Լրահոս
Օրվա լրահոսը

Քուվեյթի Ազգային ժողովի նախագահը հանդիպում ունեցավ ԵՊՀ-ում

Մայիս 31,2013 13:18

Քառօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Քուվեյթի Ազգային ժողովի

նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդը եւ նրա գլխավորած պատվիրակությունը այսօր առավոտյան հանդիպեցին Երեւանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության հետ: Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում, որի ընթացքում  ԵՊՀ  դասախոսներն ու ուսանողները հնարավորություն ունեցան Ալի Ալ-Ռաշիդին ուղղել իրենց հարցերը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը իր խոսքում նշեց, որ Հայաստանը դեռ Իրաքի պատերազմի ժամանակ կողմ է եղել Քուվեյթի սուվերենությանն ու տարածքային ամբողջականությանը:

«Այսօր, երբ զարգանում են տեխնոլոգիաները, միայն ուսանողական փոխանակումները քիչ են: Մենք հույս ունենք, որ ձեր այցը կծառայի որպես պարարտ հող՝ մեր երկու երկրների միջեւ համագործակցությանը»,- ասաց ԵՊՀ ռեկտորը՝ կարեւորելով Երեւանի պետական համալսարանի եւ Քուվեյթի համալսարանի միջեւ համագործակցությունը:

Քուվեյթի Ազգային ժողովի նախագահ Ալի Ալ-Ռաշիդը իր հերթին նշեց, որ Հայաստանը ներդրումներ անելու համար հարմար գործընկեր է:

«Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ մենք քննարկեցինք շատ հարցեր եւ հասկացանք, որ ներդրումներ անելու համար մեր երկու երկրների միջեւ որեւէ խոչընդոտ չպիտի լինի: Մենք տեսնում ենք, որ Հայաստանում ներդրումներ անելու շատ հնարավորություններ կան, եւ մենք այդ ուղղությամբ անպայման կաշխատենք»:

Այն հարցին, թե ի՞նչ դիքորոշում ունի Քուվեյթը սիրիական հարցում, Ալի Ալ-Ռաշիդը պատասխանեց.

«Սիրիայի հարցը մեծ խնդիր է: Անպայման հարցը պետք է լուծել խաղաղ ճանապարհով: Մենք կողմ ենք, որ դադարեցվի արյունահեղությունը»:

Նա նաեւ նշեց, որ Քուվեյթի նախաձեռնությամբ արաբական մի շարք երկրներ մոտ 1.5 միլիարդ դոլար են տրամադրել քաղաքացիական պատերազմում տուժած սիրիացի ընտանիքներին:

 

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031