Օրվա լրահոսը

ՀՀ ՊՆ N զորամասից յուրացվել է շուրջ 45 մլն. ՀՀ դրամի ապրանքատեսակ. մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի հրամանատարի տեղակալին և պահեստապետին

ՊՆ N զորամասի պահեստից հափշտակությունները կատարվել են 2015-2017 թվականներին։ Մասնավորապես՝ պաշտոնական փաստաթղթերում կեղծիքներ մտցնելու եղանակով հափշտակվել է ավելի քան 45 մլն. դրամի բժշկական ապրանքատեսականի, դրանց թվում՝ «Հարմոնիկ ուլտրաձայնային էլեկտրադանակի ծայրադիր», «Կավա ֆիլտր»  և «Թանզիվ բժշկական» անվանումներով նյութական միջոցներ։

Հատուկ ուշադրություն է դարձվել Թալիշի վերականգնման գործընթացին

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել հանրապետությունում սոցիալ-տնտեսական մի  շարք ծրագրերի իրականացման շուրջ: Հատուկ ուշադրություն է դարձվել Թալիշի վերականգնման գործընթացին: Օրակարգում ընդգրկված հարցերի կապակցությամբ համապատասխան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ մարմինների ղեկավարները: Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված խնդիրների պատշաճ իրականացման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձիք:

«Կարեն Կարապետյանն ո՞վ է, նա ի՞նչ գիտի Արցախից». Մանվել Գրիգորյան

Գեներալ Մանվելը մի կողմից ասաց, որ վարչապետի պաշտոնում տեսնում է Սերժ Սարգսյանին, մյուս կողմից էլ նշեց, որ «ցանկացած մեկը» կարող է լինել

Չստացված խնդիրը համարել հաղթանակ՝ սխալ է. Գևորգ Մելքոնյան. «Ա1+»

Հայ -թուրքական արձանագրությունների չեղարկումը Հայաստանի հաղթանակը չէ։ Պատմագետ Գևորգ Մելքոնյանը արտահայտեց այս կարծիքն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ «Նախաձեռնությունը մերն էր հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված և տեսանք, որ չստացվեց։ Չստացված խնդիրը համարել հաղթանակ՝ սխալ է»,- ասաց  Գևորգ Մելքոնյանը։ Նա միևնույն ժամանակ նշեց, որ չնայած չհաջողվեց հարաբերություններ հաստատել, այնուամենայնիվ այն անհրաժեշտություն է և պետք է հասարակությանը

Դիլիջանի պետական քոլեջը նորից հայտնվել է քրեական պատմության մեջ

Գործը հարուցված է պաշտոնեական կեղծիքի հոդվածով

Արտաշես Խալաթյան. Արցախում նախագահական կառավարման համակարգի սահմանադրական ամրագրումը նոր էջ է բացելու հայկական երկրորդ պետության ինստիտուցիոնալ զարգացման գործընթացում

ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ Արցախում նոր կառավարման համակարգի անցումն ուշադրության արժանի է նրանով, որ ընդհատվեց հայկական երկրորդ պետության կողմից Հայաստանի Հանրապետության պետաիշխանական համակարգի՝ ինչ-որ առումով կրկնորդման գործընթացը: Պետական կառավարման ձևի անվտանգային բաղադրիչներից մեկն այն է, որպեսզի ձևավորվի և գործի պետաիշխանական ինստիտուտների այնպիսի համակարգ, որն առավելագույնս ամրապնդի հանրապետական-ժողովրդավարական կառավարման հիմքերը՝ դրանք դարձնելով անբեկանելի: Արցախի՝ սահմանադրաիրավական և քաղաքատնտեսական տեսանկյունից

«Ես 100%-ով ուզում եմ, որ նա լինի վարչապետի թեկնածու». Մանվել Գրիգորյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

Նա միշտ նվիրվել է այս երկրին, անցել ամեն ինչի միջով՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան…

Իշխանութիւնների մարտավարական-դիւանագիտական սայթաքումը այլեւս սրբագրւած-անցած էտապ է

Հայաստանի պետութեան ու պետականութեան հեղինակութեանն ու հանրային վարկանիշի բարձրացմանը սպասարկող իշխանական-կառավարական միաւորները, անկախութեան վերականգնումից 27 տարիների ընթացքում եթէ ոչ ռազմավարական միտումնաւոր, ապա՝ մարտավարական որոշում-քայլերում ՕՐԻՆԱՉԱՓՕՐԷՆ թոյլ են տւել սխալներ ու սայթաքումներ: Օրինաչափօրէն, քանզի աշխարհի նոյնիսկ ամենաառաջադէմ ու ոչ նորանկախ-կայացած պետական ներկայացուցչութիւնները՝ կառավարութիւն-իշխանութիւններն իսկ զերծ չեն նման սայթաքումներից: Այլապէս՝ ցանկացած երկրի քաղաքական-հասարակական կեանքում անիմաստ կը դառնար

Ի՞նչ կասեր Մանվել Բադալյանն, ըստ Գեւորգ Պետրոսյանի

Ընդդիմադիր պատգամավորը պնդում է`ինքնանպատակ օրենքներ են ընդունվում

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 5-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա –Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության  լրատվական ծառայություն

Սուրիկ Խաչատրյան. «Այս 30 տարիներն ապացուցեցին, որ Սերժ Սարգսյանն, իսկապես, անփոխարինելի է»

Սյունիքի նախկին մարզպետը գյուղացիներին իշխանություններից դժգոհելու փոխարեն կոչ է անում անասուն պահել, հող մշակել

«Վազգեն Սարգսյանի կերպարն ուսուցողական է». Կարեն Ավագյան

Մարտի 5-ին` հասարակական-քաղաքական և ռազմական գործիչ, ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) երիտասարդական կազմակերպությունը և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը կազմակերպեցին այց Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, Սպարապետի տուն և Սպարապետի անունը կրող զորամաս: Տուն-թանգարանում Սպարապետի կյանքին ու գործունեությանը ծանոթանալուց հետո ծրագրի մասնակիցներն այցելեցին Վազգեն

Ազգային հերոս. կոչու՞մ, թե՞ պարգեւ

Խորհրդարանում վիճում են այս հարցի շուրջ, իսկ Գեւորգ Կոստանյանը Դավիթ Հարությունյանին դիտողություն արեց

«Մեր քվեարկությամբ հնարավորություն տվեցինք նորընտիր նախագահին ավելի ազատ մանևրել քաղաքական դաշտում». Սերգեյ Բագրատյան

Ըստ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորի՝ նախագահի՝ անկուսակցական լինելն առավելություն է

«Ընտրություններին սպուտնիկով մեզ գտնում են»

«Այս ընթացքում քանի վարչապետ է փոխվել, բոլորն իրենց տներում, պալատներում տաք-տաք նստած են, իսկ մենք 12 տարի է՝ փողոցներում ենք: Բաղրամյան 26-ից ուղարկում են կառավարություն, այնտեղից էլ` Տարոն Մարգարյանի մոտ, այսպես 12 տարի: Ո՛չ վարձի գումար են տալիս, ո՛չ մտածում` այս մարդիկ ինչպե՞ս են ապրում: Առանց ամաչելու նայում են աչքներիս մեջ ու ասում` պիտի սպասեք,

Հանձնարարվել է խստորեն վերահսկել ու բացառել Մարտի 8-ի առիթով դրամահավաքության հնարավոր դեպքերը

Նաև նախազգուշացրեք, որ դրամահավաքության ցանկացած ահազանգ մանրակրկիտ կուսումնասիրվի և, հաստատվելու դեպքում, կրթօջախի տնօրենն անձամբ պատասխանատվություն կկրի դրա համար», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Գարնանամուտը` ժողովրդական արվեստի շնչով

Ժողովրդական արվեստի կենտրոնում կանանց տոներին ընդառաջ բացվեց ժողովրդական վարպետների ստեղծագործությունների «Կին արվեստ, տոն» ցուցահանդես-վաճառքը: Ներկայացված են 25 ժողովրդական վարպետների աշխատանքները` փայտի գեղարվեստական փորագրություն, արծաթագործություն,ասեղնագործություն, խեցեգործություն, կարպետագործություն և այլ նմուշներ: Ժողովրդական արվեստի կենտրոնի գիտական քարտուղար Նանե Բագրատունին ասում է. «Մենք փորձում ենք կարևորել ժողովրդական վարպետների աշխատանքները և բարձրացնել հասարակության մոտ այն գիտակցումը, որ ձեռք են բերում

Ռոբերտ Ամիրխանյանը դիմել է նախագահին

 Կամերային երգչախմբի` ԱՄՆ համերգի մեկնելու ճանապարհածախսի հարցը լուծված է

«Պատերազմից չպետք է վախենալ, դա այնքան սովորական պետք է լինի մեր համար». Սուրիկ Խաչատրյան

«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին դիմակայելու եւ սահմանն ամուր պահելու»,-ասում է նախկին մարզպետը

Պարզաբանում. Երրորդ երեխայի ծննդյան նպաստի չափում կամ վճարման կարգում որևէ փոփոխություն չի եղել

Երրորդ երեխայի ծննդյան դեպքում 2014 թվականից սկսած վճարվում է 1 մլն դրամ և այս նպաստի չափում կամ վճարման կարգում որևէ փոփոխություն չի եղել: Ինչ վերաբերում է պետական աջակցության հաշվին փոխանցելու միջոցով վճարվող ընտանեկան դրամագլխի միջոցներից ամսական 25000-ական դրամ բանկային փոխանցումներ կատարելուն, ապա  ներկայումս շրջանառվում է ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի ընդունման դեպքում 2018 թվականի համար

Մեղրու ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: Մեղրու ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 60-70 մետր: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարները կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական

«Սահմանադրական գաղափարի նվիրյալնե՞ր», թե՞ «մանր ժուլիկներ»

ԲԴԽ անդամների վիճահարույց ընտրությունը «Վա՜յ, փաստորեն կեղծվել են, ես տեղյակ չէի»,- «Առավոտի» հարցին այսպես հումորով արձագանքեց օրերս Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրված Գեւորգ Դանիելյանը: Պարոն Դանիելյանից հետաքրքրվել էինք` ինչպե՞ս է վերաբերվում արդարություն ապահովող մարմնի «կեղծված» ընտրություններին: Ընդդիմադիր «Ելք» խմբակցության անդամները պնդում էին, որ ընտրությունները կեղծվել են: ՀՀ չորրորդ նախագահի` մարտի 2-ի ընտրության շուրջ զարգացումները մի

Վախթանգ Դարչինյան. «Մեծ ռինգ վերադարձա միայն 10-րդ գոտու համար»

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն, երեք քաշային կարգում աշխարհի չեմպիոն եւ ընդհանուր առմամբ աշխարհի ինը չեմպիոնական գոտի նվաճած Վիկ Դարչինյանը կրկին Հայաստանում է: Այսօր անվանի բռնցքամարտիկը հանդիպեց լրագրողների հետ: «Բռնցքամարտիկի ակտիվ կարիերան, կարելի է ասել, ավարտել էի 2017 թվականի հունվարին: Սակայն մարտ ամսին ինձ Ռուսաստանից առաջարկեցին գոտու մենամարտ անցկացնել Եվգենի Գրադովիչի հետ: Ես ինը գոտի

Կինը խոհանոցային դանակով դանակահարել է ամուսնուն

Մարտի 5-ին, ժամը 00.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Դավիթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի շքամուտքից բուժօգնության է տեղափոխել 1981 թ. ծնված Գ. Վ.-ին: Պարզվել է, որ մարտի 4-ին, ժամը 21.30-ին, նշված շենքի բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, Գ. Վ.-ին խոհանոցում խոհանոցային դանակով հարվածել և վնասվածքը պատճառել

Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՔԿՀ աշխատակցի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով հարուցված քրեական գործը

22.02.2018թ.-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Շ.-ն հաղորդում է տվել, որ նշված հիմնարկի տնտեսական մասի աշխատակիցը որոշ դատապարտյալների կողմից կատարած լավությունների դիմաց համապատասխան ստուգումներ չի իրականացրել: Ա. Շ.-ն հայտնել է նաև, որ ՔԿՀ-ի հիշյալ աշխատակիցը գումարի դիմաց պարբերաբար հիմնարկ է անցկացրել արգելված իրեր և առարկաներ, այդ թվում` ոգելից խմիչք, բջջային հեռախոսներ, էլեկտրական սարքեր,

Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ կվերանորոգվի մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակի այգին

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի շինարարության և բարեկարգման, բնապահպանության, կոմունալ տնտեսության վարչություններին, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ վերանորոգել նաև մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակին նվիրված այգին: Քաղաքապետի մեկ այլ հանձնարարականով կգույքագրվեն Երևանի հիմնադրման 2750-ամյակի տոնակատարության շրջանակում ստեղծված կառույցներն ու հուշարձանները, որոնք ևս

Հովունի համայնքում հատկացված սերմացուի դիմաց բնակիչների վճարումների հափշտակության դեպքեր են բացահայտվել

Համայնքի թվով 13 բնակիչներ 2015թ. ընթացքում ստացած սերմացուի դիմաց համայնքի նախկին ղեկավար Թ. Մ.-ին են հանձնել ընդհանուր 892.000 ՀՀ դրամ գումար, որը, սակայն, համայնքի բյուջե չի մուտքագրվել, դրա վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չեն կազմվել:

Մուշեղ Մխիթարյանը Անի Մաջնունյանի սպանության համար դատապարտվեց 20 տարվա ազատազրկման

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ հրապարակեց էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի դատավճիռը, որով վերջինս մեղավոր ճանաչվեց եւ դատապարտվեց 20 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ երիտասարդ ռեժիսոր Մուշեղ Մխիթարյանը դատարանում իրեն մեղավոր չէր ճանաչել, իսկ նրա շահերի պաշտպանը պնդել էր, որ Անի Մաջնունյանի սպանության գործում մի քանի անձինք են ներգրավված

Գագիկ Հարությունյանը ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումի մասին հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ. Համաձայն «ԱԺ կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի՝ հայտարարում եմ, որ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է

Եկմալյանի բնակիչների տները իրացնելիս գլխավոր երաշխավորը պետությունն է եղել

Այսօր կառավարությունը ձեռքերը լվացել է, մի կողմ քաշվել Նախագահականից վարչապետի մոտ, այստեղից էլ՝ Երեւանի քաղաքապետարան` Տարոն Մարգարյանի մոտ. արդեն 12 տարի է՝ Եկմալյան փողոցի իրացված տների սեփականատերերը այս շրջապտույտի մեջ են: Նրանք էլ իրացման գոտիների հարյուրավոր բնակիչների պես անտուն են. ապրում են վարձով, հարազատների ու ծանոթների տանը: Պետությունը ձեռքերը լվացել է այս քաղաքացիներից` չնայած տներն

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031