Օրվա լրահոսը
«Այո, գնում ենք դեպի ծերացող երկիր». Հովհաննես Սահակյան
Առաջիկա յոթ տարիների ընթացքում կենսաթոշակառուների թիվը միտում ունի աճելու:
Թուրքերը շարունակում են ոգեկոչել Հայոց ցեղասպանությունն իրագործած մարդասպանների հիշատակը. Թուրքիայում կոնֆերանս է կազմակերպվել «Հայկական հարցը և գավառապետ Քեմալ բեյը» թեմայով
Թուրքիայում ապրիլ ամսվան ընդառաջ ավելի հաճախակի են դառնում հակահայկական կոնֆերանսներն ու միջոցառումները: Վերջերս այստեղ կոնֆերանս է կազմակերպվել` «Հայկական հարցը և գավառապետ Քեմալ բեյը» թեմայով: Այդ մասին հաղորդում է Akunq.net–ը` վկայակոչելով թուրքական «Միլիյեթ» պարբերականը: Աղբյուրի համաձայն` կոնֆերանսին ելույթ է ունեցել Իհսան Քուրթը, որն անգամ խուսափել է մինչև իսկ թուրքական պաշտոնական պատմագրության կողմից ընդունված «տեղահանություն» բառից` Հայոց
Ի՞նչն է պատերազմից սարսափելի
«Դրա հանրային պահանջը իհարկե կա, բայց ո՞վ արձագանքի։ Արձագանքող լիներ, նախկինում հազար առիթ է եղել արձագանքելու՝ թե՛ խոսքով, թե՛ գործնական»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Աղայանը` պատասխանելով հարցին` Իլհամ Ալիեւի վերջին ռազմատենչ հայտարարությունները` Երեւանն ու Զանգեզուրը գրավելու մասին, Հայաստանում շատ քննարկվեցին: Ժամանակը չէ՞ հայկական կողմից այնպիսի գործնական արձագանքեն, որ Ալիեւն այլեւս չհամարձակվի անգամ որեւէ
«Կրթության և գիտության նախարարությունը պետք է պատասխան տա». «Ա1+»
Կրթության եւ գիտության նախարարը պետք է արձագանքի տեղի ունեցածին, «Ա1»+ի հարցին ի պատասխան ասել է ԱԺ կրթության և գիտության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը: Խոսքը վերաբերում է Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար եւ ամբիոնի դոցենտ Հովհաննես Խորիկյանի եւ նույն ամբիոնի դասախոս Գագիկ Համբարյանի աշխատանքից ազատվելուն: Պատգամավորներից կազմված խումբը Վարդան
Կբարեկարգվի մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակի այգին
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայցով եղել է Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված այգում, որն առաջիկայում նախատեսվում է վերանորոգել ու բարեկարգել: Ըստ այդմ Երևանի քաղաքապետը տեղում մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ ընդգծելով, որ իրականացվելիք աշխատանքների շրջանակում որպես հիմնական առաջնահերթություն պետք է դիտարկվի հանգստի այս գոտին թե՛ երևանցիների և թե՛ մայրաքաղաքի հյուրերի համար, Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ,
Հայաստանի կառավարությունում պաշտոնյաների հաշվետվությունները չե՞ն կարդում
ԵԱՏՄ-ն բանի պետք չէ-4 Հայաստանի Հանրապետությունում պետական պաշտոնյաները գործուղումների են գնում վարչապետի որոշումներով: Նման ՑԱՆԿԱՑԱԾ որոշման վերջին կետում նշվում է. «Եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը»: Պաշտոնյաներն էլ ներկայացնում են, կառավարության աշխատակազմն էլ հանուն թափանցիկ աշխատաոճի դրանք հրապարակում է Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում կայքում՝ www.e-gov.am: Դատելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կհաստատի վարչապետը. բուռն քննարկումներից հետո ՀՀԿ-ն անդրդվելի մնաց
Այսօր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «Բարձրագույն կրթության մասին» օրենքը եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը: Պատգամավորների կողմից 7 առաջարկ է արվել: Հարցի հիմնական զեկույցող ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը հավաստիացնում է` առաջինից երկրորդ ընթերցում էլի քննարկումներ կլինեն խորհրդարանական ուժերի հետ: Հանձնաժողովում բուռն քննարկման առարկա դարձավ
Մեր կառույցի ռեսուրսները սահմանափակ են և ոչ բոլոր խնդիրներն է հնարավոր սեփական նախաձեռնությամբ բացահայտել. ՏՄՊՊՀ նախագահ
Այսօր, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսներին և ուսանողներին ներկայացրեց վերջին 5 տարիներին ՀՀ Մրցակցային մարմնի կատարած աշխատանքը, երկրի մրցակցային իրավիճակի բարելավման տեմպերն ու զարգացման հեռանկարները: Ծավալուն դասախոսության ընթացքում, ՏՄՊՊՀ նախագահը ներկայացրեց Հանձնաժողովի առաջնահերթություններն ու անդրադարձավ մեր երկրի մրցակցային իրավիճակը բնութագրող միջազգային հեղինակավոր կառույցների գնահատականներին: «Առանձնակի կարևորում
Հրաչ Բերբերյանը գյուղվարկերի մասով Համաշխարհային բանկին առաջարկ ունի
Գյուղացիների 90 տոկոսը գյուղվարկերի տակ «ճռռում» են
«Պոնչոյի գործով» շտապօգնությունը դատարանին խաբել էր, իսկ դատախազին տրամադրել է փաստաթուղթ
Էլեկտրահարող սարքը փորձագետին չի ներկայացվել Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան, ճանաչված դերասան Վահագն Սիմոնյանի՝ «Պոնչոյի» պաշտպան Էդիկ Աղաջանյանը, երբ Երեւանի Կենտրոն նստավայրում տեղեկացավ, որ շտապօգնությունը դատախազին տրամադրել է կանչի մասին կրիչը, դիմեց դատավոր Գագիկ Պողոսյանին, ասելով, թե դատախազը կասկածելի հանգամանքներում է ձեռք բերել այն: Հիշեցնենք, որ 2017թ. ապրիլի 6-ի դատական նիստի ժամանակ որպես վկա դատարան էր
Բելգիական Անտվերպենում պայթյունների հետևանքով ոչնչացվել է 14 ավտոմեքենա
Բելգիայի Անտվերպեն քաղաքում գիշերը երկու պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի մամուլը: Պայթյունների հետևանքով ոչնչացվել է 14 մեքենա, վնասվել են 2 բնակելի տների ճակատային հատվածները: Դեպքը տեղի է ունեցել քաղաքի Դերն կոմունայում: Ոստիկանները կարծում են, որ պայթյուններն ունեն քրեական բնույթ: Հինգշաբթի նմանատիպ միջադեպ էր տեղի ունեցել երկրի հարավում, երբ այրել
Ի՞նչ է կատարվում մարզերի դպրոցներում: Հերթական ահազանգը Արմավիրի մարզի Դողս գյուղի դպրոցի մասին
Արմավիրի մարզի Դողս գյուղի նախկին բնակչուհուց ստացել եմ մի նամակ, որը թե՛ հպարտության զգացում, թե՛ զայրույթի ալիք է բարձրացրել մեջս: Հպարտ եմ զգում նամակագրի քաղաքացիական կերպարի ու պատասխանատվության շատ բարձր զգացման, մեր հասարակության մեջ այսպիսի ՔԱՂԱՔԱՑԻ ունենալու համար, սակայն ինձ զայրացրել է Դողս գյուղի դպրոցի մասին իր նկարագրածը: Աննշան փոփոխությամբ հրապարակում եմ այդ նամակը, որով
«ՀԱՊԿ ԽՎ-ն պարտավոր է խիստ դատապարտել Ադրբեջանի քաղաքականությունը». Էդուարդ Շարմազանով
Սանկտ Պետերբուրգում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մարտի 16-ին Տավրիդյան պալատում հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ: Կողմերը կարեւորել են ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների համագործակցության ամրապնդումը, անդրադարձել նաեւ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա հակամարտություններին: ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորումը: «Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական հայտարարություններն ու գործողությունները
«Պարոն Շարմազանովին պետք է մի պարզ հարց տալ, եթե իշխանափոխություն տեղի է ունենում ընտրությունների միջոցով, ինչո՞ւ մինչև հիմա իշխանափոխություն տեղի չի ունեցել Հայաստանում». ԱԺ նախկին փոխնախագահ
Պետրոս Մակեյանը կոչ արեց ապրիլի 9-17-ը թողնել ինտերնետը, սոցցանցերը և դուրս գալ հրապարակ
ԵՄ-ի միջոցառումն աջակցելու է Հայաստանում զբոսաշրջության զարգացման նորարարական գաղափարներին
