Օրվա լրահոսը

«Այն, ինչ սրբազանների հետ է կատարվում, մեր համազգային ամոթն է, 1937-ից հետո մենք քաղաքական պատճառներով սրբազանների չէինք տեսել ճաղավանդակում»․ Գեղամ Մանուկյան

«Կոչ կանեմ երբեք չկոչել վաշինգտոնյան հռչակագիրը եռակողմ, դա Նիկոլ Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ ստորագրված հռչակագիր է, որը վերաբերում է Հայաստանի սուվերեն տարածքին՝ Սյունիքին»։

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են

Կա վարկած, որ հրդեհները միտումնավոր են։

Քեզ պես որդիներ ունեցող երկիրը չի կարող լինել աշխարհում 113-րդ-ը. Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի մասին

Մարդ, որը փոխեց իր գյուղի կյանքը, իր քաղաքի կյանքը և կփոխի իր հայրենիքի կյանքը:

«Սա մեր ազգային խայտառակությունն է, բոլորս ենք մեղավոր, եթե միայն իշխանությունը մեղավոր լիներ, իշխանությունը չէր կարող այս աստիճանի ապօրինություն գործել եւ անպատիժ մնալ»

Արտաշես սարկավագ Աջապահյանը խորհուրդ տվեց ՔՊ-ականներին ուսումնասիրել հայոց պատմությունը, եւ կտեսնեն, որ եկեղեցականները միշտ էլ զբաղվել են ազգային հարցերով։ Իսկ սա, նրա խոսքով, ազգային հարց է։

ԱՄՆ դեսպանն «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր գործադիր տնօրենի հետ քննարկել է Հայաստանում ամերիկյան ներդրումների ավելացման հարցը

Դեսպան Քվինը «Էնթերփրայզ Արմենիայի» («Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ) գլխավոր գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանի հետ զրուցեց Հայաստանում ամերիկյան ներդրումների ավելացման ու հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության մասին։ Ուրախ ենք շարունակել մեր համագործակցությունը` միտված տնտեսական բարեկեցության խթանմանը թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ Հայաստանում։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Երևանում ավազակային հարձակման ենթարկված երգիչը տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Shamshyan.com. Օգոստոսի 16-ին` ժամը 07:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարության հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում «պոլիտրավմա հարցական, մեջքի շրջանի ողնաշարի միջին երրորդականի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժառուին, Երևանի քրեական ոստիկանները պարզել

Սյունիքով անցնող ճանապարհի շուրջ պայմանավորվածություններում առկա են երկիմաստություններ, որոնք Իրանի նախագահը կքննարկի ՀՀ ղեկավարության հետ. Գեղարդ Մանսուրյան

«Ազատություն». Իրանին սահմանակից Սյունիքով անցնող ճանապարհի շուրջ հայ-ամերիկյան պայմանավորվածություններում առկա են հարցեր և երկիմաստություններ, որոնք Իրանի նախագահը կքննարկի Հայաստանի ղեկավարության հետ, այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գեղարդ Մանսուրյանը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:    

Ես հավատում եմ․ ոչ մի խոչընդոտ կամ կեղծ մեղադրանք չի կարող զրկել քեզ այն ամենից, ինչով ապրել ես ամբողջ կյանքում. Էթերի Կարապետյան

Սամվել Կարապետյանի կնոջ՝ Էթերի Կարապետյանի ինստագրամյան գրառումը. «Այսօր դու դարձար 60 տարեկան, սիրելի՛ Սամվել։ Մենք այս օրը չենք նշում այնպես, ինչպես երազել էինք․ ոչ տանը, ոչ ընտանիքի, սիրելիների և ընկերների շրջապատում։ Բայց ես վստահ գիտեմ․ որտեղ դու լինես, միշտ լույս կա, որովհետև քո ոգին ու արժեքները ավելի ուժեղ են, քան ցանկացած պատ կամ դատարան։ Ես

