Օրվա լրահոսը

Ալթունյանը պատասխանատվությունից խուսափելո՞ւ համար է կասեցնում իրեն գոհացնող որոշումը

Առողջապահության նախարարը օրեր առաջ վստահեցնում էր՝ դեղատոմսով դեղերի դուրսգրման որոշումը ճիշտ է եւ հանրության համար խնդիր չի առաջացնի

Ղարաբաղյան շարժման 30-ամյակի և Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ Արաբական Միացյալ Էմիրություններում

Մարտի 2-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և ազգային վարչությունների նախաձեռնությամբ Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան պաշտոն՝ նվիրված սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցին: Նույն օրը Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցում Արաբական Միացյալ էմիրություններում և Կատարում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տեր Մեսրոպ Ծ. Վրդ. Սարգսյանի նախագահությամբ մատուցվեց Սուրբ պատարագ՝ նվիրված Արցախի ազատագրման պայքարի 30-ամյակին:

Մշակույթի նախարարը խոստացավ «բաց» լինել

 Կինոնախագծերի վերաբերյալ կինոկենտրոնի քննարկումները, ըստ նրա, լրագրողներից գաղտնի չեն պահվի

Մանրամասներ՝ դիմակավորված անձի` Գյումրու կենտրոնում սարքած սկանդալից

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր վաղ առավոտյան՝ ժամը 6.00-ի սահմաններում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց գտնվող գետնանցումի հեռախոսների կրպակը թալանելու փորձ է կատարվել: Այն կանխել էր անվտանգության աշխատակիցը, որին, սակայն, դիմակավորված անձը դանակահարել էր: Թե ինչպես է կատարվել դեպքը, կրպակների աշխատակիցներն ականատես չէին եղել, խուսափում էին անգամ իրենց լսածը պատմել: Գետնանցումի հատակն արյան մեջ թաթախված

Վլադիմիր Պուտինը, Ռոնալդոն, Մարադոնան եւ ֆուտբոլային մյուս աստղերը ցուցադրել են ֆուտբոլի գնդակին տիրապետելու իրենց վարպետությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հանրաճանաչ ֆուտբոլիստներ Ռոնալդոն, Դիեգո Մարադոնան եւ ֆուտբոլային մյուս աստղերը Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին 100 օր մնալու կապակցությամբ ֆուտբոլի գնդակով աճպարարություններ են արել: ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում տեղադրված տեսահոլովակում աշխարհի առաջնության մասնակից 32 երկրների ճանաչված ֆուտբոլիստները, ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտիոն եւ Վլադիմիր Պուտինը գնդակով 100 աճպարարություն են անում: Բացի Ռոնալդոյից, Մարադոնայից, Պուտինից

«Արցախի անվտանգության գոտիները համարվում են ՀՀ տարածք, թե ոչ, դա այլ հարց է». Արդարադատության փոխնախարար

Այս օրինագիծը վերաբերո՞ւմ է անվտանգության գոտիների վերաբերյալ փոխզիջումային տարբերակ քննարկելու հնարավոր դեպքերին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ դեղերը դեղատոմսով բաց թողնման հարցի առնչությամբ

Առողջապահության նախարարության նման գործելաոճը հանգեցրել է հանրության շրջանում շփոթության և մտահոգությունների՝ մասնագետների շրջանում:

Պայթյունից հետո  շուրջ երկու շաբաթ անց վնասված շենքում վերականգնելու ուղղությամբ աշխատանքներ տեղի չեն ունեցել

ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին Քաղաքապետի առաջին տեղակալ  Կամո Արեյանին Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչություն  Հրայր Անտոնյանին   Քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչություն  Սամվել Մհերյանին   Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին   Դիմում-Բողոք Այսօր 2018 թվականի մարտի 6-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը այցելել է Երևան քաղաքի Վրացական փողոցի 10 շենք, որտեղ վերջերս

Ալիկ Սարգսյանը կարծիք ունի, բայց հիմա չի ասի

Ո՞վ լինի ՀՀ հաջորդ վարչապետը`Կարեն Կարապետյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը

Վարչապետ Կարապետյանին են ներկայացրել Գյումրիում խոհարարական դպրոց հիմնելու նախաձեռնությունն ու ծրագրերը, որում ներդրվելու է Paul Bocuse  ինստիտուտի փորձն ու հնարավորությունները

«Համոզված եմ, որ այն լինելու է հաջողված, մտածելակերպ փոխող և անհրաժեշտ Գյումրիի համար»,- ընդգծել է վարչապետը՝ ՝ հավելելով, որ կառավարությունը պատրաստ է աջակցել ծրագրի իրականացմանը:

«Ուսուցիչներին ժամանակավորապես արգելեք քարոզչություն իրականացնել». Արտակ Զեյնալյան

Զեյնալյանի խոսքով՝ թվում է, թե այդ արգելքը կմիջամտի ուսուցիչների ընտրական իրավունքի իրացմանը, բայց նրանց հարցում արդեն իսկ խտրական մոտեցում կա

