Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհաստանի քարտեզն արդեն հասանելի է հայերենով

Մայիս 20,2013 16:54

Bryusov_2Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում բացվեց լեհերենի կենտրոն

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում Հայաստանում ԼՀ դեսպան Զդիսլավ Ռաչինսկին և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիսավոր պայմաններում բացեցին լեհերենի կենտրոն, որը ծառայելու է Հայաստանում լեհերենի ուսուցման տարածմանը և լեհական մշակույթի մասին գիտելիքի խորացմանը:

«Լեհաստանի դեսպանությունը և իմ երկիրը հնարավորին չափ կփորձեն օգտակար լինել և ջանքեր կգործադրեն Հայաստանում իմ երկիրն իմացող և հայլեհական հարաբերությունների զարգացման օգտին աշխատող մարդկանց խմբեր ստեղծելու համար»,– ասաց դեսպանը։

Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաև «Կոլլաժ» հրատարակչության հետ համատեղ Հայաստանում ԼՀ դեսպանության կողմից հայերենով հրատարակված Լեհաստանի քարտեզը. « Հայաստանում եվրոպական երկրի առաջին քարտեզն է հայերենով հրատարակված: Լեհաստանը այն երկու երկրներից մեկն է, որ նախընտրել է արևելյան գործընկերության ձևաչափը, որի մեջ ներգրավված է նաև Հայաստանը»,-ասաց ԿԳ նախարարը:

Լեհերենի կենտրոնի բացումը և քարտեզի ներկայացումը Հայաստանում ներկայում ընթացող «Լեհական օրեր»-ի շրջանակներում իրականացվող միջոցառումներից են:

Հայաստանում Լեհաստանի դեսպանատան քաղաքական բաժնի աշխատակից Մարիա Մարտիրոսյանը պրեզենտացիայի միջոցով ներկաներին ներկայացրեց Լեհաստանը, որտեղ ներառված էին երկրի խոշոր քաղաքները, հարևան երկրները, բնությունը, քաղաքական գործիչներին, ինչպես նաև այն լեհ գործիչներին, ովքեր ներդրում են ունեցել, թե Լեհաստանի, և թե համաշխարհային պատմության, գիտության և մշակույթի մեջ:

Միրզոյան ՔՐԻՍՏԻՆԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031