Օրվա լրահոսը
Նրանք, ովքեր կանգնած էին Հայաստանի անկախության, Արցախյան պատերազմի ակունքներում, այսօր կա՛մ չկան, կա՛մ կյանքի լուսանցքում են. «Հայկական ժամանակ»
Արցախյան պայքարը սեփականաշնորհված է. հազարավոր զոհերի գնով ձեռք բերված պայմանական հաղթանակը, ճշգրիտ լինենք՝ հրադադարը, այսօր արդեն վերագրվում է Սերժ Սարգսյանին։ Մինչեւ հոկտեմբերի 27-ը պատերազմի հաղթանակի տերը Վազգեն Սարգսյանն էր։ Եվ ոչ ոք չէր համարձակվի վիճարկել այդ փաստը, թանկ կարժենար։ Երբ Պաշտպանության նախարարի պաշտոնում առաջադրվեց Վիգեն Սարգսյանը, ԱԺ-ում պատգամավորներից մեկը իր ելույթում այնքան ոգեւորվեց, որ Վիգեն
Երբ Գարեգին Բ-ի եղբայրը ծափահարում է ռուսական զենքին. «Հրապարակ»
Երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացրեց իր մարտիմեկյան ուղերձը Դաշնային խորհրդին, որի ընթացքում ներկայացվեցին նաեւ ռուսական զինանոցի նորույթ հանդիսացող սպառազինությունները, որոնց մեջ՝ նաեւ զանգվածային ոչնչացման զինատեսակներ, Ֆեյսբուքի հայկական սեգմենտում նույնպես քիչ չէին այն մարդիկ, որոնք ոչ պակաս, քան ռուսները կամ գուցե թե նրանցից առավել, հրճվեցին ռուսական զենքի հաջողություններով։ Թեեւ դժվար է ասել, թե այդ հզոր
Վերաիմաստավորման եւ վերաարժեւորման փուլ հայ-վրացական հարաբերություններում
Պաշտոնական Թբիլիսին վստահեցնում է, որ ՀՀ հնարավորությունները Վրաստանի կողմից կօգտագործվեն Հայ-վրացական տնտեսական հարաբերություններում առաջընթաց կա Մարտի 2-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ բավական պատկառելի պատվիրակության կազմով: Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում էին առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Դիմիտրի Կումսիշվիլին, փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, պաշտպանության նախարար Լեւան Իզորիան, ֆինանսների նախարար Մամուկա
Դեղատների վահանակները կանաչ լույս են վառում վարորդների առաջ. «Հայոց Աշխարհ»
Օրերս քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուների ուշադրությունը հրավիրեց խաչմերուկներին մոտ գտնվող դեղատների կանաչ լուսավորությամբ ցուցանակներին, ասելով, թե կանաչ լույսը հատկապես երեկոյան եւ գիշերային ժամերին թյուրիմացության մեջ է գցում վարորդներին, շեղում ուշադրությունը լուսացույցից՝ ստիպելով ակամայից խախտել ճանապարհային կանոնները: Քաղաքապետը վարորդների դժգոհությունը հիմնավոր է համարել եւ իրավասուներին հանձնարարել ճանապարհային ոստիկանության հետ համագործակցելով
Քաղաքապետը «կոպեկներով» համայնքային հողեր է բաշխում
Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ Բանգլադեշում, համայնքային հողերը քաղաքապետարանը, կարելի է ասել, նվիրում է: Այս թաղամասի Անդրանիկի փողոցում անգամ մայթերն են «զավթում», գազոնների ու կանաչ տարածքների հաշվին շինություններ են կառուցում: Բնակիչները դժգոհում են՝ առանց այն էլ այս թաղում կանաչ տարածքներն ու ծառերը քիչ են, հիմա էլ անխնա շինարարություն են անում, փոխանակ կանաչ տարածքներն ընդլայնեն: Քաղաքապետը Անդրանիկի 79/6
Արցախի անկախության ճանաչման գործընթացը ճիշտ ուղղությամբ է ընթանում. «Հրապարակ»
Բաքվում շատ տաքգլուխներ, սկսած նախագահ Ալիեւից ու վերջացրած նրա տիկնոջով, շատ անհանգիստ են այս օրերին եւ ակնդետ հետեւում են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ամերիկյան այցին, որի կիզակետը, անշուշտ, լինելու է այսօր նրա ընդունելությունը Կոնգրեսում: Ինչպիսին կլինեն այցի արդյունքները՝ առայժմ դժվար է ասել: Չի բացառվում ոչինչ, ընդհուպ Արցախի անկախության ճանաչումը կամ դրա նախադրյալների առկայության մասին
Կանխվել է նախապես ծրագրված և նախապատրաստված փախուստի փորձ քրեակատարողական հիմնարկից
Մարտի 13-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները իրացնելով օպերատիվ տվյալները կանխել են նախապես ծրագրված և նախապատրաստված փախուստի փորձ: Քրեակատարողական հիմնարկի N մասնաշենքի երկրորդ հարկի խցերից մեկում պատիժը կրող երկու դատապարտված անձինք խցի ճաղավանդակը կտրելու միջոցով փորձել են դիմել փախուստի: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին
Միջազգային իրավունքի մասնագետը հաստատում է Արցախի ինքնորոշման իրավունքը
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր 2018 թ. փետրվարի 27-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդարանում անցկացվեց հանրային քննարկում Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ: Այն կազմակերպել էին Եվրախորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազին (Կանաչներ/ԵԱԴ) և Լարս Ադակտուսոնը (ԵԺԿ), Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի, Թուֆենկյան հիմնադրամի և ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի հետ համատեղ: Հանրային քննարկման բանախոսներն էին՝
Երբ շարունակ ինքդ քե´զ ես պարտվում….
Մի քանի տարի առաջ էր… Հանրային հանդիպումներից մեկի ժամանակ, երբ ելույթ ունեցողը, Հայաստանում մնալու կարեւոր փաստարկներից մեկն էլ երիտասարդներին դիմելով դիտարկեց մեր «տատեր- պապերի գերեզմանները» (բանախոսը մինչ այդ անդրադարձել էր իր իսկ ձեւակերպմամբ` «մեր նախնինների հերոսական անցյալին»), վերջին շարքերում նստած երիտասարդներից մեկը տեղից գրեթե բղավեց` «Ձեզ չի՞ թվում, որ այս պահին զբաղված եք ընդամենը հայրենասիրական
«Փաստաբանական մասնագիտությունը վտանգված է Հայաստանում»
«Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների փաստաբանների և իրավաբանների միությունների առջև ծառացած մարտահրավերները և հնարավորությունները» խորագրով համաժողովի շրջանակներում փաստաբան Վահե Գրիգորյանի հայտարարությունը Հայաստանյան փաստաբանության անկախության խնդիրների վերաբերյալ [1] Հարգելի տիկնայք և պարոնայք, Ես ցանկանում եմ ժամանակի խնայողության և կարևորի վրա կենտրոնանալու հրամայականի բերումով անտեսել և բաց թողնել այսօրվա միջոցառման կազմակերպական որոշ հարցերի և դրանում հատկապես ՓՊ նախագահի
Մշակվել են հստակ իրավական չափանիշներ քրեակատարողական հիմնարկ լրագրողի մուտքի հարցի վերաբերյալ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի իրավական չափանիշները քրեակատարողական հիմնարկ լրագրողի մուտքի իրավունքի և այդ առնչությամբ պետական իրավասու մարմնի պարտականության վերաբերյալ Ազատությունից զրկման վայր, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկ լրագրողի մուտքի իրավունքի և պետական իրավասու մարմնի կողմից լրագրողի մուտքի թույլտվության կամ մերժման հարցերի իրավական ուսումնասիրության արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել են հստակ իրավական չափանիշներ, որոնք, Պաշտպանի համոզմամբ, պետք
Գրեմմիի, Էմմիի, Կաննի Classical Award մրցանակակիր, հանրահռչակ դիրիժոր Էնթոնի Վիթն առաջին անգամ կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը
Մաեստրո Վիթը Հայաստան է ժամանել մարտի 10-ին:
Կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու կասկածանքով ձերբակալվել են մաքսային տեսուչներ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և նրանց կաշառք տալու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են կաշառքի դիմաց Վրաստանից տարբեր ապրանքների անօրինական ներկրումների դեպքեր: Այսպես, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ոստիկանության համապատասխան
Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին հայ-շվեդական համագործակցության սերտացման շուրջ
Հայաստանի արտգործնախարարի և Շվեդիայի խորհրդարանի նախագահի հանդիպումը Մարտի 13-ին պաշտոնական այցով Շվեդիայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Շվեդիայի խորհրդարանի նախագահ Ուրբան Ահլինին և Ռիկսդագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է խորհրդարանական դիվանագիտությունը` որպես երկրների միջև համագործակցության գործուն ձևաչափ, և այդ տեսանկյունից երկու երկրների օրենսդրական մարմինների ակտիվ
Բակո Սահակյանը կարեւորել է ԱՄՆ-ի հետ փոխգործակցության ընդլայնումն ու խորացումը
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 13-ին այցելել է Վաշինգտոնում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն եւ հանդիպում ունեցել աշխատակիցների հետ։ Հանդիպմանը քննարկել են կառույցի աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր։ Նախագահը կարեւորել է ԱՄՆ-ի հետ փոխգործակցության ընդլայնումն ու խորացումը` ընդգծելով, որ դրա համար ներկայացուցչությունը պետք է շարունակի իրականացնել ամենօրյա արհեստավարժ աշխատանք եւ կոնկրետ հանձնարարականներ տվել այդ ուղղությամբ։ ԱՐՑԱԽԻ
Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել ԵԱՀԿ դիտարկման անցկացմանը
Մարտի 15-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արևելք։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ինչպես
Սպիտակի և Սևանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սպիտակի և Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 30-50 մետր: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Թրամփին առավել համապատասխան
ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ռեքս Թիլերսոնին Մայք Պոմպեոյով փոխարինելը աշխարհի մասշտաբով կբերի որոշակի եւ, վախենամ, ոչ դրական փոփոխությունների: Թիլերսոնը թեեւ մասնագիտությամբ դիվանագետ չէ (ինչպես եւ Պոմպեոն), բայց զուսպ, հավասարակշռված մարդ է, եւ որպես բիզնեսմեն բանակցելու հրաշալի փորձ ունի: Այդ մակարդակում աշխատող բիզնես կառավարիչները գիտեն, որ ցանկացած, անգամ մրցակից գործընկերոջ հետ պետք է խոսել հարգալից՝ բոլոր դեպքերում
«Եթե մենք պետք է պահպանենք, այն ինչը կա՝ առանց զարգացնելու, չեմ կարծում, որ դա պահպանել է». Ազգայինի պահպանության մասին խոսում են մասնագետները
«Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանի կարծիքով օր-օրի մեծանում է մարդկանց հետաքրքրվածությունը ազգային հագուստի ու ազգային նախշերի նկատմամբ: Նրա խոսքով այսօր շատ են մարդիկ, որոնք զբաղվում են հայկական ապրանքների արտադրությամբ: Շատերն էլ առօրյա հագուստի մեջ են փորձում են օգտագործել ազգային տարրեր պարունակով նախշեր ու աքսեսուարներ. «Քանի որ ես դասավանդում եմ մոդելավորում առարկան եւ տարբեր
«Ցուցարարները, չգիտեմ, ինչու էին ուզում միանալ ՊՊԾ գնդին». Անդրիաս Ղուկասյանի գործով տուժող
«Բանակցում էին, որ շղթան բացենք, որ միանան». ոստիկան
Հերթական բախում պատգամավորների միջև Թուրքիայի խորհրդարանում. «Ամերիկայի ձայն»
Թուրքիայի խորհրդարանում ընդունվեց ընտրական կարգերի մասին նոր օրենք, որը քննադատության է արժանացել ընդդիմության կողմից: Խորհրդարանում դրա ընդունումից հետո գրանցվեցին բախումներ։ Թուրքիայի խորհրդարանն ընդունել է ընտրությունների կարգի վերաբերյալ մի օրինագիծ, որը խիստ քննադատության է ենթարկվել ընդդիմության կողմից: Օրինագծի հակառակորդները կարծում են , որ այս փոփոխությունները կնպաստեն ընտրակեղծիքների տարածմանն ու ընտրությունների արդար ընթացքի խափանմանը: Խորհրդարանում բախում է
«Օրինագծում ավելացել է շատ վտանգավոր մի կետ». Անահիտ Բախշյան. «Ա1+»
«Քննարկվեց մի տարբերակ, սակայն Կառավարություն գնաց մեկ այլ տարբերակ: Կառավարություն գնացած տարբերակի մեջ ավելացել է մի շատ վտանգավոր կետ: Ըստ դրա՝ ԲՈՒՀ-ի կառավարման խորհրդի կազմը պիտի հաստատվի վարչապետի կողմից»,- «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին այսօր «Հայելի» ակումբում նշեց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը: Ըստ փորձագետի՝ այս նախագծով չի լուծվի ԲՈՒՀ-երի ապաքաղաքականացման խնդիրը: Դասախոս Արևիկ
Ծանրամարտի աշխարհի ներկայիս փոխչեմպիոն մարզուհին չորս տարի առաջ տղամարդ էր
Անահայմում անցկացված ծանրամարտի 2017 թվականի աշխարհի առաջնության կանանց պայքարում արծաթե մեդալ նվաճել է Նոր Զելանդիան ներկայացրած Լորել Հաբբարդը: Սակայն ԶԼՄ-ները տեղեկացնում են, թե նա ընդամենը չորս տարի առաջ տղամարդ էր՝ Գեվին Հաբբարդ անունով: Ընդ որում, երբ դեռ Գեվին էր, նրա հետ լուրջ հույսեր էին կապվում: Գեվին Հաբբարդը նույնիսկ Նոր Զելանդիայի ռեկորդ է սահմանել երկամարտի 300
Լրիվ այլ Գյումրի՝ տնակում ծնված ու մեծացած 14-ամյա տղայի աչքերով (Ֆոտոշարք, տեսանյութ)
Գյումրու ամենաաղքատ ու մռայլ տնակային թաղամասում՝ «Ֆանտաններում», հայտնի գեղանկարիչ Սամվել Գալստյանի արհեստանոցում սովորող 14-ամյա Մկրտիչ Պետրոսյանն իր քաղաքն այլ գույներով է տեսնում՝ պայծառ, վառվռուն։ Նրա նկարներում Գյումրին փթթում է, նույնիսկ տնակներն են գունազարդ․ մի տեսակ ուրախ տրամադրություն են ստեղծում։ Բուսաբանական այգու տնակներից մեկում ծնված ու մեծացած տղան ցանկալին որպես իրականություն է ներկայացնում, իր տնակային թաղամասը
Եվրոպայի «հիվանդ մարդը» կրկին հիվանդացել է
Լիբերալ-դեմոկրատիան, ըստ մի շարք քաղաքագետների, իր պատմության մեջ երրորդ ճգնաժամն է ապրում, եւ այդ ճգնաժամը ոչ այնքան տնտեսական է, որքան բարոյական: Այն աստիճանի, որ թերահավատ եւ ծանծաղամիտ, ինչպես նաեւ թերուս եւ բարդույթավորված առաջնորդներին հնարավորություն է տալիս իրենց նախապաշարված հասարակություններին համոզել, որ լիբերալ-դեմոկրատիան այլեւս մեռած է, եւ դրա փոխարեն եկել են նրանք՝ անփոխարինելիները: Նրանց ընդունված է
Մասնագետները՝ Լեւոն Արոնյանի մասին. «Հավակնորդների մրցաշարում ամեն ինչ դեռ առջեւում է»
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը, գրոսմայստեր Լեւոն Արոնյանի մարզիչ, Աշոտ Նադանյանը, Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը խոսեցին Բեռլինում մեկնարկած հավակնորդների մրցաշարի երեք տուրերում Լեւոն Արոնյանի մրցելույթի եւ մրցաշարում հայ շախմատիստի հնարավորությունների մասին: Միքայել Անդրիասյանը նշեց, որ մրցաշարն, իր կարեւորությամբ, զիջում է միայն աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտին: «Մրցաշարի
Տանկային վարժանքներ Արցախի ՊԲ-ի զորավարժարաններում
2018թ. պատրաստության պլանի համաձայն՝ ՊԲ-ի զորավարժարաններում մարտի 12-ից մեկնարկել են տանկային վարժանքներ, որոնք նպատակ ունեն ուսուցանել անձնակազմին գործնականում կիրառելու տեսական գիտելիքները, կատարելագործել նրանց մասնագիտական ունակությունները և բարձրացնել մարտական խնդիրների կատարման ընթացքում ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունները: Մարզումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու կրակի վարման ձևերին ու մեթոդներին, մարտական իրադրությանը համապատասխան պայմանական հակառակորդի նշանակետերի խոցման առանձնահատկություններին: ԱՀ
Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու հիմքեր չկան. «Ազատություն»
«Մարտի 1»-ի գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու վերաբերյալ նախաքննության մարմնին ցուցում տալու հիմքեր չկան: Այս մասին հաղորդեցին Հայաստանի գլխավոր դատախազությունից՝ պատասխանելով «Ազատության» հարցմանը, թե պատրաստվում ե՞ն արդյոք երկրորդ նախագահին կանչել հարցաքննության, ինչի համար գլխավոր դատախազին դիմել էր Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Նիկոլ Փաշինյանի դիմումին ընթացք տալու վերաբերյալ. Նիկոլ Փաշինյանի կողմից
Որոշվել են գնդակային հրաձգության Հայաստանի չեմպիոնները
Երեւանում ավարտվել է գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Հրաձիգները երկու օր մրցել են օդամղիչ հրացան, օդամղիչ ատրճանակ, վազող թիրախ՝ նորմալ եւ խառը վազք վարժություններում: Հայաստանի չեմպիոններ ու մրցանակակիրներ դարձել են. Օդամղիչ հրացան տղամարդիկ. Հայկ Բաբայան, Սուրեն Բերյան, Հրաչիկ Բաբայան: Օդամղիչ հրացան կանայք. Մարիամ Միքայելյան, Ալլա Պողոսյան, Անուշ Նալբանդյան: Վազող թիրախ՝ նորմալ վազք. տղամարդիկ. Հովհաննես Մարգարյան,


















































