Տեսանյութերի լրահոս
Խմբագրի սյունակ
ԱՄՆ նախագահ Թրամփը չի սխալվում՝ Ալիեւն ու Փաշինյանն իսկապես ընկերներ են: Նրանց միավորում են ոչ միայն Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ կապված ընդհանուր ծրագրերը, այլեւ հետխորհրդային բռնապետական «մենթալիտետը»: Բայց երբ կողքից ես նայում, դա բավականին տարօրինակ ընկերություն է: Որովհետեւ ընկերներից մեկը զրկել է մյուս ընկերոջ հազարավոր հայրենակիցներին՝ իրենց տանն ապրելու հնարավորությունից, ոչնչացնում է այդ ընկերոջ ժողովրդի կողմից ստեղծած մշակութային, հոգեւոր ժառանգությունը, չի հանում իր զորքն այդ ընկերոջ պատասխանատվության ոլորտում գտնվող ինքնիշխան տարածքներից եւ, այդ ընկերոջ հայրենակիցներին անվանելով «նացիստ», նրանց գերության մեջ է պահում: Մյուս կողմից՝ այդ…
























































