Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյան. «Ուր են ուղղվել ՊՆ գնումներից խնայած գումարները». Ռազմինֆո

Ռազմինֆոն զրուցել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ Հայաստանի ԶՈւ զարգացման յոթնամյա պլանի, «Ազգ-բանակ» հայեցակարգի և մի շարք այլ՝ հանրության ուշադրության կենտրոնում գտնվող հարցերի մասին։ Ռազմինֆո. Պարոն նախարար, 2017 թ. հոկտեմբերից սկսվեց բանակի արդիականացման նոր, յոթնամյա ծրագրի մշակումը։ Կարո՞ղ եք մանրամասնել ծրագրի մասին, ինչքանով որ հնարավոր է։ Վ. Սարգսյան. Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ մշակված` Զինված

«Ես իր որդու սպանության հետ որեւէ կապ չունեմ». Լուսինե Գինոսյանը հերքում է, որ սպանության պատվիրատուն ինքն է

Իսկ ինչ մնում է սպանելուն, փողոցում տուժողին ծեծելուն, տուժողի աղջկան պարտքի տեղ ուզելուն, դա միայն Ռուզան Ադանալյանին է հատուկ: Ես իր որդու սպանության հետ որեւէ կապ չունեմ: Ճիշտ է, ինքը ինձ մեծ վնաս է պատճառել, բայց ես չեմ համարում իրեն ինձ թշնամի: Այս պահին ինքը վրեժ է լուծում, այն էլ ինչ ձեւով: Դա իր հերթական զառանցանքն է, հերթական զրպարտությունը: Ես ընդհանրապես ոչ իր տղային եմ ճանաչում, ոչ իր ամուսնուն, ես ճանաչել եմ միայն իրեն ու իր աղջկան:

Ադրբեջանական ընդդիմությունը պահանջել է չեղարկել վաղաժամկետ նախագահական ընտրությունները. jam-news

Վերջին հինգ տարվա մեջ առաջին անգամ ընդդիմությունը բողոքի համատեղ ակցիա է անցկացրել

«Ինձ համար հպարտություն է, որ իմ հայրը՝ Ռաֆիկ Հարիրին, եղել է առաջին անձը, ով Հայաստանի հետ եղբայրական ամուր կապերի հիմքն է դրել». Լիբանանի վարչապետ

Հայաստանի և Լիբանանի վարչապետները հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով

Մալայզիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալին

Մարտի 12-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Մալայզիայի նորանշանակ դեսպան Դաթուկ Մաթ Դրիս Բին Հաջի Յակոբին (նստավայրը՝ Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Նախարարի տեղակալ Հովակիմյանը շնորհավորեց Դաթուկ Մաթ Դրիս Բին Հաջի Յակոբին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրան՝ իր առաքելության մեջ: Աշոտ Հովակիմյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությունը կուղղի երկկողմ

Ազատության պողոտայի շենքերից մեկում կատարված սպանության հետքերով (Տեսանյութ)

Մարտի 11-ին ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ Արաբկիր վարչական տարածքում սպանություն է կատարվել: Նույն օրը նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկվեց Վարդաշենի 9-րդ փողոցի բնակիչ Ֆելիքս Վարդանյանը: Համապատասխան միջոցառումներից հետո պարզվեց, որ դեպքը տեղի է ունեցել Ազատության պողոտայի 11ա շենքի բնակարաններից մեկում: Րոպեներ անց ոստիկանները նշված հասցեում հայտնաբերեցին տանտիրոջ` 65 ամյա Կարեն

«Արցախի խնդիրը չունի ռազմական լուծում». Էդուարդ Շարմազանովը՝ մոլդովացի խորհրդարանականներին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 12-ին ընդունել է Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Վլադիմիր Վիտյուկին եւ խորհրդարանի արտաքին հարաբերությունների ու եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Վիոլետա Իվանովին եւ նրանց ուղեկցող անձանց: Կողմերը կարեւորել են հայ-մոլդովական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու փոխայցերի ակտիվացումը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ դեռեւս 14-րդ դարի կեսերից հայկական համայնքը լուրջ դերակատարում է ունեցել

82 տարեկանում մահացել է Օլեգ Տաբակովը

Մոսկվայում 82 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնի գեղարվեստական ղեկավար Օլեգ Տաբակովը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով թատրոնի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ՝ նոյեմբերի վերջին, հայտնի էր դարձել, որ Տաբակովը տեղափոխվել է հիվանդանոց: Դրանից հետո մամուլում տեղեկություն տարածվեց, որ նրան միացրել են թոքերի արհեստական օդափոխման համակարգի: Տաբակովը հայտնի է

Լյուդմիլա Սարգսյանը պահանջում է, որ բյուջեից տարեկան գոնե 20 հազար դոլար տան ընդդիմությանը

Պետք է աջակցություն տրամադրեն, որ քաղաքական կուսակցությունները կարողանան գոյատեւել: Օրենսդրորեն պետք է ձեւակերպվի եւ ֆինանսական աջակցություն պետք է տրվի ընդդիմությանը՝ հակառակ դեպքում ընդդիմությունը լրիվ կքայքայվի: Որեւէ մեկը հնարավորություն չունի որեւէ գործարարի, ասենք բարեգործության արդյունքում երկարաժամկետ գոյատեւել: Դա լրջագույն խնդիր է մեր երկրում:

Սկսվել է մինչև 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց ավանդների դիմաց փոխհատուցման հաշվառման գործընթացը

Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդներ ներդրած հետևյալ անձինք` 1.մինչև 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, 2.ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցած անձինք, 3.ՀՀ պաշտպանության մարտական

«Եթե ոչ Սերժ Սարգսյանը, ապա ո՞վ, ո՞ւմ եք ուզում դուք տեսնել». Լյուդմիլա Սարգսյան

Լյուդմիլա Սարգսյանի խոսքով՝ «Երբ ասում են՝ մենք պայքարում ենք Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, ինչո՞ւ այդ դեպքում չեն հնչեցնում՝ իսկ ո՞ւմ են ուզում տեսնել նրա փոխարեն: Դա շատ կարեւոր հարց է: Եթե պայքարում ես մի մարդու դեմ եւ չես առաջարկում, կամ չես հնչեցնում այն մարդու անունը, որը նույնպես այսպես թե այնպես պետք է լինի ՀՀԿ-ից, ես այդ պայքարում իրական ազդեցություն չեմ տեսնում: Անձի դեմ պայքարում ես, բայց մեկ այլ անձ չե՞ս առաջարկում»:

Այսօր կեսօրից հետո Թեհրանում կայացավ իրանահայ դերասան Լեւոն Խանգյալդյան Հաֆթվանիի հուղարկավորությունը

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան 12 մարտի 2018թ. Այսօր կեսօրից հետո, Թեհրանի «Կինոյի տան» մոտ, ֆիլմարվեստի և թատրոնի գործիչների ու հոծ թվով հայ և պարսիկ բազմության ներկայությամբ, կայացավ իրանահայ դերասան Լեւոն Խանգյալդյան Հաֆթվանիի վերջին հրաժեշտը, այնուհետ դին տեղափոխվեց հայոց գերեզմանատուն, ուր և հուղարկավորումից հետո հողին հանձնվեց: Իրանահայ դերասան Լեւոն Խանգյալդյան Հաֆթվանին, Մարտի 10-ին, սրտի կաթված էր ստացել

Արևելյան գործընկերության նոր համագործակցության կառուցվածքի գործարկում

Այսօր՝ 2018թ.-ի մարտի 12-ին, Բրյուսելում գործարկվում է Արևելյան գործընկերության (ԱլԳ) նոր ինստիտուցիոնալ կառուցվածքը՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի ու ԵՄ անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ: Նոր կառուցվածքի մասին պաշտոնապես հայտարարվել էր նախորդ տարվա նոյեմբերին կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովում՝ համատեղ հռչակագրով: Ի՞նչն է փոխվել  1.ԱՎԵԼԻ ՇԱՏ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ Արևելյան գործընկերության երկրների և

«Ես հաջողություն եմ մաղթում Նիկոլ Փաշինյանին, եթե կկարողանա անել՝ փառք ու պատիվ իրեն». Լյուդմիլա Սարգսյան

Ըստ տիկին Սարգսյանի, «միգուցե Նիկոլ Փաշինյանը, որն ունի քաղաքական դաշտում պայքարի մեծ փորձ, կկարողանա ինչ-որ քաղաքական ուժերի համախմբել, գտնել ճիշտ խոսքեր՝ մարդկանց փողոց դուրս բերելու համար: Բայց դա պետք է շատ մեծ քանակություն լինի, որ կարողանա ազդել ՀՀԿ-ի որոշման վրա: Ամեն դեպքում, ես ողջունում եմ, որ ինչ-որ բան արվում է, կուզեի, որ մտածված արվեր, հանրությունը հերթական անգամ հիասթափություն չկրեր»:

Արա Ասոյանի մահվանը միջադեպ է նախորդել

ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստի դիտողությունը դուր չի եկել հիվանդանոց այցելած հիվանդի հարազատին

Տուգանված 4 քաղաքացի և ոչ մի պատասխանատու պաշտոնյա. աղբահանության խնդիրը Վանաձորում

Վանաձորում չսահմանված վայրում աղբ թափելու համար 2017թ.-ին տուգանվել է 4 քաղաքացի՝ յուրաքանչյուրը 20.000-ական ՀՀ դրամով: Բոլոր դեպքերում չսահմանված վայրում շինարարական աղբ է թափվել: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը այս տեղեկատվությունն է տրամադրել՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հարցմանն ի պատասխան: 2018թ. փետրվարի 8-ին Վանաձորի քաղաքապետին ուղղված հարցմամբ հետաքրքրվել էինք, թե որ կազմակերպություններն են Վանաձորում աղբահանություն իրականացնում

Ճապոնիայի կառավարությունը Առափի գյուղի ջրերի ուղղությունը փոխել է

Առափի գյուղում օրեկան 64 տոննա ջուր էր դուրս տալիս

SIPRI. Ադրբեջանի զենքի ներկրումների ծավալները 2017 թ. razm.info

Մարտի 12-ին «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը» (SIRPI) հրապարակել է 2017 թ. զենքի համաշխարհային առևտրի վերաբերյալ սեփական հետազոտությունը, համաձայն որի, նախորդ տարում Ադրբեջանը ներկրել է 279 մլն դոլարի սպառազինություն: Ադրբեջանի զենքի խոշորագույն մատակարարն Իսրայելն է՝ 137 մլն դոլարի: 2-րդ խոշոր մատակարարը Ռուսաստանն է՝ 128 մլն դոլարի: Զենքի ներկրումները Ռուսաստանից SIPRI-ի տվյալներով՝ Ադրբեջանը 2017 թ. Ռուսաստանից

«Եկել եմ դատախազություն ասելու, որ եկեք ինձ սպանեք». Որդեկորույս մայրը պահանջում է հանդիպում դատախազի հետ

Ռուզաննա Ադանալյանը վստահեցնում է, որ ամբաստանյալի համախոհներն իրեն ահաբեկում են, սպառնում են լեզուն կտրել, մեքենայի տակ գցել: Նա ասաց, որ դատախազին եկել է ասելու, որ իրեն չեն կարող ահաբեկել ու վախեցնել. «Ես չեմ վախենում ոչ մեկից: Եկել եմ դատախազություն ասելու, որ եկեք ինձ սպանեք: Եթե պատվեր եք ընդունել ու տղայիս սպանել, հաջորդը ես եմ: Եկել եմ ասեմ՝ սաֆարովներ, դո՛ւրս եկեք, ինձ էլ սպանեք, պրծնեմ»:

SIPRI. Հայաստանի զենքի ներկրումների ծավալները 2017 թ. razm.info

Մարտի 12-ին «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIRPI) հրապարակած զեկույցում նշվում է, որ 2017 թ. Հայաստանը ներկրել է 14 մլն դոլարի սպառազինություն: Հայաստանին զենքի մատակարարումների 100%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին: Ըստ զեկույցի՝ Հայաստանը ներկրել է. BM-9A52 «Սմերչ» ՀԿՌՀ-ներ (6 միավոր: Մատակարարվել է 2016 թ., 2017 թ. մատակարարումը շարունակվել է); Verba/SA-25 դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ (200 միավոր

Բողոքներ են ստացվել վարորդներից, որ դեղատների ցուցանակների լույսերը թյուրիմացության մեջ են գցում՝ ստեղծելով վթարավտանգ իրավիճակ

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է մասնավորապես խաչմերուկներին մոտ գտնվող դեղատների կանաչ լուսավորությամբ ցուցանակներին՝ նշելով, որ բազմաթիվ բողոքներ են ստացվել վարորդներից առ այն, որ տվյալ ցուցանակների լույսերը հատկապես երեկոյան և գիշերային ժամերին թյուրիմացության մեջ են գցում նրանց՝ ստեղծելով վթարավտանգ իրավիճակ: «Իրականում սա հիմնավոր դժգոհություն է, ու պետք է

