Լրահոս
Հավերժ՝ 36 տարեկան
Օրվա լրահոսը

Մհեր Գրիգորյանին ներկայացվել են Nokia-ի և Ucom-ի առաջիկա համագործակցության, մասնավորապես՝ 5G ցանցի ենթակառուցվածքների ներդրման ծրագրերը

Հունիս 11,2025 16:51 Share

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Nokia ընկերության ավագ փոխնախագահ Ռոլֆ Վերներին և ընկերության փոխնախագահ Փիթեր Վուկովիցին:

Հանդիպմանը ներկա էին նաև «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրներ Արտյոմ Խաչատրյանը և Արամ Խաչատրյանը, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետին ներկայացվել են հեռահաղորդակցության ոլորտում Nokia և Ucom ընկերությունների առաջիկա համագործակցության, մասնավորապես՝ 5G ցանցի ենթակառուցվածքների ներդրման ներկա և ապագա ծրագրերը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է Nokia ընկերության գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով հեղինակավոր կազմակերպության կարևոր դերը տնտեսության զարգացման և նորարարությունների ոլորտում: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստանում թվայնացման գործընթացներին, ինչպես նաև երկրի տնտեսական զարգացման զգալի ներուժին:

 ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել