Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը դուռը չի փակել

իջազգային հանրությունն արձանագրեց, որ Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման խոչընդոտը Անկարան է, եւ որ Թուրքիան ԼՂ կարգավորման գործընթացում խիստ կողմնակալ երկիր է, որը սպասարկում է բացառապես Ադրբեջանի շահը:

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության  լրատվական ծառայություն

ՀՀ դեսպանը ներկայացրեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա գործընթացը՝ բարձր գնահատելով Իրանի հավասարակշռված դիրքորոշումն այդ հարցում

Մարտի 6-ին ԻԻՀ Մեջլիսում տեղի ունեցավ դեսպան Արտաշես Թումանյանի և «Օմիդ» («Հույս») խմբակցության ղեկավար Մոհամմադ Ռեզա Արեֆի հանդիպումը, որի ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-իրանական հարաբերությունների տարբեր ոլորտներին առնչվող խնդիրներ: Դեսպան Թումանյանը խոսեց երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակի, արդյունավետ քաղաքական համագործակցության, իրականացված տնտեսական, մշակութային և հումանիտար ծրագրերի մասին: Հավուր պատշաճի գնահատելով մինչ օրս կատարված աշխատանքը՝ դեսպան Թումանյանն

Վաչե Գաբրիելյանի տրամաբանությունը. «Չորրորդ իշխանություն»

«Տնտեսական աճի արդյունքներն ավելի շատ զգում է ունեւոր խավը, բայց այնպես չէ, որ չունեւոր խավն ընդհանրապես որեւէ արդյունք չի զգում», հայտարարել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: «ՉԻ»– Ի դեպ՝ Վաչե Գաբրիելյանի մեկնաբանությունից հասկանալի է դառնում նաեւ, որ չունեւոր խավը տնտեսական աճի արդյունքները կզգա միայն այն դեպքում, եթե աճը շա՛տ մեծ լինի, այսինքն՝ գնաճի տեմպերը կտրուկ ավելանան։

Եվրախորհրդարանը չի հետևի Ռուսաստանի և Ադրբեջանի ընտրություններին

Եվրախորհրդարանի անդամներից ոչ մեկ պաշտոնապես մանդատ չի ստացել՝ դառնալու դիտորդ կառույցի անունից, հետևաբար ցանկացած նման նախաձեռնություն եվրապատգամավորներից որևէ մեկի կողմից կլինի բացառապես մասնավոր:

Տիգրան Աթանեսյան. «Այնքան են ձգձգելու, մինչեւ վաղեմության ժամկետը լրանա». «Հայկական ժամանակ»

Գործով «առանցքային» մեղադրյալ, փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ մեր զրույցում ասաց՝ թե ինչ փուլում է նախաքննությունը, չգիտի. «Քանի որ որոշ մարդիկ խոսք են տվել Զոհրաբյանին, որ հրոսակախմբին պատասխանատվության չեն ենթարկելու, սակայն իրավական ձեւը չեն գտնում դա չանելու, պարզապես ձգձգում են նախաքննությունը։ Նաեւ ինձ եւ Արմեն Սողոմոնյանին մեղադրանք առաջադրելը եւ մինչ օրս մեղադրյալ լինելն էլ դրա մասին

Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարը՝ Արմեն Սարգսյանին. «Ձեր ընտրությունը նշանավորում է հսկայածավալ սահմանադրական բարեփոխումների ավարտը»

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։ Ուղերձում մասնավորապես ասված է․ «Հարգելի նորընտիր Նախագահ, Ձեր ընտրությունը նշանավորում է հսկայածավալ սահմանադրական բարեփոխումների ավարտը, որը իշխանություններն իրականացրել են Եվրոպայի խորհրդի հետ սերտ խորհրդատվությամբ և համագործակցությամբ։ Պետության համար այս պատմական ժամանակահատվածում, հատկապես՝ խորհրդարանական հանրապետությանը անցման շրջանում, ցանկանում

Հայ փաստաբաններն առցանց հարթակում օտարերկրացի գործընկերների կփնտրեն

ՀՀ փաստաբանների պալատի այս առաջարկը քննարկվում է Եվրոպայի խորհրդի երկրների փաստաբանական եւ իրավաբանական կառույցների անդամների հետ

Թոռնուհին հանդես կգա Միրզոյանի՝ պապին նվիրված ստեղծագործության կատարմամբ

Վարդանյանների երաժշտական ընտանիքի կրտսերը՝ Սոֆյան, ուսանում է Գերմանիայում Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ, Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, հանդես կգա 18-ամյա ջութակահարուհի Սոֆյա Վարդանյանը, որն ուսանում է Գերմանիայում՝ Detmold Hochschule fur Musik-ում: Չնայած երիտասարդ տարիքին, երաժիշտն արդեն հայտնի անուն է մեզ մոտ եւ ֆիլհարմոնիկի հետ նրա կայանալիք բեմելը առաջինը չէ: Երիտասարդ երաժշտին մտաբերում

561 միլիոն դրամի լրացուցիչ ծախս, որը մենք՝ հարկատուներս, պետք է վճարենք խորհրդարանական կառավարման մոդելին անցնելու համար. «Հայկական ժամանակ»

Ներկայումս ՀՀ նախագահի աշխատակազմը բաղկացած է մոտ 380 մարդուց։ Այդ մասին մի քանի ամիս առաջ հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։ ՀՀ կառավարության աշխատակազմը բաղկացած է 300 հոգուց։ Այսինքն` այս երկու գերատեսչություններում աշխատում է մոտ 680 մարդ։ Այս պահին ԱԺ-ում գտնվող «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեության ապահովումը, սպասարկումը եւ սոցիալական երաշխիքները» օրենքում փոփոխություններ կատարելու

CPJ-ն՝ Թուրքիայում 22 լրագրողների կալանքի մասին. «Անպատվություն է Թուրքիայի արդարադատության համակարգի նկատմամբ»

Թուրքիայի իշխանությունները պետք է դադարեցնեն լրագրությունը հավասարեցնել ահաբեկչությանը և ազատ արձակեն իրենց աշխատանքը կատարելու համար բանտ ուղարկված մամուլի աշխատակիցներին:

Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող «Կոնվերս բանկ»-ի հետնամասում հայտնաբերվել է տղամարդու կախված դի.  shamshyan.com

Այսօր՝ մարտի 8-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վազգեն Սարգսյան փողոցում՝ «Կոնվերս բանկ»-ի շենքի հետնամասում տղամարդու դի կա կախված: Քննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են պարանից կախված

Լուսաբանման ավարտ. «Հրապարակ»

«Փակ» գոյականն արդեն իսկ հեռավորության այն վիճակն է նախորոշում, որի շուրջ գնալով զարգանում է ենթադրությունների, շշուկների, կռահումների ու բազմապիսի մեկնությունների բնաշխարհը։ «Փակը» նաեւ իմացնել է տալիս, որ կա մի շրջանակ, որի համար ինքը միշտ մատչելի է, պարզ ու ընդառաջող՝ ի հակադրություն այն ոչ ցանկալի հանրույթի, որն իրենից վտանգ է ներկայացնում։ Շատ շուտով այդպիսի մի հանրույթ

Ծեծկռտուք՝ Թուրքիայի խորհրդարանում

Թուրքիայի խորհրդարանի նիստերից մեկի ընթացքում ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցությունների պատգամավորների միջև։ Ծեծկռտուքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ քննարկվել է Թուրքիայի բանակի ստորաբաժանումների կողմից Աֆրինում տեղի քրդական ուժերի դեմ իրականացվող «Ձիթենու ճյուղ » ռազմական օպերացիան։ Տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ թեթև վնասվածքներ են ստացել 1

«Ելքն» արդեն քանի ընտրություն է՝ անտեսում է ՏԻՄ-երում հաղթելու կարեւոր հանգամանքն ու արհամարհում այս ընտրությունները. «Հրապարակ»

Այս կիրակի՝ մարտի 11-ին, Հայաստանի 7 մարզերի 20 համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Դրանցից 19-ում ընտրությունները հերթական են, մեկում՝ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, ավագանու անդամների արտահերթ ընտրություն։ 20 համայնքներից չորսում տեղի կունենա միայն համայնքի ղեկավարի ընտրություն, վեցում՝ համայնքի ավագանու, իսկ տասը համայնքում՝ ե՛ւ ղեկավարի, ե՛ւ ավագանու։ Համայնքի ղեկավարների թեկնածուների հիմնական մասը ՀՀԿ-ից է

ՀՐԱՆՏԻ ԼՅՈՒՔՍԸ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ
Գլուխ ութերորդ

Աշոցքի, Արթիկի և Մարալիկի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի և Մարալիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

ԱՍԵԿՈՍԵ

Մեր բանակը նաեւ տարածաշրջանային կայունության կարեւոր բաղադրիչ է: Ծանր փորձություններ տեսած ազգի համար սեփական բանակի գոյությունն ունի առանձնահատուկ ընկալում: ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

Ինչպես են մարդկանց գազան դարձնում

Դիտելով կադրերը, որոնցում ցուցադրվում էին ադրբեջանական մանկապարտեզում 3-4 տարեկան երեխաների հետ անցկացվող «ատելության պարտադիր վարժությունները», ես հիշեցի Ջորջ Օրուելի «1984» վեպը, որում կուսակցության անդամները ամեն օր պետք է նայեին երկու րոպեանոց ֆիլմ «կուսակցության թշնամիների» վերաբերյալ, եւ հանդիսատեսները պարտավոր էին իրենց ատելությունն արտահայտել ընտրված թիրախների հանդեպ: Թեեւ անգլիացի գրողի երեւակայության եւ ադրբեջանական իրականության դրսեւորումները ծայրահեղական են,

Մարտի 9-ին, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Հենրիխ Մխիթարյանը փրկում է «Արսենալի» հեղինակությունը

Միլանի «Սան-Սիրո» մարզադաշտում մեկնարկել եւ շարունակվում է ֆուտբոլի Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը, որում «Միլանն» ընդունել է Լոնդոնի «Արսենալին: Առաջին խաղակեսից հետո զինագործները մրցակցի դաշտում հաղթում են 2:0 հաշվով: 15-րդ րոպեին «Արսենալի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացել է հաշիվը՝ Եվրոպա լիգայում անցկացրած 12 խաղերում խփելով  իր 7-րդ գոլը: https://www.youtube.com/watch?v=ct_ehi1HPFo Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Հորիզոն 2020». նոր հնարավորություն ԵՄ Արևելյան հարևանության երկրներում բիզնեսի և արդյունաբերության ոլորտների հետազոտողների համար

Արևելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանի հետազոտողները, այդ թվում՝ արդյունաբերության և փոքր ու միջին ձեռներեցության (ՓՄՁ-ներ) ոլորտներից, հրավիրվում են դիմելու ԵՄ դրամաշնորհներին՝ լայնածավալ միջնորդական միջոցառումներին և համանման գործողություններին մասնակցելու նպատակով, որոնք վերաբերում են ԵՄ-ի հետազոտության և նորարարության «Հորիզոն 2020» ծրագրին: Դրամաշնորհային ծրագրի նպատակն է ընդլայնել գիտական կապերը ԵՄ անդամ և ԱլԳ-ին չառնչվող պետությունների ու ԱլԳ երկրների միջև,

Հայաստանը 34-րդ տեղն է զբաղեցրել կյանքի համար ամենաէժան 50 երկրների ցանկում

Go Banking Rates-ը կազմել է կյանքի համար ամենաէժան երկրների ցանկը, որում տեղ է գտել նաև Հայաստանը: Մասնավորապես, 50 երկրների վարկանիշային ցանկում Հայաստանը զբաղեցնում է 34-րդ հորիզոնականը: Աղյուսակում Հայաստանի հարևանությամբ է գտնվում Ադրբեջանը (35-րդ հորիզոնական), իսկ Վրաստանը 16-րդ տեղում է: «Ցնցող տեսարաններ՝ լի հունահռոմեական և միջնադարյան փլատակներով, ու դա միակ պատճառը չէ, որի համար դուք կուզեիք

