Լրահոս
Օրվա լրահոսը

Բերդավանում երկու, Պառավաքարում մեկ կին է զոհվել

Սեպտեմբեր 24,2015 21:04

Նոյեմբերյան քաղաքից երեխաները տարհանվել են

Այսօր երեկոյան ադրբեջանական ռմբակոծությունից Նոյեմբերյանի Բերդավան գյուղում, իրենց տան մեջ զոհվել են գյուղի 40-ամյա բնակիչ Սոնա  Ռեւազյանը եւ 90-ամյա Շուշան Ասատրյանը: Բերդի տարածաշրջանի Պառավաքարում զոhվել է 82-ամյա Պայծառ Աղաջանյանը: Բերդավանի ռմբակոծությունից վնասվել է նոր նորոգված մշակույթի տունը, գյուղի առանձնատներ:

4 արկ ընկել է  Նոյեմբերյան քաղաքում, այդտեղից տարհանվել են մանկահասակ երեխաները:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    ՀԱՊԿ = ձևական մի կառույց. օր ու գիշեր ռմբակոծում են Տավուշի մարզը, բայց ՀԱՊԿ-ը գոնե սինվոլի՛կ որևէ քայլ չի ԱՆՈՒՄ: Մի օրինակ բերեմ. երբ Սիրիայում պատերազմ սկսվեց, ՆԱՏՕ-ն հակահրթիռային կայաններ տեղադրեց Թուրքիայում՝ որպես դաշնակցության սինվոլ: Թուրքիային սրանք սկի պետք չէին. հարցը մեսիջն էր հակառակ կողմին: Իսկ ՀԱ՞ՊԿ-ը. դեռ ավելի ժամանակակից զենքեր են տալիս Ադրբեջանին. իբր «բիզնես» է:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930