Լրահոս
Օրվա լրահոսը

«Բալասանյան» դաշինքի վստահված անձը ընտրողների ներկա-բացակա է արել Գյումրու Մուշ թաղամասի մանկապարտեզում (ֆոտոշարք, տեսանյութ)

Հոկտեմբեր 02,2016 15:17

Գյումրու Մուշ թաղամասի 34/13 ընտրատեղամասում, որը տեղակայված է թիվ 42 դպրոցին հարակից նկուղային մանկապարտեզում, «Բալասանյան» դաշինքի վստահված անձը հեռախոսով տեղեկություններ է հաղորդել Սամվել Բալասանյանի շտաբ, թե ընտրողների ցուցակի որ համարի ներկայացուցչը եկավ, քվեարկեց ու գնաց։ Սա տեսնելով՝հանձնաժողովի նախագահ Եղիշե Շարյանը, որը «Ժառանգություն» կուսակցությունից է, մասնագիտությամբ իրավաբան, անմիջապես արձանագրել է՝ կանխելով այս երևույթը։

yntrutyun7

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գևորգ Լոռեցյանն էլ պատմեց, որ հենց այդ նույն ընտրատեղամասի դիմաց գազելներով մարդկանց են բերել․  իջեցրել ընտրատեղամաս, հետո եկել, տարել են։ Թեկնածուն մոտեցել է վարորդին,նախազգուշացրել, որ ֆիքսում է նրա մեքենայի համարը, քանի որ ընտրակեղծիք է կատարվում, վարորդը սկզբում ասել է, որ իրենց ընտանիքի անդամներին են տեղափոխում։ Թեկնածուն, երբ մոտեցել է՝ քվեարկությունն արդեն ավարտած ու գազել բարձրացող մարդկանց, նրանք անկեղծորեն ասել են, որ գազելը վարձել են հատուկ իրենց համար, գազելի համարանիշն է` 35 CA 282:

yntrutyun5

Թեկնածուն դիմել է ոստիկանություն։ Նկատենք, որ այս թաղամասում աննկարագրելի աշխուժություն էր, կողք-կողքի գտնվող ընտրատեղամասերի դիմաց մեծ թվով մեքենաներ էին կանգնած, ականատես եղանք նաև մի քանի դեպքերի, երբ  տեղաշարժվելու մեծ խնդիրներ ունեցող մարդկանց թևերը ընկած, նրանց քաշպատառ անելով մի կերպ բերում էին ընտրության։ Նրանցից մեկը նույնիսկ դժգոհեց, թե «էս ի՞նչ նկուղում է ընտրատեղամասը, եթե իմանայի, չէի գա»։

yntrutyun4 yntrutyun3 yntrutyun1 yntrutyun2

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31