Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին վարչապետ Դոնալդ Տուսկին մեղադրել է երկրի բարձրագույն դատարանը բռնի ճանապարհով զավթելու փորձի մեջ՝ այն բանից հետո, երբ կասեցվել են դատարանի ղեկավարի լիազորությունները։ Վերջինս նախորդ՝ ծայրահեղ աջ կառավարությանը սատարող գործիչ է։
Ուրբաթ ուշ երեկոյան Լեհաստանի Սահմանադրական տրիբունալը հայտարարել է, որ դատարանի ամենաերկար պաշտոնավարած դատավոր Աննա Կորվին-Պիոտրովսկան կասեցրել է տրիբունալի նախագահ Բոգդան Շվենցկովսկու լիազորությունները և ստանձնել դատարանի ղեկավարումը։ Շվենցկովսկին այդ պաշտոնում նշանակվել էր Տուսկի՝ ծայրահեղ աջ հայացքներ ունեցող նախորդի օրոք։
«Այս գիշեր Լեհաստանի Հանրապետությունում հասարակական կարգի խախտում է տեղի ունեցել, և Սահմանադրական տրիբունալի «բռնազավթում»- շաբաթ վաղ առավոտյան դատարանի շենքի մոտ նախագահի օգնականի ընթերցած հայտարարության մեջ ասել է Նավրոցկին, հաղորդում է Reuters-ը։



















































