Օրվա լրահոսը
Վրաստանի վարչապետ. իմ բարեկամ երկրին ցանկանում եմ, որ հաջողությամբ ավարտի այն բարեփոխումը, որն սկսվել է Հայաստանում
ենք պատրաստ ենք, որպեսզի բազմակողմանի նախագծերում Վրաստանի հետ Հայաստանն էլ ավելի ակտիվ մասնակցի և մենք համարում ենք, որ այս առումով կարող ենք երկկողմ օգուտ ստանալ՝ ելնելով ազատ առևտրային գոտու և պայմանագրերի ցանցից, որոնք ունեն Վրաստանն ու Հայաստանը: Հայաստանի հնարավորությունները ևս Վրաստանի կողմից կօգտագործվեն:
Ձյան առատ տեղումների պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը մարտի 2-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Ձյան առատ տեղումների պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է Կարեն Կարապետյանին՝ 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշների և տնտեսական աճի համար՝ նշելով, որ Վրաստանի համար կարևոր է հարևան և բարեկամ երկրի զարգացումն ու առաջընթացը
«Հայ-վրացական ավանդական բարեկամությունը և քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը ամուր հենք են հետագա զարգացման համար». Երևանում կայացել են Կարեն Կարապետյանի և Գիորգի Կվիրիկաշվիլիի բանակցությունները
Րաֆֆի Մովսիսյանը` «Օսկարի», Օլդմանի կերտած Չերչիլի ու այլոց մասին
Կինոքննադատը հոբելյանական «Օսկարը» կմեկնաբանի Առաջին ալիքի ուղիղ եթերում
5 մարզերի 10 դպրոցների 5-9-րդ դասարանի աշակերտները ֆրանսերենը որպես օտար լեզու ուսումնասիրում են խորացված ծրագրերով
Լաքոթը կարևորել է երկու երկրների բարեկամական հարաբերություններում կրթության համակարգի ակտիվ ներգրավվածությունը՝ նշելով, որ Ֆրանսիայի դեսպանատունը կրթության ոլորտի նկատմամբ ցուցաբերում է լուրջ և գործուն աջակցություն:
Ինչ կլիներ, եթե Վիկտոր Համբարձումյանին զրկեին ԳԱԱ-ն նախագահելու իրավունքից
«Գիտամանկավարժական պաշտոններում ընտրությունը պետք է տեղի ունենա մրցակցային հիմունքներով, որտեղ որոշիչը պետք է լինի թեկնածուի կարողունակությունը, այլ ոչ թե տարիքը։ Կարո՞ղ եք պատկերացնել հետեւյալ իրավիճակը՝ 1978 թվականին Վիկտոր Համբարձումյանին զրկեին Ակադեմիան նախագահելու իրավունքից 70-ամյակը լրանալու կապակցությամբ, երբ նա եւս մեկուկես տասնամյակ փայլուն կերպով ծառայեց հայ գիտությանը՝ ավելի լավ, քան տասնյակ ավելի երիտասարդներ կարող էին միասին
«Կկարոտեմ ձեզ». Հրայր Թովմասյանը գործուղվեց Սահմանադրական դատարան
Հրայր Թովմասյանին «կողմ» է քվեարկել 64, իսկ «դեմ»՝ 27 պատգամավոր
Գալուստ Սահակյան. «Ես չեմ կարծում, որ հայ ժողովուրդը ինչ-որ բանից դժգոհ է»
Նա շարունակում է կարծել, որ ՀՀ վարչապետի միակ եւ անփոխարինելի թեկնածուն Սերժ Սարգսյանն է
Քրեական գործեր` ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Այսպես, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված` խուլիգանության դեպքի վերաբերյալ քրեական գործի նյութերով պարզվել է, որ 05.06.2017թ.-ին`
Հայաստանը հարուստ, բայց վտանգված կենսաբազմազանություն ունի
Բնապահպաններն ասում են՝ եթե մենք չունենանք առողջ էկոհամակարգ, ապա կունենանք գայլի, արջի եւ մարդու կոնֆլիկտ, ինչը Հայաստանում վառ արտահայտված է
Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 20-30 մետր: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարները կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Հայաստան. ԵՄ-ի շնորհիվ 19 քաղաքներ տեղեկացան, թե ինչպես կարող են բարելավել իրենց էներգետիկ և կլիմայական քաղաքականությունները
Փետրվարի 27-ին մայրաքաղաք Երևանում կայացած մասնագիտացված դասընթացի ընթացքում տասնինը քաղաքներ, որոնք ԵՄ-ի աջակցությամբ գործող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնության անդամներ են, տեղեկացան, թե ինչպես կարող են բարելավել իրենց էներգետիկ և կլիմայական քաղաքականությունները և գրել Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրեր (ԿԷԶԳԾ): Դասընթացի հիմնական նպատակն էր օգնել քաղաքներին բարելավել իրենց գիտելիքները և կարողությունները՝ կլիմայի փոփոխության հետ կապված խոցելիությունը
Բակո Սահակյանը՝ Արմեն Սարգսյանին. «Հուսով եմ, որ Ձեր նախագահության ժամանակաշրջանում կշարունակվի Հայաստանի Հանրապետության զարգացումն ու զորացումը»
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Արմեն Վարդանի, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ՝ աշխատանքի եւ կյանքի Ձեր մեծ փորձը, խորը եւ բազմակողմանի գիտելիքները, մարդկային
«Չեմ կարծում, թե Քոչարյանը շատ կուզեր, որ Ղարաբաղը դուրս մնար այդ ձեւաչափից»
Ասում է Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը Երբ խոսում են Ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին, ընդդիմադիրները, որպես մեր սխալներից մեկը նշում են այն, որ Արցախը բանակցությունների սեղանից դուրս մնաց: Եվ դրանում, օրինակ, ՀԱԿ-ը մեղադրում է Ռոբերտ Քոչարյանին: ՀԱԿ անդամները վստահեցնում են, որ Քոչարյանը, համարելով, որ ինքը երկուսը մեկում է, այսինքն՝ ե՛ւ Ղարաբաղը,
Անտառապահի կողմից հերթական ստուգայցի ժամանակ հայտնաբերվել է ապօրինի հատված 69 ծառ
Հատվել են տարբեր տրամագծերի բոխի, կաղնի և հացենի տեսակի ծառեր, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր՝ 2.914.250 ՀՀ դրամի վնաս:
«Գալա»-ն եթերազրկած դատավորը՝ բարձրագույն դատական խորհրդի անդամ
Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներից մեկը, որը ընտրվել է 3 տարի ժամկետով, Արմեն Խաչատրյանն է՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորներից։ Վերջինս գյումրեցիների հիշողության մեջ մնացել է որպես 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ իշխանությանը ընդդիմադիր կեցվածք ցուցաբերած «Գալա» հեռուստաընկերությանը հեռուստաաշտարակից զրկելու վճիռ կայացրած դատավոր Հիշեցնենք, որ «անհնազանդ» հեռուստաընկերության գլխին հարկային մարմնի միջոցով
Երևան քաղաքի փողոցներում տեղադրված քարտային հեռախոսների` քարտֆոնների վրայի կեղտը տարիների պատմություն ունի
Եթե անգամ հաշվի առնենք այն հանգամանքը, որ այսօրվա տեխնոլոգիաների արագ զարգացումն ու տարածումը հանրության լայն շրջանակներում հնարավորություն է տալիս հեռու մնալ ընդհանուր օգտագործման հեռախոսային ապարատներից օգտվելուց, այնուամենայնիվ հակահիգիենիկ միջավայրի պահպանումը ոչ մի ձևով չի կարող արդարացվել:
«Պետք է ակտիվացնենք քաղաքային տնտեսության այն ոլորտների աշխատանքը, որոնց արդյունքներն անմիջականորեն կապ ունեն Doing Business-ի ցուցանիշի բարելավման հետ». Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների տարեկան հաշվետվությունների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ճարտարապետության և քաղաքաշինության վարչության և քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետերի ու «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրենի մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտները համակարգող Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը և քաղաքապետի խորհրդական Վահագն Վերմիշյանը: Խորհրդակցության ընթացքում
«Լեւոնը Ռոբին ասել էր՝ դու կգաս, բայց հետդ մարդ չես բերելու»
Արամ Մանուկյանը պատմում է, թե ինչ պայմանով Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստան բերեց Ռոբերտ Քոչարյանին «Արմեն Սարգսյանը, որպես կադր, լավն է, բայց Կարեն Կարապետյանը վա՞տ տղա է: Տիգրան Սարգսյանը, որին տարիներ գիտեմ, նորմալ է եղել: Ժամանակն է մարդուն ոչնչացնում, Ռոբերտ Քոչարյանի հետ տարիներ ընկերություն եմ արել, հետո՞: Այն ժամանակ ինքը պաշտոն չուներ, փող չուներ, նորմալ մարդ էր:
«Թող ցուցանակ կախեին՝ պետական հույժ կարևոր գործով բլոտ ենք խաղում». Աշոտ Մելիքյան
Պարոն Մելիքյանի հավաստիացմամբ՝ լրագրողական վկայականը պետք է բավական լինի քաղաքապետարան մտնելու և տեղեկություններ հավաքելու համար:
«Հայաստանի սկանդալային վճիռը». Թուրքական լրատվամիջոցների արձագանքը՝ ցյուրիխյան արձանագրությունների չեղարկմանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների չեղարկմանը արձագանքել են թուրքական լրատվամիջոցները։ Չեղարկման հրամանագրի ստորագրումից անմիջապես հետո թուրքական բոլոր առաջատար էլեկտրոնային լրատվամիջոցները հիմնականում կարճ տեղեկացմամբ անդրադարձան այս զարգացմանը։ Մասնավորապես իշխանամետ համարվող «Milliyet» պարբերականի կայքը թեման լուսաբանել է «Հրատապ․ Հայաստանը չեղարկեց կարգավորումը» վերնագրով։ Ավելի ուշ համալրված լուրում աղբյուրը ընդարձակ անդրադարձ է կատարել 2009թ․ Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների նախապատմությանը։
Մարտի 1-ից արտասահմանյան պետհամարանիշներով Վրաստան մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է պարտադիր ապահովագրվեն
Ապահովագրական փաթեթի արժեքը կախված է տրանսպորտային միջոցի տեսակից և ապահովագրման ժամկետից, բայց ոչ պակաս, քան 15 օր ժամկետով:
Անվանի իտալացին առաջին անգամ ներկայացնում է հանրահայտ հայրենակցին
«Առավոտի» 24.06.2014թ. համարում ներկայացրել էինք իտալացի ճանաչված դիրիժոր Պիեռ Կարլո Օրիցիոյի հետ հարցազրույցը, որում արվեստագետը հայտնել էր, թե հոր՝ դաշնակահար Ագոստինո Օրիցիոյի կողմից 1964 թվականից հիմնված «Brescia e Bergamo» դաշնամուրային փառատոնը, որը շուրջ 10 տարի ինքն է ղեկավարում, մտադրված է առաջիկայում համերգաշար նվիրել Արամ Խաչատրյանին, ով հոր մտերիմ բարեկամն էր: Դիրիժորը կրկին Հայաստանում է: Նա
Արամ Սարգսյան. «Նազարբաեւյան ընտրությունը պատիվ չի բերում Արմեն Սարգսյանին»
Նա կարծում է, որ «Ելք» դաշինքի դեմ քվեարկությունները շատ ավելի ձեռնտու պետք է լինեն Արմեն Սարգսյանի համար
«96-ին Դուք փախաք, իսկ ինձ ծեծում-ջարդում էին». կոնֆլիկտ ասուլիսի ժամանակ. a1plus.am
Արամ Սարգսյանի՝ ասուլիսը լքելուց հետո Արամ Հարությունյանը նրա հետևից ռեպլիկ նետեց. «Հույս ունի, որ Արմեն Սարգսյանը կարող ա իրան մի հատ ապարատում ինչ-որ տեղ տա»:
Պատմությունը պտտվում է գիտնականների դեմ. 70-ամյակի կանոնը
Հարցազրույց ԵՊՀ դասախոս, տնտեսագիտության թեկնածու Ժիրայր Մխիթարյանի հետ – Որպես երիտասարդ դասախոս, ի՞նչ կարծիք ունեք «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծում տեղ գտած այն սահմանափակման վերաբերյալ, ըստ որի՝ 70 տարին լրացած անձին արգելվում է մասնակցել գիտամանկավարժական պաշտոնների մրցույթին: – Լինելով 24-ամյա երիտասարդ դասախոս` խիստ բացասաբար եմ մոտենում պետության անունից նման նախաձեռնություններով հանդես գալու փաստին` մանավանդ,
«Բոլորը ծնվեն բոյով ու կապուտաչյա՞». «ԵԼՔ»-ի պատգամավորները՝ Հակոբ Հակոբյանին
«Չի կարելի «պակասեցնել» նրանց». Արարատ Միրզոյանին դուր չեկավ Հակոբ Հակոբյանի՝ հաշմանդամություն ունեցողների մասին արտահայտությունը
Արմեն Սարգսյանի ընտրությունը ՀՀ նախագահի պաշտոնում. կարևոր շրջադարձ Հայաստանի քաղաքականության մեջ
Արմեն Սարգսյանի՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելը կարևոր շրջադարձ է Հայաստանի քաղաքականության մեջ: Այս պատմական պահը հաջորդում է 2015 թ. հանրաքվեով հաստատված սահմանադրական փոփոխություններին և եզրափակում է Հայաստանի Հանրապետության անցումը կիսանախագահական համակարգից նախագահականին: Անցումը կառավարման խորհրդարանական համակարգին՝ համանման լինելով Եվրոպական Միության անդամ մի շարք պետությունների կառավարման համակարգերին, նշանակում է գործադիր իշխանության փոխանցումը կառավարությանն ու վարչապետին,
Կովկասի արձագանքները Մեքսիկայում. Լեռնային Ղարաբաղի պատերազմի 30-ամյակը
1905 թվականին Օսկար Ուայլդի և Գաբրիել Դ՛Անունցիոյի մերձավոր ընկեր, գվատեմալցի գրող և լրագրող Էնրիկե Գոմես Կառիլյոն, որն իր ավելի քան 87 վեպերով և պատմվածքներով ճանաչված է իբրև «Ժամանակագրության արքայազն» ճամփորդեց Ռուսական կայսրություն՝ այդ երկրում իրադարձությունների վերաբերյալ հոդվածաշար պատրաստելու նպատակով: Ռուսաստանը, որը ճանաչեց, ալեկոծված էր ամիսներ առաջ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով: Որպես այդ ճամփորդության
Էդուարդ Շարմազանով. «Դա կոնկրետ մեկ քաղաքական ուժի խնդիրն է»
Նրա կարծիքով, Արմեն Սարգսյանը լեգիտիմության խնդիր չունի















































