Տեսանյութերի լրահոս
Խմբագրի սյունակ
Օգտատերերից մեկն ինձ վերջերս գրել է, որ իմ նյութերը մշակույթի, գրքերի, հոգեւոր խնդիրների մասին ավելի հետաքրքիր են, քան քաղաքական թեմաներով հրապարակումները, քանի որ «քաղաքականությունը ձանձրալի է»: Զուտ տեսականորեն ես պատրաստ եմ դրա հետ համաձայնել: Բայց կա մի խնդիր, որը հարցականի տակ է դնում այդ գնահատականը՝ իսկ ո՞րն է քաղաքականության եւ «ոչ քաղաքականության» սահմանը: Ենթադրենք, մենք խոսում ենք «սուտ վկայություն մի տուր» պատվիրանի մասին: Արդյոք այդ պատվիրանը քաղաքակա՞ն չէ: «Մենք ընտրություններ չենք կեղծել» արտահայտությունը քաղաքական է, այդպես չէ՞: Իսկ ի՞նչ է նշանակում Վանաձորում հաղթած թեկնածուի դեմ գործ…