Օրվա լրահոսը

Ուսանողների նախաձեռնությամբ քննարկվեց «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի նախագիծը

Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում «ԵՊՀ ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել էր քննարկում, որին մասնակցում էին կրթության ոլորտի փորձագետներ, ուսանողներ, բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և Ուսանողական խորհրդի ներկայացուցիչներ: «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Պետրոսյանը ողջունեց մասնակիցներին և ընդգծեց ուսանողության շրջանում կազմակերպվող քննարկումները, քանի որ հենց ուսանողներն են կրթության ոլորտի իրական պատվիրատուները: «Օրենքի նախագիծը համալսարանում առաջին անգամ չէ,

Երեւանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը

Մարտի 20-ին Երեւանում աշխատանքն է սկսել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի անդամ շուրջ քսաներեք երկիր ներկայացնող 41 պատվիրակներ: ՖԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ, Ֆրանսիայի Հանրապետության Սենատի անդամ Քրիստոֆ-Անդրե Ֆրասսան, ողջունելով նիստի մասնակիցներին, շնորհակալություն

Թալիշում զոհված Հրաչ Գալստյանի ծնունդը նշեցին նույն օրը ծնված ու իր անունը կրող եղբորորդուն կնքելով (Տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Թալիշում նահատակված ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է, նա կդառնար 27 տարեկան: Հարազատները նրա ծննդյան օրը նշեցին տանը, այնուհետ «Մուշ» թաղամասում գտնվող նրա հուշաքարին հարգանքի տուրք մատուցելով, գերեզմանոց այցելելով ու նրա անունը կրող եղբորորդուն՝ մեկ տարեկան Հրաչ Գալստյանին Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում մկրտելով: Հետաքրքիրն այն է, որ հերոսի եղբորորդին

Կբարեկարգվի Կոմիտասի անվան պանթեոնին հարակից այգին

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի  շինարարության և բարեկարգման, բնապահպանության վարչություններին և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին հանձնարարվել է սկսել Կոմիտասի անվան պանթեոնին հարակից այգու վերակառուցման և բարեկարգման աշխատանքները: «Այս այգու վերակառուցման և բարեկարգման ծրագիրը մեր առաջնահերթություններից մեկն է, ու պետք է այնպես կազմակերպել աշխատանքները, որ արդյունքում ունենանք իսկապես

Դավիթ Հարությունյանը ԱՄՀ ներկայացուցչի հետ քննարկել է հակակոռուպցիոն ոլորտում իրականացող աշխատանքների ընթացքը

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Հարությունյանը ԱՄՀ գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձել կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և սնանկության ոլորտի բարեփոխումներին: Մասնավորապես, հյուրերի խնդրանքով Դավիթ Հարությունյանը նախանշել է Հակակոռուպցիոն նոր ռազմավարության թիրախային ոլորտները և

Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու 2018թ. կայանալիք պետական խոշոր միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հերթական խորհրդակցությունն է հրավիրել՝ քննարկելու 2018 թվականին Հայաստանում կայանալիք կարևորագույն պետական խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի և դրա շրջանակներում անցկացվելիք տնտեսական ֆորումի, Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի, Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական միջոցառումների նախապատրաստության ընթացքը, ամփոփելու վերոհիշյալ աշխատանքների իրականացման պլան-ժամանակացույցները և ավարտական տեսքի բերելու միջոցառումների կազմակերպական ծրագրերը՝ նկատի առնելով, որ դրանց անցկացմանը

Աշոտյանը հիշեցրեց, որ Փաշինյանը քայքայեց ՀԱԿ-ը. «Հուսամ, «Ելքին» նույն ճակատագիրը չի սպասում»

Ի պատասխան՝ «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ իշխանությանը ձեռնտու է, որ ընդդիմադիր դաշինքները քանդվեն, ընդդիմությունը կայանա, լինի ինստիտուցիոնալ, բայց «Ելքի» մահվան մասին լուրերը ուռճացված են:

Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակներում միջոցառում Լիբանանում

