Օրվա լրահոսը
Երևանի տարբեր հատվածներում կիրառվել են նոր մոտեցումներ՝ գեղարվեստական լուծումներով
Կանանց միջազգային օրը, ավանդույթի համաձայն, Երևանը մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին դիմավորում է ինքնատիպ ու հետաքրքիր ձևավորմամբ՝ ակամայից հաղորդելով գարնանային ու տոնական տրամադրություն: Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման պատասխանատուների կողմից մայրաքաղաքի տարբեր հատվածներում կիրառվել են նոր մոտեցումներ՝ գեղարվեստական լուծումներով ընդգծելով 2800-ամյա Երևանի ցերեկային հմայքը: Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն
Վրաստանի խորհրդարանի պատգամավորը Սումգայիթյան ոճրագործության կապակցությամբ խորհրդարանում հանդես է եկել հայտարարությամբ
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը («Վրացական երազանք» կուսակցություն) Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ խորհրդարանում հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ․ «Խորհրդային միության փլուզումը մի շարք ողբերգական իրադարձություններով է ուղեկցվել: Արյունալի էթնիկ կոնֆլիկտներ են եղել, զոհվել են բազմաթիվ մարդիկ: Այս տարի լրանում է Սումգայիթում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 30-րդ տարելիցը: Խորհրդային միության փլուզման ժամանակ սա խաղաղ բնակչության
Մարտի 8. շնորհավորանքներ ու ծաղիկներ՝ ձիակառքի ասպետից
Մարտի 8-յան հետաքրքրական միջոցառումների շարքում առանձնացել է տոնական ձևավորմամբ ձիակառքը՝ Երևանի փողոցներում ստեղծելով հեքիաթային մթնոլորտ: Մայրաքաղաքի կենտրոնական հատվածներով շրջող ձիակառքի ասպետի կողմից անցորդ կանայք ու աղջիկները ծաղիկներ և շնորհավորական բացիկներ են ստացել: Անակնկալի եկած կանայք ու աղջիկները նշել են, որ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ամենամյա այս յուրօրինակ միջոցառումներն իրենց օրը լցնում են դրական զգացումներով ու նոր
Գարշահոտ՝ Երևանի կենտրոնում գտնվող բաց կոյուղատարից. «Ա1+»
Ավելի քան տասը տարի է Չարենցի երկրորդ նրբանցքի 10 տների բնակիչները ապրում են գարշահոտության մեջ: Նրանց տների և տակով, և բակերով հոսում է կոյուղաջուր: Մարդիկ չեն կարողանում տները վաճառել: Ամռանն այստեղ մնալն ուղղակի անհնար է: Բնակիչներն օրեր առաջ հայտարարեցին, թե մեծ տարաներով կոյուղաջուր են ուղարկելու քաղաքապետարան։ Կառույցն անհապաղ աշխատակիցներ է ուղարկել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել,
Պատրիարքարանը ցանկանում է փոխել «Թանդոյանց» եկեղեցին. Netgazeti-ի ծավալուն անդրադարձը. aliq.ge
«Ալիք». Թբիլիսիի Թանդոյանց խոնարհված եկեղեցու շուրջ վեճերը շարունակում են քննարկվել նաև վրացալեզու մամուլում: Հիշեցնենք, որ Վրաստանի իշխանությունները պատրիարքարանին են փոխանցել Աղմաշենեբելի պողոտայում գտնվող խոնարհված Թանդոյանց հայկական եկեղեցին եւ հարակից տարածքը: Ստորև ներկայացնում ենք եկեղեցու վերաբերյալ Netgazeti վրացալեզու պարբերականի ծավալուն հոդվածի հայերեն թարգմանությունը. Հուշարձանի կարգավիճակ ունեցող հայկական եկեղեցին, որը պետությունը փոխանցել է վրաց ուղղափառ եկեղեցուն, Պատրիարքարանը պատրաստվում է հիմնանորոգման ենթարկել,
Գյումրու 3 միլիոն դրամանոց մարտի 8-ը (ֆոտոշարք)
Ինչպես հայտնի է՝ Գյումրու քաղաքային բյուջեից 3 միլիոն դրամ հատկացվեց մարտի 8-ը նշելու համար։ Քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանն այն ավագանու հաստատմանը ներկայացնելիս, ասաց. «Նախագիծը կայք տեղադրելուն պես՝ սկսվեց քննադատություն, ինչո՞ւ պետք է 3 միլիոն ծախսենք մարտի 8-ին։ Ընկերնե՛ր, մեր ավագանին, մեր քաղաքապետը իրավունք ունեն քաղաքում աշխատող բոլոր կանանց գոնե տարին մեկ անգամ հիշեցնելու, որ