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը դիմել են միջազգային կառույցների հայաստանյան ներկայացուցչություններին և դեսպանատներին

ՀՀ ՊԵԿ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ՝ ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ապօրինի կալանավորված Վարդան Հարությունյանի կինը և փաստաբանական խումբը դիմել են միջազգային կառույցների հայաստանյան ներկայացուցչություններին և դեսպանատներին։ Վերջիններին մանրամասն ներկայացվել է Վարդան Հարությունյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումների մանրամասները, ուշադրություն են հրավիրել խախտված իրավունքների բնույթին

Փեզեշքիանը ներկայացրել է Հայաստան և Բելառուս առաջիկա այցերի ընթացքում իր առաջնահերթությունները

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ներկայացրել է Հայաստան և Բելառուս առաջիկա այցերի ընթացքում իր առաջնահերթությունները, հայտնում է Mehrnews-ը։ Նա հայտարարել է, որ կկենտրոնանա իրանական մասնավոր ընկերությունների դերի բարձրացման և նախկինում կնքված համաձայնագրերի, մասնավորապես՝ համատեղ ներդրումային նախագծերի, առաջխաղացման վրա: ԻԻՀ նախագահն այս հայտարարությունն արել է կիրակի օրը՝ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, որի ընթացքում քննարկվել են Իրանի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Oգոստոսի 18-22-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 19-22-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Օգոստոսի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։

Աննա Հակոբյան. Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրս գովազդենք, բարձր հայտարարենք մեր կարդալը, ասել է թե՝ կրթվելը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կնոջ՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը Արձակուրդում էի, եւ այս անգամ այն լիարժեք ստացվեց՝ ոչ մի գրառում, ոչ մի լուսանկար, ոչ մի տեսանյութ։ Բայց ես գիրք կարդում եմ միշտ, կարդացել եմ միշտ։ Կարդում էի, երբ ուսանող էի։ Կարդում էի, երբ հղի էի։ Կարդում էի, երբ նորածին ունեի, եւ երբ երեխաները արդեն

Պատկառելի այս հոբելյանը դիմավորում եք, գտնվելով հանիրավի ազատազրկման մեջ, ի պաշտպանություն մեր Սուրբ Եկեղեցու դրսևորած Ձեր արիասիրտ կեցվածքի և խրոխտ ոգու համար. Վեհափառը՝ Սամվել Կարապետյանին

Ցավոք, հնարավորություն չունենք Ձեզ այցելելու և անձնապես Մեր բարեմաղթանքները Ձեզ փոխանցելու: Սակայն մեր հոգևորականաց և հավատավոր ժողովրդի հետ միասին աղոթքներով Ձեզ հետ ենք։

ՀՀ իշխանությունների ու Ադրբեջանի քաղաքականությունը Հայոց Եկեղեցու նկատմամբ. Արման Թաթոյանը ԱՄՆ-ում զեկույց է ներկայացրել

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի տելեգրամյան գրառումը ԱՄՆ-ում Կրոնի միջազգային ազատության դաշնային հանձնաժողովի համար (USCIRF) անցյալ շաբաթ ներկայացրել եմ զեկույց երկու հիմնական հարցի վերաբերյալ՝ 1) Հայաստանի վարչապետի և իշխանությունների գործողությունները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ, 2) Ադրբեջանական քաղաքականությունը Հայոց Եկեղեցու նկատմամբ: Որպեսզի հասկանալի լինի

Սամվել Կարապետյանը նոր հայց է ներկայացրել՝ Ռոման Բաղդասարյանի դեմ․ սա նրա արդեն 15-րդ հայցադիմումն է

«Փաստինֆո». Գործարար, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը, որն արդեն 62 օր է, ինչ անազատության մեջ է, նոր հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ իշխանական քարոզչամեքենայի մաս կազմող բլոգեր Ռոման Բաղդասարյանի՝ վիրավորանքի համար։ Հայցադիմումով գործարարը դատարանից պահանջում է պարտավորեցնել Բաղդասարյանին՝ հրապարակային ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից և հօգուտ գործարարի բռնագանձել 3 մլն դրամ՝ որպես բարոյական վնասի

Իշխանությունն ամեն ինչ անում է, որ ազդակներ հղի հանրությանը, որ իրենք օրենք խախտելու հետ կապված խնդիր չունեն.

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Թեև իշխանությունների կողմից կալանքը որպես պատժիչ միջոց գործածելու հանգամանքը նույնիսկ իրենց հովանավոր արտաքին ուժերն են արձանագրում, սակայն դրանից իրավիճակը երկրում չի փոխվում: Այն երկրները կամ իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք նախկինում կոշտ դիրքավորում ունեին մարդու իրավունքների կամ օրենքի գերակայության ապահովման առումով, հիմա կա´մ

Պապոյան. Արտահանման այս աճերն ապահովվել են կառավարության աջակցության ծրագրի հետևանքով

«ՀՀ-ից ԵՄ արտահանման մասին (դոլարային արտահայտությամբ). 2024-2025թթ. հունվար-հուլիս համեմատական։ պատրաստի սնունդ՝ աճել է 56%-ով, ալկոհոլային խմիչքներ՝ աճել է 20%-ով, ալյումինե արտադրանքներ՝ աճել է 35%-ով։ Այս աճերը ապահովվել են Կառավարության աջակցության ծրագրի պատճառով, քանի որ պետությունը փոխհատուցում է պատրաստի արտադրանքի մաքսատուրքերը ԵՄ-ում», – ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Այսինքն՝ իմանալով, որ գտնվում ենք 2 հզոր բանակների նշանառության տակ, թույլ ենք տալիս, որ մեզ խաբեն՝ փոխադարձության մասին հեքիաթներ պատմելով. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը Խաղաղության համաձայնագրի 7-րդ հոդվածի մասին ՀՈԴՎԱԾ VII Կողմերը որևէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով չեն տեղակայի։ Կողմերը, մինչև իրենց փոխադարձ սահմանի սահմանազատումը և դրան հաջորդող սահմանագծումը, կիրականացնեն անվտանգության և վստահության ամրապնդման փոխհամաձայնեցված միջոցներ, այդ թվում՝ ռազմական ոլորտում՝ սահմանամերձ շրջաններում անվտանգությունն

Թեև վաղուց էր խոսվում նախագահ Փեզեշքյանի այցի մասին, բայց «Թրամփյան ուղի» նախագծի շրջանակներում դա ավելի է կարևորվում

Փեզեշքյանին քննադատեցին հատկապես Ստեփանակերտ կատարած այցի ժամանակ, երբ նա ներկայացնելով Իրանի նման հզոր ու պատմություն կերտած մի երկիր՝ Ալիևի մոտենալու ժամանակ ոտքի կանգնեց․ դա այն դեպքում, երբ Փեզեշքյանի կողքին նստած ոչ մի նախագահ ոտքի չկանգնեց։

Ընդամենը 3 տարի առաջ դատախազ Արթուր Դավթյանն էր հանդես եկել մահապատիժը վերականգնելու հրապարակային առաջարկով․ փաստաբանը` ՔԿ-ին

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Ի պատասխան մեր գործընկեր Հովհաննես Խուդոյանի կողմից «Սրբազան պայքարի» գործով բացահայտումների (որոնցից մեկում ներկայացրել էր «15 հոգու գյուլլելու» աղմկահարույց ձայնագրության ամբողջական տարբերակը, որից պարզ է դառնում, որ խոսքն ինչ-որ վերացական և ՄԱՍՆԱՎՈՐ զրույցի մասին է` իշխանության գալուց հետո մահապատժի վերականգնման հնարավորության կամ հիմնավորվածության մասին), քննչական կոմիտեն մի ծավալուն հայտարարություն էր