Մարտի 18-ին Լիբանանում ՀՀ դեսպանության և Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Լիբանանի մասնաճյուղի համագործակցությամբ անցկացվեց հուշ-երեկո՝ նվիրված լիբանանահայ հագուստի դիզայներ-ոճաբան Ժան-Պիեռ Դելիֆերին: Միջոցառումն անցկացվում էր Լիբանանում Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակներում: Մասնակիցներ Ժան-Լուի Մանգին, Ռոժե Ասսաֆը, Ժերար Ավեդիսյանը, Էթիեն Կուպելյանը, Ղադի Ռահբանին ներկայացրեցին Ժան-Պիեռ Դելիֆերի գործունեությունը և իրենց միջև հաստատված համագործակցության հուշերը: Միջոցառման հյուրերին ուղղված իր խոսքում Լիբանանում

Շարմազանովը միացավ «Ելքի» բողոքին ընդդեմ կառավարության՝ մարդկանց աշխատավարձ տվեք

Շարմազանովն ասաց՝ «Մենք էլ ենք մտահոգված այդ հարցով: Այսօր ես նիստից հետո կփորձեմ ֆինանսների նախարարից ճշտեմ՝ ո՞րն է պատճառը, որ նախնական պայմանավորվածությունը չեն կատարել, կամ ի՞նչ պետք է անել, որ մարդիկ իրենց աշխատավարձը ստանան»:

 Էլդա Գրինի պատգամը՝ «Եղիր անհատ»

Էլդա Գրինի երազանքը կատարվեց․ տպագրվեց իր վերջին ստեղծագործությունը․ այսօր նրա «Աֆեկտ» դատահոգեբանական գրքի շնորհանդեսն էր։ Հեղինակը գրքում անդրադարձել է ֆիզիոլոգիական և պաթոլոգիական ախտանիշների տարբերությանը, հուզական լարվածության կուտակմանը։ Այն նախատեսված է ոչ միայն իրավաբանների, հոգեբան-փորձագետների համար, այլև նրա, ով փոքր-ինչ հետաքրքրվում է հոգեբանությամբ։ Հայ արձակագրուհի, հոգեբան, դատաբժշկական փորձագետ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլդա Աշոտի Գրինը մի շարք գրքերի,

«Դատարանն այնպիսի դատավարական ընթացակարգ է սահմանել, որ բոլոր նիստերն այսպես կարելի է պռավալ տալ». փաստաբան

«Եթե այսպիսի քաղաքականությունը շարունակվի, նիստերը չեն ավարտվի». Նիկոլայ Բաղդասարյան

ԵԼՔ-ի մեր գործընկերների ներդաշինքային ճգնաժամից ԵԼՔ կա

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին Ճոխ բառապաշար ունենալը գովելի է, բայց պետք է կարենալ գիտակցել բառի արժեքն ու բառերը տեղին օգտագործել։ Մարդիկ պետությունն անվանում են «ստահոդ», բայց նույն պետությունում ապրում են, կուսակցություն բացում, քաղաքական պայքարի մեջ մտնում, մասնակցում ընտրությունների, պատգամավոր դառնում, բանավեճ ծավալում, ասում են այն, ինչ մտքներով անցնում է։ Հիմա

Կբարեկարգվի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքը

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ  քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի շինարարության և բարեկարգման, կոմունալ տնտեսության, բնապահպանության վարչություններին, ինչպես նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է կազմակերպել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները:   Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Գյուղատնտեսությունն անկում է ապրել, ՏԱՑ-ը՝ 8.6 %-ով ավելացել

ԱՎԾ-ն հրապարակել է հունվար-փետրվար ամիսների ընթացիկ-օպերատիվ մակրոտնտեսական ցուցանիշները

Aravot.am-ի լրագրողին չթույլատրեցին լուսաբանել ԱԳՆ-ի դեմ հայցի լսումը

Մարտի 20-ին Վարչական դատարանում կայացավ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ընդդեմ արտաքին գործերի նախարարության հայցով դատական նիստը: Նախագահողն էր Մհեր Պետրոսյանը: Հայցադիմումով նախարարությունից պահանջվում էր տրամադրել տարիներ շարունակ բանակցված եւ 2013 թվականին համաձայնեցվելուց հետո տապալված Հայաստան-ԵՄ ասոցացման ու խորը եւ համապարփակ համաձայնագրի նախագիծը: Դեռեւս 2015թ. «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀՀ վարչական դատարան հայց էր ներկայացրել ընդդեմ արտաքին

