Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌՀ նախագահը և դեսպան Ալ-Օրայֆանը անդրադարձել են Քուվեյթի հետ կնքված համագործակցության հուշագրին

Մայիս 21,2026 17:32 Share

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հանձնաժողովի և Քուվեյթի Տեղեկատվության նախարարության միջև համագործակցության մասին հուշագրին, որը խթանելու է տեսալսողական բովանդակության փոխանակումը, համատեղ արտադրանքի ստեղծումը, մասնագետների փոխանակումը և երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդումը:

Տիգրան Հակոբյանը պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը տեսալսողական մեդիայի կարգավորման ոլորտում՝ համապատասխան միջոցառումների աջակցման և իրականացման միջոցով։

 

Դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանը ևս շեշտել է համատեղ աշխատանքների իրականացման կարևորությունը և խոստացել է անհրաժեշտ ջանքեր ներդնել ոլորտային համագործակցության առաջմղման ուղղությամբ։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել