Տեսանյութերի լրահոս
Խմբագրի սյունակ
Իշխանության կողմնակիցներն իրենց մեկնաբանություններում ինձ հետ վիճում են հետեւյալ «սպանիչ փաստարկով». «Եթե դու ճիշտ ես, որ Հայաստանում ռեժիմն ավտորիտար է, որ Փաշինյանն իր ընդդիմախոսների դեմ պետական տեռոր է իրականացնում, ապա ինչո՞ւ ես դու ազատության մեջ»: Այդ մեկնաբանները չեն հասկանում ավտորիտար եւ տոտալիտար ռեժիմների տարբերությունը: Վերջինիս դեպքում (ինչպես նաեւ ժողովրդավարության դեպքում) անհրաժեշտ է ողջ հասարակության համախմբումն՝ ինչ-որ նպատակների շուրջ: Տոտալիտար համախմբումն իրականացվում է բռնի ձեւով, իսկ ժողովրդավարականը՝ ազատ կամքով, համոզմունքով, սեփական շահերից ելնելով: Ավտորիտարիզմի դեպքում հակառակն է. որքան անտարբեր, որքան ապատիկ է հասարակությունը, այնքան լավ՝ իշխանության համար:…