Նորից դանակահարություն Գյումրիում․ տուժողը տարեց տղամարդ է

Քիչ առաջ ձախ ուսահոդի կտրած-ծակած վերքով Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել 1950 թվականին Ս․Լ․-ին։ Նրան անհրաժեշտ բժշկական օգնություն արդեն ցուցաբերվել է, վիճակը բավարար է։ Այս մասին  տեղեկացանք Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն  Արմեն Խաչատրյանից։ Նախնական տեղեկություններով,  տարեց տղամարդուն դանակահարել են Գյումրի-Մարմաշեն ճանապարհին՝ «Գարուն» ռեստորանահյուրանոցային համալիրի մոտակայքում՝ հետևից ընթացող մեքենային ճանապարհը չզիջելու պատճառով։ Հետևից ընթացող երիտասարդ մի

Ծաղկաձորում՝ ճոպանուղու տարածքում 14 տարեկան երեխա էր կորել

Մարտի 8-ին, ժամը 16:59-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ ճոպանուղու տարածքի 3-րդ կայանի մոտակայքում, ժամը 15:30 սահմաններում կորել է 14 տարեկան երեխա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Իրականացվում են որոնողական աշխատանքներ: Ժամը 18:47-ի սահմաններում

Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում դեղատոմսերով դեղեր գնելու կարգի վերաբերյալ քննարկում է նախաձեռնելու

«Այդ խառնաշփոթի մեջ պետք է պարզաբանում մտցնել, պատճառահետեւանքային կապերն ու հիմնավորվածությունները հասկանալ». Փաշինյան

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Արսենալի» փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալում» ճանաչվել է փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը: «Շնորհավորում ենք Հենրիխ Մխիթարյանին: Մեր նոր 7-րդ համարն իր առաջին ամիսն է անցկացրել որպես «Արսենալի» խաղացող և դարձել փետրվար ամսվա լավագույն խաղացող»,- ասվում է կայքում: «Հայ ֆուտբոլիստը ամիսը սկսեց հրաշալի մարզավիճակում` «Էվերթոն»-ի հետ խաղում

«Ամբողջ հավասարակշռությունը կին-տղամարդ փոխվել է, աղջիկները չեն կարողանում ամուսնանալ». Կարինե Դանիելյան

Մենք ասում ենք, որ տղամարդիկ ուժեղ սեռ են, կանայք՝ ավելի թույլ, բայց ինքնագնահատականի տեսանկյունից՝ տղամարդու ինքնագնահատականը շատ ավելի է կախված կնոջ տված գնահատականից. հոգեբան

«Ամեն անգամ մարտի դաշտ դուրս գալուց առաջ ինձ կարգի էի բերում, շպարվում». գնդապետ Սերոբյան

«Որ եթե թշնամու գնդակը ինձ խոցի, գեղեցիկ լինեմ մահվան ճիրանում». Աիդա Սերոբյան

«Օպերա Վիվա» քառյակի մատուցմամբ Հյուսիսային պողոտայում հնչել են դասական երաժշտություն գոհարներ

Կանանց միջազգային տոնը Երևանում առանձնահատուկ է եղել նաև մայրաքաղաքի տարբեր հատվածներում կայացած համերգային ծրագրերով: Դրանցից մեկը տեղի է ունեցել Հյուսիսային պողոտայի՝ Թումանյան փողոցին հարող հատվածում: Դասական երաժշտության գոհարների փայլուն կատարումներով ելույթ է ունեցել «Օպերա վիվա» քառյակը: Համերգին ներկա երևանցիները, բազմաթիվ զբոսաշրջիկներն ու ակամայից մասնակից դարձած անցորդները նշել են, որ հաճելիորեն զարմացած են տաղանդաշատ երգիչների կատարումներից,

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031