Տեսանյութերի լրահոս
Խմբագրի սյունակ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, անցած շաբաթ ելույթ ունենալով ՄԱԿ-ի համաժողովում, մեկ առ մեկ թվարկեց «Համասի» ձեռքում գտնվող հրեա պատանդների անունները՝ դիմելով իր խոշտանգվող հայրենակիցներին սկզբից եբրայերեն, հետո անգլերեն: Դրանով նա, ի դեպ, էապես տարբերվեց Հայաստանի վարչապետից, որը, նույն հարթակում խոսքի իրավունք ստանալով, որեւէ ծպտուն չհանեց Բաքվում խոշտանգվող հայ պատանդների մասին: Առաջին եւ երկրորդ դեպքում ազգային արժանապատվության մասին պատկերացումները խիստ տարբեր են: Նեթանյահուի ելույթից առաջ դահլիճում մի քանի տասնյակ ներկաների ցուցադրական ելքը եւ դատապարտող բացականչությունները տպավորիչ էին: Հակասություններն Իսրայելի եւ ՄԱԿ անդամ բազմաթիվ երկրների միջեւ հսկայական են,…