Տեսանյութերի լրահոս
Խմբագրի սյունակ
Տարիներ առաջ՝ 2004 թվականին, դեռեւս Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, իշխանությունը դժգոհ էր մնացել ԵԽԽՎ-ում ընդդիմադիր պատգամավորներ Արտաշես Գեղամյանի եւ Շավարշ Քոչարյանի ելույթներից: Այնքան դժգոհ էր, որ իշխանամետ ակտիվիստները եկել էին «Զվարթնոց» օդանավակայան՝ պաստառներով եւ պատգամավորների հասցեին «դավաճաններ» վանկարկումներով: Արտգործնախարար Վարդան Օսկանյանն էլ նախատել էր ընդդիմադիրներին՝ մեր կեղտոտ լվացքը օտարներին ցույց տալու համար: Գեղամյանի եւ Քոչարյանի քննադատությունը հիմնավոր էր եւ վերաբերում էր Հայաստանում ժողովրդավարության վիճակին: Հարց. արդյոք վերջին 21 տարում ինչ-որ էական բա՞ն է փոխվել: Իմ կարծիքով՝ ոչ: Ոստիկանությունն առաջվա նման ջարդում է ցուցարարների գլուխները, Հ1-ը, ինչպես…