Սուրիական Բանակը Յաջողեցաւ Արեւելեան Ղութան Բաժնել Հիւսիսային Եւ Հարաւային Մասերու
Բերիո լուրեր. Սուրիական բանակի տեղեկատուական բաժանմունքին համաձայն, մինչ սուրիական բանակը իր ամբողջական վերահսկողութեան տակ առաւ Պէյթ Սաուա գիւղը, զինեալներու պաշտպանական գիծերը փուլ եկան եւ սկսան զիրար մեղադրել գիւղի կորուստին համար: Սուրիական բանակը յաջողած է Արեւելեան Ղութան բաժնել հիւսիսային եւ հարաւային մասերու: Շարք մը զինեալներ Հաուշ Աշարի շրջանէն փախուստ տուած են դէպի Աֆթարիս գիւղ: Յիշեցնենք, որ
Հավատացե՛ք, վատ մտքով չէր. Սլուցկին ներողություն է խնդրել կանանցից
Ռուսաստանի Պետդումայի Լիբերալ դեմոկրատական կուսակցության անդամ Լեոնիդ Սլուցկին, որը սկանդալի կենտրոնում էր հայտնվել 3 լրագրողների նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու համար, ներողություն է խնդրել այն կանանցից, որոնց «երբևէ կամա թե ակամա ցանկացած տեսակի վնաս է հասցրել»: «Սիրելի կանայք: Ամբողջ հոգով շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Ցանկանում եմ ամուր առողջություն, հոգու ուժ և պարզ մարդկային
Դիանա Գրիգորյան. «Char u naxanz» մարդկանց կասեմ հետևյալը… մոռացել եք անգամ, որ այսօր տոն է
Փոխարենը Ձեր ներսի մաղձը շպրտում եք մի մարդու վրա , ով նույնպես կին է, մայր և դուստր:
Հայկական հարցերով հանձնախումբը Կոնգրեսից 70 մլն դոլար է խնդրել Հայաստանի ու Արցախի համար
Հանձնախումբը, մասնավորապես, 6 միլիոն դոլար է խնդրել Արցախի համար՝ ականազերծման և հաշմանդամների օգնության նպատակով, 4 միլիոն դոլար՝ խաղաղության աջակցման համար, ինչպես նաև 30 միլիոն դոլար Հայաստանին՝ որպես տնտեսական օգնություն:
«Սյունիքի մարզի «ֆիշկաներից» մեկը Իրանի շուկային մոտ լինելն է». Կարեն Կարապետյանը մարզային խորհրդակցություն է անցկացրել Գորիսում
Կարեն Կարապետյանին ներկայացվել է նաև «Գորիսը՝ 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագիրը. ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը զեկուցել է, որ նախատեսվում է Գորիսում իրականացնել 54 մշակութային միջոցառում, որոնք կմեկնարկեն հուլիսի 7-8-ին և կշարունակվեն մինչև ուշ աշուն:
Կառուցապատման թույլտվություն են տվել հեռախոսների մալուխների վրա
Քաղաքապետարանի ախորժակը չի փակվում. ազատ տարածք են տեսնում՝ արագ վաճառքի են հանում: Ու ախորժակն այնպես է բացվել, որ մայթերն էլ են վաճառքի հանում: Մալաթիա-Սեբաստիա համայնքի Անդրանիկի փողոցում երեւի շաբաթ կամ ամիս չկա, որ մի փոս չփորեն ու մի օբյեկտի հիմք չգցեն: Լուսանկարում պատկերված կիսակառույցն էլ օրերս են սկսել «կենդանացնել»: Այստեղ շինարարները փորել, փորել են, մեկ
«Որքան շատ լինեն կանայք ԱԺ-ում, այնքան կբարձրացնեն տղամարդկանց ջենտլմենությունը»
Կանանց բանավեճ`կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության մասին
Դպրոցականներին համերգային ձևաչափով դասավանդեց բանաստեղծ, երգահան, հեղինակ կատարող Էդուարդ Զորիկյանը
Ֆիլհարմոնիայում դաս-համերգով ներկայացավ Էդուարդ Զորիկյանը 2007 թվականից մինչ օրս Հայաստանի պետական ֆիլհարմոնիան իրականացնում է «Դպրոցականի ֆիլհարմոնիա» մասշտաբային նախագիծը, որն իրապես մեծ ավանդ ունի դպրոցահասակ երեխաների երաժշտական ճաշակի զարգացման գործում: Ծրագրի շրջանակում դասական և ազգային երաժշտությունը մատուցվում է դաս-համերգների միջոցով: Հայտնի երաժիշտները և երաժշտագետներն, իբրև բանախոսներ, ներկայացնում են անվանի կոմպոզիտորների կյանքը, ստեղծագործությունները, բացատրում երաժշտական գործիքների ստեղծման
Հիվանդանոցի տնօրեն. «Առանց բժշկի ցուցման ոչ մի մարդ չպետք է դեղ գնի»
Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանն անհրաժեշտ է համարում դեղերը դեղատոմսերով դուրս գրման այս կարգը: Նրա խոսքով՝ այսօր ցանկացած քայլափոխի ավելի շատ դեղատների ես հանդիպում, քան մթերային խանութների: Ասում է հաշվել է՝ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում գործում է 17 դեղատուն եւ ընդամենը 5 մթերային խանութ. «Դեղատան պահանջարկ կա, որ այդքան բացվել է: Երբեմն ես
«Տղամարդկանց բերանները լեզու դրեցիր». քննարկում Կանանց տոնի կապակցությամբ
«Մարտի 8-ը կանանց միջազգային օրն է, որն ուղղված է եղել կանանց բռնություններին և նրանց իրավունքների սահմանափակումների դեմ պայքարին»:
Ստվերային կառավարությունը՝ որպես ընդդիմության կենսունակության երաշխիք
Հայաստանում ընդդիմադիր տարբեր ուժեր թեեւ ընտրությունից ընտրություն, երբեմն նաեւ ընտրությունների միջեւ ընկած ժամանակահատվածներում ակտիվություն են ցուցաբերում, բայց միեւնույն է՝ որպես ինստիտուտ հայաստանյան ընդդիմությունը դեռեւս դժվար է համարել կայացած: Այդ մասին է վկայում տարբեր շրջափուլերում որպես ընդդիմության առաջամարտիկներ հանդես եկող քաղաքական ուժերի փոփոխությունը: Ճիշտ է, դա մի գործընթաց է, որն ի վերջո նպաստում է ընդդիմության ինստիտուտի
Մետրոյի կայարաններում ու շարժակազմերում կանանց ու աղջիկներին ֆլեշ-մոբերի տեսքով հրամցվել են երաժշտական-պարային համարներ ու հաճելի անակնկալներ
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած տոնական միջոցառումների շարքից անմասն չէր մնացել նաև Երևանի մետրոպոլիտենը: Մետրոյի կայարաններում ու շարժակազմերում կանանց ու աղջիկներին ֆլեշ-մոբերի տեսքով հրամցվել են երաժշտական-պարային համարներ ու հաճելի անակնկալներ: Այդ ամենը զուգակցվել է տոնական ծաղիկներով ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից տրված շնորհավորական բացիկով: Նախաձեռնությանը ակամայից մասնակից դարձած կանայք ու աղջիկները նշել են, որ այս գեղեցիկ
Արմեն Սարգսյանը ցանկություն է հայտնել, որ կանայք ավելի մեծ դերակատարություն եւ մասնակցություն ունենան երկրի պետական ու հասարակական կյանքի բոլոր ոլորտներում
Կանանց տոնի՝ Մարտի 8-ի առթիվ, Հայաստանի Հանրապետության ընտրված նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է հայոց կանանց՝ մայրերին, քույրերին, դուստրերին՝ մաղթելով նրանց առողջություն, հաջողություն, բարձր տրամադրություն, լավատեսություն, ամուր ու բարեկեցիկ ընտանիքներ։ Նշելով, կնոջ բացառիկ դերը թե՛ ընտանիքում, թե՛ հասարակության մեջ, նա ցանկություն է հայտնել, որ կանայք ավելի մեծ դերակատարություն եւ մասնակցություն ունենան երկրի պետական ու հասարակական կյանքի
«Եթե ՀՀ-ում կինը փողոցում քայլելիս ծխի, տղամարդիկ նրա հետեւից կբղավեն, ռեպլիկներ բաց կթողնեն». լատվիացի ուսանող
«Հայաստանը միայն տղամարդ-նախագահներ է ունեցել. դա արդեն իսկ ամեն ինչ ասում է»,-ասում է նա
Մարտի 8. կրկնակի տոն՝ կին վարորդների համար
Օրվա խորհրդով գործընկեր տղամարդկանցից շնորհավորանքներ ու ծաղիկներ ստանալուց հետո` կանայք ապացուցել են, որ էքստրեմալ պայմաններում մեքենաներ վարելու տեսակետից չեն զիջում տղամարդկանց:
Քանի՞ միլիարդ դրամի տուգանք են վճարում ՀՀ քաղաքացիները՝ մեկ տարում
«Շարժական արագաչափը ոչ միայն չի նպաստում վարորդի զգոն լինելուն, այլեւ ավելորդ լարվածություն է առաջացնում»,-ասում է Դավիթ Ասատրյանը
Մարիաննան պարզաբանում է…
Կաթնամթերքի շուկայում անցկացվող ստուգումները ողջունելի են և անհրաժեշտ ամենքիս՝ որպես սպառողի: Սակայն մեր Հանրապետությունում գործող հավատարմագրված լաբորատորիաները միևնույն արտադրանքի վերաբերյալ տալիս են փորձարկման միանգամայն տարբեր արդյունքներ՝ տարակուսանքի մեջ գցելով թե արտադրողին և թե սպառողին: Երբ մենք նմուշներ ենք հանձնում 3-4 տարբեր լաբորատորիաներ, ապա անպատճառ ստանում ենք 3-4 տարբեր եզրակացություն: Երբևիցե մենք չենք ունենում երկու միանման
«Ապագան կանացի է». Մարտի 8-յան հավաք՝ Ազատության հրապարակում (Ֆոտոշարք)
Մասնակցում էին հիմնականում Դիլիջանի միջազգային դպրոցի սաները, որոնք ծաղիկներ էին բաժանում անցորդներին
Հենրիխ Մխիթարյանի աշխատավարձը նյարդայնացնում է թիմակիցներին
Միայն Վենգերը չէ «Արսենալի» խնդիրը: Մի քանի ֆուտբոլիստներ ցանկանում են հեռանալ:
«Դավիթ Օհանյանին իրիկունները ստեղ շատ ենք տեսնում, երեւի ընգած ազատ մայթ ու հող ա ման գալիս՝ ծախելու համար»
Մալաթիա-Սեբաստիա համայնքում կամ, ինչպես բնակիչներն են ասում, Բանգլադեշում գտնվող Անդրանիկի փողոցում այնպիսի շինարարական բում է, կարծես երկրում շինարարության աճն ապահովելու բեռը դրված է այս վարչական շրջանի վրա: Անդրանիկի փողոցը այս թաղամասի գլխավոր եւ բանուկ փողոցներից է: Այստեղ բավականին խաղաղ էր մինչեւ անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունների ավարտը: Եվ ահա ընտրությունների ավարտից կարճ ժամանակ անց այս ու
Զարուհի Փոստանջյան. «Ելք»-ը քաղաքական օրակարգը չի ներկայացրել»
Ներկայիս իրավիճակի պատասխանատուներն, ըստ Զարուհի Փոստանջյանի, երեք նախագահներն են` հավասարապես, ուստի միայն Սերժ Սարգսյանի վարչապետ չդառնալով, ըստ նրա, որեւէ հարց չի լուծվում:
Կարօ Փայլան. Պոլսոյ Հայոց պատրիարքարանը կը գտնուի պատանդի կարգավիճակի մէջ
ՓԱՐԻԶ, «Յառաջ».- Թուրքիոյ խորհրդարանի հայ երեսփոխան Կարօ Փայլան կրկին բարձրացուցած է Պոլսոյ Հայոց պատրիարքի ընտրութեան հարցը ու յայտարարած, որ պատրիարքարանը այժմ յայտնուած է պատանդի կարգավիճակի մէջ: «Պետութեան հետ մօտ կապեր ունեցող անձ մը կը գրաւէ Պոլսոյ Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտօնը, այսինքն՝ պետութիւնը իշխանական վերահսկիչ նշանակած է պատրիարքարանին մէջ: Դուք կրնաք Թուրքիոյ մէջ նման ճնշում բանեցնել
«Թող ոչ միայն մեր, այլեւ աշխարհի երեսից վերանա «պատերազմող երկիր» արտահայտությունը»
Հայ նկարչուհիների գերագույն ցանկությունն է սա Շատերս հեշտությամբ կարող ենք թվարկել 10 ճանաչված հայ գրողի, դերասանի, ռեժիսորի, նույնիսկ օպերային երգչի անուններ, էլ չենք խոսում շոու-բիզնեսի ներկայացուցիչների մասին, բայց օրերս «Առավոտի» հարցախույզը՝ մշակույթի տարբեր ոլորտների արվեստագետների շրջանում՝ բացի կերպարվեստից, բարձրաձայնել 10 կին նկարիչների անուններ, սպասված արդյունքը չտվեց: Հիշեցին Արմինե Կալենցի, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի, Գայանե Ասլամազյանի, նույնիսկ ոմանք
Առողջապահության նախարարությունն իր առարկություններն է ուղարկել դատարան
Լրագրողը պահանջում է հրապարակային ներողություն Լրագրող Արթուր Հովհաննիսյանը դիմել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան: Ինչպես տեղեկացրել ենք, առողջապահության նախարարության դեմ գործով «Առավոտը» ներգրավվել է որպես երրորդ անձ: Արթուր Հովհաննիսյանը հայտնել էր, որ նախարարությունն իր պաշտոնական moh.am կայքում «Պետք չէ ապավինել կեղծիքին. Շիրակի մարզի Այգաբաց համայնքի դպրոցում պատվաստումներ կատարելու փորձ չի եղել» տեղեկատվությամբ վիրավորել է իր


















