Վահան Տեր-Ղևոնդյանը միաձայն ընտրվեց Մատենադարանի տնօրեն

Տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի հայտարարած մրցույթի սահմանված ժամանակահատվածում Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի անունով ստացվել էր մեկ դիմում:

«Մադաթովի եւ Լոռիս-Մելիքովի հետնորդներն են 1992 թվականին ազատագրել Շուշին ադրբեջանական օկուպացիայից». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մարտի 6-ին ներկա է գտնվել «Թուրքմենչայի պայմանագիր. 190 տարի: Պատմությունը եւ ներկան» խորագրով հայ-ռուսական միջազգային համաժողովին: Նշենք, որ համաժողովը նախաձեռնել են Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնը, «Տարածաշրջանային գիտական եւ կրթական կենտրոնների միավորում» ու «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպությունները: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը հանդես է եկել ելույթով. «Համաժողովի հարգելի մասնակիցներ,

Մարդիկ չեն կարողանում բացել իրենց պատուհանները` օդափոխության համար: Անգամ լվացք փռելիս՝ նրանք դիմակներ են օգտագործում

ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանին Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին   Դիմում Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցություն են դիմել Երևան քաղաքի Դեմիրճյան 40 շենքի մի խումբ բնակիչներ, ովքեր բողոքում են, որ շուրջ տասը տարի է, ինչ իրենց շենքի հետնաբակում

Ալիկ Սարգսյանը`«խոշոր ձկներին» գլխից բռնելու մասին

Նախկին ոստիկանապետն ասում է`ոստիկանները հնարավորություն չունեն մի փայտիկով ամբողջությամբ կոռուպցիան բացահայտեն

Արտակարգ իրավիճակների դեպքում հրշեջ մեքենան հնարավորություն չի ունենալու մտնել այս երկու՝ 16 հարկանի բնակելի բազմահարկ շենքերի տարածք

Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանին Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի վարչության պետ Արսեն Ամյանին Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին   Դիմում Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությանն են դիմել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի թիվ 39 և թիվ 40 շենքերի 35 բնակիչներ: Բնակիչները

ՀՀ «Ազգային հերոս» կոչումը կվերացվի՞

Գործող օրենքով բարձրագույն խրախուսման ձեւը համարվում է միայն պարգեւատրումը, եթե «Ազգային հերոսի» կոչումը դիտենք որպես «պատվավոր» կոչում, կստացվի, որ այն այնքան էլ բարձրագույն խրախուսման ձեւ է

«Լավագույն ժամանակահատվածն էր՝ Պուտինը ցույց տար, թե ՌԴ ռազմաարդյունաբերությունն ինչ հաջողությունների է հասել». Թեւան Պողոսյան

«Ես կարծում եմ, որ եթե ՀՀ-ն կանգնի զենք, թե սանկցիա ընտրության առջեւ, կընտրի զենքը». Սուրեն Սարգսյան

Տաճատ Վարդապետյան. «Սերժ Սարգսյանն անթերի ղեկավար է»

ԱԺ ՀՀԿ խմբակցության նորընտիր պատգամավոր Տաճատ Վարդապետյանը նախագահ Սերժ Սարգսյանին համարում է անթերի ղեկավար: Հիշեցնենք, Տաճատ Վարդապետյանը նախորդ գումարման խորհրդարանում ներկայացված էր: Այժմ նա համալրեց ՀՀԿ խմբակցության շարքերը`Հրայր Թովմասյանի`ՍԴ անդամ ընտրվելուց հետո: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Տաճատ Վարդապետյանը Սերժ Սարգսյանին անփոխարինելի չանվանեց, ինչպես շատ ՀՀԿ-ականներ: Ասաց`ինքն իր բնութագրումն ունի. «Սերժ Սարգսյանն անթերի ղեկավար է»: Aravot.am-ը

ՀՅԴ-Կարապետյան համազարկ. «Ժամանակ»

Մեզ պետք են ճշմարիտ թվեր, մենք թվեր նկարելու, ուռճացնելու խնդիր չունենք, մարտի 5-ին Արագածոտնի մարզում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա իհարկե խոսել է մարզի, այսպես ասած՝ սոցիալ-տնտեսական և մակրոտնտեսական վիճակի ու ցուցանիշների մասին, սակայն Կարեն Կարապետյանի հայտարարության կոնտեքստը բավականին թափանցիկ է: Բանն այստեղ այն է, որ նախօրեին Կարեն Կարապետյանի թվերը կասկածի տակ էր առել

«Հանեք բոլորին ԱԽ կազմից ու թողեք միան վարչապետին, ԵՊՀ խորհրդի նախագահին ու Շախմատի ֆեդերացիայի նախագահին». Միրզոյան

ՀՀ նախագահն Անվտանգության խորհրդի անդամ չի լինելու: Փոխարենը, ԱԽ անդամներ են լինելու
վարչապետը, փոխվարչապետերը, անվտանգության խորհրդի քարտուղարը

Որո՞նք կարող են լինել այն փաստարկները, որ կհիմնավորեն Սերժ Սարգսյանի ապագա վարչապետությունը. «Իրատես»

