Օրվա լրահոսը
«Այսօրվա գլոբալիզացվող եւ բախումներով լի աշխարհում շատ դժվար է անգամ պահել հին գործընկերություն, իսկ մեր ամբիցիաներն ավելի մեծ են. ստեղծել գործընկերության նոր օրակարգ». Արմեն Աշոտյան
«Ամերիկայի ձայն». Հայաստանի խորհրդարանականների այցը Միացյալ Նահանգների մայրաքաղաք հնարավորություն տվեց ընդլայնել ավանդական հայ-ամերիկյան հարաբերությունները, համոզված են հայ պատվիրակները: Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, սա առաջին քայլն է, որի նպատակն է՝ նոր որակի բարձրացնել Երեւանի եւ Վաշինգտոնի հարաբերությունները. «Մենք պետք է հասկանանք մի կարեւոր մեսիջ՝ աշխարհը սրընթաց փոխվում է, Ամերիկան փոխվել եւ փոխվում է եւ ԱՄՆ-ի նոր վարչակազմն
Ատրպատականի հայոց առաջնորդը ընդունեց ճարտարապետ Վարուժան Առաքելեանին
Ատրպատական, ազգային առաջնորդարան – Շաբաթ, 10 Մարտ 2018-ի առաւօտեան ժամը 10-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանը իր գրասենեակում ընդունեց այցելութիւնը հանրայայտ ճարտարապետ եւ Ատրպատականի հայոց թեմի Ազգային իշխանութեան վաղեմի անդամներից Վարուժան Առաքելեանի այցելութիւնը: Առաջնորդ Սրբազանը միանգամ եւս շնորհաւորեց Վ. Առաքելեանին, նրա յոբելեանի առիթով, որը մեծաշուք հանդիսութեամբ նշւեց անցած Փետրւար ամսի
«Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունները բացառված չեն». Պարգեւ սրբազան
Վերջին դիվերսիոն գործողությունները, որոնք փորձեց իրագործել Ադրբեջանը, մերոնց կողմից կասեցվեցին, որովհետեւ առաջնագիծը հագեցած է տեսախցիկներով
«Մարդիկ կյանք են տալիս, իսկ մենք՝ ամիսը 1000 դրամ»». Պարգեւ սրբազանը՝ «1000 դրամ»-ների օրենքի մասին (Տեսանյութ)
Սրբազան հայրը պնդեց, որ «Ազգ-բանակ» հայեցակարգը սուրբ նախաձեռնություն է համարում
Արցախի թեմի առաջնորդ. «Սերժ Սարգսյանից լավ մասնագետ չկա այդ հարցում» (Տեսանյութ)
«Ժողովուրդը, բանակը՝ իշխանության հետ միասին, մեր անվտանգության երաշխավորն են»,-«Գեւորգյան մարտարվեստի դպրոցում» այսօր ռազմամարտական ուսուցման ծրագրի մեկնարկին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե «Սերժ Սարգսյա՞նն է մեր անվտանգության երաշխավորը, ասաց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, Արցախի հերոս Տեր Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: «Սերժ Սարգսյանը մեծագույն փորձառություն ունեցող մարդ է, որն արցախյան շարժման առաջին իսկ օրից մինչեւ
Աղբի տեղն այնտեղ է, որտեղ տեղ կա
Արդեն մի քանի շաբաթ է` Երեւանի սրտում` Մաշտոցի պողոտայի վրա, Չարենցի թանգարանի հարեւանությամբ, մի քանի մետրանոց աղբանոց է: Կենտրոնական այս փողոցում իհարկե աղբամաններ կան, բայց, հաշվի առնելով, որ աղբը հայտնվում է այնտեղ, որտեղ դրա համար հարմար տեղ է բացվում, պետք է ենթադրել, որ Երեւանի քաղաքապետարանի քաղաքային տնտեսության համար պատասխանատուները դրանք ճիշտ տեղերում չեն տեղադրում: Այսինքն`
Աստծո պարտությունը
Քաղաքակրթությունների պատմությունը մարդու շարունակական փախուստն է մահվանից եւ տարտամ, չգիտակցված ձգտումը անմահության: Այդ է պատճառը թերեւս, որ մարդը, տեսնելով մահը, չի ճանաչում այն, եւ իրեն միշտ թվում է, որ մահը ուրիշի համար է եւ ոչ թե իր: Չի հավատում նաեւ, որ կա այլաշխարհային կյանք ու, չնկատելով իր ամենօրյա այլափոխությունները, օր օրի դառնում է չնչհավատ, ինքնամեծար,
«Elevator». երիտասարդները բացահայտում են կառավարման հմտություններ և վերելքին նպաստող գաղտնիքներ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) միջազգային ծրագրերի իրականացման կենտրոնում մարտի 10-ին մեկնարկեց «ELEVATOR» միջբուհական ուսանողական երկօրյա աշխատաժողովը: ՀՊՏՀ ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից համատեղ կազմակերպված աշխատաժողովն անցկացվում է արդեն 4-րդ անգամ. այս տարի՝ «Let’s get higher» կարգախոսով: Աշխատաժողովին մասնակցում են ՀՀ 8 բուհերի շուրջ 100 ուսանողներ։ Աշխատաժողովի 2 օրերի ընթացքում ուսանողները հնարավորություն
2008 թվականի պոտենցիալը չկա
Մանե Թանդիլյանը` իշխանափոխության մասին Քննարկումները` ինչպե՞ս չթողնել, որ Սերժ Սարգսյանը շարունակի իր պաշտոնավարումն արդեն Հայաստանի վարչապետի պաշտոնում, «Ելք» խորհրդարանական խմբակցությունում դեռ չեն ավարտվել: Որոշում էլ, բնականաբար, դեռ չկա: Այդ մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Հիշեցնենք. նախագահ Սերժ Սարգսյանի լիազորություններն ավարտվում են ապրիլի 9-ին: Արդեն ապրիլի 17-ին խորհրդարանը պետք է վարչապետ նշանակի:
«Երկիր Ծիրանի»-ն ընդվզման քարոզարշավ իրականացրեց Եղեգնաձոր քաղաքում (Տեսանյութ)
Այսօր՝ 2018 թվականի մարտի 10-ին, «Ընդվզի՛ր» գրությամբ պաստառով «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ եղան Եղեգնաձոր քաղաքում: «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հորդորում էր Եղեգնաձորցիներին միանալ համահայկական ընդվզմանը «Եղեգնաձոր ոտքի՛» «Եղեգնաձոր պատրաստվիր ընդվզման», «Եղեգնաձոր ընդվզի՛ր» կոչերով: Զարուհի Փոստանջյանն իր խոսքում նշեց, որ Սերժ Սարգսյանի առջև դրված խնդիրը՝ վարչապետության անցնելը, կարող ենք
Սթրեսը հաղթահարելու համար շատ շփվեք բնության հետ եւ հաճելի գնումներ կատարեք (Տեսանյութ)
Լիլիթ Խաչատրյանը՝ սթրեսի նախապայմանների եւ դրանք հաղթահարելու մասին
Օրենքի ուժով աշխատանքային թրաֆիքինգի հնարավորություն է տրվում
Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծով, ըստ մասնագետների, աշխատանքային թրաֆիքինգի համար մեծ հնարավորություններ են բացվում: Նախագծով այնպիսի փոփոխություններ են առաջարկում, որով օրենքի ուժով գործատուին հնարավորություն է տրվում շահագործել աշխատողին: Նախագծի մշակող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն այս նախագծով վերացնում է արտաժամյա աշխատանքի համար լրավճարների շեմը, վնասակար աշխատանքների ցանկն ու դրանց համար գործող օրենքով
Սրտաբան. «Պահքն անընդունելի է սիրտ-անոթային հիվանդություններով մարդկանց համար» (Տեսանյութ)
Բժիշկ Մարինա Օրդյանն անդրադառնում է սրտանոթային հիվանդությունների սրման պատճառներին
Թուրք վարորդը վրացական համարանիշներով «ֆուռով» Իջեւանում բարձրացել է բետոնե արգելապատնեշը (Ֆոտոշարք)
Սա նույն հատվածում «ֆուռի» բախվելու 2-րդ դեպքն է
«Գողացվել է հող եւ օրդերով հասանելի տարածք»
Պետական կարիքների զոհերը դիմել են Սահմանադրական դատարան ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը 1994 թվականի նոյեմբերին հանդես գալով հայտարարությամբ՝ ասել է. «Երեւանի կառուցապատման ծրագրերը, հիմքում ունենալով հակասահմանադրական իրավական ակտեր, ի սկզբանե հղի են եղել անցանկալի հետեւանքներով, որոնք որոշ դեպքերում դարձել են ողբերգական»: Հիշենք. 1994թ. Հյուսիսային պողոտայի առաջին զոհը Պուշկինի 34 հասցեում բնակվող Նորա Եդիգարյանն
Հաջողություն Լեւոն Արոնյանին՝ այսօր Բեռլինում մեկնարկող հավակնորդների մրցաշարում
