Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությունն Ադրբեջանում քննարկել է Արցախի հարցը

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգ Ծերեթելլի գլխավորած պատվիրակությունն այսօր Ադրբեջանի գործընկերների հետ քննարկել է այդ երկրում սպասվող նախագահական ընտրությունները և տնտեսական ու ժողովրդավարական բարեփոխումների հարցը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը կամուրջ կարող է լինել ԵԱՀԿ տարածությունում երկխոսության և համագործակցության համար: ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությունը հիշեցրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով շարունակվող մարդկային կորուստների մասին և կողմերին կոչ արել

Ժամանակն է, որ աշխարհը ճանաչի Արցախը. Ջոն Էվանսի հոդվածը The National Interest-ում

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը ծավալուն հոդված է հրապարակել ամերիկյան հեղինակավոր The National Interest պարբերականում: «Կանտեսի՞ արդյոք Թրամթը Լեռնային Ղարաբաղի նախագահի այցը » վերտառությամբ հոդվածում Էվանսը աշխարհին հիշեցնում է, որ եկել է ժամանակը՝ ճանաչելու Արցախի անկախությունը:

Երեւանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը պարտությունով մեկնարկեց միջազգային մրցաշարում

Այսօր ԿԱ ՊԵԿ մարզահամալիրում (նախկին «Միկա» մարզահլիճում) մեկնարկեց «Երեւան-2800» բասկետբոլի միջազգային մրցաշարը, որին մասնակցում է չորս թիմ: Երեւանի «Ուրարտուն», Իրանի «Արարատը», Մոսկվայի «Գազպրոմ Մոսկովսկին» եւ Թբիլիսիի Հյունդային: Առաջին խաղում Վրաստանի թիմը 106:65 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ: Երեւանի «Ուրարտուն» անհաջող մեկնարկեց մոսկովյան ակումբի հետ խաղում՝ զիջելով 65:93 հաշվով (15:18, 9:25, 26:28, 15:22): Խաղի ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց հյուրերից Սերգեյ Բիկովը (22 միավոր): «Ուրարտուի» կազմում ամենից շատ միավոր վաստակեց Էդգար Բաբայանը (20 միավոր):

Թուրքական քաղաքի փողոցներն անվանակոչվում են Աֆրինում կիրառվող թուրքական զինատեսակների անունով

Թուրքիայի Քարաբյութ նահանգի Սաֆրանբոլու զբոսաշրջային կենտրոնի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել քաղաքի փողոցներն ու պողոտաները անվանափոխել Աֆրինում տեղի ունեցող ռազմական գործողություններում օգտագործվող զենքերի անուններով: Անվանափոխությունների գործընթացն արդեն սկսված է: Ըստ այդմ՝ քաղաքի փողոցներն ու պողոտաները վերանվանվում են թուրքական արտադրության «Աթաք» ռազմական ուղղաթիռի, «Ջիրիթ» հրթիռի, «Ալթայ» տանկի ու «Անկա» անօդաչու թռչող սարքերի ու այլ զինատեսակներ անուններով:

Զարուհի Փոստանջյանն ապրիլի 10-ին քաղաքական իրադարձություններից ելնելով շատ զբաղված է լինելու

2017 թվականի մայիսի 14-ին Երեւանի ավագանու ընտրությունների օրը Երեւանի Ավան վարչական շրջանի Աճառյան 39/1 հասցեում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր եւ Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի եւ նրա դուստր ու վստահված անձ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ տեղի ունեցած բռնությունների դեպքով հարուցված քրեական գործը կարճվել էր, չնայած Զարուհի Փոստանջյանն ու Լիլիթ Դրամփյանը ճանաչվել են տուժող:

Ադրբեջանցիները փոխել են զորավարժությունների սցենարը. վերլուծաբան

Մարտի 12-17-ը Ադրբեջանի զինված ուժերը կանցկացնեն հակահարձակվողական վարժանքներ

Շքեղ «Համերներից» Գյումրու ամենացեխոտ փողոցը. համացանցը գրաված 14-ամյա Հոբի աշխատանքները (Ֆոտոշարք)

Գյումրեցի 14-ամյա Հոբ Ղազարյանի նկարները գերել են համացանցի օգտատերերին. նրանով հետաքրքրված են Վեհափառը, արտերկրից հայտնի արվեստագետներ: Հոբ Ղազարյանը բնակվում է Գյումրու ամենացեխոտ տնակային թաղամասերից մեկում՝ «Ֆանտաններում», Սավոյան փողոցում: Հոբը Ղազարյանների ավագ որդին է, նրանք ունեն 7 զավակներ՝ 4 տղա և 3 աղջիկ: Ծնողները վստահ են, որ իրենց երեխաները լավ մարդիկ կդառնան՝ աստվածավախ ու մարդասեր: Նրանք

Կարեն Կարապետյանը և Արամ Ա Կաթողիկոսը քննարկել են Հայաստանի զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինին

ՀՀ վարչապետն ու Լիբանանի խորհրդարանի նախագահը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսությունը

Լիբանան պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Լիբանանի խորհրդարանի նախագահին ջերմ ընդունելության համար և փոխանցել ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ջերմ ողջույնները: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանի և Լիբանանի քաղաքական հարաբերությունները շարունակում են մնալ բարեկամական, եղբայրական, և դա պայմանավորված է պատմական

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը նոր անդամներ և նախագահ ընտրեց

Մարտի 12-ին տեղի ունեցավ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը։ Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր Կոալիցիայի  կառավարման խորհրդի նոր նախագահի ընտրությանը։ Կառավարման խորհրդի անդամների կողմից ներկայացվեց ներկայիս նախագահ Թևան Պողոսյանի թեկնածությունը և  միաձայն քվեարկության արդյունքում նա վերընտրվեց այս պաշտոնում: Քննարկվեց նաև Կոալիցիայի նոր անդամների ընտրության հարցը։ «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ–ն, «Քաղաքաշինություն

Մեղրու ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Մեղրու ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության  լրատվական ծառայություն 

«Ապրանքը լճացել է, տոնավաճառներում դատարկություն է». Գագիկ Դանիելյան

«Չկա թանկացում, թանկացել է միայն Թուրքիայից բերվող ապրանքները». Դանիելյան

Արիֆ Յունուսով. «Քչերը հասկացան Երեւանի մասին Իլհամ Ալիեւի հայտարարության իրական շարժառիթը». «Հետք»

Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվելու են 2018 թ. ապրիլի 11-ին, ավանդական հոկտեմբերի փոխարեն։ Այս պահի դրությամբ կան 15 առաջադրված  թեկնածուներ։  Թե ի՞նչ խորքային տարբերանշաններ ունեն այս ընտրությունները, ի՞նչն էր ժամկետը վեց ամսով առաջ տալու շարժառիթը, Իլհամ Ալիեւի անկասկած վերընտրման հեռանկարի պարագայում  ներիշխանական ի՞նչ կատաղի պայքար կա երկրում, ի՞նչ  սպասելիքներ ունի երկրի ներսում ու դրսում ապրող ադրբեջանական

«Հայաստանն արդեն իսկ ճիշտ ճանապարհի վրա է». ԱՄՀ գործադիր տնօրեն

Նախագահը ընդունել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենին

Վիգեն Սարգսյան. «Ուր են ուղղվել ՊՆ գնումներից խնայած գումարները». Ռազմինֆո

Ռազմինֆոն զրուցել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ Հայաստանի ԶՈւ զարգացման յոթնամյա պլանի, «Ազգ-բանակ» հայեցակարգի և մի շարք այլ՝ հանրության ուշադրության կենտրոնում գտնվող հարցերի մասին։ Ռազմինֆո. Պարոն նախարար, 2017 թ. հոկտեմբերից սկսվեց բանակի արդիականացման նոր, յոթնամյա ծրագրի մշակումը։ Կարո՞ղ եք մանրամասնել ծրագրի մասին, ինչքանով որ հնարավոր է։ Վ. Սարգսյան. Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ մշակված` Զինված

«Ես իր որդու սպանության հետ որեւէ կապ չունեմ». Լուսինե Գինոսյանը հերքում է, որ սպանության պատվիրատուն ինքն է

Իսկ ինչ մնում է սպանելուն, փողոցում տուժողին ծեծելուն, տուժողի աղջկան պարտքի տեղ ուզելուն, դա միայն Ռուզան Ադանալյանին է հատուկ: Ես իր որդու սպանության հետ որեւէ կապ չունեմ: Ճիշտ է, ինքը ինձ մեծ վնաս է պատճառել, բայց ես չեմ համարում իրեն ինձ թշնամի: Այս պահին ինքը վրեժ է լուծում, այն էլ ինչ ձեւով: Դա իր հերթական զառանցանքն է, հերթական զրպարտությունը: Ես ընդհանրապես ոչ իր տղային եմ ճանաչում, ոչ իր ամուսնուն, ես ճանաչել եմ միայն իրեն ու իր աղջկան:

Ադրբեջանական ընդդիմությունը պահանջել է չեղարկել վաղաժամկետ նախագահական ընտրությունները. jam-news

Վերջին հինգ տարվա մեջ առաջին անգամ ընդդիմությունը բողոքի համատեղ ակցիա է անցկացրել

«Ինձ համար հպարտություն է, որ իմ հայրը՝ Ռաֆիկ Հարիրին, եղել է առաջին անձը, ով Հայաստանի հետ եղբայրական ամուր կապերի հիմքն է դրել». Լիբանանի վարչապետ

Հայաստանի և Լիբանանի վարչապետները հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով

Մալայզիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալին

Մարտի 12-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Մալայզիայի նորանշանակ դեսպան Դաթուկ Մաթ Դրիս Բին Հաջի Յակոբին (նստավայրը՝ Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Նախարարի տեղակալ Հովակիմյանը շնորհավորեց Դաթուկ Մաթ Դրիս Բին Հաջի Յակոբին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրան՝ իր առաքելության մեջ: Աշոտ Հովակիմյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությունը կուղղի երկկողմ

Ազատության պողոտայի շենքերից մեկում կատարված սպանության հետքերով (Տեսանյութ)

Մարտի 11-ին ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ Արաբկիր վարչական տարածքում սպանություն է կատարվել: Նույն օրը նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկվեց Վարդաշենի 9-րդ փողոցի բնակիչ Ֆելիքս Վարդանյանը: Համապատասխան միջոցառումներից հետո պարզվեց, որ դեպքը տեղի է ունեցել Ազատության պողոտայի 11ա շենքի բնակարաններից մեկում: Րոպեներ անց ոստիկանները նշված հասցեում հայտնաբերեցին տանտիրոջ` 65 ամյա Կարեն

«Արցախի խնդիրը չունի ռազմական լուծում». Էդուարդ Շարմազանովը՝ մոլդովացի խորհրդարանականներին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 12-ին ընդունել է Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Վլադիմիր Վիտյուկին եւ խորհրդարանի արտաքին հարաբերությունների ու եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Վիոլետա Իվանովին եւ նրանց ուղեկցող անձանց: Կողմերը կարեւորել են հայ-մոլդովական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու փոխայցերի ակտիվացումը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ դեռեւս 14-րդ դարի կեսերից հայկական համայնքը լուրջ դերակատարում է ունեցել

82 տարեկանում մահացել է Օլեգ Տաբակովը

Մոսկվայում 82 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնի գեղարվեստական ղեկավար Օլեգ Տաբակովը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով թատրոնի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ՝ նոյեմբերի վերջին, հայտնի էր դարձել, որ Տաբակովը տեղափոխվել է հիվանդանոց: Դրանից հետո մամուլում տեղեկություն տարածվեց, որ նրան միացրել են թոքերի արհեստական օդափոխման համակարգի: Տաբակովը հայտնի է

Լյուդմիլա Սարգսյանը պահանջում է, որ բյուջեից տարեկան գոնե 20 հազար դոլար տան ընդդիմությանը

Պետք է աջակցություն տրամադրեն, որ քաղաքական կուսակցությունները կարողանան գոյատեւել: Օրենսդրորեն պետք է ձեւակերպվի եւ ֆինանսական աջակցություն պետք է տրվի ընդդիմությանը՝ հակառակ դեպքում ընդդիմությունը լրիվ կքայքայվի: Որեւէ մեկը հնարավորություն չունի որեւէ գործարարի, ասենք բարեգործության արդյունքում երկարաժամկետ գոյատեւել: Դա լրջագույն խնդիր է մեր երկրում:

Սկսվել է մինչև 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց ավանդների դիմաց փոխհատուցման հաշվառման գործընթացը

Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդներ ներդրած հետևյալ անձինք` 1.մինչև 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, 2.ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցած անձինք, 3.ՀՀ պաշտպանության մարտական

«Եթե ոչ Սերժ Սարգսյանը, ապա ո՞վ, ո՞ւմ եք ուզում դուք տեսնել». Լյուդմիլա Սարգսյան

Լյուդմիլա Սարգսյանի խոսքով՝ «Երբ ասում են՝ մենք պայքարում ենք Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, ինչո՞ւ այդ դեպքում չեն հնչեցնում՝ իսկ ո՞ւմ են ուզում տեսնել նրա փոխարեն: Դա շատ կարեւոր հարց է: Եթե պայքարում ես մի մարդու դեմ եւ չես առաջարկում, կամ չես հնչեցնում այն մարդու անունը, որը նույնպես այսպես թե այնպես պետք է լինի ՀՀԿ-ից, ես այդ պայքարում իրական ազդեցություն չեմ տեսնում: Անձի դեմ պայքարում ես, բայց մեկ այլ անձ չե՞ս առաջարկում»:

Այսօր կեսօրից հետո Թեհրանում կայացավ իրանահայ դերասան Լեւոն Խանգյալդյան Հաֆթվանիի հուղարկավորությունը

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան 12 մարտի 2018թ. Այսօր կեսօրից հետո, Թեհրանի «Կինոյի տան» մոտ, ֆիլմարվեստի և թատրոնի գործիչների ու հոծ թվով հայ և պարսիկ բազմության ներկայությամբ, կայացավ իրանահայ դերասան Լեւոն Խանգյալդյան Հաֆթվանիի վերջին հրաժեշտը, այնուհետ դին տեղափոխվեց հայոց գերեզմանատուն, ուր և հուղարկավորումից հետո հողին հանձնվեց: Իրանահայ դերասան Լեւոն Խանգյալդյան Հաֆթվանին, Մարտի 10-ին, սրտի կաթված էր ստացել

Արևելյան գործընկերության նոր համագործակցության կառուցվածքի գործարկում

Այսօր՝ 2018թ.-ի մարտի 12-ին, Բրյուսելում գործարկվում է Արևելյան գործընկերության (ԱլԳ) նոր ինստիտուցիոնալ կառուցվածքը՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի ու ԵՄ անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ: Նոր կառուցվածքի մասին պաշտոնապես հայտարարվել էր նախորդ տարվա նոյեմբերին կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովում՝ համատեղ հռչակագրով: Ի՞նչն է փոխվել  1.ԱՎԵԼԻ ՇԱՏ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ Արևելյան գործընկերության երկրների և

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031