Օրվա լրահոսը

Մի անգամ Ալյասկայում… Պուտինի կարմիր գորգը, չեղարկված ճաշը

Եվրոպացի առաջնորդները միահամուռ հակազդեցին Թրամփի առաջնորդությանը

«Հաց և զվարճալիք»-ից հիմա միայն զվարճանքն է մնացել։ Հացը հարստացած խավի սեղանին, իսկ ժողովրդին մնացել է բեմի առաջ ցատկելը. «ՉԻ»

Տնտեսություն չի զարգանում՝ ոչինչ։ Աշխարհաքաղաքական ձախողում, մեղավորը մնացածներն են։ Բայց դե, համերգները նորմալ են, PR-ն՝ ոգեշնչող։

Արամ Ա. Կաթողիկոս կոչ ուղղեց դադրեցնել լոզունքներու ու ամբաստանութիւններու, սպառնալիքներու ու ձերբակալութիւններու հայրենաքանդ արշաւը

«Հայաստանը այսօր իրողապէս կը գտնուի ներքին ճեղքերու առաւել խորացումով ու աննախատեսելի հետեւանքներով յղի պայմաններու մէջ», ըսաւ Արամ Ա. Կաթողիկոս, նշելով ներքին ճակատի վրայ իշխանութիւն-եկեղեցի յարաբերութիւնը, իսկ արտաքին ճակատի վրայ, վերջերս Ուաշինկթընի մէջ, Ամերիկայի Միացեալ Նահանգներու նախագահին միջամտութեամբ ու վկայութեամբ կնքուած Հայաստան-Ազրպէյճան համաձայնագիրը։

Լեւոն Զուրաբյան. «Ցավոք սրտի, ի տարբերություն, օրինակ` ԱՄՆ-ի, մեր Սահմանադրությունը ՀՀ ղեկավարին անգործունակ հայտարարելու հստակ սահմանադրական մեխանիզմ չի նախատեսում»

Այս ամենը ցույց է տալիս, որ ի դեմս Փաշինյանի մենք այսօր գործ ունենք մի մարդու հետ, որն ադեկվատ չի ընկալում իրականությունը, փորձում է բացարձակապես կողմնակի, գործին չվերաբերող երևույթներով ապացուցել սեփական իրավացիությունը, կառչում է ցանկացած պոզիտիվից իր բերած նեգատիվը ծածկելու նպատակով, գտնվում է ներքին ծանր հոգեբանական պայքարի հոգեվիճակի մեջ, չի կարողանում անգամ հանուն պետականության և հանրային համերաշխության կառավարել էմոցիաները:

ԱՄՆ Պետքարտուղարության տարեկան զեկույցը կարևոր փաստաթուղթ է, որը փաստում է Ադրբեջանի կողմից մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների կոպիտ ու համակարգված խախտումները․ Հովիկ Ավանեսով

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի ֆեյսբուքյան գրառումը 2025 թվականի օգոստոսի 12-ին ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց 2024 թվականի Մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ տարեկան զեկույցը, որը համարվում է ԱՄՆ կառավարության պաշտոնական փաստաթուղթ և համապարփակ կերպով ներկայացնում է տարբեր երկրներում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության վիճակը և առկա խնդիրները։ Զեկույցի Ադրբեջանին նվիրված մասում արձանագրված փաստերը ներկայացնում են խիստ մտահոգիչ

«Արդյոք ես կարծում եմ, որ Պուտինը խաղաղությո՞ւն է ուզում: Կարծում եմ՝ պատասխանը «ոչ» է»․ Էմանուել Մակրոն

«Ազատություն» – Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հայտարարել է, որ Վաշինգտոնում եվրոպացի առաջնորդները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հարցնելու են, թե որքանով է նա աջակցում Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին: «Արդյոք ես կարծում եմ, որ Պուտինը խաղաղությո՞ւն է ուզում: Կարծում եմ՝ պատասխանը «ոչ» է, – հայտարարել է Ֆրանսիայի առաջնորդը՝ ընդգծելով, – Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը

Կուրաթ թագավորի նստավայրը

Մեր երկիրը շատ հարուստ է պատմահնագիտական հուշարձաններով․ ցանկացած վայրում հնարավոր է գտնել, տեսնել խաչքար, տապանաքար ու հնադարյան պատաշար ու դամբարան, ամրոց ու նման այլ կառույցներ։ Եվ ինչ-որ տեղ նաև այս է պատճառը, որ հաճախ անտարբեր ենք մեր պատմության վկաների հանդեպ. ժողովրդական խոսքով ասած՝ աչքը սովոր է։ Իսկ խորհրդային տարիներին, դարանից առաջ, նաև այսօր կատարված քանդիչ

Մեր խորը մտահոգութիւնն ենք յայտնում՝ Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանի եւ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանի անազատութեան մէջ մնալու առնչութեամբ․ յայտարարութիւն

Յայտարարութիւն՝ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Սփիւռքի թեմակալ առաջնորդների եւ հայրապետական պատուիրակների Մենք՝ Սփիւռքի թեմակալ առաջնորդներս եւ հայրապետական պատուիրակներս, մեր խորը մտահոգութիւնն ենք յայտնում՝ Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանի եւ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանի անազատութեան մէջ մնալու առնչութեամբ։ Մեր հաւատացեալ ժողովրդի, Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու եւ մեր հոգեւոր դասի համար, անսովոր եւ սրտաբեկիչ երեւոյթ է երկու բարձրաստիճան հոգեւորականների շարունակուող արգելափակումը

«Վերափոխումը մեզ հիշեցնում է, որ քրիստոնեական հավատքը մահվան նկատմամբ չունի հուսահատության գլխիկոր կեցվածք»

Օգոստոսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Բերկրառատ տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչ Սրբազանն իր քարոզում մասնավորապես

Չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել իմ խոսքում։ Սիրելի ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում։ Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերվում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ որոշում է կայացրել ԿԿՀ-ն։ Իսկ դրանց հետ

Ավտոմեքենան մոտ 200 մ գլորվել է ձորը․ ուղևորը մահացել է

Օգոստոսի 17-ին, ժամը 17։19-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի

Աստվածամոր բարեխոսությունը լինի բոլորիդ հետ, օրհնի և զորացնի մեր համբուրելի երկիրն ու ժողովրդին․ Բագրատ Սրբազան

Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի կապակցությամբ` փոխանցում եմ Բագրատ Սրբազանի օրհնանքը. Աստվածամոր բարեխոսությունը լինի բոլորիդ հետ, օրհնի և զորացնի մեր համբուրելի երկիրն ու ժողովրդին` պահելով Իր հովանու ներքո: ԵՎ Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթքով Թող փառավորվի Իր անունը մեր միջոցով և մեր փրկությունը լինի Իր միջոցով: Սերգեյ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆ

Խաղողօրհնեքը՝ լուսանկարներով

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշեց Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը։

Թրամփ-Զելենսկի հանդիպմանը կմասնակցեն նաև եվրոպացի առաջնորդները․ «Ազատություն»

Եվրոպացի առաջնորդները երկուշաբթի կմեկնեն Վաշինգտոն՝ մասնակցելու Թրամփ-Զելենսկի հանդիպմանը: «Նախագահ Զելենսկու խնդրանքով վաղը ես կմիանամ Սպիտակ տանը նախագահ Թրամփի և այլ եվրոպացի առաջնորդների հետ հանդիպմանը», – հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Գերմանիայի կառավարության փոխանցմամբ էլ՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը եվրոպացի այլ առաջնորդների հետ կմեկնի Վաշինգտոն՝ միանալու Թրամփ-Զելենսկի բանակցություններին: «Ի թիվս այլ հարցերի,

«Հակամարտության հիմնական կողմը Արցախն է, եթե արցախահայության կարծիքը չկա կամ նրանց հետ քննարկում չի եղել, ինչպե՞ս կարող է Մինսկի խումբը լուծարվել»․ Վահրամ Բալայան

«Արցախի հարցը փակված չէ, աշխարհում որոշակի ընկալում կա՝ Արցախի հարցին անդրադառնալու, որովհետեւ տարածաշրջանում հայկական Արցախ չունենալով՝ տեսանելի են սրացումներ եւ ռազմական գործողություններ»։

Կյանքից հեռացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը

Մահացել է տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Բոստանջյանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 18-ին, ժամը 18:00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին Կոնդի Սուրբ

Նարեկ Կարապետյան. «Մեր հայրենակիցները պետք է որոշեն՝ ընտրում են ուժի, որը զբաղվում է կոնկրետ աշխատանքով եւ միայն ռեալ արդյունք ստանում, թե էլի ընտրում են ուժերի, որոնք հազարավոր բառեր են ասելու ու վերջում կառուցեն ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր ճանապարհ»

«Մեր քաղաքական թիմը երկրին առաջարկելու է նոր զարգացման ուղի: Ընտրվում է ռեգիոնը եւ այդ ռեգիոնի հիմքի վրա ստեղծվում է արդյունաբերության զարգացման ծրագիր: Սկսել ենք Վանաձորից: Նաեւ ներկայացնելու ենք մեր երկրի մեծ քաղաքները եւ ինչ արդյունաբերական ծրագրեր ենք առաջարկելու այդ քաղաքների համար: Սովետական ժամանակ Վանաձորում կար 33 հազար աշխատատեղ միայն արդյունաբերության մեջ: Այսօր կա երեք հիմնական

Ռուբեն Հակոբյանի ինքնազգացողությունը ՔԿՀ-ում վատացել է

Քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի որդին՝ Սամվել Հակոբյանը ֆեյսբուքյան տեսանյութով հայտնել է, որ իր հոր ինքնազգացողությունը ՔԿՀ-ում վատացել է, նրան ՔԿՀ-ից շտապօգնությամբ տեղափոխել են Էրեբունի հիվանդանոց։ ԲԿ-ում, սակայն, Հակոբյանը երկար չի մնացել, նախատեսված հետազոտությունները չի անցել, քանի որ կիրակի է, և նրան նորից տեղափոխել են ՔԿՀ։ Սամվել Հակոբյանը սա գնահատել է որպես խայտառակություն։  

«Ասում  էի՝ լոմկա եմ, դեղ անող եմ․ չհավատացին, բայց վատությունը լավություն դուրս եկավ»․ ինչպե՞ս են ազատությունից զրկվածներն ընդգրկվում մեթադոնային բուժման ծրագրում

«Մենք նաեւ պիտի զտենք մարդկանց, որպես բժիշկ ինձ համար ցավոտ է, որ մարդուն դարձնենք թմրամոլ՝ ընդգրկենք մեթադոնային բուժման փոխարինող ծրագրում»՝ ասում է քրեակատարողական բժշկության կենտրոնի պատասխանատուն

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Oգոստոսի 17-22-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 17-ին, 19-22-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Օգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների

«Բացի Երեւանից, ռեգիոններում ունենք բնակչության անկում եւ չունենք երկարաժամկետ զարգացում ապահովող տնտեսական նոր ինստիտուտներ». Նարեկ Կարապետյանը ներկայացնում է երկիրը կառավարելու «Մեր ձեւով» շարժման ծրագիրը

«Հայաստանի արդյունաբերականացումը այլընտրանք չունի: Կա՞ գործարան Վանաձորում՝ կա Վանաձորը: Ուզում եմ Վանաձորի օրինակով ձեզ ներկայացնել, թե ինչպես է Հայաստանի տնտեսական քաղաքականությունը ազդում մեր կյանքի վրա եւ ինչ ազդեցություն կունենա այդ քաղաքականությունը, եթե մենք չընտրենք նոր, ավելի պրոֆեսիոնալ կառավարման ուղի»,-ասաց «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը՝ համացանցով հանրությանը ներկայացնելով «Մեր ձեւով» շարժման սոցիալական, քաղաքական, առողջապահական, տնտեսական

Անուշ էլբակյանն արժանացել է ԱՄՆ երկու բարձրագույն մրցանակի

Թատերական գործիչ Արթուր Էլբակյանի ֆեյսբուքյան գրառումը Հրաշալի լուր: Անուշ էլբակյանը արժանացավ Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային Edward R. Murrow Awards երկու բարձրագույն մրցանակի:

«Փառավորյալ և օրհնյալ միշտ սուրբ Կույս Աստվածածին Մարիամ՝ մայր Քրիստոսի, մատուցիր մեր աղաչանքները Քո Որդուն և մեր Աստծուն»

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ է նշում Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո շուրջ 12 տարի ապրում է Երուսաղեմում՝ Ս. Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Եվ մի օր Գաբրիել հրեշտակապետից ստանում է երկրից երկինք

Առաջարկում եմ, այսուհետ բոլոր համերգ կազմակերպողներին դիմել կառավարություն՝ գումար տրամադրելու համար՝ հիմնավորման մեջ նշելով, որ համերգը կազմակերպվում է խաղաղության ցնծության համար․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը Նիկոլ Փաշինյանը ասում է, որ վերջին երկու ամսում Հայաստանում երեք համերգ է տեղի ունեցել, ինչը խաղաղության ցնծություն է։ Բա էն 2 համերգի համար ինչի՞ մի 6 մլն դոլար չեք տվել։ Ես առաջարկում եմ, այսուհետ բոլոր համերգ կազմակերպողներին դիմել կառավարություն գումար տրամադրելու համար՝ հիմնավորման մեջ նշելով, որ համերգը

