Լրահոս
Օրվա լրահոսը

«Կիրանցը իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, կարծես ուրվականների տարածք լիներ»․ Բագրատ սրբազանը վերադարձավ Կիրանցից

Մայիս 20,2024 17:09

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ պատգամավորներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց։ Գյուղի մուտքի մոտ մի քանի շարքով ոստիկանական պատեր են՝ հակագազերով եւ գազաբալոններով զինված ոստիկաններով։ Այսօր հայտնի է դարձել, որ Կիրանց գյուղի մեջտեղում սահմանային հենասյուներ են տեղադրվում։ Այս հիմքով էլ Կիրանց գյուղ տանող ճանապարհը փակվել է։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը կարողացել էր հասնել Կիրանց։

Վերադառնալով Կիրանցից՝ Բագրատ սրբազանն ասաց․ «Մեր հայրենիքում ու պետության մեջ իմ դիմաց ոչ ոք չի կարող ճանապարհ փակել։ Եվ մենք հենց հիմա վերադառնում ենք Կիրանց գյուղից, մեր ժողովուրդը ողջույններ է հղում բոլորիդ, խնդրում են մենակ չթողնել, եւ մենք չենք թողնելու իրենց։ Եվ այդ արցունքներին, այդ ողբերգությանը պետք է պատասխան գտնվի»։

Նա նշեց, որ մարդիկ իրեն տեսնելով՝ քաջալերվեցին։ «Ասացին՝ մինչեւ վերջ գնացեք, ոչ մի տեղ չկանգնեք, մենք էլ ձեր թիկունքին ենք։ Այս արհավիրքը պետք է կանգնի»,-ասաց սրբազանը։

Անդրադառնալով ոստիկաններին՝ Բագրատ սրբազանը նշեց․ «Այս տղաները դարձել են պատանդ ուղղակի, գերի։ Իրենք գերի, մենք գերի»։

Նա հավելեց․ «Գյուղը իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր։ Երբ մտել ենք գյուղ, կարծես ուրվականների տարածք լիներ, մարդ չկար գյուղում ընդհանրապես։ Ո՞ւր են գնացել, իրենց անկյուններում թաքնված՝ մարդիկ մեռելի պես ապրում են։ Հոգին են սպանել, մարդկանց պատիվն են տարել, եւ երբ իմացան, որ ես գյուղամեջում եմ, հավաքվեցին միանգամից։ Եվ բոլորի խնդրանքն ու պահանջն է, որ այս աղետը պետք է կանգ առնի»։

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս իրեն հաջողվեց գնալ Կիրանց՝ Բագրատ սրբազանն ասաց․ «Ոստիկանության համակարգը չի գործում, թող իմանան՝ ինչպես ենք գնացել, թող մտածեն»։

Բագրատ սրբազանը նաեւ դիմեց միջազգային կազմակերպություններին ու դեսպանատներին՝ նշելով, որ այստեղ կոպիտ կերպով խախտվում է մարդկանց իրավունքը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031