Մենք թևակոխում ենք մի փուլ, որտեղ ավելի լուրջ պատճառաբանություններ են անհրաժեշտ։ Որո՞նք կարող են լինել այն փաստարկները, որ կհիմնավորեն Սերժ Սարգսյանի ապագա վարչապետությունը։ Ակնհայտ է, որ դրանք չեն կարող լինել տնտեսական բնույթի։ Դրա վառ ապացույցն է այն, որ Սերժ Սարգսյանը սոցիալ-տնտեսական թեմաների շուրջ խորհրդակցություն հրավիրելիս հանրությանը և վարչական-իշխանական ապարատին հղեց կարևորագույն ուղերձ. գործող վարչապետին տնտեսական

Օհանավանցիները փակել են Վանաձոր-Երեւան ճանապարհը

Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի բնակիչներն այս պահին փակել են ճանապարհը։ Նրանք բողոքում են, որ միրգը չեն թողնում արտահանեն. «Սաղ խնձորը փչանում է, մաքսատունը փակ է, չենք կարում, որ միրգը տանենք։ Մեր ամբողջ աշխատանքը ջուրն է լցվում»,- դժգոհում են գյուղացիները։ Նրանք թույլ չեն տալիս որեւէ մեքենայի անցնել նշված ճանապարհով։ Օհանավանցիները պահանջում են կառավարության որեւէ ներկայացուցչի, որը խնդրին

«Ելքը» ակամա բախվում է նախորդ ընդդիմադիրների շարած ականներին` փողոց դուրս եկած մարդկանց այնքան երկար ու այնքան հաճախ են տուն ուղարկել, որ այլևս փողոց դուրս գալը իմաստազրկվել է. «Իրատես»

Ժողովուրդը պաշտոնապես իր տեսակետը արտահայտել է 2017-ի խորհրդարանական ընտրություններում, որոնց արդյունքում ՀՀԿ-ն ստացավ մեծամասնություն և իշխանություն ձևավորելու իրավունք մինչև 2022-ը: Եվ հիմա ՀՀԿ-ն կարող է իբրև մեծամասնություն առաջադրել վարչապետի իր թեկնածուին: Կո՞ղմ է, թե՞ դեմ Նիկոլ Փաշինյանը: Կամ` «Ելքը»: Կան տարբերակներ: 1. «Ելքի» մյուս երկու կուսակցությունները չեն միանում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը` իմաստ չտեսնելով հերթական անգամ ժողովրդին

Հանրային խորհրդին կից Ազգային փոքրամասնությունների հարցերով պալատ կստեղծվի

Գործառույթն է լինելու ազգային փոքրամասնությունների իրավունքների իրացման մշտադիտարկումը

«Միգուցե երրորդ համաշխարհային պատերազմը Պուտինի հայտարարությունից հետո կանխվեց». Գուրգեն Եղիազարյան

ՌԴ հենարանը, հաղթական քարտը նրա ռազմական ուժն է. Նարինե Դիլբարյան

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 6-ին՝ կեսօրից հետո, 7-ի գիշերը, 9-ին, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 6-ին, 8-ին, 9-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 6-ի ցերեկը

«Լիդիան Արմենիայի» հետ խոսել չի կարելի. Ով լուսաբանեց՝ վերջ, դավաճան է կամ ծախված. «168 ժամ»

Լուսաբանել պետք է միայն իրենց բնապահպանների տեսակետները։ Կապ չունի՝ նրանց ասածները որքանով են հիմնավոր, կապ չունի՝ որքանով են ճիշտ։ Ասում են՝ «Ոչ մի նոր հանք», ուրեմն ոչ մի նոր հանք։

Համահայկական կառույցի ստեղծումը հնարավոր է. «Հայոց Աշխարհ»

Հայաստանի անկախացումից մինչ օրս Սփյուռքը միավորող համաշխարհային հայկական կազմակերպություն ստեղծելու գաղափարը բազմիցս արծարծվել է քաղաքական տարբեր գործիչների, մտավորականների եւ քաղաքագետների կողմից։ Նման խնդիր իսկապես գոյություն ունի ու եթե առայժմ չի լուծվել, դեռեւս չի նշանակում, թե այն ուտոպիա է, վեր է մեր ժողովրդի ուժերից ու հնարավորություններից։ Սակայն խնդրի գոյությունը մի բան է, այն լուծելու համար ցայսօր

Սումգայիթյան ողբերգության 30-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բուխարեստում

Մարտի 4-ին Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց հայկական մայր եկեղեցում Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպս. Հակոբյանի հանդիսապետությամբ ի հիշատակ Սումգայիթյան կոտորածների անմեղ նահատակների մատուցվեց Սուրբ Պատարագ և կատարվեց հոգեհանգստյան պաշտոն, որից հետո Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Ռումինիայի Հայոց միության և Ռումինահայոց թեմի կողմից ծաղկեպսակներ տեղադրեցին եկեղեցու բակում կանգնեցված խաչքարին: Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն իր ելույթում

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031