Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Հրանուշ Խառատյան. «Մենք Սամվել Ալեքսանյանն ու Սերժ Սարգսյանն ենք»

Մայիս 17,2013 20:35 Share

Ազգագրագետ, «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Հրանուշ Խառատյանն այսօր հանրահավաքի ժամանակ հավաստիացրեց, որ նախախորհրդարանի անդամները իշխանություն չեն ուզում, ուզում են ձեւավորել նոր Հայաստան՝ նոր իշխանությամբ:

«Ստեղծել հանրային պետություն: Մենք նաեւ դուք եք, միայն նախախորհրդարանը չենք: Մենք նաեւ Ռուբեն Հայրապետյանը, Սամվել Ալեքսանյանն ու Սերժ Սարգսյանն ենք: Մեր Հայաստանում Ռուբեն Հայրապետյանը, Սերժ Սարգսյանը պետք է ապրեն բոլոր հավասար նորմերով, ոչ այն նորմերով որ ապրում են, այլ այն ներմերով որ ապրում ենք մենք: Մեր երկրում օտար քաղաքացի չկա, մեր երկրում կան օտար արժեքներ, որոնք եկել են ոչ թե օտար տեղերից, այլ մեր միջից են ծնվել»:

Նրա խոսքերով, իրենք կոմպլեքսներ ու ամբիացիաներ չունեն, պարզապես գիտակցում են, որ երկիրը օրհասական վիճակում է. «Նոր քաղաքապետ է ընտրվել, բայց այստեղ հավաքվածներից ով գիտի քաղաքապետի հաջորդ տարվա անելիքը,  չգիտենք, որովհետեւ ընտրությունները խոստումներ են, ծրագրեր չեն»:

Նա նաեւ վստահեցրեց, որ իրենց հասարակական լայն ընդվզումը եսակենտրոնության դեմ է, երկրի համար է, ամենակարեւոր արժեքների պաշտպանության համար է»:

Նա նաեւ հիշեցրեց «Առագաստ» սրճարանում տարիներ առաջ Պողոս Պողոսյանի սպանությունը եւ «Հարսնաքար» ռեստորանում Վահե Ավետյանի դեպքը եւ հորդորեց բոյկոտել՝ «սպանության որջերը»:

Արփինե Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել