիր ճամբարի մարդկանց, սպասողական հոգեվիճակում են
Մենք Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին ճանաչել ու ճանաչում ենք որպես քաղաքական բանտարկյալներ. ՀԿ-ների հայտարարություն
Հայտարարություն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում (դատավոր՝ Տաթևիկ Գրիգորյան) 2018թ. մարտի 20-ին հրապարակվեց «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով դատավճիռը: Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց ամենախիստ պատժի՝ 10 տարի 5 ամսվա, իրավապահների հետ համագործակցած Հովհաննես Պետրոսյանը՝ ամենամեղմ՝ 2 տարվա ազատազրկման: «Հիմնադիր խորհրդարանի անդամ» Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 5 տարի 5 ամսվա ազատազրկման, ակտիվ
Դավիթ Հարությունյան. Չեմ կարող համաձայնել, թե մենք պետք է գերի մնանք նախկին իրավիճակում ասված խոսքին. «Հրապարակ»
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին հարցրինք, թե Սերժ Սարգսյանի՝ երիտասարդներին կրթելու վերաբերյալ հավելո՞ւմն էր այն կարեւոր պատճառը, որը կարող է թույլ տալ մարդուն հետ կանգնել նախկինում տված խոսքից եւ առաջադրվել վարչապետի պաշտոնում։ «Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունը սպառիչ էր, լրացուցիչ մեկնաբանության կարիք չկա»,- ասաց Դավիթ Հարությունյանը։ – Իսկ մինչ այդ Սերժ Սարգսյանը պետության շահի մասին չէ՞ր մտածել, երբ
Հիմա կառավարության անդամները դեմքի հրեշտակային արտահայտությամբ արդարանում են՝ «փող չկա.». «Ժողովուրդ»
Վարչապետ Կարեն Կարապետյանն ինքն էր մեկ տարի առաջ հեռուստահարցազրույցներից մեկի ժամանակ խոստացել 2018 թվականից բարձրացնել աշխատավարձերն ու կենսաթոշակները, բայց հիմա կառավարության անդամները դեմքի հրեշտակային արտահայտությամբ արդարանում են՝ «փող չկա»։ Այսինքն՝ իշխանությունները կառավարության ղեկավարի մակարդակով պարզապես խաբել են հասարակությանը։ Բայց Արամյանի երեկվա հայտարարություններն ուշագրավ էին այն առումով, որ ֆինանսների նախարարը անուղղակի խոստովանել է՝ վստահ չեն, որ
Գաղտնալսումները փաստում են, որ եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի գործոնը, ՊՊԾ գնդի գրավումը Հայաստանի վրա նույնքան թանկ կնստեր, որքան ապրիլյան պատերազմը. «Հայկական ժամանակ»
Հայաստանում այսօր օդում կախված լարվածության պայմաններում, երբ նոր շարժում է ձեւավորվում Սերժ Սարգսյանի վարչապետացումը կանխելու նպատակով, այս գաղտնալսումների հրապարակումը միաժամանակ մի քանի նշանակություն է ստանում։ Օրինակ, դրանք կարելի է դիտարկել որպես «Սասնա ծռերի» համակիր ուժերի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հնարավոր համագործակցությունը կանխելուն միտված քայլ։ Ընդամենը մեկ օր առաջ Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը հայտարարել էր,
Վիճաբանություն, դանակի հարվածներ, հիվանդանոց…
Մարտի 20-ին ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք, ձախ հոնքի պատռված վերք» և «կրծքավանդակի ձախ կեսի հետին և առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցից «Գյումրու բժշկական կենտրոն» բուժօգնության են տեղափոխել 1986 թ. ծնված Մանվել Հ.-ն և 1982 թ. ծնված Մանուկ Հ.-ն: Ոստիկանության
Մի մեծ կարասով քացախ՝ Հայաստանն ապակայունացման եւ ինքնակերության փոսը հրողների ախորժակին. «Հայոց աշխարհ»
Նոր չէ, իհարկե, բայց վերջին օրերին ավելի ու ավելի հաճախ կարելի է տարբեր լրատվամիջոցներում կամ զանազան քաղգործիչներից լսել այսպիսի մի արտահայտություն, թե… «ապրիլի 9-17-ը Հայաստանում իշխանություն չի լինելու»: Այս անհեթեթ, մեղմ ասած, անգրագետ արտահայտությունը հիմնականում տարածում են այն շրջանակները, որոնք հանդես են գալիս «փողոցային պայքարի», իշխանափոխության, հեղաշրջման եւ նշվածներին աղերսվող դիրքերից: Ըստ որում՜ իրենց, կներեք,
Շարունակվում են սիրիահայերի սոցիալական աջակցության և տնտեսական ինտեգրմանն ուղղված ծրագրերը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են սիրիահայ ընտանիքներին համակողմանի աջակցության և տնտեսական ինտեգրման ծրագրերը: Ըստ այդմ, տարեկան ավելի քան 2500 սիրիահայ ընտանիքներ շրջանառվում են Երևանի քաղաքապետարանի սոցիալական ծրագրերում: Այդ շրջանակում քաղաքապետարանի կողմից հերթական օժանդակությունը ցուցաբերվել է Ավան վարչական շրջանում բնակվող Հովհաննես-Մկրտիչ Կարապետի ընտանիքին: Վերջինիս այցելել և առաջնեկ որդու ծննդյան առթիվ քաղաքապետարանի համապատասխան աջակցությունն է
Մարտի 1-ի հարցում իրավիճակը ընդհանուր առմամբ շարունակում է մնալ կանխատեսելիության շրջանում, և հարցը կոնսերվացվեց. «Ժամանակ»
Ինտրիգ չստացվեց, քննարկումն անցավ գրեթե անաղմուկ, լրահոսում այն գրեթե չզբաղեցրեց որևէ նշանակալի տեղ և տարածություն: Այլ կերպ ասած՝ Մարտի 1-ի տասներորդ տարելիցին, իսկ իրականում թերևս ներիշխանական վերադասավորումների մարտ-ապրիլյան փուլին ընդառաջ կտրուկ ակտիվացած Մարտի 1-ի ողբերգության թեման դարձյալ կոնսերվացվեց: Իշխանության տարբեր թևեր, տարբեր խմբեր միմյանց հասցեին մի քանի բազմիմաստ ակնարկներից և կրակոցներից հետո թերևս, այսպես ասած,
Հետաքրքիր է՝ պարտադիր պետք է վարչապե՞տ դառնա, որ երիտասարդներին տեղ տա կամ պատրաստի. «Հրապարակ»
Ոչ ոք, իհարկե, չէր կասկածում, որ Սերժ Սարգսյանը կլինի հաջորդ վարչապետը, սակայն հանրությանն ավելի շատ հետաքրքիր էր, թե ինչ պատճառաբանությամբ է այժմյան նախագահը սրբագրելու իր 2014թ․ հայտարարությունը՝ այլեւս երբեք երկրի ղեկավարի պաշտոնում չառաջադրվելու մասին: Եվ, ահա, Սերժ Սարգսյանն ասել է, որ վարչապետի պաշտոնի համար առաջադրվելու է մեկ հավելումով, որ ավելի շատ ժամանակ հատկացնի երիտասարդ քաղաքական
Ջրատարում դի է հայտնաբերվել
Մարտի 22-ին, ժամը 05:09-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի ՀԷԿ-ում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Նիգավան ՀԷԿ» ՍՊԸ-ի տարածքում՝ Արզնի-Շամիրամ ջրատարում, հայտնաբերվել է՝ 1937 թ. ծնված Ս. Հ.-ի դին: Փրկարարները Ս. Հ.-ի դին դուրս
Հայ-ամերիկյան առևտրի և ներդրումների խորհրդի նիստը Վաշինգտոնում
Մարտի 19-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ Առևտրային ներկայացուցչի գրասենյակում, տեղի ունեցավ Հայ-ամերիկյան առևտրի ու ներդրումների խորհրդի նիստը, որին հայկական պատվիրակության կազմում մասնակցեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը: Հայ-ամերիկյան առևտրի ու ներդրումների խորհրդի հիմնադրումից ի վեր (2015թ.) կողմերի միջև սա երկրորդ հանդիպումն էր: Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, պատվիրակության կազմում ներգրավված


















































