Տեսանյութերի լրահոս
Խմբագրի սյունակ
Վերջերս մի քանի անգամ հանդիպեցի «ժողովրդատյաց» կամ «ժողովրդին ատող» արտահայտությունների, որոնք շատ են սիրում օգտագործել հատկապես մեր իշխանավորները: Կա «ժողովուրդ»՝ իրականում անորոշ, հեղհեղուկ հասկացություն, այդ համատեքստում իշխանավորները նկատի ունեն ոչ այն է՝ էթնոսը, ոչ այն է՝ ազգը, ոչ այն է՝ ՀՀ քաղաքացիներին: Եվ կա «ժողովրդին սիրող», «ժողովրդի մասին մտածող» եւ «ժողովրդին ծառայող» մի արտակարգ անձնավորություն: Մատով ցույց չտանք, բայց դա Նիկոլ Փաշինյանն է: Այդպիսով, «ժողովուրդը», ՔՊ-ականների մատուցմամբ, մի նիկոլապաշտ զանգված է, որը հասկանում է, թե ինչ է «իրական Հայաստանը» եւ որքան նորաձեւ է կրթվելը: Մնացածը, թեեւ…