Օրվա լրահոսը

2018թ. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 9.3 տոկոսով

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին կազմել է 338 336 մարդ, որը 9.3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Ընթացիկ տարվա փետրվար ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 149 159 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 9.5 տոկոսով: 2018 թվականի փետրվար ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է

Փարաքար գյուղում մեքենա է պայթել

Մարտի 12-ին, ժամը 14:08-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում՝ գազալցակայանում մեքենա է պայթել. կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խմբերը: Պարզվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Ջիվանու փողոցի թիվ 2 հասցեի մոտակայքում պայթել է «Nissan Tiida» մակնիշի 35

Քրեական գործ` ոստիկանի կողմից կաշառք տալու, կաշառքի միջնորդության և կաշառք ստանալու առերևույթ հանցագործությունների առթիվ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի հիման վրա: Այսպես, նյութերի համաձայն` փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանն իրեն ավագ լեյտենանտի սպայական կոչում շնորհելու համար իր ընկերոջ` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազորի բարեկամի

Վրաերթի է ենթարկել կնոջն եւ, ավտոմեքենան թողնելով՝ հեռացել

Մարտի 10-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վ.Սարգսյան փողոցում` Կենտրոնական բանկի դիմաց, վրաերթի է ենթարկել 1943 թ. ծնված Մարիա Գրիգորյանին, պատճառել մահ և ավտոմեքենան թողնելով՝ հեռացել: Մարտի 11-ին, ժամը 1.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 42-ամյա մի տղամարդ և խոստովանել, որ Մ.Գրիգորյանին ինքն է վրաերթի է ենթարկել, իր վարած նշված «Մերսեդես» մակնիշի

Հովհաննես Իգիթյանը կիսում է Արմեն Ռուստամյանի կարծիքը ՀՀ նախագահի հարցում

«Ամեն դեպքում, անկախ քաղաքական իրավիճակից, անկախ այս լճացած քաղաքական իրավիճակից՝ ցանկացած գրագետ, կիրթ, զարգացած եւ փորձ ունեցող մարդու առկայությունը հատկապես իշխանական ոլորտում ես դրական եմ համարում»,- «Առավոտի» հարցին` արդեն ընտրված նախագահ Արմեն Սարգսյանի վարկը Հայաստանին օգուտ կբերի՞, պատասխանեց նախկին պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը: Մեր զրուցակիցն ասում է` շատ կցանկանար, որ ՀՀԿ խմբակցության վեց

«Հաջորդ վարչապետը չի ուզում բաց աշխատել, ինչպես աշխատել է որպես նախագահ». Աշոտ Մելիքյան

Արմինե Օհանյանի կարծիքով՝ լրագրությունը դառնում է էքստրեմալ սպորտի տեսակ:

Դավիթ Գասպարյանը հաստատեց, թե որտեղ է թաղված Չարենցը

Շենքի հսկիչին ժամանակին սպառնացել են՝ «եթե մեկին ասես, դու էլ ես նրա կողքին պառկելու»

Քննարկվել է Հանրային խորհրդին կից ազգային փոքրամասնությունների հարցերով պալատի ստեղծման հարցը

Ս.թ. մարտի 12-ին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀԽ անդամ Սուրեն Զոլյանն ու հանձնաժողովի անդամ Էդուարդ Պոլատովը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի հետ քննարկել են Հանրային խորհրդին կից ազգային փոքրամասնությունների հարցերով պալատի ստեղծման հարցը: Քննարկմանը մասնակցել է նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կնյազ Հասանովը: Վազգեն Մանուկյանն ասել է,

Շահագրգռվա՞ծ էր արդյոք Ռուսաստանը հայ-թուրքական արձանագրությունների կյանքի չկոչվելու մեջ

Ի՞նչ է հուշում Մարիա Զախարովայի հայտարարությունը Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանի վստահեցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման մասին ընդամենը հռետորաբանություն է եւ ոչ ավելին, ինչն այդպես էլ պետք է լիներ: Հիշեցնենք՝ Մարիա Զախարովան հայտարարել էր. «Մենք գնահատական տվել ենք նաեւ անմիջապես այդ պայմանագրին, քանի

