Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբեք չմեռնես. ահա թե ինչ կասեմ քեզ». մահացել է գրող Հովհաննես Գրիգորյանը

Փետրվար 07,2013 11:14

Երկարատեւ եւ ծանր հիվանդության հետեւանքով փետրվարի 7-ի լուսաբացին մահացել է հայ ժամանակակից ականավոր գրող Հովհաննես Գրիգորյանը: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Նրա խոսքով` այժմ աշխատանքներ են տարվում թաղման կառավարական հանձնաժողով ձեւավորելու ուղղությամբ:

Հովհաննես Գրիգորյանը ծնվել է 1945 թվականի օգոստոսի 7-ին: Նրա բանաստեղծական սիրված ժողովածուներն են` «Երգեր առանց երաժշտության», «Բոլորովին ուրիշ աշուն», «Անձրեւ` մի տխուր առիթով», «Դանդաղ ժամեր», «Հրեշտակներ մանկության երկնքից», «Երկու ջրհեղեղի արանքում», «Կես ժամանակ», «Գիշերահավասար», «Երբեք չմեռնես-ահա թե ինչ կասեմ քեզ»: Նա ստացել է Ավ. Իսահակյանի անվան գրական մրցանակ, Մովսես Խորենացու մեդալ, Վահագն մրցանակի դափնեկիր, Արցախի պետական մրցանակ:

ՆՈՐ ՏՈՂԻՑ

Ծնվել եմ առավոտյան շուտ,
Գյումրվա մի աղքատիկ առավոտ:
Ինձ հետ ծնված քույրս մահացել է մի քանի ժամ հետո,
երբ օգոստոսի արևը վաղուց արդեն դուրս էր եկել
և անտարբեր նայում էր մեր մոլորված ընտանիքին,
որը մեկ խնդում և մեկ լալիս էր սրտակեղեք…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728