Խանութի ցուցափեղկից գողացել են ժամացույցներ 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութի ցուցափեղկից երկու հատ ժամացույց հափշտակած անձի ինքնությունը: Նախնական տվյալներով՝ 2018 թվականի մարտի 6-ին` ժամը 18:47-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևանի Հյուսիսային պողոտայում գործող խանութներից մեկից գաղտնի հափշտակել է տղամարդու երկու ժամացույց՝ պատճառելով

Երջանկության բանաձեւը՝ ըստ պատգամավորների. Պարզվում է՝ Հայաստանը 8 կետով դժբախտացել է 1 տարում

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց, թե ինչ է երջանկությունը, իր կարծիքով. «Ամենամեծ երջանկությունը քաղաքացիների՝ իրենց հայրենիքում ապահով եւ հարգված ապրելու ունակությունն է»: Իսկ Շարմազանովը հակադարձեց՝ «Ամենամեծ երջանկությունն է, որ յուրաքանչյուր մարդ իր խղճի հետ հաշտ ու համերաշխ ապրի»:

«Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել՝ ուսանողի կարիքները բավարարելու, կրթական անհրաժեշտ միջավայր ստեղծելու, ուսանողի լավագույն «ես»-ը պաշտպանելու համար». ԿԳ նախարար

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մասնակցել է Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողական խորհրդի 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Շնորհավորելով բուհի ներկա և նախկին ուսանողներին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ անկախության տարիներին Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանին հաջողվել է պահպանել կենսունակությունը, ապրել ակտիվ ռիթմով ու զարգանալ. «Բուհական կյանքում ամենամեծ դերակատարությունը, վերապահված է Ձեզ, սիրելի՛

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Կորեայի կողմից սիրիահայ փախստականներին աջակցելու պատրաստակամությունը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 20-ին ընդունել է Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Յուն Հո Չժունի գլխավորած պատվիրակությանը եւ Հայաստանում Կորեայի նորանշանակ, արտակարգ եւ լիազոր դեսպան Ու Յուն Գինին: Արա Բաբլոյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին նշանակման կապակցությամբ եւ մաղթել արգասաբեր աշխատանք՝ ի նպաստ երկու ժողովուրդների հարաբերությունների խորացման: Խորհրդարանի ղեկավարը հույս է

«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների նկատմամբ դատարանի կատարած դատավճիռը

«Ժառանգություն» կուսակցության հայտարարություն «Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է Ժիրայր Սեֆիլյանի, Գեւորգ եւ մյուսների նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կատարած դատավճիռը` համարելով այն քաղաքական հաշվեհարդար: Սա Սամվել Բաբայանի եւ մյուս ազատամարտի հերոսների հանդեպ կատարված դատավարության շարունակությունն է: Այս քաղաքական դատավճիռը եւս մեկ անգամ հաստատեց Հայաստանում անկախ դատական համակարգի բացակայությունը:   «Ժառանգություն» կուսակցություն 19 մարտի 2018թ., Երեւան

Я тебе один умный вещь скажу, но только ты не обижайся: сначала подумай, потом говори. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին  Հարգելի խորհրդարան Մեր երկրի անվտանգության ամրապնդումն ու տնտեսական առաջընթացի ապահովումը շարունակում են մնալ իշխանությունների քաղաքական օրակարգի գլխավոր առաջնահերթությունները: Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին, ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև ներքին կայուն միջավայրը նպաստավոր պայմաններ են ստեղծել տնտեսական առաջընթացի համար: Բոլոր խնդիրներով հանդերձ՝ Հայաստանը ԱՊՀ տարածաշրջանում ամենամեծ տնտեսական ակտիվություն ու աճ

Չնայած տեսանյութին՝ Կոստանյանը փորձում է ժխտել, թե ասել է, որ Քոչարյանի խոսքերը հաստատող տեսագրություն կա Մարտի 1-ից

Փաշինյանն էլ հիշեցրեց, որ նման հայտարարություն արել է «Ազատության» հարցազրույցում. «Առավել եւս, եթե հիմա ասում եք, որ չեք ասել նման բան, ուրեմն նախաքննության մարմինը կա՛մ թող ցույց տա այդ տեսագրությունը հանրությանը, որ այ, տեսեք, դուրս են եկել մեքենաների հետեւից, կրակել են, թաքնվել են, կա՛մ Ռոբերտ Քոչարյանին կանչեք հարցաքննության, ուրիշ տարբերակ չկա: Սա շատ պարզ ընտրություն է»:

Ավտովթարի հետևանքով բուժօգնություն են ստանում 8 քաղաքացիներ

ՌԴ Վորոնեժի մարզի Պավլովի շրջանային հիվանդանոցից ստացված տվյալների համաձայն՝ մարտի 20-ի առավոտյան տեղի ունեցած ավտովթարի հետևանքով իրենց մոտ են գտնվում 8 քաղաքացիներ: Նրանցից 3-ը՝ 1.Դավիթ Սարդարյան – 1969թ., 2.Տիգրան Բաբաջանյան – 1972թ., 3.Եղիշե Համբարձումյան – 1982թ., գտնվում են վերակենդանացման, մյուս 5-ը՝ վիրաբուժական բաժանմունքում… 4.Մելիք Հայրապետյան – 1988թ., 5.Արկադի Թադևոսյան – 1974թ., 6.Արմեն Մուրադյան – 1964թ.,

«Կարծում եմ ՝ Հովհաննես Պետրոսյանը 2 ամսից կազատվի բանտից եւ կմեկնի ՀՀ-ից». փաստաբան

Մինչեւ վերջին պահը հավատում էի, որ գոնե այս դատարանում արդարադատությունը կհաղթի, որովհետեւ գոնե Սեֆիլյանի գործով ապացուցվել էր, որ անձանց մի մասն իսկապես կապ չեն ունեցել այս ամենի հետ,-ասում է փաստաբանը

Գերմանիայում աճել են թուրքական կառույցների վրա իրականացվող հարձակումները

2018թ. հունվարից մինչև օրս Գերմանիայի թուրքական կառույցների վրա իրականացվել է 37 հարձակում։ Դրա վերաբերյալ տեղեկատվություն է հրապարակել Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը։ Նշվում է, որ հարձակումներն իրականացվել են այն բանից հետո, երբ Թուրքիայի զինուժն Աֆրինում «Ձիթենու ճյուղ» անվամբ ռազմական գործողություն սկսեց քրդական ուժերի դեմ։ Հավանական է համարվում, որ թուրքական մզկիթների, մշակութային կենտրոնների, ռեստորանների վրա իրականացված այդ

Գեւորգ Կոստանյանը չմեկնաբանեց Սեֆիլյանի գործով վճիռը

«Դա Սերժ Սարգսյանի ստեղծած ստահոդ պետության ստահոդ դատարանի կողմից կայացված ստահոդ վճիռ է», այսպես է բնութագրում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ժիրայր Սեֆիլյանի գործով կայացված վճիռը: Հիշեցնենք՝ այսօր դատարանը վճռել է 10,5 տարի ազատազրկման դատապարտել ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանին: Իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որեւէ

Նոր ձերբակալվածներ ՀԿԳ ավագ քննիչի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ևս երկու անձ է ձերբակալվել ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և դրա դիմաց զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում: Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Շ. Ն.-ն իր որդուն

2017-ին Հայաստանի և Իտալիայի միջև առևտրաշրջանառությունն աճել է 25 տոկոսով. Կարեն Կարապետյանն ընդունել է Իտալիայի դեսպանին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովանի Ռիչուլիին՝ մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին 2013թ. դեկտեմբերից ի վեր կատարած աշխատանքի, հայ-իտալական հարաբերութունների զարգացմանը նպաստելու համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: Վարչապետը բարձր է գնահատել երկու երկրների համագործակցությունը քաղաքական, մշակութային ոլորտներում և կարևորել

«Քոչարյանը թող ասի, որ էդ որոշումը ես միայնակ չեմ արել, կամ ասի, որ միայնակ եմ արել, որովհետեւ ինքը միակ տղամարդն է». Արամ Սարգսյան

Արամ Սարգսյանը հիշեց ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի խոսքերը, որ Հոկտեմբերի 27-ը կարող է դրսի ուժերի կազմակերպածը լինի. «Ասեմ, որ կա նման վարկած: Ասեմ, որ ես, վարչապետ լինելով, կամ վարչապետ լինելուց հետո բազմաթիվ անգամներ այդ մասով հարցաքննվել եմ: Հարցաքննվե՞լ է, արդյոք, Ռոբերտ Քոչարյանը այդ մասով: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պիտի էդ մարդը տա»:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031