Գյումրի. Աղքատությունից անդին

Գյումրու ծայրամասային թաղամասերից մեկում, կիսախարխուլ տնակում, ահավոր ծանր սոցիալական պայմաններում բնակվող 14 և 16 ամյա քույրերը, երիտասարդ մոր մահից հետո մնացել են տատիկի խնամքի տակ: Հայրը հիմնական աշխատանք չունի: Նրանց կացարանը զուրկ է կոմունալ բոլոր տեսակի հարմարություններից: Մենք այսօր այցելեցինք այս ընտանիքին: Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:  

Հայաստանի կառավարության արտերկրյա գրանտները (անիմացիոն տեսանյութ)

Անկախացումից ի վեր Հայաստանի կառավարությունը ստացել է միլիարդավոր դրամների արտերկրյա մարդասիրական օգնություն և դրամաշնորհներ: Միայն վերջին 10 տարում Հայաստանի կառավարությունը ստացել է մոտ 700 միլիոն դոլարի արտերկրյա անհատույց դրամաշնորհներ: Միայն 2018 թվականին նախատեսվում է ստանալ 74 միլիոն դոլարի գրանտ: Կառավարության խոշորագույն դոնորը ԵՄ-ն, ԱՄՆ-ն և եվրոպական երկրներն են: Խոշոր գրանտատուներից են եղել Համաշխարհային բանկը, Ճապոնիան,

Սովորական ֆաշիզմ՝ ադրբեջանական վարիացիաներ

Սառը պատերազմի ամենադրամատիկական պահերին` 60-ականների կեսերին, Խորհրդային Միության, և ոչ միայն, մտածող հասարակությանը խորապես հուզեց և մտորելու առիթ տվեց տաղանդաշատ կինոռեժիսոր Միխայիլ Ռոմմի «Սովորական ֆաշիզմ» վավերագրական կինոսերիալը, որն անաչառ մասնագետների կարծիքով, հանճարեղ ֆիլմ է ֆաշիզմի ծագման, զարգացման և, ամենակարևորը՝ պոտենցիալ վտանգների մասին գալիք սերունդների համար։ Սա ֆիլմ-մեդիտացիա է ֆաշիզմի էության և նրա երևան գալու պատճառների

Դանիայի խորհրդարանում բարձրացվել է Թեղուտի հանքի հարցը, իսկ Հայաստանում շարունակում են անտեսել այն. ՀԲՃ

2018թ․ մարտի 2-ին Դանիայի խորհրդարանի կայքում տեղադրված փաստաթղթերից տեղեկանում ենք, որ խորհրդարանի Արտաքին հարցերի հանձնաժողովում «Կարմիր-կանաչ դաշինք» (Enhedslisten) ձախակողմյան կուսակցությունը ներկայացնող խորհրդարանական Քրիստիան Յուլը Հայաստանի Թեղուտի հանքի հետ կապված հարցադրումներ է արել Դանիայի Արդյունաբերության, բիզնեսի ու տնտեսական հարցերով նախարարին։ Հարցման մեջ մասնավորապես նշված է․ «EFTERTRYK էլեկտրոնային լրատվամիջոցը և ARBEJDEREN օրաթերթն անցյալ տարի հրապարակել են մի

Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել. Վիկտոր Սողոմոնյան

2rd.am–ի հարցերին պատասխանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Պարոն Սողոմոնյան, մարտի 3-ին ՀՀ ԱԺ–ն ընտրեց Հանրապետության 4-րդ նախագահին: Ինչպես հայտնի է, նրա երդմնակալության արարողությունը կայանալու է ապրիլի 9-ին՝ խորհրդարանի հատուկ նիստում: Ռոբերտ Քոչարյանը ներկա լինելո՞ւ է այդ արարողությանը: – Այս հարցով ինձ արդեն բազմաթիվ լրագրողներ են դիմել: Ոչ, ներկա չի

Եկեղեցական վերնախավը՝ անգործ ու թանկարժեք փարաջաներով, գեներալը «հավայիներին» խրատ տվող. Սուրեն Սարգսյանի անդրադարձը

Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում Յապոն Խեչոյանին գրեթե բոլորն են հիշում: Գյուղի առաջին ու միակ զոհն է եղել, մասնակցել է Արծվաշենի պաշտպանությանը: Ժամանակին, ինչպես հարկն է, խորհուրդ են արել, գյուղապետին դիմել, համարժեք որոշում է կայացվել, որ գյուղի փողոցներից մեկը կկրի իրենց ազատամարտիկի անունը: Սակայն ինչպես տեղում պարզեցինք կամ անգործության կամ հետևողական չլինելու արդյունքում այդ որոշումն այդպես

Չեխիայի նորաբաց թանգարանում ցուցադրված են ոչ միայն Հոլոքոստին նվիրված ցուցանմուշներ, այլև Հայոց ցեղասպանությանն առնչվող նյութեր

Մարտի 9-ին Չեխիայի Թերեզին քաղաքում տեղի ունեցավ Թերեզինշտադտի Ցեղասպանությունների ուսումնասիրությունների կենտրոնին կից թանգարանի բացումը, որին մասնակցեց Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Թանգարանի բացման արարողությունը սկսեց Ցեղասպանությունների ուսումնասիրությունների կենտրոնի գեղարվեստական ղեկավար Պավել Խալուպան, որից հետո ելույթներ ունեցան կենտրոնի տնօրեն, Հայաստանում հայտնի ցեղասպանագետ Շիմոն Կրբեցը, Թերեզինի քաղաքապետ Հանա Ռոժցովան, որից հետո ելույթ ունեցավ Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը։

«Հայաստանի համար պակաս վտանգավոր կլիներ, եթե Սերժ Սարգսյանը գնար Լուկաշենկոյի կամ Նազարբաեւի տարբերակով»

Նախկին պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը` ներքաղաքական զարգացումների մասին – «Հանուն Հայաստան պետության» ճակատը եւ «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը համատեղ եռօրյա հանրահավաքներ են հրավիրում: Հանրահավաքները մեկնարկել են երեկ եվրոպական մի շարք քաղաքներում՝ Ստրասբուրգ, Լոնդոն, Փարիզ: Երեւանում հանրահավաքը տեղի կունենա այսօր` Ազատության հրապարակում: Հանրահավաքներն ընթանում են «Ընդդեմ ռեժիմի հավերժացման», «Հանուն քաղբանտարկյալների ազատության», «Հանուն Հայաստան պետության»

Ինչ կլինի, եթե Մոսկվայի ու Երևանի միջև երկաթուղային հաղորդակցություն հաստատվի. Ցիսկարիշվիլի

Վրացի քաղաքագետ Սոսո Ցիսկարիշվիլին հայտնել է, որ իր ունեցած տեղեկություններով՝ Մոսկվայի և Երևանի միջև երկաթուղային հաղորդակցության մասին պայմանագիր է ստորագրվելու: Այս մասին գրում է resonancedaily.com պորտալը: «Նկատի ունեմ, որ, հնարավոր է, գործնականում հասարակության մեջքի ետևում ստորագրվի փաստաթուղթ՝ Մոսկվայի և Երևանի միջև երկաթուղային հաղորդակցության գործարկման մասին: Դա իսկապես կլինի նախագիծ, որն իր մեջ վտանգ է պարունակում,

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 12-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցում լավատես եմ, և հավատում եմ, որ մեզ սպասվում են առաջընթացի տարիներ. Արտաշես Թումանյան

Իրանում ՀՀ Արտաշես Թումանյանի հարցազրույցն իրանական «Tasnim» լրատվական գործակալությանը Հայաստանը և Իրանն ունեն հազարավոր տարիների ընդհանուր պատմություն և մշակույթ, դրանով հանդերձ կա տպավորություն, որ այսօր երկու ժողովուրդների փոխճանաչողությունը շատ ցածր մակարդակի վրա է, Դուք համաձա՞յն եք այս տեսակետի հետ։ Ճիշտ նշեցիք, Հայաստանի և Իրանի ժողովուրդներն այս տարածաշրջանի հնագույն ժողովուրդներից են, և երկու երկրների պատմական ու

Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ հանձնառությունները. Տիգրան Բալայան

Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ առջև ստանձնած հանձնառությունները՝ երկրում իրականացվող զորավարժությունների մասին չտեղեկացնելով անդամ երկրներին: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը: «Ադրբեջանը սկսել է զորավարժություններ (երկրի նախագահի «վերընտրվելու» քարոզարշավի ամենամարդաշատ իրադարձությունը) ԵԱՀԿ առջև ստանձնած հանձնառությունների աղաղակող խախտմամբ՝ առանց տեղեկացնելու ԵԱՀԿ մասնակից պետություններին այդ մասին»,- գրել է Բալայանը:

Եթե Իտալիայի տեսչությունը գնա տուն, նրանց մոտ սննդի անվտանգության վիճակը չի փոխվի