Վիգեն Քոչարյանը հավաստիացրել է, որ Հանրային խորհրդին առընթեր նոր ձևավորվելիք ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնող մարմնի կարգավիճակը օրենքի նախագծով ոչ թե նվազում, այլ ճիշտ հակառակը

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի մասնակցությամբ Հանրային խորհրդում այսօր տեղի է ունեցել «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում: Հանդիպմանը մասնակցել են Հանրային խորհրդի անդամները՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ և ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը: Ներկայացնելով օրենքի նախագծի հիմնական սկզբունքները՝ փոխնախարար Քոչարյանը ներկաներին հավաստիացրել է, որ Հանրային խորհրդին

Փայլանը քննադատել է Էրդողանին «Գորշ գայլերի» նշանը ձեռքով ցույց տալու համար

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Գարո Փայլանը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Վերջինս Մերսին քաղաքում տեղի ունեցած իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ժողովի ժամանակ ցույց է տվել թուրքական ծայրահեղական ուժերի՝ «Գորշ գայլերի» նշանը։ Նշենք, որ «Գորշ գայլերի»-ի քաղաքական թևը հանդիսանում է Թուրքիայի «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցությունը, որն այժմ համագործակցում է

«Զվարթնոց»-ի հին շենքի քանդումը բիզնես-պլանի շրջանակում է». ճարտարապետը՝ «Զվարթնոց»-ի քանդման վտանգի մասին

Երբ քանդվեց հին շենքի էստակադան, այդ փաստն արդեն իսկ «ճանապարհ բացեց» շենքն ամբողջությամբ քանդելու բիզնես-պլանի համար

Ծերատ լամպի լույսը (պատմվածք)

Եվրոպական թափառիկ ուրվականի ավերից հետո շատերն էին լքել գավառական քաղաքն ու մեկնել: Ոմանք ՝ Վերին Երուսաղեմ, ոմանք՝ ուր կպատահի: Մնացյալն էլ ապրում էր՝ ինչպես կարող էր: Սակավամարդ փողոցներով անցնող-դարձողները ծանրախոհ էին, մռայլ: Վաղ գարնանային ջերմաշունչ մի առավոտ էր, կանգնած էի աշխատատեղիս մուտքի մոտ, երբ խրոխտ ու ժիր մեկը գոչեց. -Ի՞նչ կա-չկա: -Ռուբե՞ն, արի՝ տեսնեմ, գործ

ՌԴ նախագահի ընտրությունը կանխատեսելի է. Վլադիմիր Պուտինը մրցակից չունի. Սուրեն Սարգսյան

Սուրեն Սարգսյանը մտահոգություն ունի, որ տարածաշրջանում զենքի և զինված ուժերի հավասարակշռվածությունը կխախտվի, եթե ՌԴ-ի դեմ պատժամիջոցները շարունակվեն:

Առհասարակ, այժմ լավ ժամանակ է Հայաստան գալու և մեր երկրում ներդրում կատարելու առումով. Կարեն Կարապետյանը՝ Սաադ Հարիրին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Լիբանան: Բեյրութի միջազգային օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո վարչապետ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Լիբանանի կառավարության նստավայր, որտեղ ՀՀ վարչապետին դիմավորել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին: Հայաստանի և Լիբանանի վարչապետների առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Լիբանան

«Մուդիզ»-ը մոտակա 12-18 ամիսների կտրվածքով Հայաստանի տնտեսական զարգացումները գնահատում է դրական. ԿԲ

2018թ. մարտի 9-ին «Մուդիզ» վարկանշային կազմակերպությունը, անփոփոխ թողնելով արտարժույթով և ազգային արժույթով Հայաստանի կառավարության երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները (B1), փոխել է այդ վարկանիշների հեռանկարը՝ այն «կայուն»-ից դարձնելով «դրական»: Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը «դրական» դարձնելը վկայում է այն մասին, որ «Մուդիզ»-ը մոտակա 12-18 ամիսների կտրվածքով Հայաստանի տնտեսական զարգացումները գնահատում է դրական: Դրական հեռանկարը հիմնված է

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728