Նոյեմբորին շախմատի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը կրկին պետք է փորձի պաշտպանել շախմատային թագը: Ո՞վ կլինի նրա մրցակիցը, պարզ կդառնա երեք շաբաթից, երբ այսօր Բեռլինում մեկնարկող հավակնորդների մրցաշարը հատի եզրագիծը: Մրցաշարը հավաքել է գրեթե հավասար հնարավորություն ունեցող ութ գրոսմայստերների, որոնցից յուրաքանչյուրը կարող է նվաճել ուղեգիրը: Այդուհանդերձ, առաջատար փորձագետների եւ բուքմեյքերների մեծ մասը մի փոքր
Պետությունը վերջապես եկա՞վ մեր տուն
Ինչքան հիշում եմ՝ մեր լրատվամիջոցներն առավելագույնը, որ արել են եւ անում են հիմա, դա սահմանամերձ գյուղերի եւ բնակավայրերի մասին սրտակեղեք նյութեր տալն է: Նրանք պատմում են այն մասին, թե ինչ դառնաղի կյանքով է ապրում հեռավոր գյուղը, վկայակոչել են փաստեր ու թվեր՝ դանդաղ կամ արագ հյուծվող ու սմքող բնակավայրերի վերաբերյալ: Եվ դա ճիշտ է: «Հյուծվող ու
2500 կրակոց՝ հայ դիրքապահների ուղղությամբ
Մարտի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Մասնագիտական սերը՝ հնագիտություն
Միշտ նորը փնտրող ժուռնալիստիկան ու հինն ուսումնասիրող հնագիտությունը իրենց տեղն են գտել Մարիամ Սարիբեկյանի կյանքում: Նախկինում մի շարք լրատվականներում, ներկայումս Շիրակի երկրագիտական թանգարանում, Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում աշխատող Մարիամը գիտի՝ հասարակության կարծիքն ու կարծրատիպերը չեն կարող խանգարել մարդուն զբաղվել սիրած գործով: Պեղումների դաշտում հայտնվելու, հանդիպած դժվարությունների ու դրանց հաղթահարման շուրջ էլ զրուցեցինք Մարիամի հետ: –
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մարտի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 12-ին` օրվա երկրորդ կեսին, հյուսիսային շրջաններում, 13-14-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Մարտի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 9-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:
Ինչպես հայ զինվորը փրկեց ԱՄՆ-ի ապագա սենատորի կյանքը. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». «Կյանքիս փրկության համար պարտական եմ հայ զինվորին»՝ այս բառերով սկսեց իր ելույթը Միացյալ Նահանգների նախկին սենատոր Մարկ Քըրքը, ում ուրբաթ օրը Վաշինգտոնում գտնվող Հայաստանի խորհրդարանականները պատգեւատրեցին Ազգային ժողովի պատվո մեդալով: Տարիներ առաջ Հայաստան ժամանելով՝ դեռեւս որպես ԱՄՆ-ի Կոնգրեսի շարքային աշխատակից Մարկ Քըրքն այցելել էր սահմանագիծ՝ իրավիճակին ծանոթանալու նպատակով, սակայն, եթե ապագա սենատորի կողքին չլիներ
Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ
Մարտի 10-ին` ժամը 01:50-ին, ահազանգ է ստացվել, որ Վարդենյանց լեռնանցքում «Volkswagen Jetta» և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Volkswagen Jetta» մակնիշի 98 MP 800 պետհամարանիշի (վարորդ՝ 1982 թ. Վ. Ա.) և «Opel Vectra» մակնիշի 35 CN
Ցանկացած դեղատոմս իր ետեւից բերելու է շղթայական գործողություններ. «Հրապարակ»
Բոլորովին զարմանալի չէ, որ դեղերի հետ կապված առողջապահության նախարարության վերջին նորամուծություններն այսքան շատ հակառակորդներ ունեցան, եւ դրա հետ կապված աղմուկն էլ ոչ մի կերպ չի լռում։ Ժամանակին նույնքան ծանր եղավ ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունը, որը լրացուցիչ բեռ էր ավելացնում շարքային վարորդների ուսերին։ Բայց այսօր հանրությունը, մեծ հաշվով, համաձայն է, որ դա ճիշտ, օգտակար քայլ էր, որ
Ի՞նչն ավելի շատ օգուտ կբերի մեր մշակույթին
Նախարարությունը պետք է համակարգի և ապահովի տարբեր ծրագրերի իրականացումը ոչ միայն իր ուժերով «Ազատ» բառը օգտագործելու մեջ մարդիկ շատ ազատ են: Ազատ են նաև մշակույթի գործիչները՝ «մշակույթի ազատություն» անհասկանալի ձևակերպումը կիրառելու մեջ: Հարմար մոտեցում է՝ ամենաանհրաժեշտ անելիքները չանելու համար: Կարճ կապենք ու գանք մեզ, մեր առաջարկվող հարցին: Արդյո՞ք այսօրվա հայկական մշակույթը պետք է ազատ թողնել՝
Ձեր ուժն անկեղծության մեջ է. «Ազգ»
ՀՀԿ-ն, եթե ուզում է, որ իրեն հավատանք այնպես, ինչպես վերջին բոլոր ընտրություններից առաջ ենք հավատում, ապա պետք է հայտարարի, որ մեր թեկնածուն Սերժ Սարգսյանն է ու հիմա համոզում ենք նրան, կամ որոնում ենք նրան, կամ նա մտածում է… Ի դեպ, սա էլ է հնարավոր, որքան էլ դժվար պատկերացնելի լինի: Օրինակ՝ ընտրված նախագահ Արմեն Սարգսյանը. մարդուն
Հարց կուտանք թէ ի՞նչ պետք է ընել սփիւռք(ներ)ի համար և չենք ըներ. «Հայրենիք»
«Հայրենիք».Երեսուն տարիէ ի վեր սփիւռք(ներ)ի մէջ ազգասէրի եւ իմաստունի հռոմէացի ծերակուտականի պարեգօտ կը հագնինք եւ բեմերէ, անվերջանալի խորհրդաժողովներու ընթացքին եւ մեծանուններու հետ ճաշկերոյթներու սեղանին շուրջ, հարցում կ’ուղղուի եւ պատասխան կը տրուի, թէ ի՞նչ պէտք ընել Հայաստանի համար, ի՞նչ կ’ընենք Հայաստանի համար: Կարծէք սփիւռք(ները) ազգին դրախտն է եւ անոր համար ընելիք չկայ: Ոչ ոք կը հարցնէ, թէ
«Վազգեն Սարգսյանին դեմ էին, հիմա նույն մարդիկ հերոսացնում են». Ստեփան Դանիելյան. «Հրապարակ»
Արմեն Սարգսյանի քաղաքացիության, լեգիտիմության խնդիրները հանրային մեծ աղմուկ առաջացրեցին։ Արդյոք Հայաստանի ամենամեծ խնդիրը չի՞ շարունակում մնալ իշխանության լեգիտիմությունը։ «Հայաստանի ամենամեծ խնդիրն, այո, իշխանության լեգիտիմությունն է։ Լեգիտիմ լինելը նշանակում է հանրային վստահություն վայելող։ Շատ կարեւոր է, որ ձեւակերպվեն հանրության պատկերացումները։ Ես այդ պատկերացումները չեմ տեսնում, մեզ մոտ հանրահավաքները եղել են անձի դեմ։ Սկզբում կողմ էին Լեւոն
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 10-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը ձնաբքի և ձնահոսքի վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Վարորդներին հորդորում ենք կուտակումներից զերծ մնալու նպատակով առաջիկա օրերի ընթացքում խուսափել նշված ավտոճանապարհով երթևեկելուց: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
Ստեր՝ առանց սահմանների. «Ասպարեզ»
«Ասպարեզ». Բաքւում «աւանդաբար» են արձագանգել Արցախի Հանրապետութեան ԱԺ յայտարարութեանը։ Ադրբեջանում վաղուց արդէն «աւանդոյթ» է ձեւաւորուել սուիններով ընդունել Արցախի Հանրապետութեան ցանկացած արտաքին քաղաքական քայլ: Ընդ որում՝ անել դա չափազանց ագրեսիւ ու նոյնչափ կոպիտ ձեւով, հաշուի չնստելով ո՛չ փաստերի, ո՛չ տարրական տրամաբանութեան, ո՛չ ողջամտութեան հետ: Նման պաթոլոգիական (ախտաբանական-Խմբ.), խելացնորութեան աստիճանի նեարդայնութեան պատճառը բաւականին պարզ է՝ Բաքւում գիտակցում
Հայավարի. ՀՀ-ում ռուսական զորամասում շարել են ենթականերին և ասել՝ ընտրելու ենք Պուտինին. «Ժամանակ»
Մարտի 18-ին Ռուսաստանում տեղի են ունենալու ՌԴ նախագահի ընտրությունները: Ընտրություններից դեռ 10 օր առաջ Ռուսաստանի տարածքից դուրս գտնվող տարածքներում քվեարկությունը սկսված է: Հայաստանում գտնվող ռուսական զորամասերից մեկի հրամանատարը քվեարկությունը սկսելուց առաջ շարել է իր ենթականերին և հայտարարել՝ այսօր մենք ընտրելու ենք նախագահ Պուտինին, և ապա բաժանել քվեաթերթիկները: Քվեարկությունը եղել է բաց և թափանցիկ, բոլորը ընտրել


















































