Տեսանյութերի լրահոս
Խմբագրի սյունակ
Մոտ մեկ ամիս առաջ հայտնի դարձավ մի զարհուրելի պատմություն. խորթ մայրը պարբերաբար բռնության էր ենթարկում մոտ մեկուկես տարեկան երեխային եւ նույնիսկ նրան սպանելու փորձ էր կատարել (օգտագործում եմ պաշտոնական ձեւակերպումը): Հիմա առաջարկում եմ այդ դեպքին մոտենալ լրագրողի կամ լրատվամիջոցի տեսանկյունից: Ի՞նչ պետք է անել հանուն «անաչառության»՝ փորձել հասկանա՞լ, թե ինչու է այդ կինն այդպես վարվել՝ գուցե ծանր մանկությո՞ւն է ունեցել, կամ կյանքի այլ դժբախտ հանգամանքնե՞ր: Իսկ կարո՞ղ է պատահել, թե այդ «հասկանալու» ընթացքում մեղմացվի, մշուշով ծածկվի ահասարսուռ իրականությունը: Այստեղ խնդիր կա՞ «այս կամ այն կողմն ընտրելու»:…
























