Բացառիկ մանրամասներ Էլվինա Մակարյանի մասին. երգչուհու 75-ամյակը յուրատիպ նշվեց

«Առավոտ» օրաթերթի իրավական էջի պատասխանատու Ռուզան Մինասյանը Էլվինա Մակարյանի մտերիմներից է եղել: Նա պատմեց անցյալ տարի Իլոնա Սագիեւայի մասնակցությամբ Գաֆեսճյան կենտրոնում կայացած համերգի մասին, որը նվիրված էր Էլվինա Մակարյանի հիշատակին, որտեղ բեմ է բարձրացել, փոքր հուշ պատմել ու միացրել 30-ամյա վաղեմություն ունեցող ձայնագրությունը: Այնտեղ է եղել նաեւ ռեժիսոր Արթուր Սահակյանը, որը հետագայում հորդորել է հուշերը թղթին հանձնել:

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 320 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիմնավորվել է տնտեսական ապրանքների վաճառքով զբաղվող ընկերությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտը թաքցնելու և հաշվարկ-հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու հանգամանքը։ Երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես

Viva-ն կինոյի կողքին․ կարևոր քայլեր՝ հայկական կինոմատոգրաֆիան ու կինոբովանդակությունը զարգացնելու և իրացնելու ուղղությամբ

Կինոն արվեստի ամենապահանջված և գեղեցիկ տեսակներից է։ Այն յուրաքանչյուրիս հնարավորություն է տալիս զգալ բազմազան հույզեր, ուսումնասիրել և հասկանալ շրջապատող իրականությունը, ինչպես նաև ընդլայնել մտահորիզոնը և խոսել համամարդկային լեզվով։ Այդ պատճառով Viva-ն իր հիմնադրման օրվանից կանգնած է տարբեր կինոնախաձեռնությունների և կինոհարթակների կողքին։ Ընկերությունն այս տարի աջակցել է երկու կարևոր կինոնախագծերի՝ հայկական ամենահեղինակավոր կինոփառատոնին՝ «Ոսկե ծիրան»-ին, ինչպես

Օրական աշխատել է 20-22 միավոր տեխնիկա, աղբավայր է տեղափոխվել 2450 մեքենա հող, վտանգը վերացված է. Կամո Արեյանը՝ Նուբարաշենի աղբավայրի մասին

Մոբիլիզացվել են քաղաքապետարանի բոլոր ռեսուրսները, 12 վարչական շրջաններ 9 օր մասնակցել են աշխատանքներին

Տուժելու են ոչ միայն ալկոհոլային խմիչքներ արտադրողները, այլ նաև տասնյակ հազարավոր խաղողագործներ. Սուրեն Պարսյան

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի ֆեյսբուքյան գրառումը Լոգիստիկ խնդիրների և վրացական իշխանությունների հետ կոնֆլիկտի չլուծումն իր բացասական ազդեցությունն է թողել կոնյակագործության և գինեգործության վրա։ Մասնավորապես, պաշտոնական վիճակագրության համաձայն` 2025 թվականի առաջին կիսամյակում կոնյակի արտադրության ծավալները նվազել են 31.8%-ով, իսկ խաղողի գինունը` 36,3%-ով: Ըստ էության, այս տարի հայաստանյան ավանդական ալկոհոլային արտադրության 1/3-ով կրճատումը շղթայաբար բացասաբար է ազդելու նաև

Սամվել Կարապետյանի 60-ամյա հոբելյանն է. 62-րդ օրն է` նա ապօրինի կալանքի տակ է

Այսօր՝ օգոստոսի 18-ին, Սամվել Կարապետյանի 60-ամյա հոբելյանն է: Արդեն 62-րդ օրն է` Սամվել Կարապետյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ: Ազատությո´ւն Սամվել Կարապետյանին: Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930