Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Բա ԱԺ-ն այդքան իջնի՞, սա ի՞նչ բիզնեսի ձեւ է»

Հունիս 11,2013 13:02

ՀԱԿ խմբակցության պատգամավորը դեմ է Դիլիջանում միջազգային դպրոցի նախագծի կազմակերպողներին արտոնություններ տալուն

Այսօր ԱԺ-ում շարունակվում է «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում արտոնություներ տրամադրելու օրինագծի քննարկումը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը կտրականապես դեմ արտահայտվեց նախագծին եւ բացատրեց, թե ինչու. «Նախագծին դեմ եմ:

Մարդիկ մեզնից փող են ուզում, չգիտես, թե ինչու: Ով է տեսել 80 մլն արտոնություն տան: Ասենք, մեքենա են բերելու, ո՞վ է վերահսկելու՝ քանի՞ մեքենա է բերելու, քանի՞ տոննա երկաթ է բերելու: Լսեք՝ ձեւ կա, չէ՞, աշխատելու: Թող գան լոբբինգ անեն: Թող հաշվեն՝ քանի՞ ուսուցիչ է լինելու: Ես խորհուրդ կտայի, որ ըտենց մեր բերանի ջերը չվազեն, է՜ , արտասահմանյան դասատուների համար: Վա՞տ է, որ Դիլիջանում դպրոց լինի, չէ՛, թող լինի: Հիմա էլ եկել ասում են, ձեզնից ինչ ուզում ենք, թող տան: Բա ԱԺ-ն այդքան իջնի՞: Մենք մի բան հաստատ գիտենք՝ 80 մլն տալիս ենք իրանց, հետո՞: Ըտենց բան ա լինո՞ւմ: ԱԺ-ն իրավունք ունի՞ օրենք ընդունի՝ չիմանալով ինչի մասին: Տվեք մեզ արտոնություն, ես ձեզ լավագույն դպրոցները բերեմ, ի՞նչ կա դրա մեջ: Սա ի՞նչ բիզնեսի ձեւ է: Անընդհատ ասում են՝ ներդրումներ կան, չգիտեմ ինչեր կան, հետո՞ ինչ: Ես կարող եմ դեմ լինել, դուք կարող եք սա ընդունել, բայց ես չեմ հասկանում ձեւը: Գոնե իրենց հարց տայիք՝ պատկերացնո՞ւմ եք՝ ինչ եք առաջարկում, ո՞նց է հարկայինը աշխատելու դրանից հետո»:

Հրանտ Բագրատյանը նաեւ զգուշացրեց , որ «վաղն էլ վարչապետը մի հատ ժողով կանի, կասի հարկային տեսուչներին, որ ինվեստորներին խանգարում եք, վերջ տվեք վարչարարությանը, ստուգումներ մի արեք, բայց այ սենց օրենք կընդունի: Սա ԱԺ է, եթե բան եք ուզում ասեք, գոնե ասեք՝ ինչ եք ուզում ասեք:

Չի կարող այսպիսի օրենքի նախագիծ ընդհանրապես համարձակվի մտնի ԱԺ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930