Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Սերգո Կարապետյանը՝ գյուղատնտեսության ոլորտի ձախողումների ու ձեռքբերումների մասին

Դեկտեմբեր 28,2015 14:20

2015-ը բարեհաջող տարի է գյուղատնտեսության համար, բոլոր ոլորտներում ունենք աճ:

Այսօր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ամփոփեց տարին եւ խոսեց հիմնական ձեռքբերումների մասին. «Տարին կարելի է համարել բարեհաջող տարի, որովհետեւ կլիմայական պայմանները նպաստավոր էին, օգնեցին: Ես գնահատում եմ գյուղացիների քրտնաջան աշխատանքը, որովհետեւ եթե չաշխատեն, ինչքան էլ տարին լավը լինի, արդյունք չենք կարողանա ապահովել»:

Հունվար-նոյեմբեր ամսվա արդյունքներով գյուղոլորտում 931.4 մլրդ դամի համախառն արտադրանք է եղել, 11.6 տոկոսով աճել է նախորդ տարվա համեմատ:

«Տարիներ շարունակ մեր հողերը չէին օգտագործվում, այս 5 տարիների ընթացքում կարողացանք լրացուցիչ հողեր մշակել: 18 հազար 500 հա մշակել ենք միայն այս տարի»,- ասաց նախարարը՝ վստահեցնելով, որ ամեն տարի չմշակվող հողերի ծավալները պետք է պակասեցնեն:

Նա նշեց, որ գյուղատնտեսական ոլորտի բոլոր ճյուղերում առաջընթաց ունենք, առաջընթաց կա ինչպես բուծաբուծության, այնպես էլ անասնապահության ոլորտում. «142 համայնքներում ունենք ստեղծված կոոպերատիվներ: Գյուղատնտեսության ոլորտի զարգացումը մենք կապում ենք կոոպերատիվների զարգացման հետ, գյուղացիների միավորման, հողերի միավորման հետ, որը կամավոր սկզբունքներով է լինելու: Ստեղծված կոոպերատիվներն ապացուցել են իրենց արդյունավետությունը:

Նախարարը նշեց նաեւ խնդիրների ու ձախողումների մասին. «Ունեինք նաեւ խնդիրներ, թերացումներ, որոնք կապված են վերամշակման հետ: Խաղողի մթերման հարցում ունեցանք դժվարություններ, եղան բողոքներ, դժգոհություններ գյուղացիների կողմից: սակայն կառավարութան  կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ բոլոր մթերող կազմակերպությունները խաղողի ամբողջ արտադրանքը մթերեցին: Ճիշտ է, գների առումով իջեցումներ եղան, բայց կարեւորն այն էր, որ խաղողի բերքը չմնաց դաշտերում»:

Նախարարը նշեց, որ մթերող կազմակերպությունները ռուբլու արժեզրկման հետ կապված արտահանման խնդիրներ ունեցան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031