«Իտալիայում մի շարք հայտնի եւ ոչ հայտնի ընկերություններ իրենց արտադրանքի որակը չեն գցի, որովհետեւ իրենց անունը, վարկանիշն իրենց այնքան է հետաքրքրում, որ նրանք հաստատ անվտանգության համակարգը չեն ներդնում իրենց երկրում պետական վերահսկողություն իրականացնողի համար»,- ասում է ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը` մտահոգություն հայտնելով, որ այդպես էլ մեր երկրում

Երևանի բնակիչը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է ստացել իր տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի բնակիչ Կ.Աղաբաբյանի մահվան հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը. վերջինս ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ տղամարդը կյանքի հետ անհամատեղելի ծանր մարմնական վնասվածքներն ստացել է իր տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Դեպքը տեղի է ունեցել մարտի 3-ին՝

Զարուհի Փոստանջյանի և նրա դուստր Լիլիթ Դրամփյանի նկատմամբ տեղի ունեցած բռնությունների դեպքով հարուցված քրեական գործը կարճվել է

2017 թվականի մայիսի 14-ին՝ Երևանի ավագանու ընտրությունների օրը, Երևանի Ավան վարչական շրջանի  Աճառյան 39/1 հասցեում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր և Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա դուստր ու վստահված անձ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ տեղի ունեցած բռնությունների դեպքով հարուցված քրեական գործը կարճվել է, չնայած որ Զարուհի Փոստանջյանը և Լիլիթ Դրամփյանը ճանաչվել են

Չարենցի դեռեւս անտիպ ժառանգություն կա, իսկ պահպանված ձեռագրերը ծանր վիճակում են

Վերջին տարիներին Չարենցի կենսագրության փակ էջեր են բացվել, տպագրվել է Չարենցի անտիպ ժառանգության «Գիրք մնացորդաց» գիրքը, որը ներառում է պոեմներ, բանաստեղծություններ, թարգմանություններ, վավերագրեր, կենսագրական տվյալներ:

Գյումրեցին Բագրատաշենի մաքսակետի մոտ ավտովթարի հետեւանքով մահացել է

Վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել

Վահե Հովհաննիսյան. Հայաստանում վիճակն այնպիսին է, որ 5 հազար դոլարով կարելի է ապահովել հանրային բացասական տրամադրություններ ցանկացած լավ գաղափարի շուրջ

25 հազար դոլարով կարելի է լուրջ լոկալ դիմադրություն ստանալ՝ մասնագիտական, «տոնավաճառային», կոնկրետ համայնքային և այլն, իսկ  250 հազար դոլարով ընդհանրապես կարելի է  երկրում կիսահեղափոխական վիճակ ստանալ։

«Ով էլ լինի նախագծի հեղինակը՝ մասնագիտական էթիկան խախտել է, պետք է զրկվի լիցենզիայից»

Դեռ 2015 թվականին ԵՊՀ տնօրինությունը նամակ էր գրել ՀՀ կառավարությանը, խնդրել իրեն նվիրաբերել Մաշտոցի 52 հասցեում գտնվող անշարժ գույքը, այն ԵՊՀ-ի հայտնի «Հյուրերի տունն է»: Կառավարությունը չէր մերժել այս խնդրանքը, եւ նույն տարում էլ որոշեց այն նվիրել մայր բուհին: Այս շենքի սկզբնական արժեքը, ինչպես Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն էր կառավարության նիստին վստահեցրել,

Իրանում կործանվել է թուրքական մասնավոր ինքնաթիռ. զոհերից 7-ը կանայք են

Ինքնաթիռը պատկանել է թուրքական «Başaran» հոլդինգին։ 11 զոհերի մեջ եղել է նաև նշյալ հոլդինգի սեփականատիրոջ դուստրը։

Հարձակում Գերմանիայում թուրքերին պատկանող մզկիթների վրա

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է մարտի 9-ին գիշերը Գերմանիայում տեղի թուրքական համայնքին պատկանող մզկիթների վրա իրականացված հարձակումները։ Հարձակումները իրականացվել են Գերմանիայի Բեռլին Լաուֆֆեն ամ Նեկար քաղաքներում։ Հարձակումն իրականացնողները մզկիթների ուղղությամբ նետել են մոլոտովյան կոկտեյլներ: Լաուֆֆեն ամ Նեկարում իրականացված հարձակման պատասխանատվությունը ստանձնել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամները։ Իսկ Բեռլինում իրականացված հարձակման պատասխանատվությունն առայժմ ոչ-ոք

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031