Հայաստանում զբոսաշրջության զարգացման շուրջ նորարարական գաղափարները կլինեն ապրիլի 7-ից 8-ը Վանաձոր քաղաքում անցկացվելիք հաքաթոնի առանցքում: «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում կազմակերպված միջոցառման նպատակն է ներգրավել նորարարական լուծումներ և ծառայություններ` Լոռու մարզում և Վանաձոր քաղաքում զբոսաշրջության ոլորտը խթանելու նպատակով, որն այստեղ տնտեսության առաջնային ճյուղ է համարվում: Դիմել կարող են բոլոր նրանք,
Օպերային տենորը՝ իր արտասահմանյան խիտ գրաֆիկի եւ երեւանյան «լռության» մասին
Երիտասարդ օպերային տենոր Տիգրան Օհանյանին հատուկ ներկայացնելու հարկ չկա: Եվ սա այն դեպքում, երբ 2016թ. մոսկովյան «Կուլտուրա» TV-ով մեծ հեղինակություն ու լսարան ունեցող «Բոլշայա օպերա» մրցույթից հետո, որտեղ նա հաղթող ճանաչվեց, երիտասարդ վոկալիստին մինչ օրս չենք հանդիպում երեւանյան ոչ մի բեմում: Այս փաստը հուզում է ոչ միայն մասնագետներին, այլեւ հանդիսատեսին: Օրինակ, օրերս երեւանյան սրճարաններից մեկում
Գնային առաջարկ ներկայացնելու հրավեր
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան եւ իրավասու կազմակերպություններին ներկայացնելու գնային առաջարկ՝ ներառյալ հարկերը, կահույքի մատակարարման համար: Պահանջներ` 1. Գնային առաջարկի հետ մեկտեղ պետք է ներկայացնել տեղեկատվություն նախկինում կատարած պայմանագրերի վերաբերյալ, կատալոգները եւ այլ տպագրական նյութեր առաջարկվող կահույքի վերաբերյալ։ 2. Առաջարկվող կահույքը պետք է պատրաստված լինի գործող պետական ստանդարտներին, տեխնիկական շահագործման, առողջության, անվտանգության, սանիտարական կանոններին
«Լոռու ՃՇՇ» ՓԲԸ-ն քաղաքացուն պարտք է ավելի քան 1 միլիոն դրամ
Վանաձորցի Խաչիկ Ափոյանը երկար տարիներ աշխատել է «Լոռու ՃՇՇ» ընկերությունում: Ընտանիքը պահելու համար հոր հետ նույն ընկերությունում են աշխատել նաեւ Խաչիկի 2 տղաները: Սակայն ընկերությունը 2015 թվականից ընտանիքին չի վճարել 1 միլիոն դրամից ավելի գումար. «Մեր անձնական մեքենան էլ է վարձակալել: 2015 թվականից մի ամիս, 2016 թվականից՝ 8 ամիս մեզ գումար չի վճարել»,- դժգոհում է
Վարչատարածքային բարեփոխումները Հայաստանում թևակոխում են ավարտական փուլ
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ներկա է գտնվել Երևանում մարտի 15-16-ն անցկացվող ԵՄ Արևելյան գործընկերության «Ժողովրդավարություն, լավ կառավարում և կայունություն» առաջին թեմատիկ պլատֆորմի «Հանրային կառավարման բարեփոխումներ» պանելի 14-րդ նիստին։ Ողջունելով պլատֆորմի մասնակիցներին` փոխնախարարը ներկայացրել է Հայաստանում իրականացվող վարչատարածքային բարեփոխումների փուլերը, դրանց արդյունքում խոշորացված համայնքների քանակը, աշխարհագրությունը և կառուցվածքները, միջազգային
Նորքի զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանին հորդորում են անհապաղ ազատ արձակել, նա անվրդով խաչբառ է լրացնում դատարանում
Արթուր Վարդանյանի պաշտպան Սիրանույշ Աղվանյանը միջնորդություն ներկայացրեց՝ անհապաղ ազատ արձակել Արթուր Վարդանյանին, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:
Առավոտից Ֆիրդուսում անորոշ վիճակ է. «Ա1+»
Այսօր վաղ առավոտից Ֆիրդուսի շուկա են ժամանել բանվորներ, որոնք իրենց հետ բերել են շինություն քանդող տեխնիկա։ Սա խիստ մտահոգել է տեղի բնակիչներին ու առևտրականներին։ Տեխնիկան բանվորներն առայժմ գործի չեն գցել, որովհետև չգիտեն, թե կոնկրետ ինչ պիտի քանդեն։ Տեղում կան նաև մեկ տասնյակի չափ ոստիկաններ, որոնք նույնպես սպասողական վիճակում են։ «Անցած անգամ էլ եկան քանդեցին փողոցը,
Սեյրան Նիկողոսյան. «Հրաձիգներից ոմանց մոտ լճացում է»
Անցած շաբաթ Երեւանում կայացած գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունում հայտնի դարձան չորս մրցաձեւերի հանրապետության տղամարդկանց եւ կանանց չեմպիոններն ու մրցանակակիրները: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանն այնքան էլ գոհ չէ մեծահասակների մասնակցությունից եւ ցույց տված արդյունքներից: «Օդամղիչ հրացան եւ օդամղիչ ատրճանակ վարժություններում մեծահասակների ցուցադրած արդյունքներից գոհ չեմ: Շատերի մոտ մի տեսակ լճացում եմ նկատում՝
Կապիտալի արտահոսքը մտահոգիչ է դառնում. «Հայոց Աշխարհ»
Տարեսկզբին ֆիզիկական անձինք Հայաստանից Ռուսաստան են փոխանցել ավելի քան 28 մլն դոլար։ Նախորդ տարվա համեմատ այս ուղղությամբ ելքերն ավելացել են գրեթե 11,7 միլիոնով։ Աճը գերազանցում է 70 տոկոսը։ Հայաստանից Միացյալ Նահանգներ կատարված փոխանցումներն ավելացել են ավելի քան 2,2 անգամ։ Ընդամենը մեկ տարի առաջ դրանք կազմում էին 5,7 մլն դոլար։ Մինչդեռ ընթացիկ տարեսկզբին հասել են 13,6
Ինչո՞ւ Սեֆիլյանի մտադրությունը՝ զորամասի եւ հեռուստաաշտարակի վրա գրոհը չի իրագործվել
Ըստ գործի նյութերի՝ Սեֆիլյանը Հովհաննես Պետրոսյանին հանձնարարել է ուսումնասիրել մեկ զորամաս, ինչի նպատակով Պետրոսյանը դիմել է սպա Սմբատ Գալոյանին, ապա հրաժարվել Սեֆիլյանի մտադրությունը կյանքի կոչելուց
Ավստրալիայում գտնվող՝ Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 15-ին այցելել է Նոր Հարավային Ուելսի խորհրդարան
Սփյուռքահայ գործարարները Ա. Հարությունյանին են հղել ներկայացված ծրագրերի հետ կապված մի շարք հարցեր՝ ստանալով սպառիչ պատասխաններ: Հանդիպման վերջում որոշ գործարարներ հայտնել են ԱՐԻ-ի բաժնետեր դառնալու իրենց ցանկության մասին:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մարտի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, 17-ի ցերեկը՝ Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 16-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 18-20-ը կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում
«Կալանք կիրառվեց, որ նրանց մեջ սպանվի հայրենիքը, ըմբոստ ոգին եւ դա մեսիջ լինի ըմբոստ քաղաքացիներին». Նորքի զինված խմբի գործ
Ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանն ասաց. «Էս շինծու գործը ե՞րբ պիտի վերանա, մենք այստեղ բոլորս էդ շինծու գործի զոհերն ենք: Մարդիկ կան նույն մեղադրանքով, որոնք դուրսն են, իսկ էն ազատամարտիկ տղերքը, ովքեր կյանք են տվել, էսօր գտնվում են զնդանների մեջ: Վերջապես արդարադատություն պե՞տք է կայանա»:
Ստեղծված պայմաններում Կարեն Կարապետյանը շեշտը դնում է գործող կառավարության արդյունավետությունն անընդհատ մատնանշելու վրա. «Իրատես»
Հանրապետականների շրջանակներում ակնկալում են, որ Սերժ Սարգսյանի առաջադրումը ՀՀԿ վերին ատյաններում կիրականացվի հենց Կարեն Կարապետյանի կողմից։ Նա էլ վերջ կդնի բոլոր հարցերին՝ առաջադրելով Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ ՀՀԿ-ում հույս ունեն, որ այս ակցիան կլինի նոր պայմանավորվածությունների շրջանակներում, ընդ որում` չի բացառվում, որ այդ արարողությունը քարոզչամիջոցներով ներկայացվի հանրությանը։ Այսպիսով, հանրապետական կուսակցությանը, չունենալով հանրության վստահությունը վայելող, չվարկաբեկված ռեսուրս,
Որն է մեր ազգային ավանդույթների ու սովորույթների գլխավոր նպատակը
Բոլոր ավանդույթների ու սովորույթների նպատակը մարդուն փոխելն է, նրա մեջ որոշակի վարքագիծ ու մտածողություն ձեւավորելն է: Բարի սովորությունների նպատակը մարդուն ավելի լավը դարձնելն է, իսկ չար սովորությունների նպատակը մարդուն կործանելն է: Ողջույն, սիրելի բարեկամներ: Մի քանի օր առաջ ընկերներից մեկը մի հարց տվեց ժողովրդական մի սովորության մասին, թե ինչպես է այն անելու կարգը: Մենք խոսեցինք,


















