Սա կյանքի, խաղաղության ցնծություն է, որ տեղի է ունենում Հայաստանում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Երկու ամսվա ընթացքում Հայաստանում տեղի է ունենում երեք համերգ շուրջ 22 հազար, 31 հազար եւ 41 հազար հանդիսատեսով։ Սա կյանքի, խաղաղության ցնծություն է, որ տեղի է ունենում Հայաստանում։ Իրական Հայաստանում, իրական մարդկանց կյանքի ցնծությունը։ Կեցցե՛ք։

Սփյուռքի ամենամեծ և հեղինակավոր մեկօրյա դպրոցը կրկին բացեց իր դռները հայ մանուկների ու պատանիների առջև

«Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը»,- գրել է Մեծն Թումանյանը։ Այս խոսքերն այսօր, առավել քան երբևէ, դառնում են ուղենիշ և պատգամ բոլորիս համար՝ հիշեցնելով, որ մայրենիի պահպանությունն ու փոխանցումը սերունդներին ոչ միայն

Սուրբ Թեոդորոս սրբավայր․ չպետք է մոռացվի նաև մեր պատմության այս հատվածը

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքից մոտ 3 կմ հեռու՝ հյուսիսարևելյան կողմում՝ Զորավան գյուղի հյուսիսային հատվածում, ոչ բարձր սարալանջին փռված է հնադարյան մի բնակատեղի, որի սկզբնամասում կիսաքանդ վիճակում կանգուն է Զվարթնոց տաճարի մանրակերտը հիշեցնող եկեղեցին։ Սուրբ Թեոդորոս կամ Սուրբ Զորավար եկեղեցին ժամանակին այստեղ հիմնված վանական համալիրի գլխավոր եկեղեցին է եղել։ Դարչնագույն սրբատաշ տուֆով կառուցված, ճարտարապետական հորինվածքով կենտրոնագմբեթ,

Ակնհայտ է, որ Հայաստանի և հայ ժողովրդի խաղաղ զարգացումն ուղղակի սպառնալիք է «ընդդիմադիր» հատվածի կարկառունների քաղաքական գոյությանը. Ալխաս Ղազարյան

Կարդում ու լսում ես «ընդդիմադիր» հատվածի կարկառուններին ու հասկանում, որ խաղաղությունն ու հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը լուրջ հոգեբանական հետևանք է թողնում նրանց վրա։ Ակնհայտ է, որ Հայաստանի և հայ ժողովրդի խաղաղ զարգացումն ուղղակի սպառնալիք է նրանց քաղաքական գոյությանը։ Հիմա էլ հերթով «լուրջ կանխատեսումներ» են անում վաշինգտոնյան գործընթացի ենթադրյալ վտանգների մասին։ Հուսով եմ՝ նրանց կանխատեսումներ անելու

Սրբազանի գործը քննում է «արտակարգ» դատարանը, որը ստալինյան «տռոյկաներին» հատուկ արագությամբ լուծեց կալանքը երկարացնելու խնդիրը․ Արթուր Ղամբարյան

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանի ֆեյսբուքյան գրառումը Սրբազան Աջապահյանի և Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետների երկարացումն ամբողջությամբ համապատասխանում է ՀՀ դատարաններում արդարադատությունը կազմալուծելու քաղաքականությանը, որը սկիզբ դրվեց ոչ այնքան քաղաքական իշխանության կողմից դատարանները շրջափակելով, որքան ՀՀ բարձրագույն դատական խորհրդի՝ հորինված հիմքերով դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու համաձայնություն տալով (հիշեցնենք՝ դատավորն արդարացվել է)։ Հենց ԲԴԽ-ի

Աջապահյանի կալանքի երկարաձգո՞ւմն է, որ պիտի «զարդարի» ու նոր շտրիխներ հաղորդի Նիկոլ Փաշինյանի կերպարին․ «Չորրորդ իշխանություն»

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքը 10 օրով երկարաձգելու որոշումը, իհարկե, կատարյալ խայտառակություն էր, ընդ որում՝ բոլոր առումներով։ Իրավական տեսանկյունից՝ դատարանի որոշումն անհեթեթության բարձրակետն էր, որովհետև կալանքը երկարաձգելու «հիմնավորումն» այն էր, որ Միքայել Աջապահյանը, ազատության մեջ հայտնվելով, կարող է «շարունակել հանցագործությունը», այն է՝ «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնել»։ Հասկանալի է, չէ՞, որ նույն «հանցանքը» նա կարող

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930